ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 մարտի 2009 թվականի N 277-Ն
ՎԱՐՈՐԴԻ ՍԹԱՓՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ, ԱՅԴ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՏՅԱՆԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) վարորդի սթափության վիճակի զննության կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) վարորդի սթափության վիճակի զննության արձանագրության ձևը` համաձայն N 2 հավելվածի.
3) վարորդի սթափության վիճակի զննության գրանցման մատյանի ձևը` համաձայն N 3 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. մարտի 25 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2009 թվականի մարտի 19-ի N 277-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՎԱՐՈՐԴԻ ՍԹԱՓՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ԶՆՆՈՒԹՅԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա վարորդի սթափության վիճակի զննության (այսուհետ` զննություն) հետ կապված հարաբերությունները: Սույն կարգը տարածվում է նաև անձի սթափության վիճակի որոշման այլ դեպքերի վրա:
2. Վարորդի սթափության վիճակի զննություն կատարվում է այն դեպքում, երբ օրենքը նախատեսում է քրեական կամ վարչական պատասխանատվություն ալկոհոլ, թմրամիջոցներ և (կամ) հոգեմետ (հոգեներգործուն) նյութ գործածելու և այդ վիճակում տրանսպորտային միջոց վարելու համար` իրավասու պետական մարմինների որոշումների կամ ուղեգրերի և կազմակերպությունների կամ քաղաքացիների դիմումի համաձայն:
3. Վարորդի սթափության վիճակի զննությունն իրականացվում է բժշկական օգնության և սպասարկման իրականացման համար լիցենզավորված անձանց (այսուհետ` բուժհաստատություն) կողմից: Բուժհաստատությունների շուրջօրյա աշխատանքի բացակայության դեպքում, աշխատանքային ժամից դուրս, ինչպես նաև հանգստյան, հիշատակի և տոնական օրերին վարորդի սթափության վիճակի զննությունն իրականացվում է շտապօգնության ծառայությունների կողմից:
4. Վարորդի սթափության վիճակի զննությունն իրականացվում է բուժհաստատության ղեկավարի հրամանով նշանակված բժշկի կամ ստորաբաժանման կողմից:
5. Վարորդի սթափության վիճակի զննությունը, նրա օրգանիզմում ալկոհոլի, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի հայտնաբերման հետազոտությունները, համաձայն իրավասու պետական մարմինների որոշումների կամ ուղեգրերի, իրականացվում է պետական պատվեր տեղադրող մարմնի և բժշկական օգնության և սպասարկման համար լիցենզավորված անձի միջև պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման իրականացման մասին պայմանագրի հիման վրա:
6. Սույն կարգի 5-րդ կետում սահմանված ուղեգրի ձևը հաստատվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի համատեղ հրամանով:
7. Վարորդի սթափության վիճակի զննությունը, նրա օրգանիզմում ալկոհոլի, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի հայտնաբերման հետազոտությունները` կազմակերպությունների կամ քաղաքացիների դիմումի համաձայն իրականացվում են վճարովի:
8. Եթե զննությունն իրականացվում է համաձայն իրավասու պետական մարմինների որոշումների, ուղեգրերի կամ կազմակերպությունների դիմումի հիման վրա, ապա վարորդի սթափության վիճակի զննության արդյունքում կազմվում է վարորդի սթափության վիճակի զննության արձանագրություն (այսուհետ` արձանագրություն)` առանց ջնջումների, երեք օրինակից` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 19-ի «Վարորդի սթափության վիճակի զննության կարգը, այդ զննության արձանագրության և գրանցման մատյանի ձևերը հաստատելու մասին» N 277-Ն որոշման N 2 հավելվածով հաստատված ձևի:
9. Եթե զննությունն իրականացվում է քաղաքացու դիմումի հիման վրա, ապա վարորդի սթափության վիճակի զննության արդյունքում կազմվում է վարորդի սթափության վիճակի զննության արձանագրություն` առանց ջնջումների, երկու օրինակից` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 19-ի «Վարորդի սթափության վիճակի զննության կարգը, այդ զննության արձանագրության և գրանցման մատյանի ձևերը հաստատելու մասին» N 277-Ն որոշման N 2 հավելվածով հաստատված ձևի:
