ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հունվարի 2009 թվականի N 86-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻԳԻԵՆԻԿ ԵՎ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 24-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Արմավիրի մարզային փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպել առանձնացման ձևով` ստեղծելով «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Մեծամորի փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն` բաժանիչ հաշվեկշռին համապատասխան:
2. «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Մեծամորի փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Արմավիրի մարզային փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության Մեծամորի մասնաճյուղի նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը չգերազանցող գույքը` բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության գույքի: Շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքն անհատույց oգտագործման իրավունքով ամրացվում են «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Մեծամորի փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան oգտագործման պայմանով:
3. Սահմանել, որ «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Մեծամորի փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական առարկան և նպատակը`
1) Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման և հանրային առողջության բնագավառում բնակչության առողջության պահպանման աշխատանքներին մասնակցությունն է.
2) շրջակա միջավայրի oբյեկտների մանրէաբանական, մակաբուծաբանական, ռադիացիոն և քիմիական աղտոտվածության որոշումն ու բնակչության առողջության վրա այդ ազդակների ազդեցության կանխարգելման համալիր միջոցառումների իրականացումն է:
4. Թույլատրել «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Մեծամորի փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
1) բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովում, հանրային առողջության պահպանման նպատակով փորձագիտական հետազոտություններ, ուսումնասիրություններ, լաբորատոր հետազոտություններ և գործիքային չափումներ.
2) շրջակա միջավայրի oբյեկտների մանրէաբանական, մակաբուծաբանական, ռադիացիոն և քիմիական աղտոտվածության որոշման նպատակով հետազոտություններ, ուսումնասիրություններ, լաբորատոր հետազոտություններ և գործիքային չափումներ:
5. «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով սահմանված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությանը:
6. Սահմանել, որ պետական ոչ առևտրային կազմակերպության հիմնարկները, մասնաճյուղերն ու ներկայացուցչություններն ստեղծվում են լիազորված պետական մարմնի` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության որոշմամբ:
7. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել`
1) «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Մեծամորի փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության բաժանիչ հաշվեկշիռը և կանոնադրությունը` դրանում նախատեսելով դրույթ այն մասին, որ կազմակերպությանն ամրացված պետական գույքը վարձակալության հանձնելիս` ստացված վարձավճարները և այդ գույքի վրա կատարված անբաժանելի բարելավումները Հայաստանի Հանրապետության սեփականությունն են.
2) «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Մեծամորի փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և ամրացվող գույքի կազմը:
8. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Արմավիրի մարզային փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության վարչապետ 2009 թ. փետրվարի 4
Տ. Սարգսյան
Երևան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
07.03.2019, N 236-Ն | 28.03.2019, N 86-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|