Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 348-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (17.12.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2009.02.06/5(323) Հատուկ բաժին
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
16.12.2008
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
19.12.2008
Дата вступления в силу
17.12.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

16 դեկտեմբերի 2008 թ.

թիվ 348-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՄՈԼՏՈ ԲԵՆԵ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» ենթակետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 7-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2008 թվականի դեկտեմբերի 3-ի թիվ 53 արձանագրություն) և քննարկելով «ՄՈԼՏՈ ԲԵՆԵ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2008 թվականի նոյեմբերի 10-ի հայտը և 2008 թվականի նոյեմբերի 20-ի միջնորդագիրը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. «ՄՈԼՏՈ ԲԵՆԵ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել արտարժույթի առուվաճառքի լիցենզիա՝ ք. Երևան, Աբովյան փողոց, թիվ 5/1 շենք հասցեում գործունեություն իրականացնելու համար։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը։

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2008 թ. դեկտեմբերի 19

Երևան