10. Վարորդի սթափության վիճակի զննության վերաբերյալ տվյալներն արձանագրվում են վարորդի սթափության վիճակի զննության գրանցման մատյանում` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 19-ի «Վարորդի սթափության վիճակի զննության կարգը, այդ զննության արձանագրության և գրանցման մատյանի ձևերը հաստատելու մասին» N 277-Ն որոշման N 3 հավելվածով հաստատված ձևի:
11. Վարորդի կողմից զննություն անցնելուց հրաժարվելու դեպքում զննություն իրականացնող բժիշկը վարորդի սթափության վիճակի զննության գրանցման մատյանում և արձանագրությունում կատարում է դրա մասին գրառում:
12. Զննություն կարող է իրականացվել վարորդի արտաշնչած օդի, նրանից վերցված մեզի և (կամ) արյան հետազոտության միջոցով:
13. Մեզի և (կամ) արյան հետազոտության միջոցով զննություն իրականացնելիս` վարորդներից վերցվում է ոչ ավելի, քան 20 միլիլիտր արյուն և (կամ) 200 միլիլիտր մեզ:
14. Վարորդի օրգանիզմում ալկոհոլի հայտնաբերման համար զննությունն առաջին հերթին իրականացվում է վարորդի արտաշնչած օդի հետազոտության միջոցով:
15. Վարորդի գրավոր պահանջով և (կամ) իր կողմից արտաշնչված օդի նմուշներ հանձնելուց վարորդի հրաժարվելու դեպքում զննություն կարող է իրականացվել մեզի և (կամ) արյան հետազոտության միջոցով:
16. Եթե վարորդը գտնվում է անգիտակից վիճակում, ապա զննությունն իրականացվում է արյան հետազոտության միջոցով:
17. Վարորդի արտաշնչած օդի հետազոտության միջոցով զննությունն իրակացվում է օդի փորձանմուշները վերցնելուց անմիջապես հետո:
18. Մեզի և (կամ) արյան հետազոտության միջոցով զննությունն իրականացվում է փորձանմուշները վերցնելուց հետո 1-4 օրվա ընթացքում` կախված փորձանմուշներ հանձնած անձի առողջական վիճակից:
19. Սթափության վիճակի որոշման համար վերցվող փորձանմուշները (բացառությամբ օդի հետազոտության) պահվում են բուժհաստատությունում փորձանմուշների վերցման օրվանից 8 ամիս ժամկետով: Զննության արդյունքների և (կամ) դրանց հիման վրա ընդունված ակտերի բողոքարկման դեպքում փորձանմուշները (բացառությամբ օդի հետազոտության) պահվում են բուժհաստատությունում մինչև բողոքի հիման վրա վերջնական ակտի ընդունումը:
20. Մեկ եղանակով (մեթոդով) սթափության վիճակի զննության արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում զննվողը կարող է պահանջել, որ իր սթափության վիճակը որոշվի նաև այլ եղանակով (մեթոդով):
21. Եթե վարորդի սթափության վիճակի զննությունն իրականացվում է համաձայն իրավասու պետական մարմինների որոշումների կամ ուղեգրերի կամ կազմակերպությունների դիմումների, ապա վարորդի սթափության վիճակի զննության արձանագրության առաջին օրինակը տրվում է համապատասխանաբար վարորդի սթափության վիճակի զննություն իրականացնելու որոշում ընդունած իրավասու պետական մարմնին, դիմում կամ ուղեգիր ներկայացրած կազմակերպությանը, ինչի մասին ստացողը վարորդի սթափության վիճակի զննության գրանցման մատյանում նշում է «ստացա արձանագրության առաջին օրինակը», արձանագրության ստացման ամսաթիվը և գրառումը հաստատում իր ստորագրությամբ: Արձանագրության երկրորդ օրինակը տրվում է այն անձին, ում նկատմամբ իրականացվել է վարորդի սթափության վիճակի զննություն, ինչի մասին ստացողը վարորդի սթափության վիճակի զննության գրանցման մատյանում նշում է «ստացա արձանագրության երկրորդ օրինակը», արձանագրության ստացման ամսաթիվը և գրառումը հաստատում իր ստորագրությամբ: Արձանագրության երրորդ օրինակը պահվում է այն բուժհաստատությունում, որտեղ իրականացվել է զննությունը:
22. Եթե վարորդի սթափության վիճակի զննությունն իրականացվում է քաղաքացու դիմումի հիման վրա, ապա վարորդի սթափության վիճակի զննության արձանագրության առաջին օրինակը տրվում է վարորդի սթափության վիճակի զննություն իրականացնելու դիմում ներկայացրած անձին, ինչի մասին ստացողը վարորդի սթափության վիճակի զննության գրանցման մատյանում նշում է «ստացա արձանագրության առաջին օրինակը», արձանագրության ստացման ամսաթիվը և հաստատում իր ստորագրությամբ: Արձանագրության երկրորդ օրինակը պահվում է այն բուժհաստատությունում, որտեղ իրականացվել է զննությունը:
23. Արձանագրության` զննությունն իրականացրած բուժհաստատությունում պահվող օրինակին կցվում է որոշումը, ուղեգիրը կամ դիմումը, որի հիման վրա կատարվել է զննությունը, արյան և (կամ) մեզի հետազոտության դեպքում` այդ հետազոտության պատասխանը, այլ մեթոդով զննություն իրականացնելու վարորդի գրավոր պահանջի առկայության դեպքում` այդ գրավոր պահանջը: Արձանագրությունները պետք է լինեն համարակալված և վավերացված բուժհաստատության կնիքով ու տնօրենի ստորագրությամբ: Վարորդի սթափության վիճակի զննության գրանցման մատյանի էջերը նույնպես պետք է լինեն համարակալված, կարված և վավերացված բուժհաստատության կնիքով ու տնօրենի ստորագրությամբ:
24. Վարորդի սթափության վիճակի զննության արձանագրությունը և սույն կարգի 21-րդ կետով նախատեսված կից փաստաթղթերը զննությունն իրականացրած կազմակերպությունում պահվում են երեք տարի ժամանակով:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2009 թվականի մարտի 19-ի N 277-Ն որոշման |
Ձև
ՎԱՐՈՐԴԻ ՍԹԱՓՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ N ____ ___________________________________________________ ___________________________________________________ (բուժհաստատության լրիվ անվանումը)
1. Զննության ժամը, օրը, ամիսը, տարեթիվը ________________________: 2. Զննությունը կատարողի անունը, ազգանունը և պաշտոնը ______________ ____________________________________________________: 3. Զննվողի անունը, ազգանունը _______________________________: 4. Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը _____________________________: 5. Ում կողմից է ընդունվել զննության որոշումը _____________________ ___________________________________________________: 6. Տեղեկություններ ալկոհոլի, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածման մասին _______________________________________ ___________________________________________________ ___________________________________________________ ___________________________________________________ ___________________________________________________: 7. Արտաշնչված օդի հետազոտությունը` 1) մեթոդը` _________________________________________, 2) հետազոտման արդյունքը` ______________________________ ___________________________________________________: 8. Օրգանիզմի հետազոտությունը` 1) կենսամիջավայրի տեսակը (մեզ և (կամ) արյուն)` ________________, 2) հետազոտման արդյունքը` _______________________________ ____________________________________________________: 9. ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ _____________________________________ ____________________________________________________:
Հետազոտող` ___________________________ (ստորագրություն) Հետազոտվող` ___________________________ (ստորագրություն) Բուժհաստատության ղեկավար` ___________________________ (ստորագրություն) Կ.Տ. |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2009 թվականի մարտի 19-ի N 277-Ն որոշման |
Ձև
Գ Ր Ա Ն Ց Մ Ա Ն Մ Ա Տ Յ Ա Ն
ՎԱՐՈՐԴԻ ՍԹԱՓՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ԶՆՆՈՒԹՅԱՆ
NN |
Զննության մասին որոշում |
Զննության մասին որոշման, ուղեգրի, |
Զննության ենթակա անձին ուղեկցողի |
Զննվողի |
Զննվողի |
Զննվողի |
Զննությունն |
Զննության իրականաց- |
Արձա-նա- |
Զննու-թյան |
Արձանա- |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |