«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
20 հունվարի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 05006012
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
27 դեկտեմբերի 2005 թ. |
N 592-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻՆ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԲԱՆԿԵՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻՆ ԱՎՏՈՄԱՏ ԳԱՆՁՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ԵՎ ԿԱՆԽԱՎՃԱՐՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ կետը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
որոշում է.
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերն իրավունք ունեն ավտոմատ գանձման սարքավորումների միջոցով ընդունել «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի ա), բ) և գ) կետերում նշված բնագավառներում մատուցվող հանրային ծառայությունների դիմաց վարձավճարները և դրանց կանխավճարները, նախապես այդ մասին տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին՝ հաշվառում և վերահսկողություն իրականացնելու նպատակով:
(1-ին կետը լրաց. 16.12.08 թիվ 361-Ն)
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերին վճարային, զեղչային և կանխավճարային քարտերի վաճառք իրականացնելու թույլտվություն տալու մասին» թիվ 196 և 2002 թվականի հուլիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերին վճարային, զեղչային և կանխավճարային քարտերի վաճառք իրականացնելու թույլտվություն տալու մասին» թիվ 236-Ն որոշումները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
2005 թ. դեկտեմբերի 4 |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
16.12.2008, թիվ 361-Ն | 25.01.2009, N 592-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|