Գլխավոր տեղեկություն
Номер
N 1475-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.12.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2008.12.29/75(665) Հոդ.1361
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
04.12.2008
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
17.12.2008
Дата вступления в силу
30.12.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

4 դեկտեմբերի 2008 թվականի N 1475-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 1679-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի «Ռազմավարական նշանակություն ունեցող oգտակար հանածոներ պարունակող ընդերքի տեղամասերի նկատմամբ հանքային իրավունքի ձևավորման միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի կազմն ու գործունեության կարգը հաստատելու մասին» N 1679-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման 2.1-ին կետում «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին`» բառերով.

2) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.

3) որոշման N 2 հավելվածի`

ա. 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում նախագահի պարտականությունները կատարում է հանձնաժողովի նախագահի տեղակալը»,

բ. 10-րդ կետում «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. դեկտեմբերի 17

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2008 թվականի

դեկտեմբերի 4-ի N 1475-Ն որոշման

 

«Հավելված N 1

ՀՀ կառավարության 2006 թվականի

նոյեմբերի 30-ի N 1679-Ն որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՂԱՄԱՍԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ (հանձնաժողովի նախագահ)

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար

(հանձնաժողովի նախագահի տեղակալ)

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի

կադաստրի պետական կոմիտեի նախագահ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական

եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ

Հայաստանի Հանրապետության Նախագահի վերահսկողության ծառայության բաժնի վարիչ

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի քարտուղարության թղթակցային և արձանագրային բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)»:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան