Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 22-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.02.2009-13.11.2014)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2009.01.26/3(321) Հոդ.33
Принят
Վիճակագրության պետական խորհուրդ
Дата принятия
24.12.2008
Подписан
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Дата подписания
24.12.2008
Дата вступления в силу
05.02.2009
Ուժը կորցնելու ամսաթիվ
13.11.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

14 հունվարի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 60309011

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

24 դեկտեմբերի 2008 թ.
ք. Երևան

թիվ 22-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՑԱՆՔԵՐԻՑ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՎԱՔՎԱԾ ԲԵՐՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 29-ԳՏՀ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել «Գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքերից դեկտեմբերի 1-ի դրությամբ հավաքված բերքի մասին» ձև թիվ 29-ԳՏՀ (տարեկան)» պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը և լրացման հրահանգը՝ համաձայն հավելվածի։

 

Նախագահ

Ս. Մնացականյան

 

 

Հավելված 1

Հաստատված է

ՀՀ վիճակագրության

պետական խորհրդի

2008 թ. դեկտեմբերի 24-ի

թիվ 22-Ն որոշմամբ

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՑԱՆՔԵՐԻՑ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՎԱՔՎԱԾ ԲԵՐՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 29-ԳՏՀ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հրահանգը սահմանում է «Գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքերից դեկտեմբերի 1-ի դրությամբ հավաքված բերքի մասին» ձև թիվ 29-ԳՏՀ (տարեկան) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը լրացվում է գյուղապետարանների և քաղաքապետարանների (թաղապետարանների) կողմից, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են, և վիճակագրական մարմիններին է ներկայացվում հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ:

3. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են աճողական կարգով, տարվա սկզբից:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

5. Հաշվետվության «Ճշտված ցանքային տարածությունը» թիվ 1 սյունակում, բոլոր տողերով, լրացվում են գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունների հունիսի 1-ի դրությամբ համատարած հաշվառումից հետո ճշտված տվյալները:

6. Հաշվետվության «Ընդհանուր բերքահավաքի տարածությունը» թիվ 2 սյունակում, բոլոր տողերով, լրացվում է գյուղատնտեսական մշակաբույսերից հաշվետու ժամկետում փաստացի հավաքված տարածությունը:

7. «Փաստացի հավաքված բերքը» թիվ 3 սյունակում, բոլոր տողերով, լրացվում է բերքահավաքի ամբողջ տարածությունից հավաքված բերքը:

8. «Բացի այդ հավաքված է բերք կրկնակի, միջշարքային ցանքերից» թիվ 5 սյունակում լրացվում է կրկնակի, միջշարքային ցանքերից հավաքված բերքը, իսկ թիվ 6 սյունակում լրացվում է մեկ հեկտարից հավաքված միջին բերքը:

9. «Միջին բերքը մեկ հեկտարից» թիվ 6 սյունակում, բոլոր տողերով լրացվում է տվյալ մշակաբույսի միջին բերքատվությունը, որը ստացվում է փաստացի հավաքված բերքը (սյունակ 3), հավաքված ցանքային տարածության (սյունակ 2) վրա բաժանելու արդյունքում:

10. «Հացահատիկային մշակաբույսեր, ընդամենը» բաժին I թիվ 001 տողով լրացվում են ապահով մնացած աշնանացան ցորենի, տարեկանի և գարու, ինչպես նաև գարնանացան ցորենի, տարեկանի, գարու, վարսակի, հաճարի և լրիվ հասունացման հատիկի համար եգիպտացորենի տարածությունները, իսկ «Աշնանացանից լրիվ ոչնչացվել է մինչև գարնանացան մշակաբույսերի ցանքի ավարտը» թիվ 002 տողով՝ լրացվում են աշնանացան ցորենի, գարու և տարեկանի, մինչև գարնանացան մշակաբույսերի ցանքի ավարտը, լրիվ ոչնչացած տարածությունների տվյալները: Մասնակի ոչնչացած տարածությունները այս տողով ցույց չեն տրվում: Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ հացահատիկային մշակաբույսերի, ամառվա ընթացքում ոչնչացած և չվերացանված տարածությունները (նույնիսկ այն դեպքում, երբ նրանք օգտագործվել են խոտի, կանաչ կերի, սիլոսի և արածեցման համար), հացահատիկային մշակաբույսերի բաժնից չեն հանվում և հետևաբար չեն տեղափոխվում կերային մշակաբույսերի բաժին: Եթե ամառվա ընթացքում ոչնչացած մշակաբույսերի տարածությունները վերացանվել են այլ մշակաբույսերով, ապա այդ տարածքները լրացվում են նոր ցանված մշակաբույսերի ցանքատարածությունների տողերում: Եթե կանաչ կերի կամ սիլոսի համար օգտագործված աշնանացան հացահատիկային մշակաբույսերի տարածությունների վրա, ընթացիկ տարում կատարվել են գարնանացան մշակաբույսերի ցանքեր (անկախ այն բանից, թե այդ ցանքերը կատարվել են մինչև ցանքային տարածությունների եզրափակիչ հաշվետվության կազմվելը, թե նրա կազմումից հետո), ապա այդպիսի ցանքերը հաշվետվության մեջ ցույց են տրվում համապատասխան գարնանացան մշակաբույսերի տողով, որպես հիմնական ցանքեր և մտցվում են ընդհանուր ցանքային տարածության մեջ: Այդպիսի դեպքում, կանաչ կերի կամ սիլոսի համար օգտագործված աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքերը համարվում են միջանկյալ ցանքեր և ընդհանուր ցանքային տարածության մեջ չեն մտցվում: Դրանց բերքը հաշվի է առնվում թիվ 5 սյունակում:

11. Եթե հացահատիկային մշակաբույսերի ցանքերը կատարվել են խոտի, կանաչ կերի կամ սիլոսի համար, սակայն հնձվել են հատիկի համար, հաշվետվությունում լրացվում են համապատասխան հացահատիկային մշակաբույսերի տողում:

12. Եթե առանձին հացահատիկային մշակաբույսերի ցանքային տարածությունները (ոչնչացածների թվից) գարնանը նախատեսված են եղել հատիկի համար, բայց փաստորեն հավաքվել և օգտագործվել են խոտի, կանաչ կերի կամ սիլոսի համար, ապա դրանք լրացվում են միամյա խոտերի կամ սիլոսի ցանքերի տողում:

13. 003-005 տողերով լրացվում են «Աշնանացան հացահատիկային մշակաբույսերն ըստ տեսակների»:

14. Գարնանացան հացահատիկային մշակաբույսերի կատարված ցանքերի տարածքները, ըստ տեսակների, լրացվում են 006 - 010 տողերով:

15. Թիվ 011 տողով, լրացվում են եգիպտացորենի ցանքերը լրիվ հասունության շրջանում և եգիպտացորենի այն ցանքերը, որոնք կատարվել են կանաչ մասսայի նպատակով, սակայն փաստորեն հավաքվել են հատիկի համար:

16. Թիվ 013-017 հատիկաընդեղենային մշակաբույսերի, ըստ տեսակների, հատիկի համար ցանված ցանքերը և բերքը, իսկ «հատիկաընդեղենային մշակաբույսեր» II բաժնի թիվ 012 տողով՝ դրանց հանրագումարները:

17. Հաշվետվության «Տեխնիկական մշակաբույսեր, ընդամենը» III բաժնի թիվ 019-022 տողերով լրացվում են ծխախոտի (հաշվարկային քաշով), խորդենու և կտավատի տվյալները, թիվ 022՝ «այլ տեխնիկական մշակաբույսեր» տողով մնացած բոլոր (սորգո, չաման, սոյա և այլն) տեխնիկական մշակաբույսերի տվյալները:

18. IV բաժնի «Կարտոֆիլ» թիվ 023 տողով լրացվում են կարտոֆիլի վաղահաս և ուշահաս տեսակների տվյալները:

19. V բաժնի «Բանջարանոցային և բոստանային մշակաբույսեր, ընդամենը» թիվ 024 տողով (ներառյալ բանջարանոցային մշակաբույսերի սերմադաշտերը)» լրացվում են բոլոր տեսակի բանջարանոցային և բոստանային մշակաբույսերի, ներառյալ սերմադաշտերի տվյալները, թիվ 025-037 տողերով՝ հիմնական բանջարանոցային և բոստանային մշակաբույսերի, ըստ տեսակների և նրանց սերմադաշտերի մասին տվյալները:

20. VI բաժնի «Հավաքված է բանջարեղեն պաշտպանված գրունտից (ջերմոց, ջերմատուն և այլն)» թիվ 038 տողով լրացվում է ջերմոցներից, ջերմատներից, պոլիէթիլենային թաղանթով ծածկված տարածքներից հավաքված բոլոր տեսակի բանջարեղենի բերքի քանակությունը:

21. «Հավաքված է սունկ ընդամենը» թիվ 039 տողով լրացվում է աճեցված սունկի վերաբերյալ տվյալները:

22. VII բաժնի «Կերային մշակաբույսեր, ընդամենը» թիվ 040 տողով լրացվում են 041, 042, 043, 044, 047, 048, 051, 054 տողերի հանրագումարները:

