Գլխավոր տեղեկություն
Номер
N 149-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (26.03.2009-13.11.2014)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2002.10.28/26.1 ՀՀԳՏ 28.10.02./26.1Հոդ.214
Принят
Վիճակագրության պետական խորհուրդ
Дата принятия
12.08.2002
Подписан
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Дата подписания
12.08.2002
Дата вступления в силу
07.11.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
13.11.2014

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
23 սեպտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 60302199

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 օգոստոսի 2002 թ.

ք. Երևան

N 149-Ն

 

«ԵԶՐԱՓԱԿԻՉ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԲԵՐՔԻ ՏԱԿ ԿԱՏԱՐՎԱԾ ՈՌՈԳՎՈՂ ՀՈՂԵՐԻ ՎՐԱ ԿԱՏԱՐՎԱԾ ՑԱՆՔԻ ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ» ՁԵՎ ԹԻՎ 4-ԳՏ (ՀԱՎԵԼՎԱԾ) (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել «Եզրափակիչ հաշվետվություն բերքի տակ ոռոգվող հողերի վրա կատարված ցանքի հանրագումարները» Ձև թիվ 4-գտ (հավելված) (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը համաձայն թիվ 1 հավելվածի:

 

Նախագահ Ս. Մնացականյան

 

 

Հավելված 1

 

Հաստատված է

ՀՀ Վիճակագրության պետական խորհրդի

12 օգոստոսի 2002 թ.

թիվ 149-Ն որոշմամբ

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ԵԶՐԱՓԱԿԻՉ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԲԵՐՔԻ ՏԱԿ ՈՌՈԳՎՈՂ ՀՈՂԵՐԻ ՎՐԱ ԿԱՏԱՐՎԱԾ ՑԱՆՔԻ ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ» ՁԵՎ ԹԻՎ 4-ԳՏ (ՀԱՎԵԼՎԱԾ) (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հրահանգը սահմանում է «Եզրափակիչ հաշվետվություն բերքի տակ ոռոգվող հողերի վրա կատարված ցանքի հանրագումարները» ձև թիվ 4-գտ (հավելված) (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության լրացման կարգը:

2. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են աճողական կարգով, տարվա սկզբից, ներկայացնում են իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին նախօրոք տեղեկացվում են, և վիճակագրական մարմիններին է ներկայացվում հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ:

(2-րդ կետը փոփ. 30.01.09 թիվ 06-Ն)

3. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

4 . «Ընդամենը ցանված է աշնանացան հատիկի և կանաչ կերի համար»՝ թիվ 1, որից «ցորեն»՝ թիվ 2, «տարեկան»՝ թիվ 3 և «գարի» թիվ 4 սյունակներում լրացվում են ընթացիկ տարվա բերքի տակ, անցյալ տարվա աշնանը ցանված, ցորենի, տարեկանի և գարու ցանքերը, ինչպես նաև այդ մշակաբույսերի ձմռան ընթացքում մասամբ ոչնչացված, սակայն գարնանը վերացանք չկատարված, ցանքերի հանրագումարը:

5. Ոչնչացված աշնանացան մշակաբույսերի ցանքատարածությունների վրա կատարված գարնանացանի տվյալները ընդգրկվում են համապատասխան գարնանացան մշակաբույսերի ցանքերի հանրագումարում:                                                                                                                                               

6. «Գարնանացան մշակաբույսեր ընթացիկ տարվա բերքի տակ» թիվ 10-50 սյունակները լրացնելիս, անհրաժեշտ է ղեկավարվել հետևյալով.

7. «Գարնանացան հացահատիկային մշակաբույսեր» թիվ 10-22 սյունակներում չեն լրացվում եգիպտացորենի, հացահատիկի և հատիկաընդեղեն մշակաբույսերի՝ այն ցանքերը, որոնք կատարվել են կանաչ կերի, խոտի, սիլոսի և անասունների արածեցման նպատակով, ինչպես նաև ոլոռի, լոբու և պատիճավոր բակլայի կանաչ վիճակում հավաքվող ցանքերը: Ընդ որում, «Եգիպտացորեն հատիկի համար»՝ թիվ 20 սյունակում չեն լրացվում եգիպտացորենի այն ցանքերը, որոնք նախատեսված են հնձելու կաթնամոմային հասունացման շրջանում: Այս ցանքերի տվյալները լրացվում են «Եգիպտացորեն սիլոսի և կանաչ կերի համար»՝ թիվ 46 սյունակում:

8. «Տեխնիկական մշակաբույսերը»՝ թիվ 24-28 սյունակներում լրացվում են ծխախոտի, խորդենու, կտավատի և այլ տեխնիկական մշակաբույսերի (գինձ, անանուխ (դաղձ), չաման և այլն) ցանքերը: Տեխնիկական մշակաբույսերի ցանքերի հանրագումարում չեն լրացվում անասնակերի համար ցանված շաքարի ճակնդեղի ցանքերը:

9. «Կարտոֆիլի գարնան և ամռան տնկում»՝թիվ 29, «Պարենային - բոստանային մշակաբույսեր»՝ թիվ 30 սյունակներում լրացվում են, համապատասխանաբար կարտոֆիլի բոլոր տնկումները և ձմերուկի ու սեխի ցանքերը, իսկ «Պարենային-բոստանային մշակաբույսերի սերմադաշտեր»՝ թիվ 31 սյունակում՝ ձմերուկի ու սեխի այն տարածքները, որոնք թողնվելու են սերմ ստանալու նպատակով:

10. «Ընդամենը բանջարանոցային մշակաբույսեր»՝ թիվ 42 սյունակում լրացվում են բոլոր բանջարանոցային մշակաբույսերի (32-41 սյունակներ) ցանքերի հանրագումարը: Այն բանջարանոցային մշակաբույսերի ցանքերը, որոնք նշված չեն թիվ 32-40 սյունակներում, լրացվում են «այլ բանջարեղեն» թիվ 41 սյունակում: Նշված սյունակում լրացվում են բանջարանոցային կանաչեղենի (սալաթ, սպանախ, կանաչ սոխ, կոտեմ և այլն), սմբուկի, տաքդեղի, պատիսոնի, մաղադանոսի, նեխուրի, վայրի գազարի, շաղգամի, ամսեկան բողկի, ինչպես նաև այն ընդեղենների ցանքերը, որոնց հասունացումը մինչև վերջ չի տարվում (օգտագործվում է կանաչ վիճակում):

11. «Բանջարանոցային մշակաբույսերի սերմադաշտեր»՝ թիվ 43 սյունակում լրացվում են տնկված բույսերի (գազար, ճակնդեղ, գլուխ սոխ, կաղամբի սերմակալներ և այլն) ցանքերը, ինչպես նաև միամյա բանջարեղենի (վարունգ, լոլիկ, ամսական բողկ և այլն) այն ցանքերը, որոնց բերքն ամբողջապես օգտագործվում է սերմ ստանալու համար:

12. «Կերի արմատապտուղներ, ներառյալ շաքարի ճակնդեղը անասնակերի համար» թիվ 44 սյունակում լրացվում են տվյալ տարում կերի արմատապտուղների՝ զբաղեցրած ցանքերը:

13. «Ցանքեր սիլոսի համար (առանց եգիպտացորենի)» թիվ 45 սյունակում լրացվում են սիլոսի համար կատարված ցանքերը (արևածաղիկ, սորգո, լյուպին և այլն):

14. Սիլոսի համար ցանված եգիպտացորենը, հաշվի է առնվում «Եգիպտացորեն կանաչ կերի և սիլոսի համար» թիվ 46 սյունակում:

15. «Ընդամենը միամյա խոտեր, ներառյալ խոտի և կանաչ կերի համար ցանված աշնանացան հացահատիկներ» թիվ 47 սյունակում լրացվում են բոլոր այն միամյա խոտերի ցանքերը, որոնք ցանվել են խոտի, սերմի, կանաչ կերի և արածեցման համար, բացառությամբ եգիպտացորենի ցանքերի:

16. «Բազմամյա խոտերի մաքուր ցանք»՝ թիվ 48 սյունակում լրացվում են այն ցանքերը, որոնք տվյալ տարում ցանվել են միայն բազմամյա խոտերի սերմերով (առվույտ, կորնգան և այն):

17. «Անցյալ տարիների բազմամյա խոտեր» թիվ 51-53 սյունակներում լրացվում են անցյալ տարիների՝ բազմամյա խոտերի, խոտի, սերմի, արածեցման և կանաչ կերի համար օգտագործվող մաքուր ցանքերը: Բազմամյա խոտերի այն ցանքերը, որոնք կատարվել են բնական խոտհարքների արմատական բարելավման նպատակով, այստեղ չեն լրացվում:

18. «Բացի այդ բազմամյա խոտերի ենթացանք» թիվ 57 սյունակում լրացվում են գարնանը կամ աշնանը աշնանացան և գարնանացան հացահատիկային մշակաբույսերի հետ կատարված բազմամյա խոտերի ցանքերը:

 

Ներմուծեք նկարագրությունը_19430

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
 
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Ներկայացվում է համաձայն՝ «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի, ՀՀ վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և «Վիճակագրական  տեղեկությունների ներկայացման» կարգի

 

Ում է ներկայացվում (անվանումը) _____________________

Ով է ներկայացնում (անվանումը) _____________________

 

Հիմնադիրները (մասնակիցները)** o 1 o 2 o 3 o 4

 

1. պետություն 2.համայնք 3. իրավաբանական անձ 4. քաղաքացի

 

Օտարերկրյա մասնակցի առկայության դեպքում անհրաժեշտ  է կատարել նշում

 

Կազմակերպական-իրավական ձևը ________________________ o

 

 ծածկագիրը՝ *  I    I    I    I

 

Փաստացի գործունեության հիմնական տեսակը ___________________________

 

________________________ ծածկագիրը ՝*   I  I  I  I  I  I

 

Իրավաբանական անձանց պետռեգիստրում գրանցման համարը *    I I I I I I I I I I I I 

 

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) կոդը *                         I I I I I I I I I

 

Մարզը ______________________________________________  I   I    I

 

Գտնվելու վայրը _______________________________________

 

*) Լրացվում է իրավաբանական անձանց պետռեգիստրի կողմից տրված գրանցման վկայականից  (կամ ՏԳՏԴ -ի  հիման վրա):

**) Մի քանի հիմնադրի (մասնակցի) դեպքում  նշումները  կատարվում են միաժամանակ՝ համապատասխան վանդակներում:

Ձև N 4-գտ (հավելված) 

տարեկան

 

Հաստատված է

ՀՀ Վիճակագրության պետական խորհրդի _12_օգոստոսի 2002թ.

թիվ _149-Ն_որոշմամբ

 

Ներկայացվում է՝

 

ՀՀ Ազգային

վիճակագրական

ծառայության մարզային

գործակալություն կամ

ՀՀ Ազգային

վիճակագրական ծառայության մարզային

գործակալության տարածքային բաժին

 

Ներկայացնում են՝

 

Իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը

 

Հաշվետվության ներկայացման ժամկետը՝

հունիսի 7-ին

 

Հաշվետվությունում  ներառված  տեղեկությունների  գաղտնիությունը երաշխավորվում է դրանք ստացող վիճակագրական մարմնի կողմից: Իրավաբանական անձանց,հիմնարկների պաշտոնատար  անձանց կողմից պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ  վիճակագրական հաշվետվությունները սահմանված ժամկետներում  և ամբողջ  ծավալով  չներկայացնելը,  դրանք  ոչ սահմանված ձևով, աղավաղումներով և անստորագիր ներկայացնելն  առաջացնում են պատասխանատվություն՝ ՀՀ  օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

(ձևը փոփ. 30.01.09 թիվ 06-Ն)

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԲԵՐՔԻ ՏԱԿ ՈՌՈԳՎՈՂ ՀՈՂԵՐԻ ՎՐԱ ԿԱՏԱՐՎԱԾ ՑԱՆՔԻ ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ

200  թ.

 

(հեկտարներով)

 

Ընդա-
մենը ցան-
ված է աշնա-
նացան հա-
տիկի և կանաչ կերի համար

Որից՝

լրիվ
ոչնչաց-
ված է
մինչև գարնա-
նացան մշակա-
բույսերի ցանքի ավարտը

Պահպանվել է
աշնանացան գարնանացանի
վերջում հատիկի
համար

Գարնանացան մշակաբույսեր ընթացիկ տարվա բերքի տակ

 Գարնանացան հացահատիկային և
հատիկաընդեղենային մշակաբույսեր

տեխնիկական
մշակաբույսեր

ընդա-
մենը տեխնի-
կական մշակա-
բույսեր
(սյունակ 24+25+
+26+27)

կար-
տոֆիլի
գար-
նան
և
ամռան
տնկում

պարե-
նային-
բոստա-
նային
մշակա-
բույսեր

պարե-
նային-
բոստա-
նային
մշակա-
բույսերի
սերմա-
դաշտեր

ցո-
րեն

տա-
րե-
կան

գարի

ցո-
րեն

տա-
րե-
կան

գարի

ընդա-
մենը
(սյունակ 6+7+8)

ցո-
րեն

տարե-
կան

գարի

վար-
սակ

ընդա-
մենը
հա-
տիկա-
ընդե-
ղեններ
(սյունակ 15+16+17+
+18+19)

այդ թվում

եգիպ-
տա-
ցորենի հատիկի համար

հաճար

ընդա-
մենը
գարնա-
նացան հացահա-
տիկային և հատիկա-
ընդեղային մշակա-
բույսեր
(սյունակ 10+11+
+12+13+
+14+
+20+21)

ընդա-
մենը հացա-
հատիկ (սյունակ 9+22)

ծխա-
խոտ

խոր-
դենի

կտա-վատ

այլ
տեխնի-
կական մշակա-
բույսեր

ոլոռ հա-
տիկի
հա-
մար

լոբի հա-
տիկի
հա-
մար

սի-
սեռ

ոսպ

այլ
հա-
տիկա-
ընդե-
ղեններ

 

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31

  Ընդա-
մենը
                                                             

 

 

Գարնանացան մշակաբույսեր ընթացիկ տարվա բերքի տակ

ընդա-
մենը
բան-
ջարա-
նոցային
մշակա-
բույսեր
(սյունակ
 32+34+
+35+36+
+37+38+
+39+
+40+41)

Գարնանացան մշակաբույսեր

Անցյալ տարիների
բազմամյա խոտեր

ընդա-
մենը
կերա-
յին մշակա-
բույսեր (սյունակ 49+51)

ընդա-
մենը ցան-
քային տարա-
ծու-
թյունը 200 թ. բերքի տակ (սյունակ 9+50+51)

ընդա-
մենը
ցան-
քային
տարա-
ծու-
թյունից
(սյունակ 55)
ցանված
այգա-
միջյան
տարածու-
թյուն-
ներում

բացի
այդ
բազ-
մամյա խոտերի ենթա-
ցանք

ընդա-
մենը
գարնա-
նացան ցանք-
երից (սյունակ 50) ցան-
ված է ոչնչա-
ցած աշնա-
նացանի տարա-
ծության վրա

բանջարեղեն

կերային կուլտուրաներ

ընդա-
մենը ընթացիկ
տարում
ցանված
կերային
մշակա-
բույսեր
(սյունակ 44+45+
+46+47+
+48)

ընդա-
մենը
գարնա-
նացան
(սյունակ 22+28+
+29+30+
+31+42+
+43+49)

ընդա-
մենը

որից

կա-
ղամբ ընդա-
մենը

այդ
թվում՝ ծաղ-
կակա-
ղամբ

վա-
րունգ

լոլիկ

սե-
ղանի ճակըն-
դեղ

սե-
ղանի
գա-
զար

գլուխ սոխ

կա-

նաչ

ոլոռ

սըխ-
տոր

այլ
բան-
ջա-
րե-
ղեն

բանջա-
րանո-
ցային
մշակա-
բույսերի
սերմա-
դաշտեր

կերի
արմա-
տա-
պտուղ-
ներ՝
ներա-
ռյալ
շաքարի ճակըն-
դեղ անաս-
նակերի համար

ցանքեր
սիլոսի
համար
(առանց
եգիպտա-
ցորենի)

եգիպտա-
ցորեն սիլոսի և կանաչ կերի համար

ընդա-
մենը
միամյա
խոտեր, ներառյալ
խոտի և
կանաչ
կերի
համար ցանված  աշնա-
նացան հացահա-
տիկներ

Բազ-
մամյա խոտերի մաքուր ցանք

առ-
վույտ

կորըն-
գան

 

32

33

34

35

36

37

38

39

40

41

42

43

44

45

46

47

48

49

50

51

52

53

54

55

56

57

58

Ընդա-
մենը

                                                     

 

Գյուղական համայնքի ղեկավար՝_______________    Տնօրեն՝__________   Հաշվապահ՝ ____________


______   ________________________ 200 թ.   

(հավելվածը փոփ. 30.01.09 թիվ 06-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
07.10.2014, թիվ 36-Ն 13.11.2014, N 149-Ն
30.01.2009, թիվ 06-Ն 26.03.2009, N 149-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան