Գլխավոր տեղեկություն
Номер
N 259
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (08.05.2001-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2000.06.15/12(110)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
26.05.2000
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.05.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
26.05.2000
Дата вступления в силу
15.06.2000

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
26 մայիսի 2000 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 մայիսի 2000 թվականի N 259
քաղ. Երևան

 

ՄԻ ՇԱՐՔ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության, «Էկոնոմիկա հանդես» փակ բաժնետիրական ընկերության և «ՖԷՆ հասարակական սնունդ» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի տնօրինման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը:

(1-ին կետը լրաց. 08.05.01 N 401)

2. (կետն ուժը կորցրել է 08.05.01 N 401)

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 3-ի «Էկոնոմիկա հանդես» փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու մասին» N 202 որոշման 3-րդ կետը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ Ա. Մարգարյան