Գլխավոր տեղեկություն
Номер
N 1489-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.12.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
18.12.2008
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
24.12.2008
Дата вступления в силу
25.12.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 դեկտեմբերի 2008 թվականի N 1489-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը հատկացնել 21 մլն դրամ, այդ թվում`

1) ֆինանսական վերահսկողության, պետության գույքային շահերի պաշտպանության, ինչպես նաև գանձապետական համակարգի ոլորտում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը վերապահված գործառույթների պատշաճ կատարումն ապահովելու նպատակով` 20 մլն դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Գործուղումներ, ծառայողական ուղևորություններ հանրապետության ներսում» հոդվածով).

2) ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տեղում կանխիկ տուգանք գանձելու համար տրվող վճարման անդորրագրերի լրացուցիչ տպաքանակը (150000 հատ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությանը տրամադրելու նպատակով` մեկ մլն դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Տեղեկատվական ծառայություններ» հոդվածով):

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. դեկտեմբերի 23

Երևան