Գլխավոր տեղեկություն
Номер
N 295-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (30.12.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
27.03.2008
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
11.04.2008
Дата вступления в силу
28.03.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 մարտի 2008 թվականի N 295-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի միջուկային և ճառագայթային անվտանգության պետական կարգավորման տեսչության աշխատողների աշխատավարձի չափերի բարձրացման նպատակով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը հատկացնել 11963.7 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածով` 11436.2 հազ. դրամ, այդ թվում` 2008 թվականի առաջին կիսամյակում` 5311.0 հազ. դրամ, և 2008 թվականի ինն ամսում` 10551.0 հազ. դրամ, «Փաստացի սոցիալական ապահովության վճարներ (գործատուի կողմից)» հոդվածով` 527.5 հազ. դրամ, այդ թվում` 2008 թվականի առաջին կիսամյակում` 266.8 հազ. դրամ, և 2008 թվականի ինն ամսում` 483.2 հազ. դրամ):

(Որոշումը փոփ. 11.12.08 N 1450-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2008 թ. ապրիլի 11
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
11.12.2008, N 1450-Ն 30.12.2008, N 295-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան