040.0452.24.05.01
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
24 մայիսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 մայիսի 2001 թվականի N 452
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՈՆԱՑՆՈՂ ՃԱՌԱԳԱՅԹՈՒՄԻՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ԻՈՆԱՑՆՈՂ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 08.01.09 N 1-Ն)
«Միջուկային անվտանգության մասին» կոնվենցիայի 7-րդ և 8-րդ հոդվածներին, «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներին համապատասխան, ինչպես նաև իոնացնող ճառագայթումից պաշտպանության և իոնացնող ճառագայթման աղբյուրների անվտանգության պետական կարգավորումը միջազգային նորմերին համապատասխանեցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 08.01.09 N 1-Ն)
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեին վերապահել`
ա) Հայաստանի Հանրապետությունում իոնացնող ճառագայթումից պաշտպանության պետական կարգավորման իրավասությունը.
բ) Հայաստանի Հանրապետությունում իոնացնող ճառագայթման աղբյուրների անվտանգության պետական կարգավորման իրավասությունը:
(1-ին կետը փոփ. 08.01.09 N 1-Ն)
2. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում իոնացնող ճառագայթումից պաշտպանության և իոնացնող ճառագայթման աղբյուրների անվտանգության ապահովման միջոցառումների ժամանակացույցը (կցվում է):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի մայիսի 24-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հաստատված է |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՈՆԱՑՆՈՂ ՃԱՌԱԳԱՅԹՈՒՄԻՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՈՆԱՑՆՈՂ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN ը/կ | Միջոցառման անվանումը | Կատարման ժամկետը | Պատասխանատու կատարողները |
1. | Հայպետատոմհսկողության կանոնադրությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնելը | մինչև 30.06.2001 թ. |
Հայպետատոմհսկողություն |
2. | Հայպետատոմհսկողության և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության միջև ժամանակավոր համաձայնագրի ստորագրում | մինչև 15.06.2001 թ. |
Հայպետատոմհսկողություն |
3. | Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունից Հայպետատոմհսկողությանը իոնացնող ճառագայթման աղբյուրների ու մասնագիտական ճառագայթահարման պետական գրանցամատյանների և դրանց վարման նպատակով ԱէՄԳ-ից ստացված սարքավորումների ու ծրագրային միջոցների փոխանցում | մինչև 01.07.2001 թ. |
Հայպետատոմհսկողություն ՀՀ առողջապահության նախարարություն |
4. | Հայաստանի Հանրապետությունում իոնացնող ճառագայթումից պաշտպանության և իոնացնող ճառագայթման աղբյուրների անվտանգության հարցերի վերաբերյալ օրենսդրական ակտերում անհրաժեշտ փոփոխություններ կատարելու և կարգավորող նոր փաստաթղթերի մշակման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը | մինչև 01.09.2001 թ. |
Հայպետատոմհսկողություն ՀՀ առողջապահության նախարարություն |
5. | Հայպետատոմհսկողության 2001 թվականի աշխատանքային պլանում փոփոխությունների կատարում | մինչև 15.06.2001 թ. |
Հայպետատոմհսկողություն |
6. | Հայաստանի Հանրապետությունում ճառագայթումից պաշտպանության և իոնացնող ճառագայթման աղբյուրների անվտանգության կարգավորման նպատակով Հայպետատոմհսկողությունը լրացուցիչ մասնագիտական անձնակազմով և ֆինանսական միջոցներով համալրելը | 2002 թ. 1-ին եռամսյակ |
Հայպետատոմհսկողություն ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
08.01.2009, N 1-Ն | 22.01.2009, N 452 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|