23. «Կերային արմատապտուղներ (կերի ճակնդեղ, շաղգամ և այլն)» թիվ 041 և «Կերի արմատապտղի սերմադաշտեր» թիվ 042 տողերով լրացվում են անասնակերի համար ցանված բոլոր տեսակների կերի արմատապտուղների, ներառյալ շաքարի ճակնդեղը, անասնակերի համար ցանքատարածությունների և բերքի տվյալները:

24. «Կերի բոստան» թիվ 043 տողով լրացվում է անասնակերի համար ցանված և օգտագործվող բոստանային մշակաբույսերի (ձմերուկ, սեխ) տվյալները:

25. «Եգիպտացորեն սիլոսի, կանաչ կերի և սենաժի համար (կանաչ մասսա), ընդամենը» թիվ 044 տողով լրացվում են անասնակերի համար (մինչև կաթնամոմային և մոմային) հասունացման շրջանում օգտագործվող սիլոսի և կանաչ կերի համար ցանքատարածությունների և նրանցից ստացված բերքի տվյալները: Այս տողով լրացվում է նաև հատիկի համար ցանված եգիպտացորենի այն տարածությունները և բերքը, որը անհրաժեշտությունից ելնելով մինչև կաթնամոմային և մոմային հասունացման շրջաններում հավաքվել է անասնակերի համար:

26. «Այդ թվում սիլոսի համար» թիվ 045 տողով լրացվում է միայն սիլոսի համար օգտագործվող կանաչ մասսայի տվյալները:

27. «Կանաչ կերի համար» թիվ 046 տողով լրացվում է միայն կանաչ կերի համար օգտագործվող կանաչ մասսայի տվյալները:

28. «Սիլոսային մշակաբույսեր (առանց եգիպտացորենի)» թիվ 047 տողով լրացվում է սիլոսի համար օգտագործվող բոլոր մշակաբույսերի տարածությունների և բերքի տվյալները: Բնական խոտաբույսերի, կաղամբի տերևների, կերի արմատապտուղների, գործարանային շաքարի ճակնդեղի տերևները (փրերը) հաշվետվության այս տողով ցույց չի տրվում:

29. «Միամյա խոտեր, ընդամենը» թիվ 048 տողի առաջին սյունակում լրացվում է ամբողջ ցանքատարածությունը խոտի և կանաչ կերի, սենաժի, խոտալյուրի և գրանուլ ու բրիկետ ստանալու համար (կանաչ զանգվածի) տվյալները: Այս տողով լրացվում է նաև նախորդ տարվա աշնանը ցանված կանաչ կերի համար օգտագործված այն աշնանացանների ցանքերը, որոնց վրա նրանց բերքահավաքից հետո չեն կատարվել գարնանացան մշակաբույսերի ցանքեր:            

30. «Այդ թվում օգտագործված են ա) խոտի համար» թիվ 049 տողով լրացվում է միայն խոտի համար օգտագործվող տվյալները:

բ) կանաչ կերի, սենաժի, խոտալյուրի և գրանուլ ու բրիկետ ստանալու համար (կանաչ զանգվածի) թիվ 050 տողով լրացվում է միայն նշված նպատակների համար օգտագործվող տվյալները:

31. «Բազմամյա անծածկույթ խոտերի ընթացիկ տարվա ցանք (ներառյալ նախորդ տարվա աշնան ցանածը) թիվ 051 տողի առաջին սյունակում լրացվում են ամբողջ ցանքատարածությունը խոտի, կանաչ կերի, սենաժի, խոտալյուրի և գրանուլ ու բրիկետ ստանալու համար (կանաչ զանգվածի) տվյալները:

ա) «Այդ թվում՝ օգտագործված են խոտի համար» թիվ 052 տողով լրացվում են միայն խոտի համար օգտագործվող տվյալները.

բ) «կանաչ կերի, սենաժի, սիլոսի, խոտալյուրի և գրանուլ ու բրիկետ ստանալու (կանաչ զանգված)» թիվ 053 տողով լրացվում են միայն նշված նպատակների համար օգտագործվող տվյալները:

32. «Բազմամյա խոտերի անցյալ տարիների ցանք, ընդամենը» 054 տողի առաջին սյունակով լրացվում է գարնանացանի վերջում պահպանված տարածությունը խոտի, կանաչ կերի, սենաժի, խոտալյուրի և գրանուլ ու բրիկետ ստանալու համար (կանաչ զանգվածի) տվյալները:

ա) «Այդ թվում՝ օգտագործված են խոտի համար» թիվ 055 տողով լրացվում է միայն խոտի համար օգտագործվող տվյալները:

«բ) կանաչ կերի, սենաժի, սիլոսի, խոտալյուրի և գրանուլ ու բրիկետ ստանալու (կանաչ զանգված)» թիվ 056 տողով լրացվում է միայն վերը նշված նպատակների համար օգտագործվող տվյալները:

33. «Բազմամյա խոտերի սերմի համար, ընդամենը» թիվ 057 տողով լրացվում է միայն սերմի համար օգտագործվող բազմամյա խոտաբույսերի տվյալները:

34. «Այդ թվում՝ ա) առվույտ» թիվ 058 տողով լրացվում է միայն առվույտի սերմի համար հավաքված տարածության և բերքի տվյալները: բ) Կորնգան» թիվ 059 տողով լրացվում է միայն կորնգանի սերմի համար հավաքված տարածության և բերքի տվյալները:

35. «Ընդամենը ցանքային տարածություն» 060 տողի առաջին սյունակում լրացվում է թիվ 001, թիվ 012 տողի, թիվ 018 տողի, թիվ 023 տողի, թիվ 024 տողի, թիվ 040 տողի առաջին սյունակների տվյալների հանրագումարները:

36. «Ցանքային տարածությունների ընդհանուր թվից ցանված է այգամիջյան տարածություններում» թիվ 061 տողի առաջին սյունակում լրացվում է պտղատու և խաղողի այգիների միջշարքային տարածություններում ցանված գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքերի տվյալները:

37. «Բացի այդ բազմամյա խոտերի ենթացանք, ներառյալ աշնանը կատարված ենթացանքը, ընդամենը» թիվ 062 տողի առաջին սյունակում լրացվում է նախորդ տարվա աշնանը և ընթացիկ տարվա գարնանը աշնանացան և գարնանացան հացահատիկային մշակաբույսերի հետ միաժամանակ ցանված բազմամյա խոտաբույսերի տարածությունների տվյալները: (Այս տվյալները ընդամենը ցանքային տարածություն թիվ 060 տողի առաջին սյունակում ցույց չի տրվում):

38. «Այդ թվում՝ օգտագործված են՝ ա) խոտի համար» թիվ 063 տողով լրացվում է միայն խոտի համար օգտագործվող տվյալները: «բ) Կանաչ կերի, սենաժի, սիլոսի, խոտալյուրի և գրանուլ ու բրիկետ ստանալու համար (կանաչ զանգված)» թիվ 64 տողով լրացվում է միայն նշված նպատակների համար օգտագործվող տվյալները:

39. «Բնական խոտհարքներ, ընդամենը» 065 տողի երկրորդ և երրորդ սյունակներում պետք է լրացվեն, ինչպես տնտեսությունների բնական խոտհարքներից, այնպես էլ պետֆոնդի և անտառային կազմակերպությունների, խաղողի և պտղատու այգիների միջշարքերից հնձված տարածությունների և բերքի տվյալները:

40. «Այդ թվում՝ ա) խոտի համար» թիվ 066 տողի երկրորդ և երրորդ սյունակները լրացվում են միայն խոտի համար հնձված տարածության և բերքի տվյալները: բ) կանաչ կերի, սենաժի, խոտալյուրի և գրանուլ ու բրիկետ ստանալու համար» թիվ 067 տողի երկրորդ և երրորդ սյունակներում լրացվում է միայն նշված նպատակների համար տվյալները:

41. «Մաքուր ցելերի տարածությունը (ներառյալ սիդերալ և կուլիսային, ինչպես նաև սև ցելեր)» թիվ 068 տողով, առաջին սյունակում, լրացվում է մաքուր ցելերը, որոնք հերկվել են գարնանը և մինչև աշնանացան պահպանվել են մաքուր վիճակում: Սիդերալ ցելերը, որոնց վրա ցանվել է ընդեղեն մշակաբույսեր, որը կանաչ վիճակում հերկվում է, որպեսզի հողը հարստացվի օրգանական նյութերով: Կուլիսային ցելերը, որոնց վրա կատարվել է բարձրացողուն մշակաբույսերի ցանք, նպատակ ունենալով դաշտում ձմռանը ձյուն կուտակելը: Սև ցելերը, որոնք հերկվել են նախորդ տարվա աշնանը և ցանքերի եզրափակիչ հաշվառում կատարելու պահին, զբաղեցրած չեն գարնանացան մշակաբույսերի ցանքերով:

42. «Բացի այդ հավաքված է խոտ չօգտագործված վարելահողերից» թիվ 069 տողով լրացվում է տարբեր պատճառներով չօգտագործված վարելահողերի վրա բնական պայմաններում աճած խոտաբույսերի հավաքված տարածության և բերքի տվյալները:

43. Չօգտագործված վարելահողերից հավաքված խոտաբույսերի տարածությունները ընդամենը կերային մշակաբույսեր թիվ 040 և ընդամենը ցանքային տարածություն թիվ 060 տողերի մեջ չի մտցվում:

44. «Պտուղ և հատապտուղ, ընդամենը» VIII բաժինը լրացվում է հետևյալ կերպ. առաջին սյունակում ցույց է տրվում բոլոր հասակի պտղատու այգիների, հատապտղանոցների և խաղողանոցների ամբողջ տարածությունը, իսկ 2-րդ սյունակում՝ այդ թվում պտղատու հասակի, անկախ նրանից, թե ընթացիկ տարում այդ տնկարկներից փաստորեն բերք ստացվել է, թե ոչ:

45. Միևնույն այգու մեջ տարբեր ծառատեսակների խմբերի առկայության դեպքում (օրինակ՝ հնդավորներ և կորիզավորներ), տնկարկների ընդհանուր տարածությունը բաշխվում է ըստ տեսակախմբերի (հնդավորների և կորիզավորների), ամեն մի տեսակի ծառերի քանակը վերածելով նույն տեսակի ծառերի տնկման մեկ հեկտարի նորմայի: Եթե այդ ճանապարհով հաշվարկված առանձին տեսակների տարածությունների գումարը չի համապատասխանում այգիների ընդհանուր փաստացի տարածությանը, տարբերությունը պետք է համաչափ բաշխել ծառատեսակների հաշվարկված տարածությունների վրա:

46. Այգիներում՝ պտղատու ծառերի արանքում (շարքերի մեջ) հատապտուղների տնկումների (ելակ, հաղարջ, փշահաղարջ և այլն) առկայության դեպքում 1-ին և 2-րդ սյունակներում տարածությունը ցույց է տրվում կոտորակով՝ համարիչում հատապտուղների համատարած տարածությունը, իսկ հայտարարում՝ ընդհանուր տարածությունը (համատարած տարածությանը գումարած պտղատու տնկարկների միջշարքերում գտնվող հատապտուղների տնկումների տարածությունը):

47. Պտղատու տնկարկների միջշարքերում հաղարջի և փշահաղարջի տարածությունը որոշվում է նրանց թփերի քանակը մեկ հեկտարի տնկման միջին նորմայի վերածելու միջոցով: Միջշարքային տարածություններում գետնամորու, ելակի և մորենու տակ ընկած տարածությունը որոշվում է նրանց փաստացի զբաղեցրած տարածությամբ (չափելու միջոցով):

48. Այս բաժնի 3-րդ և 4-րդ սյունակներում պտուղների, հատապտուղների համախառն բերքը ցույց է տրվում հետևյալ կերպ: Ընդ որում 3-րդ սյունակում ցույց է տրվում ընդհանուր բերքը (պտղատու հասակի տնկարկներից և շահագործման չհանձնված երիտասարդ տնկարկներից), իսկ 4-րդ սյունակում՝ այդ թվում պտղատու հասակի հասած տնկարկների տարածությունից հավաքած բերքը (ներառյալ նաև առանձին կանգնած ծառերի արտադրանքը, իսկ հատապտուղների նկատմամբ՝ նաև միջշարքերում կատարված տնկումներից):

49. 5-րդ սյունակում ցույց է տրվում մեկ հեկտարից հավաքած միջին բերքը՝ 4-րդ սյունակի տվյալները 2-րդ սյունակի վրա բաժանելու միջոցով: Հատապտուղների ներառյալ թթենու մեկ հեկտարի միջին բերքը նույնպես հաշվարկվում է 4-րդ սյունակը 2-րդ սյունակի վրա բաժանելու միջոցով:

50. «Պտուղ և հատապտուղ ընդամենը» թիվ 070 տողով լրացվում է հնդավոր 071, կորիզավոր 077, ընկուզապտուղ 086 և մերձարևադարձային պտղի 091, և հատապտուղների 097 (ներառյալ թթենու) ընդամենը տարածությունների ու բերքի տվյալների հանրագումարները:         

50. ա) «Հնդավորներ, ընդամենը» թիվ 071 տողով լրացվում են խնձորի, տանձի, սերկևիլի և այլ տնկարկների ընդամենը տարածությունների և բերքի տվյալները: Իսկ «խնձորենի» թիվ 072 տողով, «տանձենի» թիվ 073 տողով, «սերկևիլենի» թիվ 074 տողով և այլն լրացվում է համապատասխանաբար նշված պտղի ընդամենը տարածությունների և բերքի տվյալները:

բ) «Կորիզավորներ ընդամենը» թիվ 077 տողով լրացվում են ծիրանենու, դեղձենու, կեռասենու, սալորենու, բալենու, հոնի և այլ տնկարկների ընդամենը տարածությունների և բերքի տվյալները: Իսկ «ծիրանենի» թիվ 078 տողով, «դեղձենի» թիվ 079 տողով, «կեռասենի» թիվ 080 տողով, «սալորենի» թիվ 081 տողով, «բալենի» թիվ 082 տողով, «հոն» թիվ 083 տողով և այլն 084 տողով լրացվում են համապատասխանաբար նշված պտղի ընդամենը տարածությունների և բերքի տվյալները:

գ) «Ընկուզապտուղներ ընդամենը թիվ 086 տողով լրացվում են ընկուզենու, տխիլենու և այլ տնկարկների ընդամենը տարածությունների և բերքի տվյալները: Իսկ «ընկուզենի» թիվ 087 տողով, «տխիլենի» թիվ 088 տողով և այլն թիվ 089 տողով լրացվում է համապատասխանաբար նշված պտղի ընդամենը տարածությունների և բերքի տվյալները»:

դ) «Մերձարևադարձայիններ ընդամենը թիվ 091 տողով լրացվում է թզենու, նռենու, արքայախնձորենու և այլ տնկարկների ընդամենը տարածությունների և բերքի տվյալները: Իսկ «թզենի» թիվ 092 տողով, «նռենի» թիվ 093 տողով, «արքայախնձորենի» թիվ 094 տողով և այլն թիվ 095 տողով լրացվում է համապատասխանաբար նշված պտղի ընդամենը տարածությունների և բերքի տվյալները:

ե) «որից` թթենի» թիվ 098 տողով լրացվում է թթենու տարածությունների և բերքի տվյալները:

51. «Հատապտուղներ (թթենի, գետնամորի, ելակ, հաղարջ և այլն)» թիվ 097 տողով լրացվում է նշված տնկարկների և բերքի տվյալները:

52. «Խաղող, ընդամենը» թիվ 099 տողով լրացվում է բոլոր տեսակների խաղողների տնկարկների և բերքի տվյալները:

ա) որից տեխնիկական թիվ 100 տողով լրացվում է տեխնիկական օգտագործման նպատակներով տնկված խաղողի տնկարկների տարածությունները և հավաքված բերքը:

53. Վայրաճ պտուղների տնկարկները և նրանցից հավաքված բերքը ընդամենը պտուղ և հատապտուղ թիվ 070 տողով հաշվի չի առնվում:

 

Ներմուծեք նկարագրությունը_19430

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Ներկայացվում է համաձայն՝ «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի», Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002թ. մայիսի 10-ի «Վարչական (տեղեկատվական) ռեգիստրների վարման և դրանցից տեղեկատվության ստացման կարգը հաստատելու մասին» թիվ 109 որոշմամբ հաստատված կարգի

Ներկայացվում է

Ներկայացնում է

Հաշվետվության    ներկայացման ժամկետը՝

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալություն կամ  տարածքային բաժանմունք

գյուղապետարանները  և քաղաքապետարանները (թաղապետարանները)

մինչև  դեկտեմբերի 7-ը

Ով է ներկայացնում ___________________________

(անվանումը)

 

Գտնվելու վայրը _______________________

 

____________________     I   I   I   I   I   I   I   I

(փոստային դասիչ)

 

Պետական ռեգիստրում գրանցման համարը  I I I I I I I I I I I I

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը  I I I I I I I I I

Հարկ վճարողի հաշվառման համարը  I I I I I I I I I

Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից

ՁԵՎ ԹԻՎ 29-ԳՏՀ

(տարեկան)

 

«Հաստատված է»

Հայաստանի

Հանրապետության

վիճակագրության պետական

խորհրդի 24 դեկտեմբերի

2008թ. թիվ  22-Ն

որոշմամբ

 

Չլրացնել ß

ՏԳՏԴ    I I I I I I

Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՑԱՆՔԵՐԻՑ

 

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՎԱՔՎԱԾ ԲԵՐՔԻ ՄԱՍԻՆ

 

200___Թ.

 

Գյուղատնտեսական

մշակաբույսերի անվանումը

Տողի համարը

Ճշտված ցանքային տարածու-
թյունը, հա

Ընդհանուր բերքա-
հավաքի տարածու-
թյունը, հա

Փաստացի
հավաքված բերքը, ամբողջ տարա-ծությունից

Բացի
այդ
հավաք-
ված է
բերք կրկնակի, միջշար-
քային ցանքերից ցենտներ

Միջին բերքը
մեկ հեկտա-
րից

(սյուն.3 : սյուն.2)

սկզբնա-
կան

մուտ-
քա-
գրման քաշը, ցենտ-
ներ

քաշը վերա-մշա-
կումից հետո, ցենտ-
ներ

Ա

Բ

1

2

3

4

5

6

I.Հացահատիկային

մշակաբույսեր,

ընդամենը

(տող 03+04+05

+06+07+08+09+10+11)

001

           

Աշնանացանից լրիվ ոչնչացվել է մինչև գարնանացան մշակաբույսերի ցանքի ավարտը

002

 

X

X

X

X

X

Աշնանացան ցորեն

003

           

Աշնանացան տարեկան

004

           

Աշնանացան գարի

005

           

Գարնանացան ցորեն

006

           

Գարնանացան տարեկան

007

           

Գարնանացան գարի

008

           

Վարսակ

009

           

Հաճար

010

           

Եգիպտացորեն լրիվ հասունացման հատիկի համար

011

           

II. Հատիկաընդեղենային մշակաբույսեր, ընդամենը
(տող 13+14+15+16+17)

012

           

Ոլոռ, հատիկի համար

013

           

Լոբի, հատիկի համար

014

           

Ոսպ

015

           

Սիսեռ

016

           

Այլ հատիկաընդեղեն (չինա, մաշ և այլն)

017

           

III. Տեխնիկական մշակաբույսեր, ընդամենը (տող 19+20+21+22)

018

           

Ծխախոտ (հաշվարկային քաշով)

019

           

Խորդենի

020

           

Կտավատ

021

     

X

X

 

Այլ տեխնիկական մշակաբույսեր

022

   

X

X

X

X

IV. Կարտոֆիլ, ընդամենը

023

           

V. Բանջարանոցային և բոստանային մշակաբույսեր, ընդամենը
(տող 25+27+28
+29+30+31+32+

33+34+35+36+37)

024

     

X

   

Կաղամբ բոլոր տեսակի

025

     

X

   

որից` ծաղկակաղամբ

026

     

X

   

Վարունգ

027

     

X

   

Լոլիկ

028

     

X

   

Սեղանի ճակնդեղ

029

     

X

   

Սեղանի գազար

030

     

X

   

Գլուխ սոխ

031

     

X

   

Սխտոր

032

     

X

   

Կանաչ ոլոռ

033

     

X

   

Այլ բանջարեղեն

034

     

X

   

Միամյա և երկամյա բանջարանոցային մշակաբույսերի սերմադաշտեր

035

     

X

X

 

Բոստան պարենային

036

     

X

   

Բոստանային մշակաբույսերի սերմադաշտեր

037

     

X

X

 

VI. Պաշտպանված գրունտի բանջարեղեն և սունկ

 

X

X

X

X

X

X

Հավաքված է բանջարեղեն, ընդամենը

038

     

X

X

 

Հավաքված է սունկ, ընդամենը

039

     

X

X

 

VII. Կերային մշակաբույսեր, ընդա-
մենը (տող 41+42+43+44+47+48+
51+54)

040

   

X

X

X

X

Կերային արմատապտուղներ (կերի ճակնդեղ, շաղգամ և այլն)

041

     

X

   

Կերի արմատապտղի սերմադաշտեր

042

     

X

X

 

Կերի բոստան

043

     

X

   

Եգիպտացորեն՝ սիլոսի, կանաչ կերի և սենաժի համար (կանաչ մասսա), ընդամենը

044

     

X

   

Այդ թվում՝
սիլոսի համար

045

X

X

 

X

   

 կանաչ կերի համար

046

X

X

 

X

   

Սիլոսային մշակաբույսեր (առանց եգիպտացորենի)

047

     

X

   

Միամյա խոտեր, ընդամենը

048

 

X

X

X

X

X

Այդ թվում՝ օգտագործված են՝
ա) խոտի համար

049

X

   

X

   

 բ) կանաչ կերի, սենաժի, խոտալյուրի և գրանուլ ու բրիկետ ստանալու համար (կանաչ զանգված)

050

X

   

X

   

Բազմամյա անծածկույթ խոտերի ընթացիկ տարվա ցանք (ներառյալ անցած տարվա աշնան ցանածը)

051

 

X

X

X

X

X

Այդ թվում՝ օգտագործված են՝
ա) խոտի համար

052

X

   

X

   

 բ) կանաչ կերի, սենաժի, սիլոսի, խոտալյուրի և գրանուլ ու բրիկետ ստանալու համար (կանաչ զանգված)

053

X

   

X

   

Բազմամյա խոտերի անցյալ տարիների ցանք, ընդամենը

054

 

X

X

X

X

X

Այդ թվում՝ օգտագործված են՝
ա) խոտի համար

055

X

   

X

X

 

 բ) կանաչ կերի, սենաժի, խոտալյուրի և գրանուլ ու բրիկետ ստանալու համար (կանաչ զանգված)

056

X

   

X

X

 

Բազմամյա խոտեր՝ սերմերի համար, ընդամենը

057

X

 

X

 

X

 

Այդ թվում՝
ա) առվույտ

058

X

 

X

 

X

 

 բ) կորնգան

059

X

 

X

 

X

 

Ընդամենը ցանքային տարածությունը 200_թ. բերքի տակ (տող 1+12+18+23+24+40)

060

 

X

X

X

X

X

Ցանքային տարածությունների ընդանուր թվից ցանված է՝ այգամիջյան տարածություններում

061

 

X

X

X

X

X

Բացի այդ՝ բազմամյա խոտերի ենթացանք, ներառյալ աշնանը կատարած ենթացանքը, ընդամենը

062

 

X

X

X

X

X

Այդ թվում՝ օգտագործված են՝
ա) խոտի համար

063

X

   

X

X

 

 բ) կանաչ կերի, սենաժի, խոտալյուրի և գրանուլ ու բրիկետ ստանալու համար (կանաչ զանգված)

064

X

   

X

X

 

Բնական խոտհարքներ, ընդամենը

065

X

   

X

   

 ա) խոտի համար

066

X

   

X

   

 բ) կանաչ կերի, սենաժի, սիլոսի, խոտալյուրի և գրանուլ ու բրիկետ ստանալու համար (կանաչ զանգված)

067

X

   

X

   

Մաքուր ցելերի տարածությունը (ներառյալ սիդերալ և կուլիսային, ինչպես նաև սև ցելեր)

068

 

X

X

X

X

X

Բացի այդ հավաքված է խոտ չօգտագործված վարելահողերից

069

X

   

X

X

 

 

շարունակություն

Տնկարկների
անվանումը

Տողի համարը

Ընդամենը
տնկարկներ, հա

 Այդ թվում՝ տնկարկներ
պտղատու հասակի, հա

Փաստացի հավաքված բերքը, ցենտներ

Միջին բերքը մեկ
հեկտարից
 (սյուն.4 : սյուն.2)

ընդա-մենը

այդ թվում՝ պտղատու հասակի տարածու-
թյուններից

Ա

Բ

1

2

3

4

5

VIII. Պտուղ և հատապտուղ, ընդամենը (տող 71+77+ 86+ 91+ 97)

070

         

 հնդավորներ, ընդամենը

071

         

 խնձորենի

072

         

 տանձենի

073

         

 սերկևիլենի

074

         

 այլ (նշել)

075

         
 

076

         

 կորիզավորներ, ընդամենը

077

         

 ծիրանենի

078

         

 դեղձենի

079

         

 կեռասենի

080

         

 սալորենի

081

         

 բալենի

082

         

 հոն

083

         

 այլ (նշել)

084

         
 

085

         

ընկուզապտուղներ, ընդամենը

086

         

ընկուզենի

087

         

տխիլենի (պնդուկ)

088

         

այլ (նշել)

089

         
 

090

         

մերձարևադարձայիններ, ընդամենը

091

         

թզենի

092

         

նռնենի

093

         

արքայախնձոր (կարալյոկ)

094

         

այլ (նշել)

095

         
 

096

         

հատապտուղներ (թթենի, գետնամորի, ելակ, հաղարջ և այլն, ներառյալ պտղատու տնկարկների միջշարքային տարածություններում տնկվածը), ընդամենը

097

         

 որից` թթենի

098

         

IX. Խաղող, ընդամենը

099

         

 որից` տեխնիկական

100

         

 

Ղեկավար ___________________________

 ___________________

(ազգանուն, անուն)

 (ստորագրություն)

   

Լրացնող            ____________________

 ___________________

(գլխավոր հաշվապահ               (ազգանուն, անուն)

(ստորագրություն, պաշտոն) ___

կամ այլ լիազորված անձ)

 

 ____________________________ 

« __ » ___________200__թ.

(հեռախոսահամար(ներ)

 (լրացման ամսաթիվը)

   

Էլեկտրոնային փոստ _______@________

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
07.10.2014, թիվ 39-Ն 13.11.2014, թիվ 22-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան