Գլխավոր տեղեկություն
Номер
N 262-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (02.04.2009-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1999.04.01/8(74) Հոդ.299
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
19.03.2009
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
24.03.2009
Дата вступления в силу
02.04.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 մարտի 2009 թվականի N 262-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1115-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի «Շարժական մշակութային արժեքների փորձաքննության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 1115-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշմամբ հաստատված կարգի՝

ա. 3-րդ, 23-րդ, 25-րդ և 31-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության մշակույթի» բառերով,

բ. 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «զ» ենթակետով.

«զ) գործունեության վայրում հսկիչ-դրամարկղային մեքենայի առկայությունը:»,

գ. 9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ե» ենթակետով.

«ե) գործունեության համապատասխան վայրում հսկիչ-դրամարկղային մեքենա գրանցված լինելու մասին հարկային մարմնի կողմից տրված տեղեկանքը:»,

դ. 10-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «զ» ենթակետով.

«զ) գործունեության համապատասխան վայրում հսկիչ-դրամարկղային մեքենա գրանցված լինելու մասին հարկային մարմնի կողմից տրված տեղեկանքը:»,

ե. 18-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «է» ենթակետով.

«է) եթե նախորդ օրացուցային տարվա ընթացքում հայտատու ֆիզիկական կամ իրավաբանական անձի գործունեությունը 10 օրով կասեցվել է` որպես հսկիչ-դրամարկղային մեքենա կիրառողի:».

2) որոշմամբ հաստատված լիցենզիայի ձևում «Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության մշակույթի» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. մարտի 24

Երևան