Գլխավոր տեղեկություն
Номер
N 1463-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.12.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2008.12.29/75(665) Հոդ.1352
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
04.12.2008
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
17.12.2008
Дата вступления в силу
30.12.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

4 դեկտեմբերի 2008 թվականի N 1463-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԸ ՏԵԽՆՈՔԱՂԱՔԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքը տեխնոքաղաքի վերակառուցելու հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. դեկտեմբերի 17

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2008 թվականի

դեկտեմբերի 4-ի N 1463-Ն որոշման

 Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԸ ՏԵԽՆՈՔԱՂԱՔԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

NN
ը/կ

Միջոցառումը

Նպատակը

Արդյունքը

Ֆինանսավորումը

Կատարողը

Կատար-ման ժամ-կետը

ՀՀ պետական բյուջե

մասնավոր հատված

1

2

3

4

5

6

7

8

1.

Ծրագրի ընդհանուր համակարգման թիմի ձևավորում

ծրագրի համակարգում նախապատրաստական փուլից մինչև մեկնարկային փուլ

շահագրգիռ կազմա-կերպություններից և անհատներից կազմված համակարգման թիմ

-

-

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
այլ շահագրգիռ պետական կառավարման մարմիններ ու գործընկեր տեղական և միջազգային կազմակեր-
պություններ

2008 թ.

2.

Ծրագրի նախապատրաստական փուլի կառավարման թիմում ընդգրկելու նպատակով միջազգային և տեղական փորձագետների ընտրություն

տեխնոպարկի գործունեության կառավարում

միջազգային չափանիշներին համապատասխան բիզնես-ծրագրի մշակում

 

տեխնոպարկի կառավարման գրասենյակի ձևավորում

տեխնոպարկի գործունեության բիզնես-պլան

 

տեխնոպարկի գործունեության բիզնես-պլանի իրականացում

9000
հազ. դրամ

 

 

 

25 000
հազ. դրամ

ԱՄՆ-ի ՄԶԳ
մոտ 10 000
հազ. դրամ

 

դոնոր կազմակերպու-թյունների համաֆինան-սավորմամբ

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն գործընկեր միջազգային կազմակեր-պություններ

2008 թ.

 

 

 

2009 թ.

3.

Տեխնոքաղաքում ընդգրկվելիք կառույցների և տարածքների կազմի
ու գործառնական նշանակության հստակեցում, տարածքների և շենքերի ընտրություն ու գույքագրում

արտադրական, գիտական, պատմա-մշակութային և ենթակառուցվածքային ներուժի բացահայտում

դրանց նկատմամբ գույքային իրավունք-ները և ծրագրում ներառելու հնարա-վորությունները

հստակ տեղեկատվություն տեխնոքաղաքում ընդգրկվելիք տարածքների և շենք-շինությունների վերաբերյալ ու հիմք` հատակագծի և մակետի պատ-րաստման համար

   

ՀՀ էկոնոմիկայի
նախարարություն
ՀՀ քաղաքա-
շինության նախարարություն
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
ՀՀ կառավա-
րությանն
առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
ՀՀ Շիրակի մարզպետարան Գյումրու քաղաքապե-տարան և հարակից համայնքներ

2009 թ.

4.

Առաջարկել Գյումրու և հարակից համայնքների ղեկավարներին ժամանակավորապես ձեռնպահ մնալ հողամասերի տրամադրումից` մինչև տեխնոքաղաքի հատակագծի և մակետի պատրաստումը

տեխնոքաղաքի համար տրամադրվելիք տարածքների ընտրության հնարավորություն

սեփականատերերի հետ խնդիրների բացառում

տեխնոքաղաքին ներկայացվող պահանջներին համապատասխան տարածքներ և շենք-շինություններ

   

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
ՀՀ Շիրակի մարզպետարան
Գյումրու քաղաքա-պետարան և հարա-
կից համայնքներ

 

5.

Տեխնոքաղաքի հատակագծի (կառուցապատման սխեմաների ներառմամբ) մշակում և մակետի պատրաստում. անհրաժեշտության դեպքում Գյումրի քաղաքի գլխավոր հատակագծի լրամշակում

կառուցապատման ենթակա տարածքների, շենք-շինությունների և ենթակառուցվածքների նախանշում

մակետի առկայություն` տեխնոքաղաքի ստեղծմանն ու զարգացմանը համապատասխան

50000
հազ. դրամ

մասնավոր հատվածի համաֆինան-սավորմամբ

ՀՀ քաղաքաշինության նախարարություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2009 թ.

6.

Ուսումնական և գիտահետազոտական լաբորատորիաների հիմնում` Նեյշնլ Ինսթրումենթս, Սան Մայքրոսիսթեմս, Սինոփսիս միջազգային ճանաչում ունեցող ընկերությունների, Եռաչափ մոդելավորման ասոցիացիայի և Հայաստանի ոսկեգործների ու ադամանդագործների ասոցիացիայի հետ

ուսումնական դասընթացների անցկացում

գիտահետազոտական ծրագրերի իրականացում

3 և ավելի ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիաներ

30 000
հազ. դրամ

25000
հազ. դրամ

30 000
հազ. դրամ

մասնավոր հատվածի համաֆինան-սավորմամբ

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

մասնավոր հատված

Գյումրու բարձրագույն ուսումնական հաստատություններ

2008 թ.

 

 

 

2009 թ.

7.

Ուսումնական դասընթացների անցկացում, գիտահետազոտական (R&D) ծրագրերի իրականացում

կադրերի պատրաստում

գիտահետազոտական դրամաշնորհների տրամադրում երիտասարդ գիտնականներին և սկսնակ ՓՄՁ-ի սուբյեկտներին

մինչև 10 գիտահետազոտական աշխատանքներ

41000
հազ. դրամ

20000
հազ. դրամ

մասնավոր հատվածի համաֆինան-սավորմամբ

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

գործընկեր միջազգային կազմակերպություններ մասնավոր հատված

2008 թ.

 

 

 

2009 թ.

8.

Հիմնադրամի ստեղծում

կադրերի պատրաստում և վերապատրաստում արտերկրյա համալսարաններում

գիտահետազոտական դրամաշնորհների տրամադրում

սկսած 5-րդ տարվանից տարեկան 30 գիտությունների թեկնածու (Phd) գյումրեցի երիտասարդների առկայություն

միջազգային չափանիշներին համապատասխան գիտահետազոտական աշխատանքներ

10000
հազ. դրամ

մինչև մեկ մլն ԱՄՆ-ի դոլար տեղական և միջազգային մասնավոր և դոնոր կազմակերպությունների համաֆինանսավորում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
գործընկեր միջազգային կազմակերպություններ մասնավոր հատված

2009 թ. շարու-նակական

9.

Ներդրումների ներգրավում

անդրազգային ընկերությունների ներգրավում

անշարժ գույքի շուկայի զարգացում

ներդրումային և ոլորտային ընկերություններ

գիտահետազոտական կազմակերպությունների ներգրավում

միջազգային չափանիշներին համապատասխան և միջազգային համբավ ունեցող ընկերություններից կազմված տեխնոքաղաք

   

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2008 թ. շարու-նակական

10.

Գյումրի քաղաքի Կումայրի պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի տարածքում բիզնես-կենտրոնի ստեղծում

տեխնոքաղաքի մասնակիցների համար գործարար ծառայությունների մատուցում

նորաձևության, արվեստի, ոսկեգործության, զբոսաշրջության ընկերությունների ստեղծում

Գյումրի քաղաքը գործարարությամբ զբաղվելու տեսանկյունից հանդիսանում է «Գործարար գերազանցության կենտրոն»

Կումայրի պատմամշակութային արգելոցի տարածքում առկա են նորաձևության, արվեստի, ոսկեգործության, զբոսաշրջության ընկերություններ

   

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ մշակույթի նախարարություն
ՀՀ քաղաքաշինության նախարարություն
ՓՄՁ ԶԱԿ
Գյումրու քաղաքապետարան (համաձայնությամբ)

2009 թ. շարու-նակական

11.

ՓՄՁ-ի սուբյեկտներում նորարարությունների ու ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանն աջակցություն

ինովացիաների ոլորտում գործող և սկսնակ ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցում

ինովացիաների ոլորտում գործող և սկսնակ ՓՄՁ-ի սուբյեկտներ

ՀՀ ՓՄՁ-ի պետական աջակցության տարեկան ծրագրերին համապատասխան

-

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՓՄՁ ԶԱԿ
գործընկեր միջազգային կազմակերպություններ (համաձայնությամբ)

2009 թ. շարու-նակական

12.

Ազատ առևտրի գոտու ստեղծման հնարավորությունների բացահայտում

Գյումրին դարձնել տարածաշրջանային սահմանամերձ առևտրի կենտրոն` հաշվի առնելով նրա աշխարհագրական դիրքը (սահմանակից է Թուրքիայի և Վրաստանի հետ) և առկա տրանսպորտային ենթակառույցները

Գյումրին տարածաշրջանային առևտրի կենտրոն

-

-

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն
ՀՀ քաղաքաշինության նախարարություն
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե «Արմենիա միջազգային օդանավակայաններ»
ՓԲԸ (համաձայնությամբ)

2010 թ.

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան