ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 դեկտեմբերի 2008 թվականի N 1460-Ա
ՍԵԴԱ ԿՐՊԵՅԱՆԻՆ, ԱՆԵԼԳԱ ԴՈՎԼԱԹՅԱՆԻՆ, ՇՈՒՇԱՆԻԿ ԲԱԲԱՅԱՆԻՆ, ԶԱՐԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ, ԳԵՂԵՑԻԿ ԽԱՉՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ, ՔՐԻՍՏԻՆԵ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ, ԿԱՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ԵՎ ԳՐԻՇԱ ԲԱԴԱՍՅԱՆԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի N 947-Ն որոշման 1-ին կետով հաստատված` զոհված (մահացած) և հաշմանդամ դարձած զինծառայողների (ազատամարտիկների) կարիքավոր ընտանիքներին բնակարանային հաշվառման վերցնելու և բնակարանային պայմանները բարելավելու նպատակով անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին կարգի 5-րդ կետի երրորդ պարբերության պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ զոհված Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի մայր Սեդա Կրպեյանին Երևան քաղաքում 1-սենյականոց բնակարան ձեռք բերելու համար տրամադրել 14.194.000 դրամ:
2. Զոհված (մահացած) զինծառայողի մայր Անելգա Դովլաթյանին Երևան քաղաքում 1-սենյականոց բնակարան ձեռք բերելու համար տրամադրել 14.194.000 դրամ:
3. Զոհված (մահացած) զինծառայողի այրի Շուշանիկ Բաբայանին Երևան քաղաքում 2-սենյականոց բնակարան ձեռք բերելու համար տրամադրել 20.066.000 դրամ:
4. Զոհված (մահացած) զինծառայողի այրի Զարինե Հակոբյանին Երևան քաղաքում 2-սենյականոց բնակարան ձեռք բերելու համար տրամադրել 20.066.000 դրամ:
5. Զոհված (մահացած) զինծառայողի մայր Գեղեցիկ Խաչմանուկյանին Երևան քաղաքում 1-սենյականոց բնակարան ձեռք բերելու համար տրամադրել 14.194.000 դրամ:
6. Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի զոհված (մահացած) զինծառայողի այրի Քրիստինե Թորոսյանին Երևան քաղաքում 2-սենյականոց բնակարան ձեռք բերելու համար տրամադրել 20.066.000 դրամ:
7. «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածով նախատեսված հիմքերով 2-րդ կարգի հաշմանդամ ճանաչված Կարեն Մկրտչյանին Երևան քաղաքում 3-սենյականոց բնակարան ձեռք բերելու համար տրամադրել 25.211.000 դրամ:
8. «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածով նախատեսված հիմքերով 2-րդ կարգի հաշմանդամ ճանաչված Գրիշա Բադասյանին Երևան քաղաքում 4-սենյականոց բնակարան ձեռք բերելու համար տրամադրել 30.520.000 դրամ:
9. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` ապահովել անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրումը սույն որոշման 1-8-րդ կետերում նախատեսված քաղաքացիներին` «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 10 բաժնի 06 խմբի 01 դասի «02. Զոհված (մահացած) և առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամ զինծառայողների անօթևան ընտանիքներին բնակարանով ապահովման և բնակարանային պայմանների բարելավման համար» ծրագրով նախատեսված գումարի շրջանակներում:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Տ. Սարգսյան |
2008 թ. դեկտեմբերի 17 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
12.02.2009, N 145-Ա | 19.02.2009, N 1460-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|