Գլխավոր տեղեկություն
Номер
N 1550-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.01.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.01.14/2(668) Հոդ.25
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
25.12.2008
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.12.2008
Дата вступления в силу
24.01.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 դեկտեմբերի 2008 թվականի N 1550-Ն

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՒՄ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՔ ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Երկաթուղային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտում աշխատողների համազգեստի տարբերանշանները և դրանք կրելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. դեկտեմբերի 27

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2008 թվականի

դեկտեմբերի 25-ի N 1550-Ն որոշման

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՒՄ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՔ ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտում աշխատողների համազգեստի տարբերանշանները և դրանք կրելու կարգը:

 

ll. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՒՄ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

2. Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտում աշխատողների համազգեստի տարբերանշաններն ամրացվում են թևքի (կոստյումի և վերնահագուստի), կրծքի (վերնաշապիկի), օձիքի, գլխարկի, գլխարկաբոլորքի և գլխարկահովհարի վրա` համաձայն NN 1 և 2 ձևերի։

3. Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտում աշխատողների համազգեստի տարբերանշանները, ըստ պաշտոնական դիրքի, բառերի և գրաֆիկ նշանների համակցություններ են, որոնք ընդգրկում են ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի սեփականատիրոջ կամ կառավարչի անվանումը և անվանման հապավումը (հայերենով և մեկ օտար լեզվով), հատուկ քաղաքացիական հյուսվածքով տրեզ` եզրակարված եզրակով, արծաթագույն աստղով հատուկ նկար` կենտրոնում կարմիր գույնի աստղով, երկու ճյուղերի տեսքով հատուկ նկար և արծաթագույն վարդակապի տեսքով կոկարդ` տեղակայված արծաթագույն տեխնիկական նշանի նկարի (խաչաձև տեխնիկական բանալի և մուրճ) կարմիր դաշտի մեջտեղում:

4. Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտում աշխատողների համազգեստի տարբերանշանների թևքի նշանները, ըստ պաշտոնական դիրքի, կարվում են երկու թևքերի վրա` կարից կար 8-10 սմ հեռավորության վրա` թևքի ներքևի եզրից մինչև տրեզի ներքևի եզրը և իրենցից ներկայացնում են հետևյալ համակցությունները`

1) բարձրագույն խմբի պաշտոններ` համաձայն N 3 ձևի`

ա. հատուկ քաղաքացիական հյուսվածքով արծաթագույն տրեզ (լայնությունը` 30 մմ) ` տրեզի երկու կողմից եզրակարված կարմիր եզրակով (լայնությունը` 2,5-3 մմ),

բ. հատուկ նկարով արծաթագույն 1-4 աստղ` կարմիր գույնի ներքին աստղով (ներքին տրամագիծը` 25 մմ),

գ. տրեզի վերևի եզրի և աստղի ներքևի եզրի միջև հեռավորությունը 10 մմ է: Աստղերի կենտրոնների միջև հեռավորությունը` հորիզոնագծով, 35 մմ է.

2) ավագ խմբի պաշտոններ` համաձայն N 4 ձևի`

ա. արծաթագույն տրեզ (լայնությունը` 30 մմ) ` եզրակարված կարմիր եզրակով (լայնությունը` 2.5 – 3 մմ) վերևի և ներքևի եզրերում և տրեզի մեջտեղի մասում,

բ. հատուկ նկարով արծաթագույն 1-4 աստղ` կարմիր գույնի ներքին աստղով (ներքին տրամագիծը` 25 մմ),

գ. տրեզի վերևի եզրի և աստղի ներքևի եզրի միջև հեռավորությունը 10 մմ է: Աստղերի կենտրոնների միջև հեռավորությունը` հորիզոնագծով, 35 մմ է.

3) միջին խմբի պաշտոններ` համաձայն N 5 ձևի`

ա. արծաթագույն տրեզ (լայնությունը` 15 մմ), տրեզի երկու կողմից եզրակարված կարմիր եզրակով (լայնությունը` 2,5 - 3 մմ),

բ. հատուկ նկարով արծաթագույն 1-4 աստղ` կարմիր գույնի ներքին աստղով (ներքին տրամագիծը` 25 մմ),

գ. տրեզի վերևի եզրի և աստղի ներքևի եզրի միջև հեռավորությունը 10 մմ է: Աստղերի կենտրոնների միջև հեռավորությունը` հորիզոնագծով, 35 մմ է.

4) կրտսեր խմբի պաշտոններ` համաձայն N 6 ձևի`

ա. արծաթագույն տրեզ (լայնությունը` 15 մմ) ` տրեզի երկու կողմից եզրակարված կարմիր եզրակով (լայնությունը` 2,5 - 3 մմ) .

5) շարքային կոչումով աշխատողների համար համազգեստի տարբերանշանների թևքի նշանները` համաձայն NN 7, 7.1, 7.2, 8, 9 և 10 ձևերի, ըստ պաշտոնական դիրքի, նախատեսված չեն։

5. Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտում աշխատողների համազգեստի տարբերանշանների կրծքանշանները, ըստ պաշտոնական դիրքի, կարվում են կրծքի ձախ կողմում` գրպանի վերևի մասում և գրաֆիկական խորհրդանիշների համակցություններ են, թևքի նշանների նման, բայց ավելի փոքր չափերով, որոնք կարվում են հագուստի գույնի կտորից` գրպանի կափույրի վրա (լայնությունը` 65-70 մմ) ` համաձայն N 11 ձևի։

6. Աշխատողների համազգեստի թևքի տարբերանշանները, որոնք ցույց են տալիս ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի պատկանելությունը, կարվում են ավագ, միջին, կրտսեր և շարքային խմբերի կոստյումների և վերնազգեստի ձախ թևքին`

1) աշխատողների համազգեստի թևքի տարբերանշանն իրենից ներկայացնում է օվալաձև կոնտուրային կարմիր գույնի վահան է (լայնությունը` 75 մմ, բարձրությունը` 50 մմ), որը ներառում է ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի սեփականատիրոջ կամ կառավարչի անվանումը և անվանման հապավումը` համաձայն N 12 ձևի.

2) թևքի տարբերանշանը կարվում է թևքի վերին եզրից 8-10 սմ հեռավորությամբ.

3) ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտ ներկայացնող ընկերության անվանման հապավումը գտնվում է կարմիր եզրով եզրագծված արծաթագույն վահանի կենտրոնում:

7. Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտում աշխատողների բաճկոնների օձիքների վրա նախատեսվում է ամրացնել տարբերանշաններ (ըստ պաշտոնական դիրքի), որոնք ներկայացնում են գրաֆիկական տարբերանշանների հետևյալ տարբերակները`

1) բարձրագույն խմբի պաշտոններ` համաձայն N 13 ձևի`

ա. արծաթագույն ճյուղերի տեսքով հատուկ նկար, որը բաղկացած է երեք տերևներից.

2) ավագ, միջին, կրտսեր խմբերի պաշտոնների համար բաճկոնների օձիքների վրա տարբերանշաններ նախատեսված չեն:

8. Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտում աշխատողների գլխարկաբոլորքի վրա նախատեսվում է ամրացնել տարբերանշաններ (ըստ պաշտոնական դիրքի), որոնք ներկայացնում են գրաֆիկ նշանների հետևյալ համակցությունները`

1) բարձրագույն խմբի պաշտոններ` համաձայն N 14 ձևի`

ա. արծաթագույն կարով հատուկ նկար, որը բաղկացած է երկու ճյուղից` յուրաքանչյուրը` երեք տերևով,

բ. կոկարդ (արտաքին տրամագիծը` 45 մմ) արծաթագույն վարդակապի տեսքով, նշանի կարմիր դաշտի մեջտեղում ներկայացված է արծաթագույն տեխնիկական նշանը (խաչաձև տեխնիկական բանալի և մուրճ) .

2) ավագ, միջին, կրտսեր խմբի պաշտոններ` համաձայն N 15 ձևի`

ա. կոկարդ (արտաքին տրամագիծը` 45 մմ) արծաթագույն վարդակապի տեսքով, նշանի կարմիր դաշտի մեջտեղում ներկայացված է արծաթագույն տեխնիկական նշանը (խաչաձև տեխնիկական բանալի և մուրճ):

9. Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտում աշխատողների գլխարկահովհարների վրա նախատեսված է ամրացնել տարբերանշաններ (ըստ պաշտոնական դիրքի), որոնք ներկայացնում են հետևյալ համակցությունները.

1) բարձրագույն խմբի պաշտոններ` համաձայն NN 1 և 16 ձևերի`

ա. արծաթագույն կարով հատուկ նկար, որը բաղկացած է երկու ճյուղից` յուրաքանչյուրը` երեք տերևով,

բ. արծաթագույն կոճակափեշ (լայնությունը` 2,5-3 մմ),

գ. կոճակափեշը գտնվում է հովհարի եզրից 3-5 մմ հեռավորության վրա: Կարված ճյուղերը ներկայացված են մեկը մյուսի դիմաց.

2) ավագ խմբի պաշտոններ` համաձայն N 2 ձևի`

ա. արծաթագույն կոճակափեշ (լայնությունը` 2,5-3 մմ),

բ. կոճակափեշը գտնվում է հովհարի եզրից 3-5 մմ հեռավորության վրա.

3) միջին, կրտսեր խմբի պաշտոնների համար գլխարկահովհարների վրա տարբերանշաններ` համաձայն N 17 ձևի, նախատեսված չեն։

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

Ձև 1

 

ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՄԲԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ԿՐՄԱՆ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐ

 

Ներմուծեք նկարագրությունը_329

 

Ձև 2

 

ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՎԱԳ, ՄԻՋԻՆ ԵՎ ԿՐՏՍԵՐ ԽՄԲԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ԿՐՄԱՆ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐ

 

Ներմուծեք նկարագրությունը_75

Ձև 3

 

ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՄԲԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ԹԵՎՔԻ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆ

 

Ներմուծեք նկարագրությունը_322

 

Ձև 4

 

ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՎԱԳ ԽՄԲԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ԹԵՎՔԻ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆ

 

Ներմուծեք նկարագրությունը_573

Ձև 5

 

ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԻՋԻՆ ԽՄԲԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ԹԵՎՔԻ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆ

 

Ներմուծեք նկարագրությունը_574

 

Ձև 6

 

ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԿՐՏՍԵՐ ԽՄԲԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ԹԵՎՔԻ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆ

 

Ներմուծեք նկարագրությունը_580

Ձև 7

 

ԼՈԿՈՄՈՏԻՎԱՅԻՆ ԲՐԻԳԱԴԻ ՀԱՄԱԶԳԵՍՏ

Մեքենավար և մեքենավարի օգնական

 

Ներմուծեք նկարագրությունը_581

 

 

Ձև 7.1

 

ԼՈԿՈՄՈՏԻՎԱՅԻՆ ԲՐԻԳԱԴԻ ԼՐԱԿԱԶՄ ՀԱՄԱԶԳԵՍՏ

 

Ներմուծեք նկարագրությունը_582

Ձև 7.2

 

ԼՈԿՈՄՈՏԻՎԱՅԻՆ ԲՐԻԳԱԴԻ ՀԱՄԱԶԳԵՍՏ

 

Ներմուծեք նկարագրությունը_583

 

Ձև 8

 

ՈՒՂԵԿՑՈՐԴԻ ԼՐԱԿԱԶՄ ՀԱՄԱԶԳԵՍՏ

 

Ներմուծեք նկարագրությունը_584

Ձև 9

 

ՈՒՂԵԿՑՈՐԴԻ ԵՎ ՈՒՂԵԿՑՈՐԴՈՒՀՈՒ ԼՐԱԿԱԶՄ ՀԱՄԱԶԳԵՍՏ

 

Ներմուծեք նկարագրությունը_585

 

Ձև 10

 

ՏՈՄՍԱՎԱՃԱՌ

 

Ներմուծեք նկարագրությունը_586

Ձև 11

 

ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՄԲԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՎԵՐՆԱՇԱՊԻԿԻ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆ

 

Ներմուծեք նկարագրությունը_587

 

ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՎԱԳ ԽՄԲԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՎԵՐՆԱՇԱՊԻԿԻ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆ

 

Ներմուծեք նկարագրությունը_588

 

ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԻՋԻՆ ԽՄԲԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՎԵՐՆԱՇԱՊԻԿԻ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆ

 

Ներմուծեք նկարագրությունը_589

 

ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԿՐՏՍԵՐ ԽՄԲԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՎԵՐՆԱՇԱՊԻԿԻ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆ

 

Ներմուծեք նկարագրությունը_590

 

Ձև 12

 

ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՎԱԳ, ՄԻՋԻՆ ԵՎ ԿՐՏՍԵՐ ԽՄԲԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ԹԵՎԻ ՆՇԱՆ

 

Ներմուծեք նկարագրությունը_591

 

Ձև 13

 

ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՄԲԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՕՁԻՔԻ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆ

 

Ներմուծեք նկարագրությունը_593

 

Ձև 14

 

ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՄԲԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ԳԼԽԱՐԿԻ ԿՈԿԱՐԴ

 

Ներմուծեք նկարագրությունը_595

 

Ձև 15

 

ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՎԱԳ, ՄԻՋԻՆ ԵՎ ԿՐՏՍԵՐ ԽՄԲԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ԳԼԽԱՐԿԻ ԿՈԿԱՐԴ

 

Ներմուծեք նկարագրությունը_597

 

 

Ձև 16

 

Գլխարկ կոկարդով և հովարի վրայի ասեղնագործությամբ

գույնը-մուգ կապույտ, եզրակը-կարմիր

Գլխարկ կոկարդով և հովարի վրայի ասեղնագործությամբ

գույնը-բաց մոխրագույն, եզրակը-կարմիր

Բնական մորթուց գլխարկ, գույնը-մուգ մոխրագույն

 

Ներմուծեք նկարագրությունը_602

 

 

Ձև 17

 

Մեքենավարի գլխարկ, գույնը-սև, եզրակը-կարմիր, մոխրագույն ժապավեն

Մեքենավարի օգնականի գլխարկ, գույնը-սև, եզրակը-կարմիր, առանց ժապավենի

Գլխարկ-գույնը մուգ մոխրագույն

 

Ներմուծեք նկարագրությունը_602

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան