«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
9 մարտի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 60009110
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
27 փետրվարի 2009 թ. |
N 69-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՕԳՏԱԿԱՐ ՋԵՐՄԱՅԻՆ ՊԱՀԱՆՋԱՐԿԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՄԱԿՑՎԱԾ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻՑ ԱՌԱՔՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՄԵԾՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 8-րդ կետը և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007թվականի մայիսի 4-ի «Օգտակար ջերմային պահանջարկի հիման վրա համակցված արտադրության (կոգեներացիա) էլեկտրական և ջերմային էներգիայի սակագների հաշվարկի մեթոդիկան հաստատելու մասին» N 206-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Բարձր արդյունավետության տեղակայանքներում օգտակար ջերմային պահանջարկի հիման վրա համակցված եղանակով արտադրված և առաքված յուրաքանչյուր կՎտժ էլեկտրական էներգիայի սակագնի առավելագույն մեծությունը սահմանել 22.559 դրամ` առանց ավելացված արժեքի հարկի և 27.0708 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2009 թվականի ապրիլի 1-ից և գործում է մինչև 2010 թվականի հունվարի 1-ը։
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Ռ. Նազարյան |