Գլխավոր տեղեկություն
Номер
N 641-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (30.12.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2008.07.09/42(632) Հոդ.722
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
12.06.2008
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
28.06.2008
Дата вступления в силу
10.07.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 հունիսի 2008 թվականի N 641-Ն

 

1988 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 20-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի նոյեմբերի 23-ի «1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի 20-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողով ստեղծելու մասին» ՆՀ-267-Ա հրամանագրի 1-ին կետով ստեղծված` 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի 20-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովի կողմից մշակված 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի 20-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների ծրագիրը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի 20-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. հունիսի 28

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2008 թվականի

հունիսի 12-ի N 641-Ն որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

1988 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 20-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN
ը/կ
Միջոցառման անվանումը Կատարման ժամկետը Պատասխանատուն Անհրաժեշտ
ֆինանսական
միջոցները
1 2 3 4 5
1. 2008 թվականի դեկտեմբերի 7-ին ժամը 11.41 րոպեին ՀՀ տարածքում լռության րոպեի հայտարարում` ի հիշատակ 1988 թվականի երկրաշարժի անմեղ զոհերի 2008 թ. դեկտեմբեր պետական հանձնաժողով  
2. 1988 թվականի երկրաշարժի հետևանքների վերացման, փրկարարական-վերականգնողական աշխատանքների ընթացքում հայ ժողովրդին օգնության ձեռք մեկնած աշխարհի 64 պետություններին և նախկին ԽՍՀՄ հանրապետություններին Հայաստանի Հանրապետության անունից երախտիքի ուղերձի հղում 2008 թ. պետական հանձնաժողով
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
 
3. Աղետի գոտում իրականացված փրկարարական և վերականգնողական աշխատանքներում աչքի ընկած անհատներին ու կազմակերպություններին «ՀՀ երկրաշարժի գոտում փրկարարական և վերականգնողական աշխատանքներին ակտիվորեն մասնակցելու համար» հուշամեդալով և շնորհակալագրերով պարգևատրման ներկայացնելը 2008 թ. ընթացքում պետական հանձնաժողով
ՀՀ քաղաքաշինության նախարարություն
 
4. Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպանների և աղետի գոտու վերականգնողական աշխատանքներին աջակցություն ցուցաբերած կազմակերպությունների (Համաշխարհային բանկ, Կարմիր խաչ, Լինսի, «Հայաստան» համահայկական, «Հանթսման», ՀՕՖ, ՀՕՄ, «Շառլ Ազնավուր», Ջինիշյան հիմնադրամներ, ֆրանսիական, ավստրիական, նորվեգական, գերմանական բարեգործական ընկերություններ), անհատ բարերարների հետ հանդիպումների կազմակերպում և համատեղ այցելություններ ՀՀ Լոռու և Շիրակի մարզեր 2008 թ. ընթացքում պետական հանձնաժողով

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

ՀՀ Շիրակի և Լոռու մարզպետարաններ
 
5. Քանդակագործության, նկարչության,
լուսանկարչության «Սպիացող
վերքեր» խորագրով մրցույթ-
փառատոների կազմակերպում

Մրցանակակիր
ստեղծագործությունների շրջիկ
ցուցահանդեսների կազմակերպում
ՀՀ Շիրակի և Լոռու մարզերի
համայնքներում

Ցուցահանդեսի ցուցանմուշների
հանձնում Սպիտակի երկրաշարժի
թանգարանին

2008 թ. հուլիս  



2008 թ. սեպտեմբեր-նոյեմբեր

 


2008 թ. դեկտեմբեր

ՀՀ մշակույթի նախարարություն



ՀՀ Լոռու և Շիրակի մարզպետարաններ
10.862.6 հազ. դրամ

(ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ, ՀՀ կառավարության 17.04.2008 թ. N 402-Ա որոշում)
6. «Աղետի գոտին երեկ և այսօր»
խորագրով փաստավավերագրական ու
վիճակագրական նյութերի ժողովածուների հրատարակում

«20 տարի անց» վավերագրական
ֆիլմի նկարահանում, DVD
տարբերակով բազմացում
2008 թ. ընթացքում պետական հանձնաժողով

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

ՀՀ մշակույթի նախարարություն

ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն

15000.0 հազ. դրամ

(ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ, որից` «20 տարի անց» վավերագրական ֆիլմի նկարահանման, DVD տարբերակով բազմացման աշխատանքների համար ՀՀ կառավարության 17.04.2008 թ. N 402-Ա որոշմամբ հատկացվել է 4.345.2 հազ. դրամ, «Աղետի գոտին երեկ և այսօր» փաստավավերագրական նյութերի ժողովածուի հրատարակման համար՝ 10.134.8 հազ. դրամ
)

7. Աղետին զոհ գնացած գրողների անտիպ ստեղծագործությունների ժողովածուի հրատարակում 2008 թ. ընթացքում պետական հանձնաժողով

ՀՀ մշակույթի նախարարություն

Հայաստանի գրողների միություն
1.000.0 հազ. դրամ

(ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ, ՀՀ կառավարության 17.04.2008 թ. N 402-Ա որոշում)
8. ՌԴ դիզայներների միության անդամ, նկարիչ Ն. Ռոգատնևի և ՌԴ ժուռնալիստների միության անդամ Վ. Բայուկանսկու` երկրաշարժի 20-ամյա տարելիցին նվիրված «Վիշտ և հիշողություն» հուշարձանի մանրակերտի նվիրատվության արարողության կազմակերպում 2008 թ. մարտ պետական հանձնաժողով

ՀՀ մշակույթի նախարարություն
1.572.5 հազ. դրամ

(ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ, ՀՀ կառավարության 17.04.2008 թ. N 402-Ա որոշում)
9. Ա. Տերտերյանի «Երկրաշարժ» օպերայի բեմադրում` հայ-գերմանական համատեղ ծրագիր (2 գործողությամբ և 7 պատկերով` մասնակցությամբ հարվածային և փողային նվագարանների երաժիշտ կատարողների)

Հյուրախաղեր Գյումրիում, Վանաձորում և Սպիտակում
2008 թ. հոկտեմբեր ՀՀ մշակույթի նախարարություն





ՀՀ Շիրակի և Լոռու մարզպետարաններ

20,000.0 հազ. դրամ

(ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ, ՀՀ կառավարության 17.04.2008 թ. N 402-Ա որոշում)

4.500.0 հազ. դրամ

(ՀՀ մշակույթի նախարարության բյուջե)

10. «Քո ցավն իմ ցավն է` 20 տարի անց» խորագրով ցուցահանդեսի (վավերագրական նյութեր) կազմակերպում



Ցուցահանդեսի ցուցանմուշների պատճենների հանձնում Սպիտակի երկրաշարժի թանգարանին
2008 թ. նոյեմբեր ՀՀ մշակույթի նախարարություն



Հայաստանի ազգային արխիվ
2. 100.0 հազ. դրամ
(ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ)

2.000.0 հազ. դրամ

(ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ, ՀՀ կառավարության 17.04.2008 թ. N 402-Ա որոշում)
11. Գյումրու սիմֆոնիկ նվագախմբի, ժողովրդական նվագարանների համույթի մասնակցությամբ և թատերականացված տեսարանների, տեսապատկերների ու պարերի ուղեկցությամբ Ա. Բաբայանի «Սպիտակ» սիմֆոնիայի կատարում 2008 թ. նոյեմբեր ՀՀ մշակույթի նախարարություն

ՀՀ Շիրակի մարզպետարան
4.892.0 հազ. դրամ

(ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ, ՀՀ կառավարության 17.04.2008 թ. N 402-Ա որոշում)
12. Երկրաշարժին հաջորդող անհետաձգելի փրկարարական աշխատանքները ներկայացնող գիտաճանաչողական ֆիլմի նկարահանում


Ուսուցողական դասերի կազմակերպում հանրապետության դպրոցներում
2008 թ. ընթացքում ՀՀ մշակույթի նախարարություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայություն

ՀՀ գիտության և կրթության նախարարություն
4.502.4 հազ. դրամ

(ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ, ՀՀ կառավարության 17.04.2008 թ. N 402-Ա որոշում)
13. Աղետի գոտու երեխաների գիտաճանաչողական ուղևորությունների կազմակերպում մայրաքաղաքի մշակութային օջախներ 2008 թ. սեպտեմբեր- հոկտեմբեր ՀՀ մշակույթի նախարարություն

«Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամ
4.020.0 հազ. դրամ

(ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ, ՀՀ կառավարության 17.04.2008 թ. N 402-Ա որոշում)
14. Երկրաշարժից տուժած քաղաքներին ու շրջաններին միջազգային, բարեգործական կազմակերպությունների կողմից տրամադրված օգնությունը, աղետի գոտու վերականգնողական աշխատանքները ներկայացնող փաստավավերագրական ֆիլմերի ցուցադրություններ 2008 թ. հոկտեմբեր-նոյեմբեր

(Գյումրի, Վանաձոր, Սպիտակ)
ՀՀ մշակույթի նախարարություն

Հայաստանի ազգային կինոկենտրոն

«Հայկ» կինոստուդիա
2.000.0 հազ. դրամ

(ՀՀ մշակույթի նախարարության բյուջե)
15. «20 տարի անց» մշակութային փառատոնի կազմակերպում գրողների, երաժիշտների, թատերական գործիչների մասնակցությամբ՝ ազգային մշակութային վերածնունդը ներկայացնելու նպատակով 2008 թ. հոկտեմբեր- դեկտեմբեր ՀՀ մշակույթի նախարարություն

«Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամ
6,000.0 հազ. դրամ

(ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ, ՀՀ կառավարության 17.04.2008 թ. N 402-Ա որոշում)
16. Արտերկրի արվեստի գործիչների և երկրաշարժից հետո փրկարարական աշխատանքներին մասնակցած օտարերկրյա հյուրերի համար համերգների ու հանդիպումների կազմակերպում

«Շնորհակալություն աշխարհ» Հայաստանի և արտերկրի արվեստի գործիչների համերգ` ի պատիվ աղետի գոտում գործունեություն ծավալած տեղական և օտարերկրյա կառույցների, բարերարների, փրկարարների և շինարարների
2008 թ. դեկտեմբերի 5


2008 թ. դեկտեմբերի 6
Պետական հանձնաժողով

ՀՀ մշակույթի նախարարություն

ՀՀ Լոռու և Շիրակի մարզպետարաններ
68.390.0 հազ. դրամ

(ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ, ՀՀ կառավարության 17.04.2008 թ. N 402-Ա որոշում)  
17. Աղետից տուժած հաշմանդամների՝ «Փարոս» կամերային երգչախմբի և «Նոր ձայներ» վոկալ խմբի համերգների կազմակերպում Երևանում և աղետի գոտու բնակավայրերում 2008 թ. մայիս-սեպտեմբեր ՀՀ մշակույթի նախարարություն 2.360.0 հազ. դրամ

(ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ, ՀՀ կառավարության 17.04.2008 թ. N 402-Ա որոշում)
18. «Ռեքվիեմ նահատակաց» հուշ-համերգների կազմակերպում`
Գյումրիում` Մոցարտի «Ռեքվիեմը»
Վանաձորում՝ Պերգոլեզիի «Ռեքվիեմը»
Սպիտակում՝ Դ. Հալաջյանի «Ռեքվիեմը»
2008 թ. դեկտեմբերի 7 ՀՀ մշակույթի նախարարություն

ՀՀ Լոռու և Շիրակի մարզպետարաններ
4.421.6 հազ. դրամ

(ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ, ՀՀ կառավարության 17.04.2008 թ. N 402-Ա որոշում)  
19. «Ոգեկոչում» թատերականացված զանգվածային բացօթյա միջոցառում Գյումրու Շառլ Ազնավուրի հրապարակում` Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ և էստրադային ջազ նվագախմբերի, Գյումրու սիմֆոնիկ և ռոք նվագախմբերի, երգչախմբի, հանրապետության անվանի արտիստների, մենակատարների մասնակցությամբ 2008 թ. սեպտեմբերի 21 ՀՀ մշակույթի նախարարություն

ՀՀ Շիրակի մարզպետարան

Հայաստանի պետական ֆիլհարմոնիա
7.000.0 հազ. դրամ

(ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ, ՀՀ կառավարության 17.04.2008 թ. N 402-Ա որոշում)  
20. «Ճակատագրեր» հեռուստահաղորդաշարի կազմակերպում` Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ 2008 թ. ընթացքում ՀՀ մշակույթի նախարարություն Հայաստանի հանրային հեռուստատեսության բյուջե
21. Լոռու մարզի Վանաձոր քաղաքում երիտասարդական թատերական 3-րդ փառատոնի կազմակերպում 2008 թ. հունիս ՀՀ մշակույթի նախարարություն 2.500.0 հազ. դրամ

(ՀՀ մշակույթի նախարարության բյուջե)
22. Բնակչությանը ՀՀ թանգարանային հավաքածուներին հաղորդակից դարձնելու նպատակով «Թանգարան անիվների վրա» ծրագրով շրջիկ ցուցահանդեսների և թանգարանային միջոցառումների կազմակերպում` ցուցահանդեսային կենտրոնի, Հ. Թումանյանի, Ե. Քոչարի, փայտարվեստի թանգարանների, Ե. Չարենցի, Ա. Իսահակյանի, Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանների մասնակցությամբ 2008 թ. ապրիլ - հոկտեմբեր ՀՀ մշակույթի նախարարություն 2.800.0 հազ. դրամ

(ՀՀ մշակույթի նախարարության բյուջե)
23. Գյումրու սիմֆոնիկ նվագախմբի և ժողովրդական նվագարանների համույթի, Վանաձորի «Հորովել» երգի-պարի համույթի, կամերային նվագախմբի, երգչախմբի, Ալավերդու «Լազուր» ժողովրդական գործիքների համույթի երաժիշտների բեմական հագուստի պատրաստում 2008 թ. օգոստոս ՀՀ մշակույթի նախարարություն

ՀՀ Շիրակի և Լոռու մարզպետարաններ
12.900.0 հազ. դրամ

(ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ, ՀՀ կառավարության 17.04.2008 թ. N 402-Ա որոշում)
24. Բնակչությանը, հատկապես աղետի գոտու սահմանամերձ և հեռավոր բնակավայրերում, երեխաներին գրադարանային-տեղեկատվական սպասարկման իրականացում` «Շրջող գրադարանի» (Բիբլիոբուսի) միջոցով, համայնքային գրադարաններին աջակցելու նպատակով նվիրատվության կարգով գրականության տրամադրում 2008 թ. ապրիլ - հոկտեմբեր ՀՀ մշակույթի նախարարություն 3.600.0 հազ. դրամ

(ՀՀ մշակույթի նախարարության բյուջե)
25. Զոհված սերբ և ռուս օդաչուների հուշարձանների բարեկարգման աշխատանքների իրականացում

Երախտիքի միջոցառման կազմակերպում` օդաչուների ընտանիքների մասնակցությամբ
2008 թ. մայիս

2008 թ. դեկտեմբեր
ՀՀ մշակույթի նախարարություն 10.400.0 հազ. դրամ

(ՀՀ 2008 թ. պետական բյուջե)
26. Գյումրի և Վանաձոր քաղաքներում դուդուկահարների համահայկական փառատոնի կազմակերպում 2008 թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ՀՀ մշակույթի նախարարություն

ՀՀ մարզպետարաններ
3.870.0 հազ. դրամ

(ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ, ՀՀ կառավարության 17.04.2008 թ. N 402-Ա որոշում)
27. «Թումանյանական հեքիաթի օրեր» տիկնիկային թատրոնների փառատոն` ՀՀ Շիրակի և Լոռու մարզերի երեխաների մասնակցությամբ 2008 թ. սեպտեմբեր ՀՀ մշակույթի նախարարություն 4.000.0 հազ. դրամ

(ՀՀ մշակույթի նախարարության բյուջե)
28. Դրամատուրգ Ա. Պետրոսյանի «Ո՞ւր է քաղաք տանող ճանապարհը» պիեսի բեմադրում 2008 թ. հոկտեմբեր ՀՀ մշակույթի նախարարություն 6.000.0 հազ. դրամ

(ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ, ՀՀ կառավարության 17.04.2008 թ. N 402-Ա որոշում)
29. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաջարկությամբ երկրաշարժի 20-ամյա տարելիցի հետ կապված 2008 թ. դեկտեմբերի 7-ին Երևանում, Էջմիածնում և հանրապետության բոլոր մարզկենտրոնների եկեղեցիներում անմեղ զոհերի հոգիների հանգստության համար Սուրբ պատարագի մատուցում 2008 թ. դեկտեմբեր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին  
30. 2008 թվականի դեկտեմբերի 7-ին ժամը 11.42 րոպեին Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքի հեռարձակում, ՀՀ բոլոր եկեղեցիների զանգերի հնչեցում` ի հիշատակ 1988 թվականի երկրաշարժի անմեղ զոհերի 2008 թ. դեկտեմբեր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին  
31. ՀՀ Շիրակի և Լոռու մարզերում սոցիալապես անապահով անձանց համար առաջնահերթ և անվճար բուժօգնության կազմակերպում, ՀՀ բուժհաստատություններում բաց դռների օրերի անցկացում 2008 թ. ընթացքում ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ մարզպետարաններ
 
32. 1988 թ. երկրաշարժի 20-ամյա տարելիցի նախաշեմին Գյումրի քաղաքում քանդակագործ Ֆ. Սողոյանի կողմից Ռուսաստանի հանրության նվիրաբերած միջոցներով կառուցվող հուշակոթողի բացում 2008 թ. 3-րդ եռամսյակ ՀՀ քաղաքաշինության նախարարություն

Գյումրու քաղաքապետարան
5.000.0 հազ. դրամ

(Գյումրի քաղաքի համայնքային բյուջե)
33. ՀՀ Լոռու մարզի երիտասարդ ստեղծագործողների, կատարողների «Դեբյուտ» ստուգատես 2008 թ. մայիս-դեկտեմբեր ՀՀ մշակույթի նախարարություն 2.700.0 հազ. դրամ

(ՀՀ մշակույթի նախարարության բյուջե)
34. Ազգային պարի փառատոն ՀՀ Շիրակի մարզում 2008 թ. հուլիս-օգոստոս ՀՀ մշակույթի նախարարություն

ՀՀ Շիրակի մարզպետարան
3.600.0 հազ.դրամ

(ՀՀ մշակույթի նախարարության բյուջե)
35. «Գրականություն Վերածննդի երեխաներին» գրական բաց դասեր ՀՀ Շիրակի և Լոռու մարզային գրադարաններում 2008 թ. մայիս ՀՀ մշակույթի նախարարություն

ՀՀ Շիրակի և Լոռու մարզպետարաններ
1.000.0 հազ.դրամ

(ՀՀ մշակույթի նախարարության բյուջե)
36. «Մենք ենք, մեր մարզը» մանկապատանեկան մարզային մշակույթի օրեր մայրաքաղաքում 2008 թ. հոկտեմբեր ՀՀ մշակույթի նախարարություն 1.700.0 հազ. դրամ

(ՀՀ մշակույթի նախարարության բյուջե)
37. Ազգային խաղերի մրցույթների կազմակերպում ՀՀ Լոռու և Շիրակի մարզերում 2008 թ. սեպտեմբեր ՀՀ մշակույթի նախարարություն 2.000.0 հազ. դրամ

(ՀՀ մշակույթի նախարարության բյուջե)
38. Սպիտակ քաղաքում տիկնիկային թատերախմբերի հանրապետական 4-րդ փառատոնի կազմակերպում 2008 թ. հոկտեմբեր ՀՀ մշակույթի նախարարություն 2.000.0 հազ. դրամ

(ՀՀ մշակույթի նախարարության բյուջե)
39. Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների հաշվառում և նրանց բնակարանային ապահովման ծրագրերի մշակում 2008 թ.
մարտ
ՀՀ քաղաքաշինության նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ Շիրակի և Տավուշի մարզպետարաններ
 
40. ՀՀ Շիրակի և Լոռու մարզերի քաղաքային բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովում` ԲԳՎ-ի (Բնակարանի գնման վկայագիր) ծրագրի միջոցով 2008 թ. ընթացքում ՀՀ քաղաքաշինության նախարարություն 815.000.0 հազ. դրամ

(ՀՀ 2008 թ. պետական բյուջե)
41. ՀՀ Շիրակի և Լոռու մարզերի գյուղական բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած 115 ընտանիքի բնակարանային ապահովում 2008 թ. ընթացքում ՀՀ քաղաքաշինության նախարարություն

ՀՀ Լոռու և Շիրակի մարզպետարաններ
815.000.0 հազ. դրամ,
այդ թվում`
ՀՀ Լոռու մարզին`
640.000.0 հազ. դրամ,
ՀՀ Շիրակի մարզին`
175.000.0 հազ. դրամ

(ՀՀ 2008 թ. պետական բյուջե)
42.

Կրթօջախների հիմնանորոգում և կառուցում

     
 

ՀՀ Լոռու մարզ

     
         
  (տողը հանվել է 20.11.08 N 1473-Ն)
  Վանաձոր քաղաքի NN 24 և 28 դպրոցների շենքերի հիմնանորոգում 2008 թ. ՀՀ քաղաքաշինության նախարարություն

Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամ
76.300.0 հազ. դրամ

(ՀՀ 2008 թ. պետական բյուջե)

84.500.0 հազ. դրամ

(վարկային ծրագիր)
  Վանաձոր քաղաքի N 18 դպրոցի մարզադահլիճի կառուցում 2008 թ. ՀՀ քաղաքաշինության նախարարություն 102.400.0 հազ. դրամ

(ՀՀ 2008 թ. պետական բյուջե)
  Վանաձորի N 5 և Գուգարքի N 1 ավագ դպրոցների շենքերի հիմնանորոգում 2008 թ. ՀՀ քաղաքաշինության նախարարություն 90.000.0 հազ. դրամ

(ՀՀ 2008 թ. պետական բյուջե)
  Վանաձոր քաղաքի Բազում թաղամասի մանկապարտեզի շենքի հիմնանորոգում 2008 թ. ՀՀ Լոռու մարզպետարան 36.000.0 հազ. դրամ

(ՀՀ 2008 թ. պետական բյուջե)
  Երևանի ճարտարապետաշինարարական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի շենքի հիմնանորոգում 2008 թ. ՀՀ Լոռու մարզպետարան 90.000.0 հազ. դրամ

(ՀՀ 2008 թ. պետական բյուջե)
  Սպիտակ քաղաքի N 6 դպրոցի մարզադահլիճի կառուցում 2008 թ. Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամ 73.500.0 հազ. դրամ

(վարկային ծրագիր)
  Ստեփանավան քաղաքի NN 3 և 5 դպրոցների շենքերի հիմնանորոգում 2008 թ. ՀՀ քաղաքաշինության նախարարություն 80.000.0 հազ. դրամ

(ՀՀ 2008 թ. պետական բյուջե)
  Ստեփանավան քաղաքի մարզադպրոցի շինարարություն 2008 թ. ՀՀ քաղաքաշինության նախարարություն

Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամ
37.600.0 հազ. դրամ

(ՀՀ 2008 թ. պետական բյուջե)

104.000.0 հազ. դրամ

(վարկային ծրագիր)
  Տաշիր քաղաքի N 4 դպրոցի և մարզադպրոցի շենքերի հիմնանորոգում 2008 թ. ՀՀ քաղաքաշինության նախարարություն

Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամ
65.600.0 հազ. դրամ

(ՀՀ 2008 թ. պետական բյուջե)

63.000.0 հազ. դրամ

(վարկային ծրագիր)
  Ալավերդի քաղաքի արհեստագործական ուսումնարանի շենքի հիմնանորոգում 2008 թ. ՀՀ քաղաքաշինության նախարարություն 50.000.0 հազ. դրամ

(ՀՀ 2008 թ. պետական բյուջե)
  Մեծավանի գյուղական համայնքի N 1 դպրոցի շենքի հիմնանորոգում 2008 թ. ՀՀ քաղաքաշինության նախարարություն 50.000.0 հազ. դրամ

(ՀՀ 2008 թ. պետական բյուջե)
  Պրիվոլնոյեի, Ուռուտի, Արդվիի, Լեռնանցքի գյուղական համայնքների դպրոցների շենքերի հիմնանորոգում և շինարարություն 2008 թ. ՀՀ քաղաքաշինության նախարարություն 180.200.0 հազ. դրամ

(ՀՀ 2008 թ. պետական բյուջե)
  Շիրակամուտի դպրոցի մարզադահլիճի կառուցում 2008 թ. ՀՀ քաղաքաշինության նախարարություն 35.400.0 հազ. դրամ

(ՀՀ 2008 թ. պետական բյուջե)
  Օձունի N 1, Ախթալայի N 1 դպրոցների շենքերի հիմնանորոգում 2008 թ. ՀՀ Լոռու մարզպետարան 98.500.0 հազ. դրամ

(ՀՀ 2008 թ. պետական բյուջե)
  Գյուլագարակի գյուղական համայնքի դպրոցի մարզադահլիճի կառուցում 2008 թ. Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամ 75.400 հազ. դրամ

(վարկային ծրագիր)
         
 

ՀՀ Շիրակի մարզ

     
  Գյումրի քաղաքի NN 3, 12, 45 ավագ դպրոցների շենքերի հիմնանորոգում 2008 թ. ՀՀ քաղաքաշինության նախարարություն 240.000.0 հազ. դրամ

(ՀՀ 2008 թ. պետական բյուջե)
  Գյումրու երեխաների տան մասնաշենքի կառուցում 2008 թ. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն 115.000.0 հազ. դրամ

ՀՀ 2008 թ. պետական բյուջե
  Գյումրի քաղաքի N 1 դպրոցի մարզադահլիճի կառուցում 2008 թ. ՀՀ քաղաքաշինության նախարարություն 63.200.0 հազ. դրամ

(ՀՀ 2008 թ. պետական բյուջե)
  Գյումրի քաղաքի Ն. Աղբալյանի անվան վարժարանի և արհեստագործական դպրոցի շենքերի հիմնանորոգում 2008 թ. ՀՀ քաղաքաշինության նախարարություն 130.000.0 հազ. դրամ

(ՀՀ 2008 թ. պետական բյուջե)
  Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ուսումնական շենքի հիմնանորոգում 2008 թ. ՀՀ քաղաքաշինության նախարարություն 150.000.0 հազ. դրամ

(ՀՀ 2008 թ. պետական բյուջե)
  Գյումրի քաղաքի «Աշխատանքային ռեզերվներ» մարզադպրոցի շենքի հիմնանորոգում 2008 թ. ՀՀ քաղաքաշինության նախարարություն 17.500.0 հազ. դրամ

(ՀՀ 2008 թ. պետական բյուջե)
  ՀՀ ԳԱԱ-ի երկրաֆիզիկայի և ինժեներիայի սեյսմաբանության ինստիտուտի Գյումրի քաղաքի մասնաճյուղի շենքի շինարարության ավարտում 2008 թ. ՀՀ քաղաքաշինության նախարարություն 25.000.0 հազ. դրամ

(ՀՀ 2008 թ. պետական բյուջե)
  Գյումրի քաղաքի «Մեղվիկ» մանկապատանեկան կենտրոնի կիսակառույց շենքի շինարարության ավարտում 2008 թ. Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամ 108.700.0 հազ. դրամ

(վարկային ծրագիր)
  Գյումրի քաղաքի N 26 դպրոցի մարզադահլիճի կառուցում 2008 թ. Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամ 87.200.0 հազ. դրամ

(վարկային ծրագիր)
  Մարալիկի NN 1 և 2 դպրոցների շենքերի հիմնանորոգում 2008 թ. ՀՀ քաղաքաշինության նախարարություն

70.000.0 հազ. դրամ

(ՀՀ 2008 թ. պետական բյուջե)

  Արթիկի N 6 և Բավրայի դպրոցների շենքերի հիմնանորոգում 2008 թ. ՀՀ քաղաքաշինության նախարարություն 57.000.0 հազ. դրամ

(ՀՀ 2008 թ. պետական բյուջե)
  Ամասիայի, Թորոսի, Պեմզաշենի և Մեղրաշենի դպրոցների շենքերի հիմնանորոգում 2008 թ. ՀՀ Շիրակի մարզպետարան 238.000.0 հազ. դրամ

(ՀՀ 2008 թ. պետական բյուջե)
  Մուսայելյանի դպրոցի շենքի շինարարություն 2008 թ. ՀՀ Շիրակի մարզպետարան 80.000.0 հազ. դրամ

(ՀՀ 2008 թ. պետական բյուջե)
  Այգաբացի գյուղական համայնքի դպրոցի շենքի մարզադահլիճի կառուցում և ջեռուցման համակարգի հիմնանորոգում 2008 թ. Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամ 109.800.0 հազ. դրամ

(վարկային ծրագիր)
  Ջրափիի գյուղական համայնքի դպրոցի շենքի հիմնանորոգում 2008 թ. Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամ 95.000.0 հազ. դրամ

(վարկային ծրագիր)
         
43. ՀՀ Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի դպրոցներում 6 տարեկան երեխաների ուսուցման կազմակերպման համար գույքի ձեռքբերում 2008 թ. ՀՀ Լոռու, Շիրակի և Տավուշի մարզպետարաններ 318.000.0 հազ. դրամ

(ՀՀ 2008 թ. պետական բյուջե)
         
 

ՀՀ Արագածոտնի մարզ

     
  Ապարան քաղաքի N 2 դպրոցի շենքի հիմնանորոգում 2008 թ. ՀՀ քաղաքաշինության նախարարություն 40.000.0 հազ. դրամ

(ՀՀ 2008 թ. պետական բյուջե)
  Մաստարայի, Կոշի, Ծաղկահովտի, Արալեզի, Լեռնարոտի, Ներքին Բազմաբերդի, Արտենիի, Արագածոտնի գյուղական համայնքների դպրոցների շենքերի հիմնանորոգում 2008 թ. ՀՀ քաղաքաշինության նախարարություն 523.000.0 հազ. դրամ

(ՀՀ 2008 թ. պետական բյուջե)
  Լեռնապարի գյուղական համայնքի նոր դպրոցի շենքի կառուցում 2008 թ. ՀՀ քաղաքաշինության նախարարություն 60.000.0 հազ. դրամ

(ՀՀ 2008 թ. պետական բյուջե)
 

ՀՀ Տավուշի մարզ

     
  Իջևան քաղաքի NN 1 և 2 դպրոցների շենքերի հիմնանորոգում 2008 թ. ՀՀ քաղաքաշինության նախարարություն 120.000.0 հազ. դրամ

(ՀՀ 2008 թ. պետական բյուջե)
  Դիլիջան քաղաքի N 1 և Վ. Անանյանի անվան դպրոցների շենքերի հիմնանորոգում 2008 թ. ՀՀ քաղաքաշինության նախարարություն 148.000.0 հազ. դրամ

(ՀՀ 2008 թ. պետական բյուջե)
  Դիլիջան քաղաքի N 4 դպրոցի մասնաշենքի կառուցում 2008 թ. ՀՀ քաղաքաշինության նախարարություն 65.000.0 հազ. դրամ

(ՀՀ 2008 թ. պետական բյուջե)
  Կոթիի, Աչաջրի, Այգեհովտի, Պառավաքարի, Հաղթանակի և Բերդի գյուղական համայնքների դպրոցների շենքերի հիմնանորոգում 2008 թ. ՀՀ քաղաքաշինության նախարարություն

ՀՀ Տավուշի մարզպետարան
416.400.0 հազ. դրամ

(ՀՀ 2008 թ. պետական բյուջե)
         
44. Համայնքային կենտրոնների, մշակույթի տների և բուժհաստատությունների հիմնանորոգում      
         
 

ՀՀ Լոռու մարզ

     
  Թումանյան քաղաքի համայնքային կենտրոնի շենքի վերանորոգում 2008 թ. Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամ 35.000.0 հազ. դրամ

(վարկային ծրագիր)
  Շիրակամուտի, Լեռնապատի և Կաթնաջրի գյուղական համայնքային կենտրոնների շենքերի հիմնանորոգում 2008 թ. ՀՀ քաղաքաշինության նախարարություն


Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամ
40.000.0 հազ. դրամ

(ՀՀ 2008 թ. պետական բյուջե)

204.000.0 հազ. դրամ

(վարկային ծրագիր)
  Գարգառի, Լեռնահովտի, Կուրթանի գյուղական համայնքների մշակույթի տների շենքերի հիմնանորոգում 2008 թ. ՀՀ քաղաքաշինության նախարարություն 120.000.0 հազ. դրամ

(ՀՀ 2008 թ. պետական բյուջե)
  Ստեփանավան քաղաքի մշակույթի պալատի շենքի շինարարության ավարտ 2008 թ. ՀՀ քաղաքաշինության նախարարություն 35.000.0 հազ. դրամ

(ՀՀ 2008 թ. պետական բյուջե)
  Հնեվանքի և Քոբայրավանքի հիմնանորոգում 2008 թ. ՀՀ մշակույթի նախարարություն 70.000.0 հազ. դրամ

(ՀՀ 2008 թ. պետական բյուջե)
  Տաշիր քաղաքի հիվանդանոցի շենքի հիմնանորոգում 2008 թ. ՀՀ քաղաքաշինության նախարարություն 15.100.0 հազ. դրամ

(ՀՀ 2008 թ. պետական բյուջե)
  Ալավերդի քաղաքի բժշկական կենտրոնի շենքի հիմնանորոգում 2008 թ. Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամ 67.900.0 հազ. դրամ

(վարկային ծրագիր)
  Վանաձոր քաղաքի ծերանոցի շենքի վերանորոգում 2008 թ. Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամ 54.700.0 հազ. դրամ

(վարկային ծրագիր)
 

ՀՀ Շիրակի մարզ

     
  Գյումրի քաղաքի Ամենափրկիչ եկեղեցու շինարարական-վերականգնողական աշխատանքների ավարտում 2009 թ. դեկտեմբեր Գյումրու քաղաքապետարան 200.000.0 հազ. դրամ

(ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ)
  Սառնաղբյուրի գյուղական համայնքի մշակույթի տան շենքի վերանորոգում 2008 թ. ՀՀ քաղաքաշինության նախարարություն 12.000.0 հազ. դրամ

(ՀՀ 2008 թ. պետական բյուջե)
  Գյումրի քաղաքի Հաշմանդամների մասնագիտական կողմնորոշման և աշխատանքային վերականգնողական կենտրոնի շենքի շինարարություն 2008 թ. Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամ 109.400.0 հազ. դրամ

(վարկային ծրագիր)
 

ՀՀ Տավուշի մարզ

     
  Դիլիջան քաղաքի հիվանդանոցի շենքի հիմնանորոգում 2008 թ. ՀՀ քաղաքաշինության նախարարություն 82.200.0 հազ. դրամ

(ՀՀ 2008 թ. պետական բյուջե)
  Մոսեսգեղի գյուղական համայնքի մշակույթի տան շենքի հիմնանորոգում 2008 թ. ՀՀ քաղաքաշինության նախարարություն 42.000.0 հազ. դրամ

(ՀՀ 2008 թ. պետական բյուջե)
 

ՀՀ Արագածոտնի մարզ

     
  Ապարանի, Արագածի, Լեռնապարի և Չքնաղի գյուղական համայնքների մշակույթի տների շենքերի հիմնանորոգում 2008 թ. ՀՀ քաղաքաշինության նախարարություն 150.000.0 հազ. դրամ

(ՀՀ 2008 թ. պետական բյուջե)
         
45. ՀՀ Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերում ենթակառուցվածքների վերականգնում և հիմնանորոգում      
  ՀՀ Շիրակի և Լոռու մարզերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերականգնում 2008 թ. ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե 6100.000.0 հազ. դրամ

(գերմանական բանկի վարկային և դրամաշնորհային ծրագիր)
  ՀՀ Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանի Գոգարան-Շիրակամուտ-Սպիտակ ճանապարհահատվածի հիմնանորոգում 2008 թ. ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն 230.000.0 հազ. դրամ

(ՀՀ 2008 թ. պետական բյուջե)
  ՀՀ Շիրակի մարզի Մարալիկ-Սառնաղբյուր ճանապարհահատվածի հիմնանորոգում 2008 թ. ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն 140.900.0 հազ. դրամ

(ՀՀ 2008 թ. պետական բյուջե)
  ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Պարույր Սևակի փողոցի հիմնանորոգում 2008 թ. ՀՀ Շիրակի մարզպետարան 120.000.0 հազ. դրամ

(ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ)
  ՀՀ Տավուշի մարզի Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար մայրուղու հիմնանորոգում 2008 թ. ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն 404.000.0 հազ. դրամ

(ՀՀ 2008 թ. պետական բյուջե)
  ՀՀ Տավուշի մարզի Հաղարծին գյուղի մոտ Աղստև գետի վրա կամրջի կառուցում 2008 թ. ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն 30.000.0 հազ. դրամ

(ՀՀ 2008 թ. պետական բյուջե)
  ՀՀ Տավուշի մարզի Թովուզ-Ծաղկավան ճանապարհի կամրջի կառուցում 2008 թ. ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն 57.700.0 հազ. դրամ

(ՀՀ 2008 թ. պետական բյուջե)
  ՀՀ Լոռու մարզի Նոր Խաչակապ գյուղի և Ստեփանավան-Կաթնաղբյուր կամուրջների հիմնանորոգում 2008 թ. ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն 107.300.0 հազ. դրամ

(ՀՀ 2008 թ. պետական բյուջե)
  ՀՀ Լոռու մարզի Դսեղ-Աթան կամրջի հիմնանորոգում 2008 թ. ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն 36.000.0 հազ. դրամ

(ՀՀ 2008 թ. պետական բյուջե)
  ՀՀ Լոռու մարզի Գուգարքի ջրագծի և խմելու ջրի ներքին ցանցի վերանորոգում 2008 թ. Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամ 48.000.0 հազ. դրամ

(վարկային ծրագիր)
  ՀՀ Լոռու մարզի Ջիլիզայի գյուղական համայնքի էլեկտրամատակարարման համակարգի կառուցում 2008 թ. Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամ 47.800.0 հազ. դրամ

(վարկային ծրագիր)
  ՀՀ Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների Թավշուտի, Ղազանչիի, Մեծ Սեպասարի, Փոքր Սեպասարի, Աշոցքի, Զույգաղբյուրի, Կրասարի, Կարմրավանի, Հովտունի, Բանդիվանի, Ամասիայի, Արեգնադեմի, Հողմիկի, Գտաշենի, Մեղրաշատի, Բյուրակնի, Ողջիի, Ջրաձորի գյուղական համայնքների գազիֆիկացում 2008 թ. ՀՀ գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսական տարածքների տնտեսական զարգացման ծրագիր 650.000.0 հազ. դրամ

(վարկային ծրագիր) (IFAD)
  ՀՀ Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Շիրակավանի, Իսահակյանի, Աղինի, Սարակապի, Ջրափիի, Հայկաձորի, Բագրավանի, Անիպեմզայի, Անի կայարանի գյուղական համայնքների գազիֆիկացում 2008 թ. ՀՀ գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսական տարածքների տնտեսական զարգացման ծրագիր 850.000.0 հազ. դրամ

(վարկային ծրագիր) (IFAD)
  ՀՀ Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանի Նոր Խաչակապի, Լեռնանցքի, Ղուրսալի, Լեռնապատի, Լեռնավանի գյուղական համայնքների գազիֆիկացում 2008 թ. ՀՀ գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսական տարածքների տնտեսական զարգացման ծրագիր 330.000.0 հազ. դրամ

(վարկային ծրագիր) (IFAD)
  ՀՀ Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Սառնաղբյուրի, Ձիթհանքովի, Լանջիկի, Քարաբերդի գյուղական համայնքների գազիֆիկացում 2008 թ. ՀՀ գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսական տարածքների տնտեսական զարգացման ծրագիր

Գյուղատնտեսության բարեփոխումների աջակցության ծրագիր
500.000.0 հազ. դրամ

(վարկային ծրագիր) (IFAD, ԳԲԱ)
46. ՀՀ Շիրակի և Լոռու մարզերում առևտրատնտեսական հնարավորությունների ամփոփում, տեղեկատուի մշակում, հրապարակում և ներդրումների խրախուսման նպատակով գործարար համաժողովների անցկացում 2008 թ. ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարություն  

(հավելվածը փոփ., լրաց. 02.10.08 N 1246-Ն, փոփ. 20.11.08 N 1473-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
20.11.2008, N 1473-Ն 30.12.2008, N 641-Ն
02.10.2008, N 1246-Ն 13.11.2008, N 641-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան