Գլխավոր տեղեկություն
Номер
N 1515-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.01.2009-25.12.2022)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2008.12.29/75(665) Հոդ.1384
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
18.12.2008
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
23.12.2008
Дата вступления в силу
08.01.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 դեկտեմբերի 2008 թվականի N 1515-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ` ՄԱՐԴՈՒ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ, ՍՆՆԴԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՀԵՏ ՇՓՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում հայտնաբերված` մարդու առողջության համար վտանգավոր սննդամթերքի, սննդային հավելումների և սննդամթերքի հետ շփվող նյութերի մասին ծանուցման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2008 թ. դեկտեմբերի 23
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2008 թվականի
դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ` ՄԱՐԴՈՒ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ, ՍՆՆԴԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՀԵՏ ՇՓՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում հայտնաբերված` մարդու առողջության համար վտանգավոր սննդամթերքի, վտանգավոր սննդային հավելումների և սննդամթերքի հետ շփվող վտանգավոր նյութերի (այսուհետ` վտանգավոր արտադրանք) մասին ծանուցման ընթացակարգը:

2. Սույն կարգը ենթակա է կիրառման սննդամթերքի, սննդային հավելումների, սննդամթերքի հետ շփվող նյութերի արտադրության և շրջանառության փուլերում վտանգավոր արտադրանք տնօրինող իրավաբանական անձանց ու անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` տնտեսավարող սուբյեկտներ) և պետական կառավարման լիազոր մարմնի կողմից:

3. Տնտեսավարող սուբյեկտը Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում արտադրանքի վտանգավոր լինելու կամ վտանգավոր լինելու վերաբերյալ հիմնավոր կասկած ունենալու դեպքում կամ դրա մասին տեղեկացվելուց հետո կապի ցանկացած միջոցով անհապաղ և սույն կարգով սահմանված ձևով՝ 24 ժամվա ընթացքում ծանուցում է տվյալ արտադրանքի մատակարարին, ձեռք բերողին և լիազոր մարմնին:

4. Տնտեսավարող սուբյեկտը հայտնաբերված վտանգավոր արտադրանքի հետագա իրացումը կանխելու նպատակով «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ձեռնարկում է համապատասխան միջոցներ:

5. Լիազոր մարմինը ծանուցում ուղարկած տնտեսավարող սուբյեկտից կարող է պահանջել տվյալ արտադրանքին առնչվող այլ լրացուցիչ տեղեկատվություն:

6. Լիազոր մարմինը վտանգավոր արտադրանքի մասին տնտեսավարող սուբյեկտից ստացած տեղեկատվությունը` արտադրանքի լաբորատոր փորձարկման արդյունքում հաստատվելուց հետո 24 ժամվա ընթացքում տրամադրում է զանգվածային լրատվության միջոցներին և այլ շահագրգիռ մարմինների:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Դ. Սարգսյան

 

Ձև

____________________________________________________

(լիազոր մարմնի, ծանուցվող տնտեսավարող սուբյեկտի անվանումը, գտնվելու վայրը)

 

Ծ Ա Ն ՈՒ Ց ՈՒ Մ

 

ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ

_____ _________________ 200 թ.

 

Տնտեսավարող սուբյեկտի անվանումը, գտնվելու վայրը _________________________

____________________________________________________________

Վտանգավոր արտադրանքի անվանումը ___________________________________

____________________________________________________________

Արտադրանքի` վտանգավոր լինելու մասին տեղեկատվության աղբյուրը, հայտնաբերման և (կամ)

ստացման ճշգրիտ ժամանակը _________________________________________

____________________________________________________________

Արտադրող (ներմուծող) կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը _______________

____________________________________________________________

Վտանգավոր արտադրանքի փաթեթավորումը ________________________________

Վտանգավոր արտադրանքի պահման պայմանները _____________________________

____________________________________________________________

Վտանգավոր արտադրանքի քանակը _____________________________________

Վտանգավոր արտադրանքի խմբաքանակի նույնականացման նշանը, համարը ____________

____________________________________________________________

Վտանգավոր արտադրանքի արտադրման ամսաթիվը և պիտանիության ժամկետը __________

____________________________________________________________

Վտանգավոր արտադրանքն իրացվել է` ____________________________________

____________________________________________________________

(կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, արտահանվող երկիրը)

____________________________________________________________

 

Տնտեսավարող սուբյեկտի ղեկավար

_____________

_______________

(ստորագրությունը)

(պաշտոնը)

 

_______________

(անունը, ազգանունը)

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
15.12.2022, N 1947-Ն 25.12.2022, N 1515-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան