«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
7 հունվարի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
29 հոկտեմբերի 2004 թվականի N 1843-Ն
ԳԱԶԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԱՐՐԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի դրույթի կատարումն ապահովելու նպատակով, ինչպես նաև ելնելով գազի տնտեսությունների շահագործման ժամանակ մարդկանց և շրջակա միջավայրի անվտանգության ապահովման անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել գազի տնտեսությունում տարրերի տեխնիկական շահագործման կանոններ և աշխատանքի անվտանգության պահանջներ տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակաման պահից վեց ամիս հետո:
|
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ
ԳԱԶԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԱՐՐԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ
1) Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանվում են պահանջներ գազի տնտեսության գազաբաշխման համակարգի բոլոր տարրերի համար, այդ թվում`
ա) արտաքին գազատարներ
բ) պոլիէթիլենե խողովակներով գազատարներ
գ) գազակարգավորիչ կետեր և գազակարգավորիչ տեղակայանքներ,
դ) շենքերի, բնակչության կենցաղային սպասարկման ոչ արտադրական կազմակերպությունների գազի սարքավորումներ,
ե) արդյունաբերական, գյուղատնտեսական և բնակչության կենցաղային սպասարկման արտադրական կազմակերպությունների գազի սարքավորումներ,
զ) ավտոմատիկայի, հեռուստամեխանիկայի և գազաբաշխման տեխնոլոգիական պրոցեսի ավտոմատացված կառավարման համակարգի սարքեր,
է) (ենթակետն ուժը կորցրել է 21.08.08 N 968-Ն)
ը) գազի որակի վերահսկման, ճնշման և նոսրացման հսկման չափիչ սարքեր,
թ) ծխատարներ և օդափոխության ուղիներ:
(1-ին կետը լրաց., փոփ. 21.08.08 N 968-Ն)
2) Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանվում են սույն բաժնի 1-ին կետում տրված գազի տնտեսության տարրերի տեխնիկական շահագործման կանոնները և աշխատանքների իրականացման ու հրդեհային անվտանգության պահանջները:
3) Սույն տեխնիկական կանոնակարգի Հավելվածներում նշված են դրույթներ, որոնք ենթակա են ձևակերպման` որպես կազմակերպության ստանդարտներ և վերաբերում են `
ա) գազամատակարարման համակարգերի վթարային-կարգավարական սպասարկման կազմակերպմանը.
բ) ստորգետնյա գազատարների տեխնիկական վիճակի ստուգմանն ու գնահատմանը.
գ) գազամատակարարման ժամանակավոր դադարից հետո գազաբաշխման համակարգի վերականգնմանը.
դ) գազամատակարարման վերականգնման աշխատանքների իրականացման տեխնոլոգիային և հաջորդականությանը:
II. ԳԱԶԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՏԱՐՐԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ա) գազի տնտեսության (ԳՏ) կազմակերպությունների շահագործման ծառայությունները պետք է ունենան յուրաքանչյուր գազատարը և նրա կառույցները բնութագրող շահագործատեխնիկական փաստաթղթերի փաթեթ` կազմված սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան և ձևակերպված կազմակերպության ստանդարտի տեսքով.
բ) ներթաղամասային անցուղիներում այլ խողովակաշարի հետ անցկացված գազատարների տեխնիկական սպասարկումը և նորոգումը պետք է կատարվի այդ գազատարների շահագործման առանձնահատկությունները հաշվի առնող կազմակերպության ստանդարտով.
գ) այրվող գազերի ազդանշանային սարքերը տեղադրվում են նկուղներում, գազիֆիկացված կաթսայատներում, բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքներում և սենքերում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 22-ի «Գազասպառման համակարգի շահագործման անվտանգության մակարդակի բարձրացման և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում լրացումներ կատարելու մասին» N 314-Ն որոշման ու Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2004 թվականի մարտի 26-ի «ՀՀՇՆ IV-12.03.01-04 «Գազաբաշխիչ համակարգեր» շինարարական նորմերը հաստատելու մասին» N 29-Ն հրամանի պահանջների համաձայն և շահագործվում են սույն տեխնիկական կանոնակարգի, կազմակերպության ստանդարտի ու ազդանշանային սարքեր արտադրող կազմակերպության հրահանգների պահանջների համաձայն:
(գ) ենթակետը խմբ. 21.08.08 N 968-Ն)
դ) գազի տնտեսության բոլոր ղեկավարները, մասնագետները և բանվորները, բացառությամբ պաշտոնական հրահանգներով գիտելիքների ստուգում չնախատեսվող մասնագետների, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի պահանջների համաձայն ենթակա են սույն տեխնիկական կանոնակարգի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Անվտանգության կանոնները գազի տնտեսությունում» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 2399-Ն որոշման և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետի 2003 թվականի մայիսի 27-ի «Հրդեհային անվտանգության կանոնները հաստատելու մասին» N 524-Ն հրամանի պահանջների իմացության ստուգման` կազմակերպության ստանդարտով սահմանված կարգով: Գիտելիքների ստուգման նպատակն է՝ պարզել կադրերի գիտատեխնիկական մակարդակը, նրանց համապատասխանությունն իրենց զբաղեցրած պաշտոնի ֆունկցիոնալ պարտականություններին: Անձնակազմի գիտելիքների ստուգումն իրականացվում է` առաջնային` մինչև ինքնուրույն աշխատանքի անցնելը, պարբերաբար (հերթական), արտահերթ (ոչ հերթական), եթե աշխատանքի ընթացքում աշխատողի կողմից թույլ են տրվել անվտանգության կանոնների կամ հրահանգների պահանջների խախտումներ, և աշխատանքի բնույթը փոխելու դեպքում: Ղեկավար և ինժեներատեխնիկական անձնակազմի մասնագիտական գիտելիքները կրկնակի (պարբերաբար) ստուգվում են յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ, իսկ բանվորական անձնակազմինը` յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Անվտանգության կանոնները գազի տնտեսությունում» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 2399-Ն որոշման պահանջների, որոնք ստուգվում են տարեկան մեկ անգամ:
(դ) ենթակետը լրաց. 21.08.08 N 968-Ն)
2. ԱՐՏԱՔԻՆ ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ
1.Տեխնիկական սպասարկում
ա) գազատարների սպասարկման բոլոր աշխատանքները պետք է կատարվեն սույն տեխնիկական կանոնակարգի, գազի տնտեսության անվտանգության նորմեր սահմանող այլ տեխնիկական կանոնակարգերի և արտադրական տեխնոլոգիական, աշխատանքների կատարման անվտանգ մեթոդների և հրդեհային անվտանգության հրահանգների համաձայն, որոնք մշակվում և հաստատվում են որպես կազմակերպության ստանդարտներ.
բ) տեխնիկական շահագործումը ներառում է հետևյալ աշխատանքները` շրջայցային կամ տեխնիկական սպասարկում (զննում, կարգաբերում և մասնակի նորոգում), պրոֆիլակտիկ պլանային վերանորոգում, ախտորոշում և տեխնիկական վիճակի գնահատում, վթարավերականգնողական աշխատանքների կատարում: Շահագործման ընթացքում կանչերի, սպառողների կողմից ներկայացված հայտերի, տեխնիկական սպասարկման մասին գրառումների, գազատարների և ԳԳԿ-ի շրջագայողների հաշվետվությունների օրինակելի ձևերը ներկայացված են սույն տեխնիկական կանոնակարգի N 3 հավելվածում:
(բ) ենթակետը խմբ. 21.08.08 N 968-Ն)
2. Շրջայցային սպասարկում
ա) ստորգետնյա և վերգետնյա գազատարների և նրանց կառույցների վիճակի դիտարկումն իրականացվում է գազատար ուղեգծերի պարբերաբար շրջայցման եղանակով` կազմակերպության ստանդարտով սահմանված կարգով:
Գազատարների շրջայցն իրականացվում է նախօրոք կազմված և ԳՏ կազմակերպության տեխնիկական ղեկավարի կողմից հաստատված ժամանակացույցերի համաձայն:
Գազատարների շրջայցման հաճախականության ժամկետները որոշելիս պետք է հիմք ընդունվի Աղյուսակ I-ում ներկայացված նորմերը, հաշվի առնելով շահագործման պայմանները (գազատարի տեխնիկական վիճակը, շահագործման տևողությունը, գազի ճնշումը, բնահողի առանձնահատկությունները, տարվա ժամանակը, էլեկտրաքիմիական քայքայումից պաշտպանության առկայությունը և այլն):
Հաշվի առվելով շահագործման պայմանների փոփոխությունները և շահագործման ընթացքում ձեռք բերված փորձը` գազատարների շրջայցման ժամկետները պարբերաբար պետք է վերանայվեն.
բ) գազատարների շրջայցը իրականացվում է մասնագիտական ուսուցում անցած սպասարկող խմբի կողմից, որը պետք է կազմված լինի առնվազն երկու փականագործից: Յուրաքանչյուր բրիգադի պետք է կցել ուղեգծի որոշ տեղամաս` նրան հարող մուտքագծերով, որոնք սպասարկման հարմարավետության համար պետք է բաժանվեն առանձին երթուղիներով: Կախված ստորգետնյա և վերգետնյա գազատարների երկարություններից և միմյանց նկատմամբ դասավորվածությունից, երթուղիներ կազմելիս կարելի է հաշվի առնել ստորգետնյա և վերգետնյա գազատարների որոշակի հատվածների համատեղ սպասարկում.
գ) գազատարների շրջայցի համար պետք է կազմվեն և շրջագայողներին տրվեն երթուղային համարակալված քարտեզներ, որոնցում պետք է նշվեն նաև մինչև 15 մ հեռավորության վրա գտնվող ստորգետնյա այլ հաղորդակցուղիների դիտահորերը, շենքերի նկուղները.
դ) վերգետնյա գազատարի շրջայցը նախատեսում է աշխատանքների հետևյալ համալիրը`
գազատարի և նրա տեղադրված բոլոր սարքավորումների արտաքին զննումը,
փոխհատուցիչների (կոմպենսատորների), շարժական և անշարժ հենարանների վիճակի ստուգումը.
արմատուրի մաքրումը աղտոտվածությունից , դրանց և գազատարի ներկվածության վիճակի ստուգումը.
(գ) ենթակետը փոփ. 21.08.08 N 968-Ն)
Աղյուսակ 1 |
N/N |
Գազատարներ |
Ուղեգծերի շրջագայման հաճախականությունը | ||
ցածր ճնշման գազատարներ |
Բարձր և միջին ճնշման գազատարներ | |||
քաղաքի (բնակավայրերի) կառուցապատված մասում |
քաղաքի բնակավայրերի չկառուցապատված մասում | |||
1. |
Նոր կառուցված |
Գազաթողարկման և հաջորդ օրը | ||
2. |
Նորմալ պայմաններում շահագործվող և բավարար տեխնիկական վիճակում գտնվող |
Սահմանվում է շահագործող կազմակերպության տեխնիկական ղեկավարի կողմից | ||
3. |
25 տարուց ավելի աշխատած, որոնց վրա շահագործման ընթացքում արձանագրվել են կոռոզիայից քայքայման կամ զոդակարերի խզվածքների դեպքեր |
շաբաթը մեկ անգամից ոչ |
շաբաթը երկու անգամից ոչ |
շաբաթը մեկ |
4. |
Թափառող հոսանքների աղբյուրի գոտում, բարձր կոռոզիոն հատկություն ունեցող բնահողերում գտնվող և մինիմալ պաշտպանությունը չապահովված |
շաբաթը մեկ անգամից ոչ |
շաբաթը երկու անգամից ոչ |
շաբաթը մեկ |
5. | Տեխնիկական վիճակի գնահատումից ելնելով նորոգման ենթակա |
շաբաթը մեկ |
շաբաթը երկու անգամից ոչ |
շաբաթը մեկ |
6. | Դրական և նշանափոխ արժեքով էլեկտրական պոտենցիալի առկայությամբ |
ամեն օր |
ամեն օր |
շաբաթը երկու |
7. | Պաշտպանիչ շերտի թերություն և պաշտպանության մինիմալ պոտենցիալը չապահովված |
ամեն օր |
ամեն օր |
շաբաթը երկու |
8. | Անբավարար վիճակում գտնվող, վերատեղադրման ենթակա |
ամեն օր |
ամեն օր |
շաբաթը երկու |
9. | Մինչև 15 մ հեռավորությամբ շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ |
ամեն օր մինչև շինարարական աշխատանքների ավարտը | ||
10. | Գարնանային վարարումների ժամանակաշրջանում ձորակների և ջրային արգելքների չամրացված ափերով անցման հատվածները |
ամեն օր մինչև շինարարական աշխատանքների ավարտը |
Պոլիէթիլային խողովակներով գազատարների շահագործման առաջին տարում շրջայցը կատարվում է` ցածր ճնշման գազատարների համար` շաբաթը մեկ, իսկ միջին և բարձր ճնշմանը` շաբաթը երկու անգամից ոչ պակաս:
Քանակի (բնակավայրի) չկառուցապատված տարածքով անցնող, էլեկտրաքիմիական քայքայումից պաշտպանված գազատարները շահագործման առաջին տարում, ինչպես նաև տեխնիկական վիճակի ստուգմամբ ի հայտ բերված թերությունները վերացնելուց հետո մեկ տարի շրջայցը կարելի է կատարել ամիսը մեկ անգամ:
ե) Վերգետնյա գազատարների արտաքին զննման ժամանակ պետք է ստուգել խողովակների ներկվածության վիճակը, արմատուրի ամբողջականությունը, շենքերի պատերին կամ հենարանների վրա գազատարների ամրացումների վիճակը, վերգետնյա գազատարների պաշտպանման միջոցների առկայությունը և վիճակի` էլեկտրալարերի և գազատարի խաչման տեղերում (կտրված էլեկտրալարերը` գազատարի վրա ընկնելը բացառելու համար):
Եթե գազատարը կախվել է (ճկվել է), ապա սպասարկող փականագործը պետք է այդ մասին անհապաղ տեղյակ պահի վթարային-կարգավարական ծառայության վարպետին:
զ) Ստորգետնյա գազատարների սպասարկման համար պետք է կազմվեն և շրջայցողներին տրվեն երթուղային համարակալած քարտեզներ: Յուրաքանչյուր երթուղային քարտեզում մանրամասն պետք է նշված լինի գազատարի և նրա ակտիվ պաշտպանության մալուխների սխեման տեղում հստակ կողմնորոշվելու համար, ստորգետնյան հաղորդակցուղիների դիտահորերը, շենքերի նկուղները, որոնք գտնվում են գազատարից մինչև 15 մ հեռավորության վրա:
է) Ստորգետնյա գազատարի շրջայցման ժամանակ պետք է կատարվեն հետևյալ աշխատանքները.
գազատարների վրա տեղադրված ստուգիչ խողովակների և դիտահորերի գազալցվածության ստուգումը.
դիտահորերում և ծածկոցներում արմատուրի արտաքին զննումը,
գազատարի առանցքի երկու կողմերում մինչև 15 մ հեռավորության վրա գտնվող ուրիշ կառույցների ստորգետնյա այլ հաղորդակցուղիների դիտահորերի, հավաքիչների, շենքերի նկուղների գազալցվածության ստուգումը,
գազի ուղեգծի արտաքին զննումը (բնահողի վերնաշերտի և ճանապարհածածկի) արտահոսքի հայտնաբերումը արտաքին նշաններով (գազատարի ուղեգծով բուսականության դեղնվածության, ձյան վրա մուգ բծեր, գազի պղպջակների գոյացում և այլն),
դիտահորերի կափարիչների, ծածկերի, շինությունների պատերին ամրացված ցուցանակների վիճակի և պահպանվածության ստուգումը, դրոնց մաքրումը ձյունից, սառույցից, աղտոտվածությունից և այլն,
գազատարի մոտակայքում կատարվող ճանապարհին և այլ շինարարական աշխատանքներին հետևելը` գազատարի հնարավոր վնասվածքները կանխելու, այն արգելափակելու և կառույցի տակ թողնելու երևույթները բացառելու նպատակով:
ը) Որևէ շինությունում գազ հայտնաբերելու դեպքում, պետք է ստուգել ստորգետնյա կառույցները, շենքերի նկուղները և նկուղներ չունեցող շենքերի առաջին հարկերը, որոնք գազատարից գտնվում են մինչև 50 մ հեռավորության վրա: Գազի առկայությունը պետք է ստուգել սարքերի միջոցով:
թ) Գազի տնտեսության կազմակերպությունները գազատարի առանցքի երկու կողմից մինչև 50 մ վրա գտնվող նկուղային հարկ ունեցող շենքերը շահագործող կազմակերպությունից պետք է պահանջեն, որ ապահովվի այդ շենքերի ստորգետնյա հաղորդակցուղիների մուտքագծերի (հիմնապատով անցնող) կիպացումը, նկուղների օդափոխության համակարգերի անխափան աշխատանքը, նորմալ լուսավորությունը, ինչպես նաև գազի տնտեսության աշխատողների անարգել մուտքը: Մուտքագծերի կիպացման աշխատանքները պետք է ձևակերպվեն ծածկված աշխատանքների մասին ակտերով:
ժ) Գազի տնտեսության կազմակերպությունները ստորգետնյա բոլոր հաղորդակցուղիների սեփականատեր հանդիսացող կազմակերպություններից (ջրմուղ-կոյուղու, կապի ջերմամատակարարման և այլն), պետք է պահանջեն, որ գազատարի առանցքից 15 մ հեռավորության վրա գտնվող դիտահորերը պահվեն այնպիսի վիճակում, որ հնարավոր լինի անհրաժեշտության դեպքում դրանցում ստուգել գազի առկայությունը: Դիտահորերը պետք է մաքրվեն ձյունից, սառույցից, հողից և ունենան դյուրին բացվող սարքին կափարիչներ:
ժա) Եթե ստուգվող դիտահորերում, նկուղներում կամ կառույցներում հայտնաբերվել է գազի առկայություն, այդ մասին պետք է անմիջապես հայտնել վթարային-վերականգնողական ծառայությանը և`
ձեռք առնել միջոցներ նկուղները և շինություններն օդափոխելու համար,
լրացուցիչ ստուգել գազի առկայությունը այն շենքերի նկուղներում և ստորգետնյա շինություններում, որոնք գտնվում են գազատարից մինչև 50 մ հեռավորության վրա,
եթե շենքերի նկուղներում հայտնաբերվում է գազ, զգուշացնել այնտեղ գտնվող մարդկանց բաց կրակից օգտվելը բացառելու մասին, իսկ անհրաժեշտության դեպքում պահանջել մարդկանց էվակուացումը շենքից:
ժբ) Գազատար ուղիների և դրանց կառույցների վիճակի ստուգման արդյունքները յուրաքանչյուր շրջայցից հետո, պետք է գրանցվեն շրջայցման մատյաններում շրջայցվող փականագործների կողմից` կազմակերպության ստանդարտով սահմանված կարգով: Գրանցումների հիման վրա պետք է ձեռք առնվեն անհրաժեշտ միջոցներ` գազատարի շահագործման անվտանգությունն ապահովելու, հայտնաբերված անսարքությունները վերացնելու, ինչպես նաև փականագործների աշխատանքների նկատմամբ վերահսկողություն սահմանելու համար (ծավալի 10 % չափով վերստուգել):
ժգ) Գազատարների և դրանց վրա գտնվող կառույցների պահպանման ապահովման համար, գազատարին անմիջականորեն հարող տարածքում ճանապարհային կամ շինարարական այլ աշխատանքներ կատարելիս, գազի տնտեսությունը պետք է ապահովի գազատարի այդ հատվածների ամենօրյա ստուգում` մինչև այդ աշխատանքների ավարտը:
ժդ) Ճանապարհային աշխատանքների իրականացման ընթացքում գազի տնտեսությունը պետք է հսկի գազատարի դիտահորերի կափարիչների պահպանվածությունը, ճանապարհի ծածկի նկատմամբ դրանց ճիշտ դիրքը, պայմանով, որ բացառվեն դրանց ասֆալտապատման կամ լիցքի դեպքերը:
ժե) Գազատարների մոտ շինարարական աշխատանքներ կատարելու դեպքում գազի տնտեսությունը պետք է հսկի շինարարության ընթացքին, որպեսզի ժամանակին ձեռնարկի անհրաժեշտ միջոցներ` բնահողի փլուզման, ձնհալի և անձրևաջրերով ողողման դեպքում, ինչպես նաև թույլ չտա գազատարի վրա այլ կառույցներ, կամ շինարարական նյութերի, աղբի և հողի կուտակումներ և այլն:
ժզ) Գազատարները վնասվածքից պաշտպանելու նպատակով գազի տնտեսության ներկայացուցիչը (ինժեներատեխնիկական աշխատողներից) պետք է հողային աշխատանքներ կատարող կազմակերպությանը հանձնի կազմակերպության ստանդարտով սահմանված ձևի գրավոր ծանուցում` գազատարի մոտ աշխատանքներ կատարելու կարգի մասին` նախազգուշական միջոցների նշումով և ներկայացնի գազատարի տեղադրման սխեման (էսքիզը)` նրա միացումներով ու տեղակայման խորություններով:
Ստորգետնյա գազատարի վրա էլեկտրական կոռոզիայից պաշտպանման սարքերի առկայության դեպքում, նման ծանուցում պետք է տան նաև այդ սարքերը շահագործող ծառայությունները:
Ծանուցումների և էսքիզների կրկնօրինակները, դրանց ստացման մասին հավաստագրով, պետք է պահվեն գազի տնտեսության կազմակերպությունում:
Գազատարի մոտ հողային աշխատանքներ կատարող կազմակերպությունը պետք է գազի տնտեսության կազմակերպությանը ներկայացնի աշխատանքների կատարման նախագիծ:
Արտաքին գազատարների պահպանության գոտում ինքնակամ աշխատանքներ կատարելու դեպքում գազի տնտեսության կազմակերպությունը աշխատանքներ կատարողին պետք է տա նախազգուշագիր աշխատանքների արգելման մասին:
ժէ) Գործող գազատարների ուղեգծում որևէ կազմակերպության կողմից հողային աշխատանքներ կատարելու ընթացքում գազի տնտեսությունը պետք է ապահովի իր ներկայացուցչի ներկայությունն ուղեգծում, գազատարի պաշտպանվածությունն ապահովելու նպատակով:
Գազի տնտեսության ներկայացուցիչը կարող է թույլատրել գազատարի բացված հատվածի ետլիցքը միայն գազատարի և նրա հիմնամասի տեխնիկական վիճակի ստուգումից հետո: Ընդ որում, ետլիցքը, մինչև խողովակի վերին եզրից 0,2 մ բարձրությամբ նիշը, ինչպես նաև տեղադրման ներբնակը պետք է կատարվի ավազով կամ փափուկ բնահողով, նրա մանրակրկիտ կիպացումով և ստորին մասի խտացումով: Ետլիցքից հետո տեղամասը ստուգվում է գործիքային մեթոդով:
ժը) Բոլոր բացված գազատարները պետք է զննվեն` գնահատելով դրանց տեխնիկական վիճակը (մետաղի, մեկուսացման): Զննման արդյունքները գրանցվում են գազատարի տեղեկաթերթիկում և կազմվում են համապատասխան էսքիզներ` միացումների հետ մեկտեղ:
ժթ) Առաջացած խտուցքը խտուցքահավաքիչներից պետք է հեռացնել համաձայն հաստատված կազմակերպության ստանդարտի, գազից անջատվող խտուցքի քանակը հաշվի առնող ժամանակացույցով:
|
ա) Բոլոր վերգետնյա և ստորգետնյա գազատարները շահագործման ընթացքում պետք է ենթարկվեն պարբերական պրոֆիլակտիկ ստուգման, նրանց կիպությունը, խողովակաշարի մետաղի, զոդակարերի, կոռոզիոն և մեկուսացման վիճակը որոշելու համար: Ստուգումը պետք է անցկացվի նախօրոք կազմված և գազի տնտեսության կազմակերպության տեխնիկական ղեկավարի կողմից հաստատված ժամանակացույցի համաձայն` ղեկավարվելով ստորգետնյա գազատարների տեխնիկական վիճակի գնահատման մեթոդիկան սահմանող կազմակերպության ստանդարտով: Պլանային ընթացիկ նորոգման աշխատանքների կատարման համար անհրաժեշտ նյութական ծախսերի նվազագույն տեսակարար նորմերը, որոնց պարտադիր կատարման դեպքում միայն հնարավոր է ապահովել շահագործման անվտանգության մակարդակը, մշակվում և հաստատվում են կազմակերպության կողմից` համաձայնեցված էներգետիկայի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի հետ:
(ա) ենթակետը լրաց. 21.08.08 N 968-Ն)
բ) Բոլոր ստորգետնյա գազատարների կիպությունը և մեկուսացման վիճակի ստուգումը պետք է կատարել այնպիսի գործիքներով, որոնք թույլ են տալիս բավարար ճշտությամբ ի հայտ բերել գազի արտահոսքի և գազատարի մեկուսացման վնասված տեղերը` առանց բնահողը քանդելու:
Գազատարի կիպության ստուգումը թույլատրվում է կատարել օդով փորձարկելու միջոցով, ինչպես որ դա կատարվում է նոր գազատարների շինարարության ավարտից հետո` ըստ հաստատված կազմակերպության ստանդարտի:
Գազատարի կիպության ստուգումը թույլատրվում է նաև գազատարի ուղեգծի երկարությամբ հորատմամբ դիտարկումներ կատարելու մեթոդով, առավելապես ամռանը:
Բաշխիչ գազատարներում հորատանցքերը փորում են զոդակարերի մոտ, գազատարի պատից 0,3-0,5 մ հեռավորության վրա, հաշված գազատարի վերին եզրից տեղադրման խորությանը համապատասխան, իսկ ձմռանը` բնահողի սառչելու դեպքում ավելի խորը` սառած շերտի խորությունից ոչ պակաս: Բաշխիչ գազատարի զոդակարերի սխեմայի բացակայության դեպքում, ինչպես նաև բակային և թաղամասային բաշխիչ գազատարներում, հորատանցքերը փորվում են ամեն 2 մ-ի վրա:
Եթե օգտագործվող գործիքների զգայունությունը կազմում է ծավալի ոչ պակաս 0,01 %-ը, ապա հորատանցքների միջև հեռավորությունը թույլատրվում է մեծացնել մինչև 5 մ:
Հորատանցքերում գազի առկայության ստուգումը կատարվում է գազավերլուծիչներով: Եթե հորատանցքերը գտնվում են շենքերից, դիտահորերից, թունելներից, հավաքիչներից 3 մ-ից ավել հեռավորության վրա թույլատրվում է այդ նպատակի համար օգտագործել բաց կրակ: Եթե գազը չի բռնկվում, հորերը պետք է ստուգվեն գազավերլուծիչներով, որից հետո կարելի է հաշվել, որ ստուգման ժամանակ հորատանցքերում գազ չի հայտնաբերվել:
Այն տեղերում, որտեղ տեղադրված են ստուգիչ խողովակներ կարելի է հորատանցքեր չփորել, իսկ գազատարների կիպության ստուգումը այդ տեղերում կատարել ստուգիչ խողովակների օգնությամբ` գազավերլուծիչների միջոցով:
գ) Եթե ստորգետնյա գազատարների տեխնիկական վիճակի ստուգման ժամանակ հայտնաբերվել են թերություններ (մեկուսացման անբավարար վիճակ, կոռոզիոն վնասվածքներ), ապա պետք է մշակվեն միջոցառումներ գազատարի հետագա քայքայումը կանխելու և հայտնաբերված թերությունները վերացնելու համար` նշելով դրանց կատարման ժամկետները:
Գազատարները կենսակոռոզիայից պաշտպանելու նպատակով արգելվում է նրա մոտակայքում (մինչև 15 մ հեռավորության վրա) կենցաղային և գյուղատնտեսական թափոնների կուտակումը:
դ) Գազատարի կիպության ստուգման արդյունքները պետք է գրանցվեն գազատարի տեղեկաթերթիկում և հաշվի առնվեն գազատարի նորոգման տեսակը և ժամկետները ճշտելու, ինչպես նաև հետագա շահագործման համար նրա պիտանիությունը որոշելու համար:
ե) Գազի սարքերի և կայանքների նորմալ աշխատանքի ապահովման համար գազի տնտեսության կազմակերպությունը պետք է գազի ցանցում ապահովի գազամատակարարման նախագծով նախատեսված գազի օպտիմալ ճնշումը:
զ) Ցանցի բոլոր կետերում օպտիմալ ճնշման ապահովման նպատակով պետք է կատարել պարբերական չափումներ` գազասպառման տարբեր ռեժիմների դեպքում, գազի ցանցի նախապես նշված բնորոշ կետերում, գազակարգավորիչ կետերում և սպառողների մոտ:
Գազի ճնշման չափումները նախանշված բոլոր կետերում պետք է կատարվի հնարավորին չափ միաժամանակ, նախապես սահմանված ժամին և մեկ ժամից ոչ ավելի տևողության ընթացքում:
է) Գազի ճնշման միաժամանակյա չափումը քաղաքի կամ բնակավայրի գազատար ամբողջ ցանցով պետք է կատարել տարին երկու ամգամ` գազի ամենամեծ ծախսի ժամանակ` ձմռանը, և ամենացածր ծախսի ժամանակ` ամռանը, ինչպես նաև նոր գազաբաշխիչ կետերի (ԳԲԿ), բաշխիչ գազատարների և այն սպառողների ցանցերը շահագործման հանձնելիս, որոնց գազի ծախսը գազատարի այդ հատվածի ծախսի 10 %-ից ավելի է:
ը) Ճնշման միաժամանակյա չափման աշխատանքների կատարման կարգը պետք է սահմանվի կազմակերպության ստանդարտով:
թ) Գազի անբավարար ճնշման պատճառները հայտնաբերելու և ճշտելու նպատակով, գազատարի առանձին հատվածներում պետք է կատարվեն ճնշման երթուղային կամ տարածքային չափումներ` հատուկ մշակված ժամանակացույցերով և երթուղիներով:
Գազի անբավարար ճնշման պատճառները պարզելուց հետո, պետք է մշակել միջոցառումներ պահանջվող ճնշումը ապահովելու համար` գազատարի փչամաքրում, գազատարի առանձին հատվածների փոխում կամ լրացուցիչ գազատարի անցկացում, գազի կարգավորիչ կետից (ԳԿԿ) դուրս եկող գազի ճնշման բարձրացում, գազատարի լրացուցիչ սնում նոր ԳԿԿ-ի տեղադրումով և այլն:
ժ) Գազի ճնշման բոլոր չափումների արդյունքները պետք է գրանցվեն կազմակերպության ստանդարտով սահմանված ձևի հատուկ մատյանում:
ժա) Գազատարերի ընթացիկ նորոգման, հիմնանորոգման և վթարային-վերականգնողական աշխատանքների դասակարգումը, նկարագրությունը և կազմակերպման կարգը սահմանվում են կազմակերպության ստանդարտներով:
3.1. Վթարավերականգնողական աշխատանքներ
Արտաքին գազատարների շահագործման ընթացքում վթարավերականգնողական աշխատանքները ներառում են`
1) շենքի նկուղում, մուտքում, բակում և շենքին հարակից ստորգետնյա հաղորդակցուղիներում գազի հոտի առկայության դեպքում` դրանց վերացումը.
2) վնասված խտահավաքարաններից գազի արտահոսքի դեպքում` դրանց վերացումը.
3) շինարարական մեքենաներով կամ մեխանիզմներով, մետաղի քայքայման կամ բնական աղետների հետևանքով գազատարի վնասման դեպքում` դրանց վերացումը.
4) գազաբաշխիչ կայաններից 1-3 կմ շառավղի մեջ տեղակայված` բարձր կամ միջին ճնշման գազատարների վնասման դեպքում` դրանց վերացումը.
5) ցածր ճնշման գազատարում ճնշման կտրուկ փոփոխության դեպքում` դրա կարգավորումը.
6) գազակարգավորիչ կետում ապահովիչ փականի փակման հետևանքով գազի մատակարարման խզման դեպքում` դրա վերականգնումը:
(3.1. կետը լրաց. 21.08.08 N 968-Ն)
4. Նյութերի ընտրությունը և շինարարական-հավաքակցման աշխատանքների նախապատրաստումը |
ա) Պոլիէթիլենե խողովակներով գազատարների կառուցման համար պետք է օգտագործվեն գործող նորմերին ու ստանդարտներին համապատասխանող, գործարանային արտադրության ցածր խտության (ՑԽՊ) և բարձր խտության (ԲԽՊ) պոլիէթիլենե խողովակներ, որոնց պատի հաստությունը ՑԽՊ-ի դեպքում պետք է լինի ոչ պակաս 6 մմ-ից, իսկ ԲԽՊ-ի դեպքում` 3 մմ-ից:
բ) Ստորգետնյա գազատարների կառուցման համար օգտագործվող պոլիէթիլենե խողովակները բաժանվում են 3 խմբի միջին թեթևության (ՄԹ), միջին (Մ) և ծանր (Ծ):
Պոլիէթիլենե խողովակները սովորաբար պատրաստվում են 6,8,10 և 12 մ երկարությամբ: ԲԽՊ խողովակների միջին 40 մմ տրամագծով (ներառյալ) և ՑԽՊ խողովակները մինչև 63 մմ տրամագծով (ներառյալ) կարող են մատակարարվել կամ ձեռք բերվել փաթթոցային վիճակով:
Պոլիէթիլենե խողովակները արտադրվում են աղյուսակ 2-ում բերված տրամագծերով`
Աղյուսակ 2 |
Խողովակի տեսակը |
արտաքին տրամագիծը (մմ) | |
ԲԽՊ |
ՑԽՊ | |
Թ-թեթև |
63-630 |
32-160 |
ՄԹ-միջին թեթևության |
40-630 |
25-160 |
Մ-միջին |
25-450 |
16-125 |
Ծ-ծանր |
10-280 |
10-125 |
գ) Գազատարի նախագծման և կառուցման համար պոլիէթիլենե խողովակների տիպը ընտրվում է կախված գազատարում գազի աշխատանքային ճնշման մեծությունից (ՀՀՇՆ IV-12.03.01-04) հետևյալ կերպ`
-Գազատարում գազի ճնշումը ՄՊա (կԳ/սմ2) | -Պոլիէթիլենե խողովակի տեսակը |
-Մինչև 0.005 (0.05) □ցածր ճնշման 111 | -ՄԹ (միջին թեթևության) |
-Ավելի քան 0.005-մինչև 0,3(0,05-3) միջին ճնշման | -Մ(միջին) |
-Ավելի քան 0,3-մինչև, 06(3-6) բարձր ճնշման |
-Ծ(ծանր) |
դ) Արգելվում է օգտոգործել այնպիսի խողովակներ, որոնք ճզմվածության (ճմրթվածության)-հետևանքով ունեն անվանականից պակաս (ավելի քան 5 %) տրամագիծ կամ առանցքային և շրջանաձև ուղղություններով ունեն մակերևութային այնպիսի վնասվածքներ (ճանկռտվածքներ), որոնք ունեն խողովակի պատի հաստության 5 %-ից ավելի խորություն (0.5-0.7 մմ-ից ավելի):
Այն դեպքում, երբ նման վնասվածքները (խորացումները) ունեն տեղական բնույթ, ապա այդպիսի հատվածները պարզապես կտրվում և հեռացվում են:
ե) Պոլիէթիլենե խողովակների նյութի մեխանիկական հատկությունների վերաբերյալ տեխնիկական (անձնագրային) տվյալների բացակայության դեպքում, գազատարների կառուցման համար այդ խողովակներիօգտագործումը թույլատրվում է միայն դրանց մեխանիկական փորձարկումներից հետո` յուրաքանչյուր խմբաքանակից առնվազն 2 %-ի հաշվով:
Ընդ որում, փորձարկման համար ընտրված յուրաքանչյուր խողովակից պետք է նախապատրաստել ոչ պակաս, քան 5 փորձանմուշ: Խողովակները համարվում են պիտանի, եթե փորձարկման արդյունքում գրանցվել են աղյուսակ 3-ում բերված ցուցանիշները:
Անբավարար արդյունքների դեպքում փորձարկման են ենթարկվում երկրորդ անգամ ընտրված խողովակները: Կրկնակի փորձարկման անբավարար արդյունքների դեպքում խողովակների տվյալ խմբաքանակը համարվում է օգտագործման համար ոչ պիտանի, և խոտանվում է:
զ) Պոլիէթիլենե խողովակները, միացնող տարրերը և խողովակների նախապատրաստվածքները պետք է պահպանվեն այնպիսի պայմաններում, որն ապահովում է դրանց պահպանումը մեխանիկական վնասավածքներից ու ազդեցություններից: Այդպիսիք պետք է պահպանվեն շինություններում` դարսակներով կամ հարկաշարքերով` ջեռուցման սարքերից առնվազն 1 մետր հեռավորության վրա:
|
N/N |
Խողովակի տիպը |
խողովակի-պատի հաստությունը(մմ) |
միջին թվաբանական ցուցանիշները (10 փորձանմուշի հաշվով) | ||
խտությունը գ/սմ3 |
ձգման դեպքում հաստության սահմանը կգ/սմ2 |
խզման դեպքում հարաբերական երկարացումը % | |||
1. |
Բարձր խտության պոլիէթիլենից խողովակներ |
3-6.3 |
ոչ ավելի` 0-95 |
ոչ ավելի` 230 |
ոչ պակաս` 8-00 |
2. |
Բարձր խտության պոլիէթիլենից խողովակներ |
ավելի քան 6.3 |
ավելի քան 6.3 |
ոչ ավելի` 235 |
ոչ պակաս` 600 |
3. |
Բարձր խտության պոլիէթիլենից խողովակներ |
6 և ավելի |
6 և ավելի |
95-110 |
ոչ պակաս` 500 |
Հավաքակցման ընթացքում թույլատրվում է խողովակների բաց վիճակում պահպանումը` դարսակներով:
Է) Պոլիէթիլենե խողովակների բարձման-բեռնաթափման և տեղափոխման աշխատանքների ընթացքում պետք է բացառվեն խողովակների վրա մեխանիկական որև է ազդեցության հնարավորությունը: Արգելվում է տրանսպորտային միջոցներից առանձին խողովակների և դրանց խմբակապերի նետելը, վայր գցելը: Տեղափոխման ժամանակ այդպիսիք պետք է դարսվեն հարթ մակերևույթի վրա, իսկ 8 մ-ից ավելի երկարության խողովակները պետք է տեղափոխվեն կցահարթակներով, կցասայլերով կամ խողովակատար հատուկ մեքենաներով: Թափքերից և կցահարթակներից կախվող խողովակահատվածները չպետք է գերազանցեն 1,5 մ-ը:
ը) Պոլիէթիլենե խողովակների օգտագործմամբ գազատարների կառուցման աշխատանքները պետք է իրականացնեն շինարարական-հավաքակցման աշխատանքների կատարման լիցենզիա ունեցող կազմակերպությունները:
թ) Պոլիէթիլենե խողովակներով գազատարների կառուցման նախապատրաստումը, ուղեգծերի նշահարման, հողային աշխատանքների կատարման և գազատարների շինարարական-հավաքակցման աշխատանքների կազմակերպումը, կատարողական-տեխնիկական անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպումն իրականացվում է մետաղական խողովակներով գազատարների կառուցման համանման ձևով` շինարարական նորմերի պահանջների շրջանակներում:
|
ա) Պոլիէթիլենե գազատարների կառուցման ժամանակ պետք է պահպանվեն գործող շինարարական նորմերի, ինչպես նաև սույն տեխնիկական կանոնակարգի պահանջները:
բ) Պոլիէթիլենային խողովակների զոդումը թույլատրվում է այն անձանց, որոնք անցել են ուսուցում պոլիէթիլենե գազատարների շինարարության և շահագործման համար եռակցող մոնտաժողների պատրաստման ծրագրով և ունեն նման գազատարների եռակցման իրավունքի վկայականները:
գ) Մինչև եռակցման աշխատանքներն սկսելը անհրաժեշտ է իրականացնել հետևյալ գործողությունները`
մեկ հերթափոխում եռեկցվելիք խողովակները դասավորվում են հպվող ճակատներով, տեղակայվում են եռակցման սարքերն ու հարմարանքները,
սահմանված կարգով ճշգրտվում են եռակցման տեխնոլոգիական պարամետրերը:
դ) խողովակները միացվում են ծայրակցումով` եռակցման սարքավորման միջոցով: Եռակցման ընթացքում կատարվում են հետևյալ աշխատանքները`
խողովակների ճակատամասերի մանրակրկիտ մաքրում,
խողովակների տեղադրում կենտրոնարկիչ սեղմակներում,
առձգումով ճակատաբերումը և խողովակների ծայրերի տաքահալեցումը մինչև մածուցիկահոսունության վիճակը,
տաքացնող սարքի հեռացումը և խողովակների մերձեցումը,
տաքահալեցված ծայրերի կցանստեցումը` չնշման միջոցով,
կցակարի (կարանի) սառեցումը ճնշման տակ:
Գազատարի խողովակների և միացնող տարրերի եռակցման ժամանակ պետք է պահպանվեն եռակցման սարքավորման շահագործման տեխնիկական փաստաթղթերով առաջադրված տեխնոլոգիական պարամետրերը:
Պոլիէթիլենային խողովակների եռակցումը հիմնականում իրականացվում է երկու եղանակով` կցվանքով և կոնտակտային տաքացումով (փողալայնուկային միացման դեպքում): Այդ նպատակի համար օգտագործվում են կոնտակտային-եռակցման հատուկ տեղակայումներ, որոնք կիրառվում են մինչև 240 մմ տրամագծով խողովակների եռակցման համար:
ե) Եռակցման աշխատանքները բաց օդում թույլատրվում է իրականացնել արտաքին օդի 15-ից մինչև -30 0C ջերմաստիճանի դեպքում: Ջերմաստիջանների այլ մեծությունների դեպքում եռակցման աշխատանքները պետք է կատարել հատուկ շինություններում:
Յուրաքանչյուր գազատարի ավարտից անմիջապես հետո, եռակցողը դեռևս տաք հալույթի վրա դնում է իր թվագիր դրոշմը:
զ) Եռակցված խողովակաշարը պետք է տեղադրել խրամուղու նախապես հավասարեցված և կոշտուկներից ու քարերից մաքրված հատակին: Խողովակաշարը խրամուղում տեղադրվում է վերջին զոդակարի եռակցման ավարտից առնվազն 30 րոպե հետո` թելքավոր (փափուկ) պարաններից և բրեզենտե կամ այլ ամուր գործվածքներից (պաստառներից) պատրաստված հարմարանքներով: Խողովակի միակցված հատվածները խրամուղու մեջ վայր ընկնելու երևույթից խուսափելու համար կարելի է օգտագործել նաև խրամուղու վրա գցվող ժամանակավոր տակդիրներից:
է) Գազատարի հատվածները եզրաշերտերից խրամուղու մեջ վայր գցելը կամ նրա երկայնքով քարշ տալը չի թույլատրվում: Գազատարը անհրաժեշտ է տեղադրել ոլորաձև, առանց կտրուկ թեքումների: Ամռան ընթացքում խողովակը պետք է հողով ծածկել օրվա զով ժամերին, իսկ ձմռան ընթացքում` օրվա առավել տաք ժամերին:
Գազատարի շրջադարձի տեղերում թեքման համար կիրառվող տարրերը տեղադրվում են նախագծերին խիստ համապատասխան:
ը) Պոլիէթիլենե խողովակների միացումը մետաղական խողովակներին կարող են իրականացվել ինչպես քանդվող, այնպես էլ չքանդվող եղանակով:
Քանդվող կցաշուրթային միացումները սովորաբար կիրառվում են բարձր ճնշման (մինչև 6 ԿԳ/սմ2) գազատարների դիտահորերում` նախագծով նախատեսված կարգով:
Չքանդվող միացումները որպես կանոն կիրառվում են ցածր և միջին ճնշման գազատարներում (մինչև 3 ԿԳ/սմ2) փողալայնուկային (բաժակային) եղանակով` տեխնիկական փաստաթղթերով սահմանված կարգով:
Միացումներն իրականացվում են ստանդարտ ձևավոր մասերի օգնությամբ կամ պոլիէթիլենե խողովակների մեջ տեղադրված (ներքաշված) պողպատե ներդիրների միջոցով, որոնց երկարությունը պետք է լինի առնվազն 1 մ:
թ) Պոլիէթիլենե խողովակների եռակցակարերի որակը անհրաժեշտ է ստուգել արտաքին զննման և մեխանիկական փորձարկման միջոցով:
Արտաքին զննման են ենթարկվում միացումների 100 %-ը, իսկ մեխանիկական փորձարկման` 1-2 %-ը, սակայն ոչ պակաս 5 կցակարից (նույն եռակցողի կողմից տվյալ օբյեկտում իրականացված գազակարերի ընդհանուր թվից): Վերահսկվող զոդակարերի կտրումը և դիտարկումը նպատակահարմար է իրականացնել եռակցման աշխատանքների ընթացքում:
ժ) Զոդակարի (կցակարի) արտաքին տեսքը պետք է բավարարի հետևյալ պահանջներին.
կցակարի ուռուցիկ շրջագիծը պետք է հավասարաչափ լինի խողովակի պարագծով և ունենա 25 մմ բարձրություն,
կցակարը չպետք է ունենա ճաքեր, անհարթություններ և պետք է լինի խողովակի նման միագույն.
խողովակների ծայրերի տեղաշարժը համարվում է թույլատրելի, երբ այն չի գերազանցում խողովակի պատի հաստության 10 %-ը:
Արտաքին զննման արդյունքում խոտանված կցակարերը ուղղման-վերաեռակցման ենթակա չեն և պետք է հեռացվեն` կտրման միջոցով:
ժա) Մեխանիկական փորձարկման համար վերահսկվող յուրաքանչյուր կցակարից նախապատրաստվում է 5-ից ոչ պակաս փորձանմուշներ, որոնք սահմանված կարգով ենթարկվում են ստատիկ ձգման: Կցակարի մեխանիկական փորձարկումները կարող են անցկացվել ոչ շուտ, քան եռակցման ավարտից մեկ օր հետո:
ժբ) Պոլիէթիլենե գազատարների եռակցակարերը համարվում են փորձարկված, եթե յուրաքանչյուր կարից վերցված փորձանմուշների ոչ պակաս, քան 80 %-ը, հիմնական նյութի առումով, 190 կգ/սմ2 ձգման հասունության պայմանով ունեն առաձգական բնույթ և ոչ պակաս, քան 350 % հարաբերական երկարացում: Մնացած փորձանմուշներից յուրաքանչյուրը, նույն ձգման հոսունության պայմաններում, խզման դեպքում պետք է ունենան ոչ պակաս, քան 50 % հարաբերական երկարացում:
Փորձանմուշների արդյունքները ձևակերպվում են կազմակերպության ստանդարտով սահմանված կարգով:
ժգ) Անգամ մեկ կցակարի մեխանիկական փորձարկման անբավարար արդյունքի դեպքում անց են կացվում, նույն եռակցողի կողմից իրականացված զոդակարերի ընդհանուր թվից, կրկնակի թվով (4-5 %) զոդակարերի փորձարկումներ: Այն դեպքում, երբ կրկնակի փորձարկումների արդյունքները ստուգվող թեկուզ մեկ զոդակարի համար անբավարար են, ապա տվյալ օբյեկտում այդ եռակցողի կողմից իրականացված բոլոր կցակարերը խոտանվում են:
Եռակցողը նորից կարող է աշխատանքի թողնվել միայն գործնական լրացուցիչ պարապմունքներից հոտո, կատարած ստուգիչ (հավաստագրման) եռակցակարերի դրական արդյունքների դեպքում`
Խոտանված կցակարերը անհրաժեշտ է կտրել և հեռացնել նրանց փոխարեն եռակցելով 500 մմ-ից ոչ պակաս երկարության խողովակահատվածներ (կոճեր):
ժդ) Հավաքակցումն ավարտած պոլիէթիլենե գազատարների ամրության և հերմետիկության վերջնական փորձարկումները, դրանց արդյունքների փաստաթղթային ձևակերպումներն ու գազատարի շահագորշման հանձնումը կատարվում է սահմանված ընդհանուր կարգով` սույն Կանոնների 2-րդ գլխի պահանջների պարտադիր պահպանմամբ:
|
ա) Պոլիէթիլենե խողովակներով գազատարների տեխնիկական սպասարկման աշխատանքներն իրականացվում են սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան` պողպատե գազատարներին համանման կարգով, բացառությամբ էլեկտրապաշտպանությանն ու մեկուսացմանն առնչվող հարցերի:
բ) Պոլիէթիլենե գազատարների շահագործմանը, սպասարկմանն ու նորոգմանը թույլատրվում են այն աշխատանքները, ովքեր կազմակերպության ստանդարտով սահմանված կարգով քննություն են հանձնել պոլիէթիլենե խողովակներով գազատարների շահագործման և նորոգման վերաբերյալ և ունեն համապատասխան վկայականներ:
գ) Գազամատակարարող կազմակերպությունները և նրանց արտադրաշահագործման ծառայությունները պոլիէթիլենե գազատարների համար պետք է ունենան կազմակերպության ստանդարտով սահմանված նույն ձևի շահագործման տեխնիկական և կատարողական-տեխնիկական փաստաթղթեր, ինչպիսիք սահմանված են պողպատե խողովակներով գազատարների համար:
դ) Նոր կառուցված բոլոր ճնշումների պոլիէթիլենե գազատարների և նրանց կառուցվածքների ստուգայցը առաջին 3 օրը կատարվում է ամեն օր, հետագայում կազմակերպության ստանդարտով սահմանված ժամկետներում:
ե) Հորատանցքային ստուգման դեպքում անհրաժեշտ է գազատարի զոդակարերի մոտ հետազոտահորերը փորել խողովակի եզրից 0,5-0,7 մ հեռավորության վրա:
զ) Պոլիէթիլենե գազատարներից գազի արտահոսք կարող է տեղի ունենալ` եռակցված զոդակարերի պատռվածքներից, միացումներով ընդլայնական և ընդերկայնական ճաքերի առաջացումից, ինչպես նաև խողովակների ու դրանց միացումների մեխանիկական վնասվածքներից:
է) Գազի արտահոսքերի շուտափույթ կանխման և վերացման համար թույլատրվում է, որպես ժամանակովոր միջոցներ, օգտագործել մետաղական անուրները, շրջկապերը և կցորդիչները` ռետինե խտացուցիչներով, սինթետիկ կպչուն (ինքնասոսնձվող) ժապավեններով և այլն:
ը) Մանր ճաքերի (մինչև 35 մմ երկարության) առաջացման դեպքում պոլիէթիլենե գազատար խողովակի նորոգումը կարող է կատարվել վնասված տեղամասերի եռակցումով` առանց խողովակահատվածների փոխարինման:
Առավել մեծ ճաքերի ու մեխանիկական զգալի վնասվածների (35 մմ-ից ավելի ճաքեր, մինչև 35 մմ տրամագծով անցքեր), ինչպես նաև գազակարերի պատռվածքների դեպքում վնասված մասերը կտրվում, հեռացվում են` փոխարենը եռակցելով 500 մմ-ից ոչ պակաս երկարությամբ կոճեր (խողովակահատվածներ):
Հեռացված հատվածների փոխարեն կոճերի եռակցումը կարող է իրականացվել «ուղիղ» կամ «շեղ» զոդակարերով: Կոճերի եռակցումը թույլատրվում է իրականացնել նաև փողալայնուկային (բաժակային) մեթոդով:
թ) Բոլոր դեպքերում պոլիէթիլենային խողովակների հետ կապված նորոգման աշխատանքներ կատարելիս պետք է պահպանվեն պոլիէթիլենե խողովակներով գազատարների նախագծման և շինարարության համար գործող նորմատիվ ստանդարտների և հրահանգների պահանջները:
ժ) Պոլիէթիլենե խողովակների կցակարերի ճեղքերը, ինչպես նաև մեխանիկական ոչ նշանակալի վնասվածքները կարող են փակվել պոլիէթիլենե վերադիրներով կամ խցաններով` եռակցման միջոցով: Ցածր ճնշման գազատարների դեպքում եռակցումը թույլատրվում է իրականացնել նաև պոլիէթիլենե ձողիկների օգտագործմամբ:
ժա) Նորոգման որակը որոշվում է նորոգված հատվածներն աշխատանքային ճնշման տակ փորձարկումով` միացումները օճառի էմուլսիայով կամ սարքերով ստուգելով:
ժբ) Պոլիէթիլենե խողովակներով գազատարի հիմնանորոգման աշխատանքները գրանցվում են կազմակերպության ստանդարտով սահմանված գազատարի շահագործման տեղեկաթերթիկում (անձնագրում), որտեղ նշվում են նորոգման ընթացքում կատարված փոփոխությունները` տրամագիծը, խողովակի պատի հաստությունը, գազատարի անցկացման խորությունը և բացված հատվածի տեղակապումը մշտական կողմնորոշիչների հետ և կատարման ամսաթիվը:
Գազատարի տեղեկաթերթիկներին պետք է կցվի նորոգման համար օգտագործվող խողովակների խմբաքանակի, ինչպես նաև վթարային պահուստի խողովակների փորձարկման ակտը:
ժգ) Գործող պոլիէթիլենային գազատարներին նոր ճյուղավորումնրի միակցումը կատարվում է ըստ կազմակերպության ստանդարտով նախատեսված տեխնոլոգիական հրահանգի:
Պոլիէթիլենե ճյուղավորումների միացումը կատարվում է անմիջականորեն` գազատարի խողովակի հետ, եռակցման միջոցով:
Պողպատյա ճյուղավորումների միակցումը` որպես կանոն կատարվում են ստանդարտ ձևավոր մասերի օգտագործմամբ:
ժդ) Առանց գազի ճնշումն իջեցնելու, գործող գազատարին միացնելու ձևը որոշվում է գազամատակարարող կազմակերպությունը` տեխնոլոգիական հատուկ հրահանգի առաջադրմամբ:
Գործող գազատարին ճյուղավորումները միացնելուց հետո, եռակցման կիպությունը ստուգվում է օճառափրփուրով` աշխատանքային ճնշման տակ:
Միացումներն ավարտելուց հետո, գազատարի հատվածները խողովակի եզրից 20 սմ-ից ոչ պակաս բարձրությամբ ծածկվում են ավազով կամ փափուկ բնահողով` խողովակատակ տարածության մանրակրկիտ խտացումով: Հետլիցքը կատարվում է սովորական կարգով:
ժե) Պոլիէթիլենային, ինչպես նաև պոլիպրոպիլենային, պոլիվինիլքլորիդային խողովակները կարող են օգտագործվել նաև շարքից դուրս եկած մետաղական գազատարների վերականգնման նպատակով` այդպիսիք գազատարների մեջ ներքաշելու (ռելայնինգային) մեթոդով: Մեթոդի հիմնական առավելությունը կայանում է նրանում, որ խողովակաշարերի վերականգնումը իրականացվում է առանց խրամատը (խողովակաշարը) բացելու եղանակով:
7. Ընդհանուր պահանջները |
ա) ԳԿԿ (ԳԿՏ) աշխատանքի ռեժիմը պետք է սահմանվի նախագծի, կարգաբերող և գազի տնտեսության կազմակերպությունների առաջարկությունների պահանջներին համապատասխան:
բ) Յուրաքանչյուր ԳԿԿ(ԳԿՏ)-ի համար շահագործող կազմակերպությունը պետք է վարի շահագործման փաստաթղթեր կազմակերպության ստանդարտով սահմանված ձևով:
գ) ԳԿԿ (ԳԿՏ)-ում շրջանցող գծի օգտագործումը թույլատրվում է ժամանակավորապես, մինչև արմատուրի և կարգավորիչների նորոգելը, ինչպես նաև մատակարարողների կողմից գազի քանակի կտրուկ կրճատման դեպքում: Այդ դեպքում, շրջանցիկ գծի ամբողջ աշխատանքի ընթացքում ԳԿԿ (ԳԿՏ)-ում պետք է ապահովվի հերթապահ անձնակազմի ներկայությունը, որպեսզի ձեռքով կարգավորվի ԳԿԿ-ից դուրս եկող գազի ճնշումը:
դ) ԳԿԿ և ԳԿՏ շահագործման ժամանակ պետք է կատարվեն հետևյալ աշխատանքները` կազմակերպության ստանդարտով սահմանված կարգով`
տեխնիկական վիճակի զննում,
փակող և արտանետող ապահովիչ կափույրների գործելու պարամետրերի ստուգում, առնվազն 2 ամիսը մեկ, ինչպես նաև նորոգումից հետո,
տեխնիկական սպասարկում, առնվազն 6 ամիսը մեկ,
ընթացիկ նորոգում, առնվազն տարին մեկ, եթե ճնշման կարգավորիչների ապահովիչ կափույրների, հեռամեխանիկական սարքեր պատրաստող գործարանների կողմից չի պահանջվում ավելի կարճ ժամկետ,
սարքավորումների, չափիչ սարքերի, ջեռուցման, լուսավորության, ինչպես նաև շենքերի կառուցվածքների հիմնանորոգում ըստ տեխնիկական զննման արդյունքներով կազմված թերությունների ցանկի:
ե) ԳԿԿ (ԳԿՏ) սարքավորումների նորոգման արդյունքները, կապված սարքավորումների առանձին տարրերի և հանգույցների փոխարինման հետ, պետք է գրանցվեն ԳԿԿ (ԳԿՏ)-ի տեղեկաթերթիկում:
ԳԿԿ (ԳԿՏ) սպասարկման բոլոր աշխատանքների մասին պետք է արվեն գրառումներ կազմակերպության ստանդարտով սահմանված ձևի շահագործման մատյանում: Այդ մատյանում պետք է նշվեն նաև ԳԿԿ (ԳԿՏ) սարքերի շահագործման ժամանակ բոլոր խախտումները և այդ խախտումները վերացնելու ուղղությամբ կատարված աշխատանքները:
զ) ԳԿԿ տեխնիկական վիճակի զննումը կատարվում է դրանց շրջայցի ժամանակ` հատուկ ուսուցում անցած երկու փականագործ-շրջայցողների կողմից:
Քաղաքներում և բնակավայրերում, որտեղ կազմակերպված են շուրջօրյա հերթապահությունով վթարային-կարգավարական ծառայություններ, ինչպես նաև հեռամեխանիկայի համակարգերով սարքավորված, պահարանային, բաց հարթակներում տեղակայված ԳԿԿ-երի զննումը թույլատրվում է անցկացնել մեկ փականագործով: ԳԿՏ զննումը` թույլատրվում է անցկացնել մեկ փականագործով:
է) ԳԿԿ ու ԳԿՏ-ների զննումը, պետք է կատարվի գազի տնտեսության կազմակերպության գլխավոր գարտարագետի կողմից հաստատված ժամանակացույցի, սարքավորման անվտանգ շահագործումն ապահովող ժամկետներում:
ԳԿՏ սարքավորման տեխնիկական վիճակի զննումը պետք է անցկացվի առնվազն ամիսը մեկ անգամ:
ը) Հեռամեխանիկայի միջոցներով (հեռաչափում, հեռաազդանշանում) հանդերձված քաղաքի (բնակավայրի) գազամատակարարման համակարգում հեռամեխանիզացված ԳԿԿ-երի, ինչպես նաև նույն համակարգում աշխատող ոչ հեռամեխանիզացված ԳԿԿ-երի տեխնիկական զննումը պետք է կատարվի հեռամեխանիկայի համակարգերի շահագործման կազմակերպության ստանդարտով որոշված ժամկետներում, բայց ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ:
թ) ԳԿԿ-երի և ԳԿՏ-երի տեխնիկական զննման ժամանակ կատարվում են հետևյալ աշխատանքները`
ստուգում են` գազի ճնշումը կարգավորիչից առաջ և հետո, ճնշման անկումը զտիչում (ստուգիչ ճնշաչափերով), օդի ջերմաստիճանը շինությունում, գազի արտահոսքի բացակայությունը (օճառի էմուլսիայով կամ սարքով), ապահովիչ-փակող կափյուրների լծակների կցորդման հուսալիությունը և մուրճի դիրքի ճշտությունը,
գրանցող սարքերի քարտագրերի փոխարինումը, գրանցող ծյրերի մաքրումը, թանաքի (ներկանյութի) լցնումը, ժամացուցային մեխանիզմների լարումը, չափող սարքերի ցուցմունքների գրառումը և նրանց ստուգումը «զրո» վիճակով (առնվազն 15 օրը մեկ անգամ),
ԳԿԿ-ի շենքի արտաքին և ներքին զննումը, պատերի ճեղքվածքների բացակայությունը,
ջեռուցման և օդափոխության համակարգերի վիճակի, լուսավորության, հեռախոսի սարքինության ստուգում, շինության մաքրումը փոշուց, կեղտից և կողմնակի իրերից:
Սարքերի ցուցմունքները և զննման արդյունքները պետք է գրանցվեն ԳԿԿ (ԳԿՏ) սպասարկման մատյաններում: Մատյանները պետք է գտնվեն ԳԿԿ (ԳԿՏ)-ում:
ժ) Գազամատակարարման սահմանված ռեժիմներից շեղումների, վթարային իրավիճակների, ԳԿԿ սարքավորումների լուրջ անսարքությունների մասին, որոնք հայտնաբերվում են զննման ժամանակ, անհրաժեշտ է շտապ հայտնել վթարակարգավարական ծառայությանը (ՎԿԾ) և մինչև վթարային բրիգադի ժամանելը, ձեռք առնել բոլոր հնարավոր միջոցները վթարը կանխելու համար:
ժա) ԳԿԿ փականագործ-շրջայցողների աշխատանքի վերահսկումը նրանց աշխատանքի ծավալի 10 %-ից ոչ պակաս չափով պետք է կատարվի վարպետի կողմից, շրջայցի միջոցով` շենքերում տեղավորված ԳԿԿ` ոչ պակաս, քան ամիսը մեկ, պահարանային ԳԿԿ` ոչ պակաս, քան երեք ամիսը մեկ անգամ: Ստուգման Արդյունքները պետք է գրանցվեն շահագործման մատյանում:
ժբ) ԳԿԿ սարքավորումների անսարքությունների վերացումը պետք է կատարեն հատուկ ուսուցում անցած փականագործներ` վարպետի ղեկավարությամբ:
ժզ) Այնպիսի անսարքություններ, ինչպիսիք են գազի արտահոսքը և ելքում գազի ճնշման կամայական բարձրացումը կամ իջեցումը, պետք է վերացնեն ՎԿԾ-ի աշխատողները, փականագործ-շրջայցողներից հայտ ստանալուց անմիջապես հետո:
ժդ) Կազմակերպությունների ԳԿԿ (ԳԿՏ)-ների տեխնիկական զննումը և սպասարկումը պետք է իրականացնի այդ կազմակերպության անձնակազմը կամ գազի տնտեսության կազմակերպությունը` պայմանագրային հիմունքներով:
|
ա) ԳԿԿ (ԳԿՏ) տեխնիկական սպասարկումն իրականացնում է 3 հոգուց ոչ պակաս կազմով փականագործների բրիգադը մասնագետի (վարպետի) ղեկավարությամբ, առնվազն 6 ամիսը մեկ:
բ) Տեխնիկական սպասարկման ժամանակ կատարվում են հետևյալ աշխատանքները`
փակող արմատուրների և ապահովիչ կափույրների աշխատունակության և կիպության ստուգում առնվազն 2 ամիսը մեկ,
բոլոր միացումների և արմատուրների կիպության ստուգում, գազի արտահոսքի վերացում, զտիչների զննում,
շփվող մասերի յուղում և խցուկների խտացում,
ճնշման կարգավորիչի թաղանթի (մեմբրանի) զգայնության և կիպության որոշում,
բոլոր իմպուլսային խողովակների փչամաքրում և ճնշման կարգավորում,
փակող և արտանետող կափույրների լարքի պարամետրերի ստուգում առնվազն 2 ամիսը մեկ:
գ) Ապահովիչ փակող կափույրների լարքը պետք է լինի հավասար դրանց գործարկման վերին սահմանին, որը հավասար է կարգավորիչից հետո գազի աշխատանքային ճնշման առավելագույնին գումարած այդ ճնշման 25 %: Ապահովիչ փակող կափույրների գործարկման ներքին սահմանը` ցածր ճնշման ցանցերում ընդունվում է 300-500 Պա (30-50 մմ.ջ.ս.), իսկ միջին ճնշման ցանցերում 3000 Պա (300 մմ.ջ.ս.):
Արտանետման ապահովիչ կափույրների լարքը պետք է հարմարեցվի արտանետման այնպիսի ճնշման, որը հավասար է կարգավորիչից հետո գազի աշխատանքային ճնշման առավելագույնին գումարած այդ ճնշման 15 %-ը:
Օդակային գազատարների վրա գտնվող ԳԿԿ-ում արտանետման ապահովիչ-կափույրների լարքը պետք է համապատասխանի այն ճնշման, որը 5%-ով գերազանցում է ապահովիչ-փակող կափույրների լարքի ճնշմանը:
դ) ԳԿԿ (ԳԿՏ) սարքերի ընթացիկ և հիմնանորոգումը պետք է կատարվի կազմակերպության ստանդարտով սահմանված կարգով:
5. ՇԵՆՔԵՐԻ, ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՉ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱԶԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ |
ա) Բնակելի շենքերի, հասարակական նշանակության և բնակչության կենցաղային սպասարկման կազմակերպությունների գազի սարքավորումներն իրենց մեջ նեռառում են` ներտնային գազատարները (մուտքի փակող հարմարանքներից մինչև սարքերը) և գազի սարքերը` գազօջախներ, ջրատաքացուցիչներ, ջեռուցիչ վառարաններ և կաթսաներ, եփման կաթսաներ, ջեռոցներ և այլն, որոնք որպես վառելիք օգտագործում են գազ:
բ) Գազի սարքավորումների շահագործումը նախատեսում է`
պարբերական տեխնիկական սպասարկում,
սեզոնային տեխնիկական սպասարկում` հասարակական շենքերում տեղադրված սեզոնային աշխատող սարքավորումների միացում և անջատում,
ըստ հայտերի սպասարկում (արտածրագրային նորոգում` ըստ հայտերի):
գ) Անսարքությունները վերացնելուց հետո, գազատարի կամ սարքի անջատումը և միացումը պետք է ձևակերպվի ակտով` որի ձևը սահմանվում է կազմակերպության ստանդարտով:
դ) Բնակելի շենքերի, հասարակական նշանակության և բնակչության կենցաղային սպասարկման կազմակերպությունների գազի սարքավորման տեխնիկական սպասարկումը պետք է կատարվի ըստ սպասարկող կազմակերպության ստանդարտի պահանջների, որտեղ նշվում է սպասարկման աշխատանքների մանրակրկիտ բնութագիրը:
Հասարակական նշանակության և բնակչության կենցաղային սպասարկման կազմակերպությունների գազի սարքավորումների տեխնիկական սպասարկում անցկացնելու ժամկետները պետք է համապատասխանեն գազի տնտեսության անվտանգության նորմեր սահմանող տեխնիկական կանոնակարգերի պահանջներին: Այդ շենքում տեղադրված կենցաղային գազասարքերը պետք է սպասարկվեն առնվազն տարեկան երկու անգամ:
(դ) ենթակետը փոփ. 21.08.08 N 968-Ն)
ե) Պարբերական ստուգման և մաքրման ենթակա են`
սեզոնային աշխատող գազի կայանքների (անկախ կառուցվածքից) ծխատար ուղիները` ջեռուցման սեզոնից առաջ,
աղյուսից պատրաստված ծխատարները` առնվազն վեց ամիսը մեկ,
ասբոցեմենտյա, կավից, ինչպես նաև հրակայուն բետոնի բլոկներից պատրաստված ծխատարները և օդափոխության ուղիները` առնվազն տարին մեկ:
(ե) ենթակետը փոփ. 21.08.08 N 968-Ն)
զ) Ծխատարների և օդափոխության ուղիների առաջնային ստուգման և մաքրման ժամանակ ստուգվում է դրանց, կառուցվածքի և նյութի համապատասխանությունը գործող նորմերին (ՀՀՇՆ□ 12.03.01-04), կեղտոտվածության (լցվածության) բացակայությունը, կիպությունը և առանձնացվածությունը, այրվող կառույցներից նրանց բաժանիչների առկայությունը և պիտանիությունը, նորմալ քաշի առկայությունը, գլխամասի դիրքի ճշտությունը տանիքի և մոտակա կառույցների նկատմամբ:
Կրկնակի ստուգման ենթակա են ծխատարների և օդատարների կեղտոտվածության բացակայությունը, նրանց կիպությունը և առանձնացվածությունը, գլխամասի դիրքի ճշտությունը և նորմալ քաշի առկայությունը:
է) Ծխատարների առաջնային, ինչպես նաև նորոգումից հետո ստուգումը պետք է իրականացնի ստուգող ծխնելուզագործական մասնագիտացված կազմակերպությունը համատիրության կամ բնակշահագործման կազմակերպության ներկայացուցչի մասնակցությամբ: Արդյունքները ձևակերպվում են ակտով:
(է) ենթակետը լրաց. 21.08.08 N 968-Ն)
ը) Եթե հայտնաբերվի, որ ծխատարները և օդատարները պիտանի չեն հետագա շահագործման համար, ապա ստուգող ծխնելուզագործական մասնագիտացված կազմակերպության ներկայացուցիչը պարտավոր է գրավոր զգուշացնի սպառողին (ստորագրությամբ) գազի սարքերի օգտագործման վտանգավորության մասին: Դրա հետ միասին ստուգման ակտերն անհապաղ պետք է ներկայացվեն բնական գազ մատակարարող կազմակերպությանը գազի սարքերն անջատելու միջոցառումներ ձեռնարկելու համար:
(ը) ենթակետը փոփ. 21.08.08 N 968-Ն)
թ) Քաղաքացիների անձնական սեփականություն հանդիսացող շենքերում կրկնակի ստուգման, ծխատար և օդատար ուղիների մաքրման պատասխանատվություն կրում են սեփականատերերը:
ժ) տեխնիկական սպասարկող կազմակերպությունը ձմռանը յուրաքանչյուր շրջայցի ժամանակ պետք է կատարի ծխատարների գլխամասի տեսազննում` դրանց սառցակալումը բացառելու նպատակով, և արդյունքների մասին բանավոր հայտնի սեփականատիրոջը:
(ժ) ենթակետը փոփ. 21.08.08 N 968-Ն)
ժա) Շենքերի ծխատարների և օդատարների հիմնանորոգման աշխատանքներն սկսելուց առաջ համատիրությունները և սեփականատերերը պետք է դազի տնտեսության կազմակերպությանը գրավոր ծանուցեն այդ մասին` գազի սարքերը գազամատակարարման համակարգից անջատելու համար: Յուրաքանչյուր նորոգումից հետո ծխատարները ենթակա են արտահերթ ստուգման և մաքրման սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան:
6. ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱԶԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ |
ա) Արդյունաբերական, գյուղատնտեսական և արտադրական նշանակության կենցաղային օգտագործման գազի սարքավորումներն ընդգրկում են` գազատարները, գազակարգավորիչ կետերը կամ կայանքները և ագրեգատների (կաթսաներ, վառարաններ և այլն) գազի սարքավորումները, որոնք որպես վառելիք օգտագործում են գազ:
բ) (ենթակետն ուժը կորցրել է 21.08.08 N 968-Ն)
գ) Յուրաքանչյուր գազաֆիկացված կազմակերպություն պետք է ունենա գազի տնտեսության կատարողական-տեխնիկական փաստաթղթերի լրակազմ նշված սույն տեխնիկական կանոնակարգի 6-րդ գլխի կ. 2.1.1-ում (նախագծային, կատարողական փաստաթղթեր, այդ թվում` սկզբնական թողարկման, գազի սարքավորման և ավտոմատիկայի սարքերի կարգաբերման ակտեր, սարքավորման շահագործման ընդունման ակտեր): Այդ փաստաթղթերը պահելու կարգը որոշում է կազմակերպության ստանդարտով:
(գ) ենթակետը լրաց. 21.08.08 N 968-Ն)
դ) Արդյունաբերական, գյուղատնտեսական և արտադրական նշանակության կենցաղային օգտագործման կազմակերպությունների գազատարների և ԳԿԿ (ԳԿՏ) շահագործումը պետք է համապատասխանի սույն տեխնիկական կանոնակարգի և գազի տնտեսության անվտանգության նորմեր սահմանող այլ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին:
ե) Գազը, որպես վառելիք օգտագործող ագրեգատների գազի սարքավորումների շահագործումը նախատեսում է`
տեխնիկական սպասարկում,
ծրագրային նորոգում (ընթացիկ և հիմնական),
վթարային-վերականգնողական աշխատանքներ և չաշխատող սարքավորումների անջատում:
զ) Գազի վառելիք օգտագործող կայանքների սպասարկումը կատարում է կազմակերպության սպասարկող անձնակազմը կամ գազի տնտեսության կազմակերպությունը (պայմանագրով) արտադրական (տեխնոլոգիական) հրահանգներով, որոնք մշակվում են գործող նորմատիվային փաստաթղթերի և կայանքները արտադրող գործարանների հրամանագրերի հիման վրա` հաշվի առնելով տեղական պայմանները և հաստատվում են կազմակերպության ստանդարտով:
է) Աշխատող գազաֆիկացված ագրեգատներն սպասարկող անձնակազմի կողմից չպետք է թողնվեն առանց հսկողության: Բացառություն են կազմում այն գազի սարքավորումները, որոնց աշխատանքի հսկողությունը կատարվում է կարգավարական վահանակից:
ը) Գազաֆիկացված ագրեգատների աշխատանքի ռեժիմը պետք է համապատասխանի կազմակերպության տեխնիկական ղեկավարի կողմից հաստատված քարտերին: Ռեժիմային քարտերը պետք է փակցվեն ագրեգատների մոտ և դրանց տեղյակ լինի սպասարկող աձնակազմը:
թ) (ենթակետն ուժը կորցրել է 21.08.08 N 968-Ն)
ժ) Առանձին կաթսաների, վառարանների և այլ ագրեգատների, ինչպես նաև ջեռուցման կաթսայատների նորոգման կամ կոնսերվացման (տևական դադարեցման) ժամանակ, գազատարները պետք է անջատվեն` փականներից հետո մետաղական խցափակիչներ տեղադրելով և ակտավորելով:
ժա) Վառարանների, կաթսաների և ագրեգատների գործարկումը երկարատև դադարից հետո (կոնսերվացիա, նորոգում, ամառային անջատում) թույլատրվում է տեխնիկական սպասարկման կամ նորոգման, գազի սարքավորումների ստուգողական (ըստ կիպության) ճնշափորձարկման, ծխատար և օդափոխիչ սարքերի պիտանիության մասին ակտերի առկայության դեպքում:
Յուրաքանչյուր ջեռուցման սեզոնում ջեռուցման կաթսայատների գործարկումը պետք է կատարվի գազի տնտեսության անվտանգության նորմեր սահմանող տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխան:
ժբ) Շահագործման ընթացքում գազի սարքավորման տեխնիկական սպասարկումը և նորոգումը պետք է կատարեն կազմակերպությունների գազի ծառայությունները կամ գազի տնտեսության կազմակերպությունը` պայմանագրային հիմունքներով:
ժգ) Գազի սարքավորման տեխնիկական սպասարկումը պետք է կատարվի ըստ կազմակերպության տեխնիկական ղեկավարի կողմից հաստատված ժամացույցի:
ժդ) Տեխնիկական սպասարկման ժամանակ կատարվում են հետևյալ աշխատանքները`
գազի սարքերի, սարքավորումների արմատուրների բոլոր միացումների կիպության ստուգում (հայտնաբերված արտահոսքերը պետք է վերացվեն),
փակող արմատուրների սարքինության զննում և ստուգում,
ապահովիչ և ապահովիչ-փակող սարքերի, կարգավորման և անվտանգության ավտոմատ սարքերի գործելու ստուգում (ստուգումը պետք է կատարվի առնվազն եռամսյակը մեկ, եթե արտադրող-գործարանի հրահանգում չի նշված այլ ժամկետ):
Թվարկված աշխատանքները կարող են կատարել աշխատանքի մեջ գտնվող սարքավորումների վրա:
(ժդ) ենթակետը լրաց. 21.08.08 N 968-Ն)
ժե) Գազի սարքավորումների և ներարտադրամասային գազատարների ընթացիկ նորոգման ժամանակ կատարվում են հետևյալ աշխատանքները`
փակող և ապահովիչ սարքերի քանդում, յուղում, խցուկների խծուծի խտացում, աշխատանքային ընթացքի փակման և կիպության ստուգում (անհրաժեշտության դեպքում` հղկում կամ փոխարինում),
գազի սարքավորումների ստուգողական ճնշափորձարկում,
գազայրիչների մաքրում, թունելների, այրիչների գլխադիրների, հնոցների, ծխատարերի, մետաղափականների զննում,
անվտանգության և կարգավորման ավտոմատիկայի ստուգում և կարգավորում:
Նորոգման աշխատանքները պետք է կատարվեն գազատարի վրա անջատող փականից հետո խցափական դնելուց և հնոցների ու ծխատարների մանրակրկիտ օդափոխումից հետո:
ժզ) Կաթսաների, վառարանների և մյուս ագրեգատների գազի սարքավորումների տեխնիկական սպասարկման և նորոգման բոլոր աշխատանքները պետք է գրանցվեն մատյանում` կազմակերպության ստանդարտով սահմանված կարգով:
7. ԱՎՏՈՄԱՏԻԿԱՅԻ, ՀԵՌՈՒՍՏԱՄԵԽԱՆԻԿԱՅԻ ԵՎ ԳԱԶԱԲԱՇԽՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՊՐՈՑԵՍԻ ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍԱՐՔԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ |
ա) Ավտոմատիկայի և հեռուստամեխանիկայի սարքերի (ԱՀ) և կառավարման ավտոմատացված համակարգերի տեխնիկական միջոցների համալիրը (ԿԱՀ ՏՄՀ) գազի տնտեսության համակարգերում նախատեսված են գազաբաշխիչ ցանցերի և գազի տնտեսության առանձին օբյեկտների աշխատանքի հուսալիությունը բարձրացնելու համար, գազաբաշխիչ ցանցերի աշխատանքի պարամետրերի, օբյեկտների վիճակի և դրանց սարքավորումների աշխատանքի, կառավարման հեռակա հսկման միջոցով:
բ) ԱՀ և ԿԱՀ ՏՄՀ միջոցները պետք է ապահովեն գազի տնտեսության օբյեկտների և գազաֆիկացված ագրեգատների աշխատանքի անվտանգությունը և տեխնոլոգիական պարամետրերի ավտոմատ չափումը, կարգավորումը կամ կայունացումը:
Եթե հսկվող պարամետրերը դուրս են գալիս աշխատանքի տեխնոլոգիապես թույլատրելի սահմաններից` անջատելու օբյեկտը, դադարեցնել գազի մատակարարումը:
գ) ԱՀ և ԿԱՀ ՏՄՀ միջոցները, ինչպես նաև կառավարման կառուցվածքը կատարելագործելով հնարավոր է անցնել գազի տնտեսության օբյեկտների ավտոմատ կառավարմանը:
դ) ՃԱՀ և ԿԱՀ ՏՄՀ սարքավորումների շահագործման հանձնելուց առաջ պետք է` ենթարկվեն կարգաբերման և ընդունման փորձարկումների:
ե) Կարգաբերման աշխատանքները կարող է կատարել շահագործող կազմակերպության ուսուցում անցած անձնակազմը, որոնց գիտելիքներն աշխատանքների տվյալ տեսակի առումով ստուգվել են և թույլատրվել են այդպիսի աշխատանքներ կատարելու համար :
զ) Մասնագիտացված կազմակերպության կողմից կարգաբերման աշխատանքները կաըարելիս, ԱՀ և ԿԱՀ ՏՄՀ սարքավորումները շահագործման հանձնելուց հետո այդ կազմակերպությունը պետք է ներկայացնի կազմակերպության ստանդարտով սահմանված տեխնիկական հաշվետվություն (ակտ) կարգաբերման աշխատանքների մասին գրաֆիկներով, աղյուսակներով և այլ նյութերով, որոնք արտացոլում են լարքի ու կարգավորման վերաբերյալ սահմանված և փաստացի ստացված տվյալները, բոլոր փոփոխությունների գծագրերը և նկարագրումները, որոնք մտցվել են կարգաբերման ընթացքում, ինչպես նաև հետևյալ փաստաթղթերը`
կարգաբերման արդյունքների հիման վրա ճշտված նախագծային փաստաթղթերը,
սարքավորումների և սարքերի գործարանային փաստաթղթերը, շահագործման հրահանգները և տեղեկաթերթիկները,
փորձարկման և կարգաբերման արձանագրությունները,
ԱՀ և ԿԱՀ ՏՄՀ սպասարկող անձնակազմի համար արտադրական (տեխնոլոգիական) հրահանգները:
է) Կատարված մոնտաժման-կարբաբերման աշխատանքների ընդունումը և շահագործման թույլատվությունը ձևակերպվում է ակտով, որը ստորագրում են այն կազմակերպության ներկայացուցիչը (կամ վերադաս կազմակերպության), որտեղ տեղադրված են ԱՀ և ԿԱՀ ՏՄՀ միջոցները, և այդ սարքերի տեղադրումն ու կարգաբերումը իրականացված կազմակերպությունների ներկայացուցիչները:
Եթե աշխատանքը կատարվում է մասնագիտացված կարգաբերման կազմակերպության կողմից, կատարված աշխատանքների ընդունումը կատարում է տվյալ սարքերը սպասարկող անձնակազմը:
ը) Եթե կազմակերպությունում չկա ԱՀ և ԿԱՀ ՏՄՀ սարքերը սպասարկող հատուկ պատրաստված անձնակազմ, աշխատանքների ընդունումը (մինչ այդպիսի անձնակազմ պատրաստելը) կատարում է վերադաս կամ այլ կազմակերպությունից պայմանագրով ներգրավված սպասարկումը իրականացնող մասնագետը:
թ) (ենթակետն ուժը կորցրել է 21.08.08 N 968-Ն)
ժ) Կարգաբերման աշխատանքներն ավարտելուց և անհատական փորձարկումից հետո պետք է անցկացվի ԱՀ և ԿԱՀ ՏՄՀ սարքերի 72-ժամյա համալիր փորձարկում և կազմվի ակտ գործող նորմատիվային փաստաթղթերին համապատասխան: Մոնտաժող և կարգաբերող կազմակերպությունները, պատվիրատուի պահանջով, պետք է մասնակցեն ԱՀ և ԿԱՀ ՏՄՀ սարքավորման և տեխնոլոգիական սարքավորումների համատեղ աշխատանքի համալիր փորձարկմանը:
ժա) ԱՀ և ԿԱՀ ՏՄՀ սարքավորումները շահագործում է հատուկ պատրաստված և այդ աշխատանքների կատարման թույլատվություն ստացած անձնակազմը: Թույլատրվում է ԱՀ և ԿԱՀ ՏՄՀ շահագործումը մասնագիտացված կազմակերպությունների կողմից (ըստ պայմանագրի):
ժբ) ԱՀ և ԿԱՀ ՏՄՀ սարքավուման նորոգումը և սպասարկումն իրագործող անձնակազմը, պետք է ծանոթ լինի այն գազի սարքավորումներին, որոնք անմիջականորեն փոխկապակցված են ԱՀ և ԿԱՀ ՏՄՀ սարքավորումների հետ:
ժգ) ԱՀ և ԿԱՀ ՏՄՀ սարքերը, որոնք գտնվում են շահագործման մեջ պետք է մշտապես գտնվեն աշխատանքային պրոցեսում, բացառությամբ այն սարքերի, որոնք ըստ իրենց ֆունկցիոնալ նշանակության կարող են անջատվել չաշխատող տեխնոլոգիական սարքավորման դեպքում:
Հատուկ ուշադրություն պետք է դարձվի աշխատող օբյեկտների վթարային և նախազգուշական ազդանշանման սարքերի հսկողությանը, ինչպես նաև ավտոմատների ապահովիչների և այդ սարքերի կառավարման շղթաների սարքինությանը:
ԱՀ և ԿԱՀ ՏՄՀ սարքերի անջատումը և միացումը, որոնք գտնվում են օպերատիվ-կարգավարական անձնակազմի վարույթի ներքո, կատարվում է միայն վերջինիս թույլտվությամբ, որը պարտադիր գրանցվում է շահագործման մատյանում:
ԱՀ և ԿԱՀ ՏՄՀ սարքերը կողմնակի անձանց մուտքը կանխելու համար, սարքերը պետք է ապահով փակվեն և կապարակնքվեն, որի մասին շահագործման մատյանում պետք է արվի համապատասխան գրանցում (կնիքները ստուգվում են հերթափոխերի ընդունման-հանձնման ժամանակ):
Սարքի բացումը կարելի է կատարել սպասարկող կամ օպերատիվ-կարգավարական անձնակազմը` շահագործման մատյանում կատարելով պարտադիր գրանցում:
ժդ) ԱՀ և ԿԱՀ ՏՄՀ վահանները, պանելները և կառավարման կետերը նրանց մոտենալու կողմից պետք է ունենան պարզ, ընթեռնելի մակագրություններ, որոնք ցույց են տալիս նրանց նշանակությունը ընդհանուր կարգավարական անվանումներին համապատասխան, իսկ նրանց վրա տեղադրված սարքերը` մակագրություններ կամ դրոշմակներ` համաձայն սխեմաների:
Սեղմակների շարքերին, ինչպես նաև սարքերի և գործիքների սեղմակներին միացվող հաղորդիչները պետք է ունենան դրաշմանիշ` համաձայն սխեմաների:
Ստուգողական մալուխները պետք է ունենան դրոշմանիշեր` ծայրերում, նրանց ճյուղավորման կամ հոսքերի հատման, պատերի և առաստաղների միջով անցնելու տեղերում, ինչպես նաև ուղեգծի ամեն 50-70 մ վրա: Մալուխի ազատ ջիղերը պետք է մեկուսացվեն:
ժե) Այն օբյեկտներում, որտեղ տեղադրված են ԱՀ և ԿԱՀ ՏՄՀ սարքավումները պետք է լինեն`
սարքավորումների համատեղ սկզբունքային և մոնտաժային սխեմաները սեղմակաշարերի, էլեկտրացանցի մուտքագծերի, մալուխային հաղորդագծերի, կապի և հողակցման գծերի դրոշմանշումով.
օբյեկտում սարքավորումների տեղաբաշխման մոնտաժային սխեման` նշելով սարքերի արտաքին միացումները և իմպուլսային հաղորդալարերը` սկսած տեխնոլոգիական խողովակագծերին միացման տեղից, ինչպես նաև փակող արմատուրի և կառավարման օրգանների գտնվելու տեղերը սխեմայում պետք է նշվի նրանց դիրքերը տեխնոլոգիական կայանքների աշխատանքի տարբեր ռեժիմների համար):
ժզ) ԱՀ և ԿԱՀ ՏՄՀ նիջոցներով կահավորված կարգավարական կետերում պետք է լինեն`
ԱՀ և ԿԱՀ ՏՄՀ սարքավորումների կառուցվածքային սխեման` նշելով օբյեկտները, որոնցում դրանք տեղադրված են և կապի (գծերի) կազմակերպման սխեման,
կարգավարական կետերում տեղակայված ԱՀ և ԿԱՀ ՏՄՀ միջոցների սկզբունքային սխեման սեղմակների, էլեկտրացանցի մուտքագծերի, կապի և հողակցման գծերի նշումով,
կարգավարական կետերում տեղակայված սարքավորումների տեղադրման մոնտաժային սխեման նշելով արտաքին միացումները, մալոիխային տարանջատիչները, էլեկտրահաղորդալարերը, սեղմակները, մուտքային-կոմմուտատորական սարքերը և աշխատանքի տարբեր ռեժիմներում նրանց դիրքերը,
ԱՀ և ԿԱՀ ՏՄՀ ողջ համալիրի տեխնիկական փաստաթղթերի փաթեթը,
շահագործողական փաստաթղթերի փաթեթը` շահագործման մատյանը, խափանումների և անսարքությունների գրանցման մատյանը, տեխնիկական սպասարկման և նորոգման ժամանակացույցը, մալուխային մատյանը և սարքավորումների ու սարքերի տեղեկաթերթիկները:
ժէ) ԱՀ և ԿԱՀ ՏՄՀ սարքավորումների տեխնիկական սպասարկումն իրականացվում է ստուգումներ անցկացնելու միջոցով:
Լրիվ ծրագրային ստուգումները պետք է անցկացվեն առնվազն 3 տարին մեկ, արտադրող-գործարանի հրահանգով այլ ժամկետ չի նախատեսված:
Մասնակի ստուգումները պետք է անցկացվեն առնվազն 3 ամիսը մեկ, ըստ ժամանակացույցի, որը կազմվում է` հաշվի առնելով տեղական պայմանները ու շահագործող ծառայության հնարավորությունները և հաստատվում է կազմակերպության ստանդարտով:
Մասնակի ստուգումների հաճախականությունը կարող է փոխվել (ժամկետը ավելացնել) ելնելով ԱՀ և ԿԱՀ ՏՄՀ միջոցների շահագործման փորձից:
Արտածրագրային ստուգումները կատարվում են բոլոր տեսակի նորոգումներից հետո, ինչպես նաև համակարգի անբավարար աշխատանքի կամ առանձին սարքերի խափանման դեպքում:
Ստուգումը չպետք է խանգարի գազամատակարարման համակարգի բնականոն գործունեությանը, որի համար ստուգումը պետք է համատեղել հիմնական տեխնոլոգիական սարքավորումների նորոգման աշխատանքների հետ կամ պետք է ապահովել տեխնոլոգիական սարքավորումների աշխատունակությանը ԱՀ և ԿԱՀ ՏՄՀ սարքավորումների անջատման ժամանակ:
ժը) ԱՀ և ԿԱՀ ՏՄՀ սարքավորումների լրիվ ստուգումների ծավալի մեջ, բացի կոնկրետ սարքերի փորձարկումներից, պետք է նախատեսվեն`
մեկուսացման փորձարկումը,
ապարատուրայի վիճակի և կոմմուտացիոն տարրերի զննումը,
սահմանված ցուցանիշների և հիմնական պարամետրերի ստուգումը,
սարքավորումների փորձարկումն աշխատանքի ընթացքում:
ժթ) Մասնակի ստուգումների ծավալի մեջ պետք է մտնեն`
մեկուսացման դիմադրության չափումը,
սարքերի և երկրորդական շղթաների վիճակի զննումը,
սարքավորումների փորձարկումը աշխատանքի ընթացքում:
ի) ԱՀ և ԿԱՀ ՏՄՀ սարքավորումների տարրերն անհրաժեշտ է պարբերաբար մաքրել փոշուց և այլ աղտոտվածություններից: Այդ աշխատանքը պետք է կատարի ԱՀ և ԿԱՀ ՏՄՀ սարքերը սպասարկող հատուկ հրահանգավորված անձնակազմը:
իա) ԱՀ և ԿԱՀ ՏՄՀ սարքերի էլեկտրաշղթաների և վահանակների վրա աշխատելիս պետք է պահպանել նախազգուշական միջոցները և օգտագործել միայն մեկուսացված կոթով (բռնիչներով) գործիքներ:
Առանց կատարողական սխեմաների, վահանակների և էլեկտրաշղթաների վրա աշխատանքներ կատարելն արգելվում է:
Երկրորդական շղթաներում աշխատանքները կատարելուց հետո պետք է ստուգվի այդ շղթաների սարքինությունը և նրանց միացման ճշտությունը` աշխատանքի մեջ ստուգման եղանակով (անմիջականորեն կամ անուղղակիորեն):
իբ) ԱՀ և ԿԱՀ ՏՄՀ սարքվածքի համալիրի մեջ մտնող չափող սարքերի պետական ստուգումն իրականացվում է ՀՀ ստանդարտացման ազգային մարմնի կողմից սահմանված ժամկետներում:
իգ) ԱՀ և ԿԱՀ ՏՄՀ սարքավորումների էլեկտրահաղորդմամբ կապված շղթաների և մյուս բոլոր երկրորդական շղթաների մեկուսացման դիմադրությունը հողի նկատմամբ պետք է յուրաքանչյուր միացման համար պահպանվի 1.0 ՄՕհմ-ից ոչ պակաս մակարդակի վրա: Երկրորդական շղթաների մեկուսացման դիմադրությունը ցածր լարման ապարատուրա (60 Վ և ցածր) օգտագործելիս` առանձին հոսանքի աղբյուրից նորմալ սնուցմամբ` պետք է պահպանվի 0.5 ՄՕհմ-ից ոչ պակաս:
Մեկուսացման դիմադրությունը չափվում է 1000-2500 Վ լարման մեգաօհմմետրով (երկրորդ դեպքում` 500 Վ մեգաօհմետրով):
իդ) Առաջին միացման և առաջին ծրագրային ստուգման ժամանակ ԱՀ և ԿԱՀ ՏՄՀ սարքերի էլեկտրականորեն միացված շղթաների մեկուսացումը հողի նկատմամբ, ինչպես նաև բոլոր մյուս երկրորդական շղթաների յուրաքանչյուր միացման համար, բացառությամբ նրանցից որտեղ օգտագործվում է ցածր լարման (60 Վ և ցածր) ապարատուրա, պետք է փորձարկվի փոփոխական հոսանքի 1000 Վ լարումով, 1 րոպեի ընթացքում:
Շահագործման ընթացքում մեկուսացումը փորձարկում են 3 տարին մեկ, փոփոխական հոսանքի 1000 Վ լարումով, իսկ մեկուսացման 1.0 ՄՕհմ և բարձր դիմադրության դեպքում (ուղղորդված) ուղղված 2500 Վ լարումով մեգաօհմետրի կամ հատուկ սարքավորման օգնությամբ:
60 Վ և ցածր աշխատանքային լարումով նախատեսված շղթաները և դրանց տարրերը փոփոխական հոսանքի 1000 Վ լարումով չեն փորձարկվում:
իե) ԱՀ և ԿԱՀ ՏՄՀ սարքերի փորձարկումները, ծրագրային և արտածրագրային ստուգումներն ավարտելուց հետո պետք է կազմվեն արձանագրություններ (ակտեր) և համապատասխան գրանցումներ կատարվեն շահագործման մատյաններում` կազմակերպության ստանդարտով սահմանված կարգով: Սխեմաներում, սարքերի կառուցվածքում փոփոխությունների դեպքում, դրանք մտցվում են տեխնիկական փաստաթղթերի մեջ և գրանցվում շահագործման մատյանում: Եթե փոխվում է աշխատանքների կատարման կարգը, ապա համապատասխան փոփոխություններ են կատարվում արտադրական (տեխնոլոգիական) հրահանգներում և նրանց սկզբունքային սխեմաներում:
իզ) Կտրականապես արգելվում է ԱՀ և ԿԱՀ ՏՄՀ սարքերի աշխատանքի ժամանակ դրանց մոտ կամ անմիջականորեն դրանց վրա կատարել նորոգման կամ շինարարական աշխատանքներ, որոնք առաջացնում են թրթռատատանումներ կամ ցնցումներ և կարող են հանգեցնել սարքերի ցուցմունքների շեղումների կամ նրանց շարքից դուրս գալուն:
իէ) Շահագործման ընթացքում ԱՀ և ԿԱՀ ՏՄՀ միջոցների համար պետք է ապահովվեն դրանց աշխատանքի նորմալ պայմաններ` ըստ գործարանային հրահանգների, թույլատրելի ջերմաստիճանի, խոնավության, տատանումների և այլնի տեսանկյունից:
Անհրաժեշտության դեպքում պետք է ձեռք առնվեն լրացուցիչ միջոցներ` տաքացում, հովացում, թրթռապաշտպանություն և այլն:
իը) ԱՀ և ԿԱՀ ՏՄՀ սարքերն սպասարկող անձնակազմի քանակը որոշելու համար պետք է հաշվի առնվեն ԱՀ և ԿԱՀ ՏՄՀ համակարգի ներդրման հետևյալ փուլերը`
առանձին տեխնոլոգիական պրոցեսների ավտոմատացում,
կառավարման և հսկողության կենտրոնացում,
տնտեսագիտական-մաթեմատիկական մեթոդների կիրառումը տեխնոլոլիական պրոցեսի կառավարման ասպարեզում` օգտագործելով հաշվողական տեխնիկան (ՏՊ ԿԱՀ):
Առաջին փուլում ԱՀ միջոցները կարող են սպասարկել 2-3 հոգուց կազմված խումբ, կախված սարքերի քանակից: Այդ փուլում հնարավոր է համատեղել ավտոմատիկայի և էլեկտրաքիմիական պաշտպանության միջոցների սպասարկումը:
Երկրորդ փուլում անհրաժեշտ է նույն թվաքանակով խումբ հատկացնել միայն ավտոմատիկայի և հեռուստամեխանիկայի սպասարկման համար:
Ավտոմատիկայի և հեռուստամեխանիկայի միջոցներն սպասարկող անձնակազմի որոկավորման կարգը պետք է լինի 4-ից ոչ պակաս, ընդ որում էլեկտրոնային սարքավորումների հետ աշխատելու մասնագիտացմամբ:
Երրորդ փուլում աշխատանքային խմբի մեջ պետք է ներգրավվեն հաշվողական տեխնիկան սպասարկող մասնագետներ, ովքեր անցել են հատուկ ուսուցում և ունեն հաշվողական տեխնիկայի հետ աշխատելու թույլտվություն: Խմբի թվաքանակը կարող է հասցվել մինչև 9 հոգու:
Շահագործման-սպասարկման աշխատանքներին կարող են ներգրավվել կարգավարական անձնակազմի թվից անձինք, ովքեր անցել են ուսուցում և հանձնել են քննություն ԱՀ և ԿԱՀ ՏՄՀ սարքերն սպասարկելու իրավունքի համար:
|
10. Ճնշման և նոսրացման չափիչ սարքեր (ճնշաչափեր, քարշաչափեր և քարշաճնշաչափեր) |
բ) Հեղուկային ճնշաչափերի շահագործման դեպքում պետք է պարբերաբար (առնվազն 3 ամիսը մեկ), կատարել հեղուկի դատարկում և փսխում, ապակյա խողովակների և սարքի մակերևույթի մաքրում` բենզինով կամ սպիրտով թրջված հիգդրոսկոպիկ բամբակով:
գ) Զսպանակային, մեմբրանային և սիլֆոնային ճնշաչափերը պետք է ենթարկվեն պարբերական ստուգման (ստուգաչափման) ՀՀ ստանդարտացման ազգային մարմնի կողմից հավաստագրված կազմակերպություններում առնվազն տարին մեկ անգամ, ինչպես նաև յուրաքանչյուր նորոգումից հետո:
դ) Առնվազն 6 ամիսը մեկ պետք է կատարվի ճնշաչափերի զննում և նրանց ցուցմունքների համեմատումը ստուգողական սարքերի հետ` ցուցմունքների սխալանքի որոշման համար, ստուգման արդյունքները գրանցելով մատյանում:
ե) Ճնշաչափերը օգտագործման չեն թույլատրվում հետևյալ դեպքերում`
բացակայում է ստուգաչափման կապարակնիքը կամ դրոշմակնիքը,
ստուգաչափման ժամկետը անցել է,
ճնշաչափը անջատելուց հետո նրա սլաքը չի վերադառնում զրոյական նիշին,
ապակին ջարդված է կամ կան ուրիշ վնասվածքներ, որոնք կարող են անդրադառնալ Ճնշաչափի ցուցմունքի ճշտության վրա,
սխալանքը գերազանցում է սահմանված թույլատրելի մեծությունը,
զ) Գազի ճնշման գրանցման համար կարող են օգտագործվել ինքնագրող ճնշաչափեր, ինչպես սկավառակային, այնպես էլ ժապավենային դիագրամով:
Սարքում տեղադրված դիագրամային թուղթը պետք է համապատասխանի սարքի տեղեկաթերթիկում նշվածին, տեղադրելուց առաջ նրա վրա պետք է գրել տեղադրման տեղը և ամսաթիվը:
է) Եթե գրչածայրը (սայրը) գծանշում է 0,3 մմ-ից ավելի հաստ գիծ, ապա պետք է փոխարինել նորով:
|
ա) Քրոմատագրաֆիկ գազավերլուծիչներ կիրառվում են ածխաջրածնային գազերի և ծխագազերի (հեռացող) բաղադրակազմը որոշելու համար:
բ) Քրոմատագրաֆիկ գազավերլուծիչների տեխնիկական սպասարկումը պետք է կատարվի առնվազն տարին մեկ անգամ: Պետք է կատարվի էլեկտրական սարքերի, գազի համակարգի, մեխանիկական մասերի ստուգում և անսարքությունների վերացում: Նորոգումից հետո կատարվում է սարքերի սահմանված կարգով ստուգաչափում:
գ) Քրոմատագրաֆիկ գազի համակարգի կիպության ստուգումը կատարվում է աշխատանքից (վերլուծում կատարելուց) առաջ:
դ) Քրոմատագրաֆիկ գազավերլուծիչների պարբերական ստուգաչափումը պետք է կատարվի յուրաքանչյուր տարի, կազմակերպության ստանդարտով սահմանված կարգով` առաջադրված կազմով ստուգանշումային (էտալոնային) գազերով:
Ստուգանշումային գազի բաղադրակազմը պետք է հաստատվի փաստաթղթերով:
|
ա) Գազերի խառնուրդում որևէ բաղադրամասի տոկոսային քանակությունը պարբերաբար որոշելու համար նախատեսված տանովի գազավերլուծիչները օգտագործվում են ստորգետնյա կառույցների, շենքերի նկուղների, ինչպես նաև արտադրական և բնակելի շինություններում գազալցվածությունը (գազի առկայությունը) հայտնաբերելու համար:
բ) Ջերմաքիմիական գործողության գազավերլուծիչներն առնվազն 6 ամիսը մեկ, ինչպես նաև նորոգումից հետո, պետք է ենթարկվեն ցուցմունքների ճշտության ստուգաչափման ստուգանմուշային գազի խառնուրդներով:
Ջերմաքիմիական գործողության ՊԳՖ տիպի գազավերլուծիչի ցուցմունքի թույլատրելի սխալանքը օդի և մեթանի խառնուրդի վերլուծման ժամանակ չպետք է գերազանցի ծավալի ՞0,15 %-ը առաջին սահմանով և ծավալի ՞0,5 %-ը երկրորդ սահմանով, պրոպանի և օդի խառնուրդի վերլուծման ժամանակ` համապատասխանաբար ծավալի ՞0,1 %-ը և ՞0,3 %-ը:
գ) Ստորգետնյա կառույցների (դիտահորեր, հսկիչ խողովակներ, թունելներ) և շենքերի նկուղների ներսում այրվող գազերի առկայությունը գազավերլուծիչ-ինտերֆերոմետրերով որոշելու դեպքում, փորձանմուշի մղումը, որի կազմում կարող է լինել CO2, անհրաժեշտ է կատարել կրային քիմիական կլանիչներով լցված պարկուճի միջով:
CO2-ի նկատմամբ քիմիական կլանիչի պիտանիությունը որոշում են սարքի գազատար գծով բաց թողնելով օդի նմուշ, CO2-ի 2 % պարունակությամբ: Այդ ժամանակ սարքի չափվող մեծության ցուցանակը պետք է մնա ելակետային (զրոյական) վիճակում:
Կլանիչ պարկուճի պարունակությունն առանց վերալիցքավորման բավարար է 600-ից ոչ ավելի անալիզի համար: Կլանիչ պարկուճի վերալիցքավորումը պետք է կատարվի լաբորատոր պայմաններում:
դ) Գազավերլուծիչ-ինտերֆերոմետրերի ցուցմունքի ճշտությունը պետք է ստուգվի 6 ամիսը մեկ անգամ, էտալոնային խառնուրդով:
ե) Ջերմաքիմիական գործողության գազավերլուծիչների և գազավերլուծիչ-ինտերֆերոմետրերի ստուգումը կարող է կատարվել գազաօդային խառնուրդի դոզավորումը 5-րդ դասի ճշտությմբ ապահովող կայանքի վրա:
զ) Գազափնտրիչները նախատեսված են զոդային հորատմամբ ստորգետնյա գազատարներից գազի արտահոսքի տեղերը որոշելու համար: Սարքի նախապատրաստումը, աշխատանքի կատարումը և տեխնիկական սպասարկումը պետք է համապատասխանի նրա տեղեկաթերթիկում նշված պահանջներին:
է) Բարձր զգայնությամբ գազացուցիչները նախատեսված են ստորգետնյա գազատարներից գազի արտահոսքի հայտնաբերման համար: Գազցուցիչի միացումը փակ շինությունում, որտեղ առկա է գազի որոշակի քանակ` արգելվում է: Սարքի նախապատրաստումը, աշխատանքի կատարումը և տեխնիկական սպասարկումը պետք է համապատասխանի նրա տեղեկաթերթիկում նշված պահանջներին:
ը) Նոր գազաֆիկացնող կոմունալ-կենցաղային օբյեկտներում պետք է նախատեսվի գազաազդանշանիչների տեղադրում շինությունների գազալցվածությունը կանխելու կամ տեղափակելու համար:
|
ա) Բիտումների ֆիզիկո-քիմիական հատկությունները որոշող սարքերը` նրանց հիմնական հանգույցների համապատասխանությունը գործող ստանդարտներին պարզելու համար, պետք է ենթարկվեն ստուգման առնվազն տարին մեկ անգամ, ինչպես նաև նորոգումից հետո:
բ) Կայծային դեֆեկտոսկոպներում բարձր լարման հոսանքը պետք է տրվի արանքաչափերին պայմանով, որ բացառվի աշխատողի և բարձր լարման տակ գտնվող հոսանքատար մասերի միջև հպումը:
Արանքաչափիչի բռնակով անցնող հոսանքի լարումը չպետք է գերազանցի 1000 Վ:
գ) Գազատարների մեկուսացման վնասվածքները որոնող սարքերը կիրառվում են նոր կառուցվող, ինչպես նաև շահագործվող գազատարների մեկուսացման միջանցիկ արատները գտնելու համար:
Մեկուսակման վնասվածքի յուրաքանչյուր փնտրող սարք պետք է ունենա սարքի տեխնիկական հնարավորությունները հաստատող տեղեկաթերթիկ և տեխնիկական հրահանգ:
|
ա) Էլեկտրաչափիչ սարքերով աշխատել թույլատրվում է այն անձանց, ովքեր ծանոթ են էլեկտրաչափիչ սարքերի տեղակայման և շահագործման հրահանգներին, և ունեն III կարգից ոչ ցածր որակավորում` ըստ էլեկտրակայանքների շահագործման անվտանգության տեխնիկայի նորմեր սահմանող տեխնիկական կանոնոկարգերի պահանջների:
բ) էլեկտրաչափիչ սարքերի համար պետք է կազմվեն տեղեկաթերթիկներ կամ մատյաններ, որտեղ կատարվում են նշումներ` անցկացված նորոգումների և հավաստագրումների մասին` կազմակերպության ստանդարտով սահմանված կարգով:
գ) չափման միջոցները ենթարկվում են ստուգաչափման` «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:
(գ) ենթակետը խմբ. 21.08.08 N 968-Ն)
III. ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԳԱԶԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ |
10. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ |
ա) Յուրաքանչյուր գազի տնտեսությունում պետք է կազմվեն և որպես կազմակերպության ստանդարտ հաստատվեն աշխատանքի պաշտպանության (անվտանգության) մասին հրահանգներ, որոնք սահմանում են գազի տնտեսության օբյեկտների տարածքներում և արտադրական շինություններում աշխատանքների կատարման և անցկացման կանոները` հաշվի առնելով տեղական պայմանները և օգտագործվող գազի հատկությունները: Հրահանգները պետք է ընդգրկեն հրդեհային անվտանգության պահանջները գազի տնտեսության օբյեկտներում:
բ) Գազի տնտեսությունում աշխատանքի անվտանգության ընդհանուր վիճակի համար պատասխանատու է պաշտոնատար անձը` ՀՀ աշխատանքային օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Անվտանգության տեխնիկան գազի տնտեսությունում» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 2399-Ն որոշման համաձայն:
(բ) ենթակետը լրաց. 21.08.08 N 968-Ն)
գ) Բոլոր մասնագիտությունների բանվորները և ինժեներատեխնիկական անձնակազմը, ովքեր զբաղվում են գազամատակարարման համակարգերի շահագործումով, պետք է աշխատանքի անվտանգության գծով անցնեն կազմակերպության ստանդարտով սահմանված հրահանգավորումը` ներածական, առաջնային-աշխատանքի տեղում, կրկնակի, արտածրագրային, ընթացիկ:
դ) Հրահանգավորման անցկացման հսկողությունը դրվում է գազի տնտեսության կազմակերպության պաշտոնատար պատասխանատու անձանց վրա սույն տեխնիկական կանոնակարգի համաձայն:
(դ) ենթակետը լրաց. 21.08.08 N 968-Ն)
ե) Աշխատանքը կատարելիս աշխատանքի պաշտպանության (անվտանգության) կանոների և հրահանգների կատարման պատասխանատուն աշխատանքի ղեկավարն է:
զ) Գազի տնտեսության կազմակերպության վարչակազմը, կազմակերպությունների գազի ծառայությունների ղեկավարները պարտավոր են բանվորների և ծառայողներին ապահովել արտահագուստով, հատուկ կոշիկով և անհատական պաշտպանության միջոցներով` ելնելով կատարվող աշխատանքների բնույթից և տիպային նորմերից:
Աշխատողներին տրվող անհատական պաշտպանիչ միջոցները պետք է ստուգվել, իսկ բանվորները պետք է հրահանգավորվեն դրանցից օգտվելու կարգի մասին:
Աշխատանքների ղեկավարները պետք է աշխատանքի չթույլատրեն այն անձանց, ովքեր ապահովված չեն համապատասխան հագուստով, հատուկ կոշիկներով և անհատական պաշտպանման միջոցներով:
Աշխատանքների ղեկավարը պարտավոր է աշխատանքներն սկսելուց առաջ ստուգել աշխատողների անհատական պաշտպանության միջոցների առկայությունը և պիտանիությունը:
|
ա) Գազավտանգ աշխատանքները պետք է կատարել գազի տնտեսության անվտանգության նորմեր սահմանող տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխան:
բ) Կարգագրերով կատարվող գազավտանգ աշխատանքների համար մշակվում է կազմակերպության ստանդարտով սահմանված միասնական կարգագրի ձև, որտեղ պետք է լինեն հղումներ` կատարվող աշխատատեսակների համար կազմված աշխատանքի անվտանգության և հրհեհային անվտանգության հրահանգների վրա:
Գազի թողարկումը բնակելի շենքեր գազավտանգ աշխատանք է և պետք է կատարվի ակտ-կարգագրով:
գ) Դիտահորերում, փոսորակներում և նման այլ տեղերում գազավտանգ աշխատանքներ կատարելիս պետք է ղեկավարվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Անվտանգության տեխնիկան գազի տնտեսությունում» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 2399-Ն որոշման պահանջներով:
Հատուկ հարմարանքների (ճարմանդ, թեք հարթակներ) բացակայության դեպքում դիտահորեր, փոսորակներ և այլ տեղեր իջնելու և բարձրացնելու համար աշխատատեղում տեղադրում են մետաղական սանդուղք: Այն պետք է ունենա հորի եզրին կայուն ամրացնելու հարմարանքներ: Պետք է նախատեսել միջոցներ սանդուղքից օգտվելիս կայծերի առաջացումը կանխելու համար:
(գ) ենթակետը փոփ. 21.08.08 N 968-Ն)
դ) Դիտահորերում, հորերում, ամբարներում և նման այլ տեղերում գազավտանգ աշխատանքներ կատարող բանվորները և ինժեներատեխնիկական աշխատողները, պետք է լինեն առանց մետաղական կրունկների ու մեխերի կոշիկներով, հակառակ դեպքում կոշիկի վրա պետք է հագնել ռետինե կրկնակոշիկներ կամ աշխատատեղում փռել մեկուսիչ գորգեր (փաթեթավոր նյութեր):
ե) Բոլոր բանվորները պետք է ապահովվեն կատարվող տվյալ բնույթի գազավտանգ աշխատանքներին համապատասխանող անհրաժեշտ պաշտպանիչ միջոցներով և հարմարանքներով: Անհատական պաշտպանության միջոցները պետք է ստուգվեն և փորձարկվեն:
զ) Գազավտանգ աշխատանքներ կատարող յուրաքանչյուր բանվոր, այդ թվում բրիգադի ղեկավարը, պետք է ունենան ճկափողային կամ մեկուսացված (թթվածնային բալոնով) հակագազ: Զտող հակագազերի օգտագործումը չի թույլատրվում:
է) Ստորգետնյա վնասված գազատարների վրա ցանկացած տեսակի աշխատանքներ կատարելիս պետք է ձեռնարկվեն միջոցներ` արտահոսող գազի բռնկումը բացառելու համար: Եթե հողային աշխատանքներ կատարելիս առաջացել է գազից թունավորվելու կամ շնչահեղձ լինելու վտատգ, աշխատանքները պետք է շարունակել հակագազերով:
ը) Գազալցված միջավայրերում աշխատելիս պետք է օգտագործվեն կայծ չտվող մետաղից պատրաստված բռնակներ (բանալիներ), մուրճեր, այլ գործիքներ: Այդպիսի գործիքների բացակայության դեպքում, գործիքի կտրող և հարվածող մասերը պետք է յուղվեն թանձր քսուկներով, քսայուղերով` կայծի առաջացումը կանխելու համար:
Գազալցված միջավայրում աշխատելիս պետք է կիրառվեն տեղափոխվող պայթունապաշտպան էլեկտրալամպեր: Այդպիսի էլեկտրալամպերի միացումը էլեկտրացանցին պետք է կատարվի գազալցված միջավայրից դուրս:
թ)Տեղափոխվող էլեկտրական գործիքների հետ աշխատանքի թույլատրվում են այն անձինք, ովքեր ծանոթ են Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Սպառողների էլեկտրատեղակայանքների տեխնիկական շահագործման կանոններ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1939-Ն որոշման և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Էլեկտրակայանքների շահագործման անվտանգության կանոններ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1933-Ն որոշման պահանջներին, ինչպես նաև շինարարությունում անվտանգության տեխնիկայի վերաբերյալ ՄՆԻՊ III-4-8 «Անվտանգության տեխնիկական շինարարությունում» պահանջներին:
(թ) ենթակետը փոփ. 21.08.08 N 968-Ն)
ժ) Էլեկտրասարքերի միացումն առանց խրոցակի և վարդակի արգելվում է:
Էլեկտրասարքերի բռնակները և նրանց սնող լարերի մուտքագծերը պետք է ունենան ապահով և սարքին մեկուսացում, որի վիճակը պետք է ստուգել գործիքը աշխատողին տալուց առաջ:
Էլեկտրասարքերը պետք է անջատվեն էլեկտրացանցից աշխատանքը վերջացնելուց կամ ընդմիջման ժամանակ, ինչպես նաև էլեկտրասարքով աշխատելիս էլեկտրամատակարարման անջատման դեպքում:
ժա) Էլեկտրասարքի իրանի վրա լարում հայտնաբերելու դեպքում պետք է անհապաղ դադարեցնել նրանով աշխատանքը:
16. Անհատական պաշտպանության միջոցների օգտագործումը |
ա) Գազավտանգ աշխատանքներ կատարելիս գազալցված միջավայրում առավելապես օգտագործում են ճկափողային և որոշ դեպքերում թթվածնային մեկուսացված հակագազեր:
Զտող հակագազերի օգտագործումն արգելվում է:
բ) Ճկափողային հակագազերի պահուստը (պաշարը) գազի տնտեսությունում պետք է կազմի նրանցից օգտվող մարդկանց քանակի 5-10 % :
գ) Ճկափողային հակագազով աշխատելուց պետք է ստուգել նրա սարքինությունը: Հակագազը պիտանի է, եթե ծալքավոր խողովակը սեղմելիս շնչելը դառնում է անհնար: Հակագազի դիմակը կամ սաղավարտը պետք է ընտրվեն ըստ չափսի և կիպ նստի դեմքին` տեղիք չտալով ցավազգացողության: Ճկափողային հակագազի դիմակի կամ սաղավարտի չափը պետք է ընտրվի հակագազի ընտրման ընդհանուր կանոններին համապատասխան:
դ) Ճկափողային հակագազով աշխատելուց առաջ և աշխատանքի ընթացքում պետք է հետևել, որ ճկափողի ծայրը լինի մաքուր օդի միջավայրում, իսկ ինքը` ճկափողը` չծալվի և ինչ-որ առարկայով չսեղմվի: Ճկափողի ծայրը պետք է ամրացված լինի` հնարավոր տեղաշարժերից խուսափելու համար:
ե) Հակագազի ճկափողը պետք է ունենա 20 մմ-ից ոչ պակաս ներքին տրամագիծ, և 8 մ-ից ոչ պակաս երկարություն, բայց ոչ ավելի 15 մ-ից` ինքնաներծծող և ոչ ավելի 40 մ-ից` օդի մեխանիկական մատուցումով` հակագազերի համար:
զ) Թթվածնային մեկուսացված հակագազերը պետք է օգտագործվեն, երբ գազալցված միջավայրը հնարավոր չէ ժամանակին և ապահով օդափոխել:
Թթվածնային մեկուսացված հակագազով օգտվելու թույլտվությունը բոլոր դեպքերում պետք է տա աշխատանքների ղեկավարն այն անձանց, ովքեր ունեն բժշկական թույլտվություն, ում որ բժշկական հանձնաժողովը թույլատրել է հակագազով աշխատել և անցել են հատուկ հրահանգավորում` այդպիսի հակագազերից օգտվելու կանոնների վերաբերյալ:
Եթե վերականգնման պարկուճը մեկ կամ մի քանի անգամից աշխատել է 30 րոպեից ավելի անհրաժեշտ է այն լիցքավորել կամ փոխարինել նորով: Թթվածնային մեկուսացված հակագազով աշխատելու ժամանակը պետք է գրանցել հակագազի տեղեկաթերթիկում:
է) Աշխատողը, որը զբաղվում է թթվածնային մեկուսացված հակագազերի հատկացումով, պարտավոր է աշխատանքի ղեկավարի և հակագազի տիրոջ ներկայությամբ ստուգել հակագազի բոլոր մասերի աշխատանքն ըստ հրահանգների, որոնք կցված են յուրաքանչյուր հակագազի:
ը) Հակագազերը պետք է պահել հատուկ պահարաններում, ջեռուցիչ սարքերից ոչ պակաս 3 մ և արտաքին պատերից ոչ պակաս 0,75 մ հեռավորության վրա 250 C-ից ոչ ավելի ջերմաստիճանով շինությունում:
Հակագազերի վիճակի և պահպանման համար պատասխանատվությունը դրվում է կազմակերպության վարչակազմի կողմից նշանակված անձի վրա:
Այն անձանց, ովքեր մշտապես օգտագործում են հակագազեր, տրվում են անհատական, անվանական հակագազեր և հատկացվում են դրանք պահելու համար պահարաններ:
թ) Թթվածնային մեկուսացված հակագազերը հավաքված վիճակում դրվում են ուղղահայաց դիրքով, ընդ որում բալոնի փականը պետք է լինի փակ վիճակում:
Թթվածնային մեկուսացված հակագազերը չի թույալտրվում յուղել որևէ քսայուղով:
ժ) Օգտագործելուց հետո հակագազի ռետինե մասերն անպայման լվանում են տաք ջրի շիթով, այնպես որ, ջուրը չթափվի ճկախողովակի արտաքին մակերևույթի վրա: Լվանալուց հետո, դեմքին հպվող դիմակի կամ սաղավարտի մասը պետք է ախտահանվի:
Մետաղական բոլոր մասերը պետք է լավ մաքրել, իսկ ռետինե մասերը չորացնել տաքացված օդով: Թույլատրվում է բնական չորացում անպայման ստվերում` ծածկի տակ կամ լավ օդափոխվող շինությունում:
Հակագազի իրանը, թթվածնի մատակարարման մեխանիզմի և ավելցուկային կափույրի արտաքին մակերևույթը մաքրում են փափուկ, մաքուր լաթով:
Մաքրելուց հետո հակագազը հավաքում են և կատարում են հրահանգով նախատեսված ստուգում:
Հակագազի ռետինե մասերի ախտահանման համար կարելի է օգտագործել`
1) էթիլային սպիրտ (դենատուրիզացված),
2) թորաթթվի 3 %-ոց լուծույթ,
3) խինագոյի 0,1 %-ոց լուծույթ,
4) մանգանաթթվային կալիումի 0,5 % -ոց լուծույթ,
2.3.4. կետերում նշված լուծույթներով ախտահանումից հետո հակագազի տարրերը լվանում են ջրով և չորացնում:
ժա) Հակագազի ռետինե մասերը (դիմակը, ալիքավոր ճկախողովակը և փականը) երկար պահելու դեպքում անհրաժեշտ է փոշեպատել տալկով:
ժբ) Փրկագոտիները պետք է ունենան օդակներով ուսափոկեր, մեջքի կողմից չափվող գոտիները պարանին ամրացնելու համար:
Գոտին պետք է կապել այնպես, որ օդակները չգտնվեն թիակներից ցածր դիրքում:
Առանց ուսափոկերի գոտիների օգտագործումն արգելվում է:
ժգ) Գոտիների, զսպակեռիկների, պարանների պիտանիության աստիճանը որոշում են արտաքին զննումով և փորձարկումով:
ժդ) Գոտիների, զսպանակների, պարանների արտաքին զննումը պետք է կատարվի աշխատանքից առաջ և յուրաքանչյուր օգտագործումից հետո այն աշխատողի կողմից ում որ ամրագրված են դրանք:
ժե) Գոտին չի կարող օգտագործվել հետևյալ վնասվածքների դեպքում`
գոտկաժապավենի կամ ուսափոկերի պատռվածք (անկախ նրա մեծությունից),կոճկվող գոտիների կտրվածք` անկախ մեծությունից,գամերով կտորի պատռվածք (գոտեժապավենի, փոկերի)
Չափին չհամապատասխանող գոտիների օգտագործումը, ինչպես նաև նրանց կարելով փոքրացումը չի թույլատրվում:
ժզ) Զսպակեռիկի (կարաբինի) հիմնական անսարքությունները, որոնց պատճառով այն համարվում է ոչ պիտանի, հետևյալներն են`
փակաղակի դժվարությամբ բացվելը, դեֆորմացիան (փակաղակը չի փակվում)
ելուստների և անհարթությունների առկայությունը` ամրակապերը փակի մեջ մտնելու տեղերում,
փակաղակի հոդակապային ամրակապերի տեղում ելուստների և անկիպությունների առկայությունը,
փակաղակի զսպանակի թուլությունը,
մակերևույթների անհարթությունների ու սուր ցցվածքների առկայությունը:
ժէ) Օգտագործվող պարանի երկարությունը պետք է լինի ոչ պակաս 6 մ-ից, իսկ դիտահորերում, հավաքիչներում, փոսորակներում և խրամատներում աշխատելիս` 2 մ-ով ավելի նրանց խորությունից:
ժը) Պարանը ոչ պիտանի է համարվում այն դեպքում, երբ առկա է թելերի կտրվածք կամ այն խոնավ է:
Խոնավության դեպքում պարանը պետք է չորացնել:
ժթ) Զսպանակեռիկների համար օղակներ ունեցող փրկագոտիները ենթարկվում են ամրության փորձարկման կայուն (ստատիկ) ծանրությունով: Դրա համար երկու ճարմանդով կոճկած փորձարկվող գոտու օղակին ամրացվում են 200 կգ քաշով ծանրություն, որը 5 րոպե թողնում են կախված վիճակում: Ծանրությունը հանելուց հետո գոտու վրա չպետք է լինի վնասվածքի որևէ հետք:
Փորձարկվումը կատարվում է 6 ամիսը մեկ անգամ;
ի) Գոտկային զսպանակեռիկները ենթարկվում են փորձարկման ըստ ամրության ստատիկ ծանրությունով: Դրա համար փորձարկվող զսպանակեռիկներին ամրացվում են 200 կգ քաշով ծանրոց և այն բաց փակաղակով մնում է ծանրության տակ 5 րոպեի ընթացքում: Ծանրոցը հանելուց հետո զսպանակեռիկը պետք է ձևափոխված չլինի, իսկ ազատված փակաղակը պետք է ճիշտ և ազատորեն ընդունի իր նախկին դիրքը:
Փորձարկումը կատարվում է 6 ամիսը մեկ անգամ;
իա) Փրկապարանները ենթարկվում են փորձարկման` ըստ ամրության 200 կգ ստատիկ ծանրոցով 15 րոպեի ընթացքում: Պարանի երկարությունը չափում են փորձարկումից առաջ և հետո:
Ծանրոցը հանելուց հետո պարանի վրա չպետք է լինեն վնասվածքներ: Ծանրոցից առաջացած մնացորդային երկարացումը չպետք է գերազանցի մինչև փորձարկումը պարանի երկարության 5 մ-ին:
Փորձարկումը կատարում են 6 ամիսը մեկ անգամ:
իբ) Յուրաքանչյուր գոտուն և պարանին տրվում է գույքային համար:
իզ) Բոլոր փորձարկումները պետք է անցկացվեն կազմակերպության ղեկավարության հրամանով նշանակված հանձնաժողովով: Փորձարկումների արդյունքների հիման վրա կազմվում է ակտ: Անհատական պաշտպանության բոլոր միջոցները, որոնք չեն դիմացել փորձարկման, պետք է խոտանվեն և ոչնչացվեն:
17. Ընդհանուր պահանջներ |
ա) Աշխատատեղերի կազմակերպումը պետք է ապահովի աշխատանքների կատարման անվտանգությունը: Անհրաժեշտության դեպքում աշխատատեղերը պետք է ցանկապատվեն, ունենան պաշտպանիչ և ապահովիչ սարքավորումներ և հարմարանքները: Աշխատատեղում արգելվում է կողմնակի անձանց ներկայությունը:
բ) Մեքենաները, մեխանիզմները, սարքավորումները, գույքը, գործիքները և նրանց հարմարանքները պետք է համապատասխանեն կատարվող աշխատանքի բնույթին և գտնվեն սարքին վիճակում: Մեքենաների և մեխանիզմների շարժվող և չշարժվող մասերը` մարդկանց հնարավոր մոտեցման տեղերում, պետք է ցանկապատվեն: Արգելվում է աշխատող մեքենաները և մեխանիզմները թողնել առանց հսկողության:
|
ա) Ինչպես գազի ճնշման տակ, այնպես էլ առանց գազի գազատարների եռակցման աշխատանքներին թույլատրվում են միայն ատեստավորված եռակցողները:
բ) Էլեկտրաեռակցման և գազաեռակցման աշխատանքներ կատարելիս, ինչպես նաև էլեկտրաեռակցման և գազաեռակցման կայանքների սպասարկման ժամանակ պետք է պահպանվեն սույն տեխնիկական կանոնակարգի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Անվտանգության տեխնիկան գազի տնտեսությունում» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 2399-Ն որոշման, ՍՆԻՊ III-4-8 «Անվտանգության տեխնիկան շինարարությունում» պահանջների, էլեկտրաեռակցման աշխատանքներում անվտանգության տեխնիկայի կանոներ սահմանող տեխնիկական կանոնակարգերի, ինչպես նաև եռակցման սարքավորումներ արտադրող գործարանների հրահանգների պահանջները:
(բ) ենթակետը փոփ. 21.08.08 N 968-Ն)
գ) Յուրաքանչյուր օգտագործվող էլեկտրաեռակցման կայանք (եռակցման տրանսֆորմատոր, ագրեգատ, կերպափոխիչ) պետք է ունենա տեղեկաթերթիկ և շահագործման հրահանգ:
դ) Եռակցման աշխատանքներից առաջ և ընթացքում անհրաժեշտ է հետևել եռակցման լարերի և էլեկտրաբռնիչների մեկուսացման սարքինությանը, ինչպես նաև հպակների միացման կիպությանը: Լարերի անցկացման և յուրաքանչյուր տեղափոխման ժամանակ պետք է ձեռնարկվեն միջոցներ դրանց մեկուսացումը չվնասելու համար, ինչպես նաև միջոցներ, որոնք բացառեն լարերի հպման հնարավորությունը ջրի, յուղի պողպատյա ճոպանների, ացետիլինի ճկախողովակների, տաք խողովակագծերի հետ և այլն:
ե) Արգելվում է աշխատանքներ կատարել լարերի մեկուսացման վնասվածքի դեպքում:
զ) Եռակցման շարժական տրանսֆորմատորներում հետադարձ լարը պետք է մեկուսացված լինի այնպես, ինչպես էլեկտրաբռնիչին միացված լարը: Արգելվում է որպես հետադարձ լար օգտագործել հողանցման հաղորդաշղթան, սանիտարատեխնիկական ցանցերի (ջրատար, գազատար և այլն) խողովակները, շենքերի և տեխնոլոգիական սարքավորումների մետաղական կառուցվածքները:
է) Էլեկտրաեռակցման կայանքների մետաղական մասերը, որոնք աշխատանքի ժամանակ լարման տակ չեն գտնվում (եռակցման տրանսֆորմատորի, էլեկտրաեռակցման գեներատորի, ուղղիչի, կերպափոխիչի իրանները և այլն), ինչպես նաև եռակցվող կոնստրուկցիանները պետք է հողակցվեն ըստ համապատասխան տեխնիկական կանոնակարգերի պահանջների:
ը) Էլեկտրաեռակցման կայանքների հողակցումը պետք է կատարվի մինչև նրանց միացումը էլեկտրացանցին: Հողակցման լարի միացման համար էլեկտրաեռակցման սարքավորման վրա պետք է նախատեսված լինի 5-8 մմ տրամագծի հեղույս, որը տեղադրվում է մատչելի տեղում, «Հոդ» պայմանական նշանով: Հողակցման հաղորդիչին հաջորդական, մի քանի հողակցվող էլեկտրաեռակցման կայանքների միացումը արգելվում է: Եռակցման տրանսֆորմատորի սեղմակների վրա պետք է լինեն գրառումներ` «բարձր կողմ», «ցածր կողմ»:
Եթե եռակցվող առարկաները հողակցման սեղանին հետ չունեն մետաղական հպում, ապա եռակցվող դետալները ենթակա են հողակցման: Ժամանակավոր աշխատանքների դեպքում հողակցումը կատարվում է մինչև աշխատանքի կկիզբը և հանվում ավարտից հետո:
Հողակցման արտաքին մասը պատրաստում է մեկուսացված ճկուն հաղորդալարի միջոցով 6 մմ2 ոչ պակաս կտրվածքով: Լարի մի ծայրը սեղմակներով միացվում է եռակցվող առարկային, իսկ մյուսը` մետաղական խրոցին կամ խողովակին, որը խրվում է հողի մեջ` 1, 2 մ ոչ պակաս խորությամբ:
թ) Տեղափոխման ժամանակ եռակցման կայանքները պետք է անջատել ցանցից:
ժ) Էլեկտրաեռակցման կայանքներում պետք է նախատեսվի լարման տակ գտնվող բոլոր տարրերի (մասերի) ցանկապատումը:
ժա) Շենքերում կատարվող էլեկտրաաղեղային եռակցման մշտական աշխատանքները պետք է անցկացվեն օդափոխվող շինություններում` չվառվող նյութերից լուսաանթափանց պատերով, որոնց մակերեսը և ծավալը պետք է բավարարեն սանիտարական նորմերի պահանջներին:
Շենքերում կատարվող ոչ պարբերական բնույթի եռակցումը պետք է կատարվի աշխատատեղը լուսաթանթափանց 1,8 մ բարձրությամբ վահանակներով և չայրվող վարագույրներով սահմանազատելուց հետո: Բացօթյա եռակցման ժամանակ` մարդկանց ինտենսիվ շարժման տեղերում պետք է դնել ցանկապատեր:
ժբ) Աղեղային եռակցման համար հոսանք արտադրող անշարժ և շարժական ագրեգատների և եռակցողի միջև հեռավորությունը պետք է լինի ոչ պակաս 1,5 մ-ից:
ժգ) Բաց էլեկտրական աղեղով աշխատելուց էլեկտրաեռակցողները պետք է ապահովված լինեն սաղավարտ-դիմակով կամ պահպանիչ ապակիներով վահանակով (լուսազտիչ): Լուսազտիչը պետք է պաշտպանված լինի հասարակ ապակիով` հալված մետաղի ցայտերից կեղտոտվածությունից պաշտպանելու համար:
Էլեկտրաեռակցողի հետ համատեղ աշխատող այլ մասնագիտությունների բանվորները պետք է ապահովվեն վահաններով կամ պաշտպանիչ ապակիներով ակնոցներով (լուսազտիչ): Լուսազտիչների տեսակները պետք ընտրեն ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 11-ի «Անհատական պաշտպանության միջոցների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1631-Ն որոշման պահանջների:
(ժգ) ենթակետը խմբ. 21.08.08 N 968-Ն)
ժդ) Անձրևից և ձյունից հետո արտաքին կայանքներում ելեկտրաեռակցման աշխատանքներ կատարելիս եռակցողը հատուկ հագուստից բացի պետք է օգտագործի դիէլեկտրիկական ձեռնոցներ, ռետինե կրկնակոշիկներ և դիէլեկտրիկական գորգ:
ժե) Թաց (խոնավ) և սառը գետնից, ձյունից, ինչպես նաև շինության ներսում և դրսում սառը մետաղից պաշտպանվելու համար եռակցողները պետք է ապահովվեն հրակայուն նյութից էլաստիկ միջնաշերտով տաք ծածկոցներով, ներքնակներով արմունկակալներով, ծնկակալներով:
ժզ) Եռակցման սարքավորումը պետք է տեղաբաշխվի, տեղավորվի այնպես, որ հնարավոր լինի նրան ազատ և անվտանգ մոտենալ:
ժէ) Ացետիլենի գեներատորները պետք է տեղադրվեն խիստ ուղղահայաց վիճակով: Գեներատորը պետք է տեղադրվի եռակցման տեղից և բաց կրակից 10 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա: Գեներատորի մոտ ծխելը կտրականապես արգելվում է: Գեներատորի իրանին պետք է լինի նախազգուշագիր` «Չծխել»:
ժը) Բնակելի շենքերում, նկուղներում, ինչպես նաև բաց կրակի օջախով շինություններում գեներատորի տեղադրումը, որպես կանոն չի թույլատրվում: Նշված շինություններում գեներատորով աշխատանքներ կատարելու անհրաժեշտության դեպքում, հնարավոր է`
հանգցնել բաց կրակը,
շինությունը լավ օդափոխել,
գեներատորը տեղավորել մեկուսացված, 300 մ3 ոչ պակաս ծավալով շինությունում և հետևել, որ մրանից 5 մ-ից պակաս հեռավորության վրա բաց էլեկտրալարեր չլինեն:
ժթ) Եռակցող ագրեգատը շինության ներսում տեղադրելու դեպքում պետք է փակցվի պլակատ` «մի/ նայիր եռակցման բոցին (բռնկմանը)» մակագրությամբ, իսկ եռակցման տեղը պետք է ցանկապատվի բաց գունավորումով շարժական վահանակներով: Կողմնակի անձանց ներկայությունը եռակցման վայրում չի թույլատրվում:
ի) Գեներատորը փողոցում տեղադրելիս, նրա մոտ պետք է գտնվի աշխատողներից որևէ մեկը` հետևելու համար, որ գեներատորից 10 մ հեռավորության վրա բաց կրակով մարդ չլինի (վառած լուցկիով, ծխախոտով և այլն):
իա) Միաժամանակ մի քանի եռակցման տրանսֆորմատորների օգտագործման դեպքում, նրանք պետք է տեղադրվեն իրարից առնվազն 0,35 մ հեռավորության վրա:
Տրանսֆորմատորների և ացետիլային գեներատորի միջև հեռավորությունը պետք է լինի 3 մ-ից ոչ պակաս:
Եռակցման լարերը պետք է անցկացնել թթվածնի, ացետիլենի և ուրիշ այլ այրվող գազերի խողովակագծերից 1 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա:
իբ) Արգելվում է էլեկտրաեռակցման լարերը տեղադրել ացետիլենի և թթվածնի ճկախողովակների, գործող գազատարների հետ միևնույն ընդանուր խրամուղում:
իգ) Ացետիլենի շարժական գեներատորների համար պետք է ունենալ տեղեկաթերթիկ և արտադրող գործարանի շահագործման հրահանգ: Շահագործումից առաջ գազաեռակցման սարքը պետք է փորձարկվի:
Ացետիլենի և թթվածնի ռեդուկտորները առնվազն եռամսյակը մեկ պետք է փորձարկվեն:
իդ) Ացետիլենի շարժական ապարատների շահագործման ժամանակ արգելվում է`
կալցիումի կարբիդը լցնել թաց արկղերի կամ ցանցազամբյուղների մեջ,
կալցիումի կարբիդը ապարատի մեջ լցնել շահագործման հրամաններով սահմանված նորմայից ավելին,
մեկ գեներատորից աշխատանքներ կատարել մի քանի այրիչներով կամ կտրոցներով,
ապարատի աշխատանքի արտադրողականությունը բարձրացնել տեղեկաթերթիկով նախատեսվածից ավելի,
անջատել ավտոմատ կարգավորիչները, տեղադրել ացետիլենի գեներատորները շինություններում, որտեղ հնարավոր է այնպիսի նյութերի անջատում, որոնք ացետիլենի հետ միասին առաջացնում են ինքնապայթող խարնորդներ կամ ամջատում են դյուրավառ նյութեր, ինչպես նաև գործող կաթսայատներում և ճնշակների ու օդամուղների օդի առման տեղերի մոտ,
անցումներում, մարդկանց կուտակման վայրերում, չլուսավորված տեղերում տեղադրել ացետիլենային գեներատորներն առանց ցանկապատի և հսկողության:
իե) Արգելվում է բացել միջին ճնշման բոլոր տեսակի գեներատորների թորանոթների բեռմնավորման հարմանքի կափարիչը` մինչև ճնշման տակ գտնվող գազի լրիվ բացթողումը:
իզ) Օդի բացասական ջերմաստիճանի դեպքում պետք է օգտագործել հատուկ գեներատորներ կամ գեներատորը տեղավորել լավ ճերմամեկուսացված խցերում:
իէ) Եռակցման ժամանակավոր աշխատանքների դեպքում թույլատրվում է գեներատորը տեղակայել 300 մ3-ից ոչ պակաս ծավալով օդափոխվող շինություններում:
իը) Արգելվում է առանց հսկողության թողնել լիցքավորված բալոնները ացետիլենի գեներատորն աշխատանքի ընդմիջումներին, իսկ աշխատանքի վերջում դրանք պետք է հավաքվեն պահելու համար հատկացված տեղերում:
իթ) Չի թույլատրվում եռակցման աշխատանքներ կատարել, երբ գեներատորի ջերմաստիջանը 500 C-ից բարձր է:
լ) Արգելվում է կարբիդը հրել պողպատյա ձողերով, քանի որ այն կարող է կայծ և պայթյուն առաջացնել: Կարբիդը պետք է նախապես մանրացնել:
լա) Գազի արտահոսքի տեղերը ինչպես գեներատորում, այնպես էլ ճկախողովակներում որոշում են օճառի էմուլսիայի օգնությամբ:
լբ) Պայթյունից խուսափելու համար անհրաժեշտ է բացառել ապարատի ջրի, բալոնների, այրիչների, սարքի և ճկախողովակների մեջ յուղի թափանցման հնարավորությունը:
լգ) Գեներատորի իրանի մաքրումը կարբիդի շլամից և նրա ամբողջական լվացումը պետք է կատարել ոչ պակաս, քան ամիսը երկու անգամ:
լդ) Սառած ացետիլենի գեներատորները և գազի բալոնների փականները թույլատրվում է տաքացնել միայն գոլորշիով և մաքուր տաք ջրով (յուղեր չպարունակող):
լե) Շինության ներսում շարժական գեներատորները թույլատրվում է տաքացնել բաց կրակի աղբյուրից առնվազն 10 մ հեռավորույան վրա` ապահովելով շինության օդափոխությունը:
լզ) Պայթունից խուսափելու համար թթվածնի բալոնները տեղափոխելիս կամ նրանց հետ աշխատելիս արգելվում է`
բալոնները ենթարկել բարձր ջերմաստիճանի ազդեցությանը,
բալոնի ռեդուկտորին կամ փականին դիպչել յուղոտ կամ ճարպոտ ձեռքերով և գործիքներով,
բալոնները տեղափոխել միացված ռեդուկտորներով,
բալոնները թողնել տրանսպորտի և անցորդների հնարավոր շարժման տեղերում,
թթվածնի բալոնների սառած գլխիկները տաքացնել բաց կրակով` գոլորշու կամ տաք ջրի փոխարեն,
բալոնները վայր գցել կամ ենթարկել հարվածի
լէ) Եռակցողներին արգելվում է կատարել ռեդուկտորների և փականների ինքնուրույն նորոգում, դրանք բացելով: Եռակցման սարքավորման յուրաքանչյուր անսարքության մասին պետք է հայտնել վարպետին կամ աշխատանքների ղեկավարին:
լը) Գազերով լիցքավորված բալոնները պետք է ապահովել ուղղահայաց դիրքով, դրանց պահպանման համար պիտանի շինություններում:
Թթվածնի և ացետիլենի բալոնները պետք է պահել առանձին, տեղավորելով դրանք հատուկ բներում (խոռոչներում) եռակցման աշխատանքների տեղից 5 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա:
լթ) Արգելվում է նույն շինությունում միաժամանակ պահել հեղուկացված գազի ու թթվածնի լիքը կամ դատարկ բալոններ:
խ) Լիքը և դատարկ բալոնները պետք է պաշտպանվեն հոսանքատար լարերի հետ հպվելուց:
Բալոնների և հոսանքատար լարերի միջև հեռավորույունը պետք է լինի ոչ պակաս 1 մ-ից:
խա) Արգելվում է թթվածնի համար օգտագործել ռեդուկտորներ և ճկախողովակներ, որոնք նախկինում օգտագործվել են հեղուկացված գազով աշխատելիս:
խբ) Հեղուկացված գազով բալոնների փականները պետք է ծածկել թասակներով: Առանց ապահովիչ թասակների բալոնների ընդունումը, պահպանումը և աշխատանքի համար բացթողումը արգելվում է :
Բալոնները պետք է ներկված լինեն համապատասխան գույնով և ունենան ճնշման տակ աշխատող անոթների անվտանգ շահագործման և կառուցվածքի նորմեր սահմանող տեխնիկական կանոնակարգերով նախատեսված մակագրություն:
խգ) Կալցիումի կարբիդով թմբուկների բացումը թույլատրվում է միայն այնպիսի գործիքներով և հարմարանքներով, որոնք բացառում են կայծի առաջացման հնարավորությունը: Կալցիումի կարբիդը աշխատատեղերում պետք է պահել կիպ փակվող կափարիչով տարողություններում: Դատարկ տարողությունները պետք է պահել դրա համար հատուկ առանձնացված տեղերում:
խդ) Կալցիումի կարբիդը պետք է պահել չոր, լավ օդափոխվող հրակայուն շինություններում` թեթև ծածկով և արտաքին էլեկտրալուսավորմամբ: Արգելվում է նույն շինությունում միասին պահել կարբիդով թմբուկները և սեղմած գազով բալոնները, ինչպես նաև քսայուղերը, թթվածնով, ացետիլենով և այլ պայթունավտանգ ու այրվող գազերով լցված բալոնները: Կալցիումի կարբիդի թմբուկները պետք է պահվեն արտադրական (տեխնոլոգիական) հրահանգների պահանջներին համապատասխան:
խե) Աշխատանքների կատարման տեղում անհրաժեշտ է թթվածնի և ացետիլենի բալոնները պաշտպանել արևի ճառագայթների ուղղակի ազդեցությունից: Արգելվում է օգտագործել անսարք ճնշաչափերով կամ առանց դրանց ռեդուկտորներ:
խզ) Բալոնից թթվածնի առումը կարելի է շարունակել այնքան ժամանակ մինչև որ մնացորդային ճնշումը լինի ոչ պակաս, քան 0,05 ՄՊա (0,5 կԳ/սմ2), իսկ ացետիլենի դեպքում` ոչ ցածր հետևյալ ցուցանիշներից (աղյուսակ 4)`
Աղյուսակ 4 |
N/N |
Օդի ջերմաստիջանի, 0C |
Թույլատրելի նվազագույն մնացորդային ճնշումը ՄՊա (կԳ/սմ2) |
1. |
Ցածր 0-ից |
0,05 (0,5) |
2. |
0-15 |
0,1 (1) |
3. |
16-25 |
0,2 (2) |
4. |
26-35 |
0,3 (3) |
ծ) Ճկախողովակները մինչև այրիչին կամ կտրիչին միացները պետք է փչամաքրվեն գազով:
ծա) Ճկախողովակների միացումը բալոններին և սարքերին, ինչպես նաև միմիյանց հետ պետք է կատարվի ծգողի գույքային անուրներով: Արգելվում է Ճկախողովակներն ամրացնել մետաղալարով:
ծբ) Կալցիումի կարբիտի մանրացումը կատարող բանվորները պետք է ապահովված լինեն պաշտպանիչ ակնոցներով, իսկ կարբիդի տիղմային մնացորդները գեներատորից դատարկողները` ռետինե ձեռնոցներով:
Տիղմային մնացորդները գեներատորից պետք է դատարկել հատուկ անունների մեջ և թափել առանձնացված վայրերում:
|
ա) Արտաքին օդի ցածր ջերմաստիջանների դեպքում բացօդյա աշխատանքներ կատարելիս սպասարկող և նորոգող անձնակազմի համար աշխատանքային օրվա տևողությունը, ինչպես նաև տաքանալու ընդմիջումների տևողությունները պետք սահմանվեն գործող օրենսդրությանը համապատասխան:
բ) Ճանապարհների երթեվեկելի մասերում աշխատանքներ կատարելիս` բանվորները պետք է հագնեն (կրեն) նարնջագույն ժիլետներ (բաճկոնակներ):
գ) Ճաշի ընդմիջման ժամանակ արգելվում է գտնվել դիտահորերում, խրամուղիներում, փոսորակներում, գազակարգավորիչ կետերի (ԳԿԿ) շինություններում:
դ) Հակակոռոզիոն էլեկտրապաշտպանության միջոցներով կահավորած ստորգետնյա գազատարներում նորոգման աշխատանքներ սկսելուց առաջ պետք է ձեռնարկվեն միջոցներ` կայծառաջացման հնարավորությունը բացառելու համար: Այդ նպատակով պետք է անջատվեն պաշտպանիչ կայանքները գազատարների անջատող հատվածներում, և տեղակայվեն միջակապեր:
ե) Ցածր ճնշման գազատարում գազի արտահոսքի հետևանքով նրա բռնկման առաջացման դեպքում բոցի մարումը, կախված օջախի բնույթից, պատք է կատարվի հետևյալ եղանակներից որևէ մեկով`
գազի արտահոսքի տեղը կավաքսուք ծեփելով,
բոցի վրա գցելով թրջված բրեզենտ կամ թաղիք,
բոցը «կտրել» ջրի, օդի կամ չեզոք գազի (ազոտ, ածխաթթու գազ) շիթով:
Բարձր և միջին ճնշման գազատարներում կրակը հանգցնելու համար նախ պետք է սողնակների մասնակի փակման միջոցով իջեցնել գազի ճնշումը` մինչև ցածր ճնշման, սակայն ոչ պակաս 400 Պա (40 մմ ջ.ս), որոից հետո կիրառել բոցը հանգցնելու նշված եղանակներից մեկը:
զ) Դիտահորեր, թունելներ, հորաններ իջնելուց առաջ աշխատողները պետք է հագնեն և կոճկեն պարաններով փրկագոտիներ: Պարանների ազատ ծայրերը պետք է պահեն վերևում մնացող բանվորները` անհրաժեշտության դեպքում օգնություն ցույց տալու համար: Գործող գազատարի դիտահորում, թունելում, փոսորակում նորոգման աշխատանքներ կատարելու համար թույլատրվում է`
միաժամանակ այնտեղ իջնել երկուսից ոչ ավելի մարդ` հակագազերով, կոճկված փրկագոտիներով և պարաններով:
է) Շինություններում, դիտահորերում, հավաքիչներում և այլ փակ կառույցներում աշխատանքներ սկսելուց առաջ պետք է այդպիսիք օդափոխել, իսկ հետո պարբերաբար ստուգել օդում գազի առկայությունը:
ը) Դիտահորերում, փոսորակներում, խրամուղիներում աշխատելիս` պետք է հետևել քամու ուղղությանը: Սպասարկող բանվորները պետք է գտնվեն քամահարվող կողմում: Այնտեղ պետք է դրվեն նաև հակագազերի Ճկախողովակների ազատ ծայրերը:
թ) Ճանապարհի (փողոցի) երթևեկելի մասում աշխատանքներ կատարելիս` բանվորների բրիգադը պետք է անցնի նախնական հրահանգավորում` աշխատանքների ղեկավարի կողմից` աշխատանքների կատարման անվտանգության միջոցառումների և ճանապարհային երթևեկության կանոնների մասին:
ժ) Աշխատանքներն սկսելուց առաջ, բաց դիտահորից 5 մ հեռավորության վրա, տրանսպորտի շարժման կողմից պետք է տեղադրվեն ցանկապատեր, իսկ 10-15 մ վրա` նախազգուշացնող նշան` «Ճանապարհային աշխատանքներ»:
ժա) Փողոցներում, անցուղիներում, բակերում հողային և հորատման աշխատանքներ սկսելուց առաջ պետք է կանչել այն կազմակերպությունների ներկայացուցիչներին, որոնք տվյալ մասում ունեն ստորգետնյա կառույցներ, այդ կառույցների ճիշտ տեղը ցույց տալու համար, կամ ներկա գտնվեն աշխատանքների կատարման ընթացքում` կառույցների վնասվելը կանխելու համար: Աշխատանքների կատարումը պետք է համաձայնվի տեղական ինքնակառավարման մարմինների հետ:
ժբ) Գազատարի ուղեգծում հորատման աշխատանքներ կատարելիս` տրանսպորտի շարժման կողմից պետք է ի ցույց դրվեն նախազգուշացնող նշաններ` աշխատանքի կատարման տեղից 5 մ հեռավորության վրա:
ժգ) Եթե գազատարի հերմետիկությունն ստուգելու նպատակով հորատանցքը բացվում է ձեռքի գործիքներով, ապա սեպերը խրող բանվորները չպետք է կանգնեն դեմ-դիմաց` մուրճով աշխատելու ժամանակ հնարավոր վնասվածքներից խուսափելու համար:
ժդ) Այն դեպքում, երբ հորատման աշխատանքներ կատարելիս օգտվում են շիկացված սեպերից, պետք է զգույշ լինել անցքերից ժայթքող բնահողից և գոլորշուց` այրվածքներից խուսափելու համար: Նման աշխատանքներ կատարելիս բանվորները պետք է հագնեն պաշտպանիչ ակնոցներ և ձեռնոցներ:
ժե) Ճանապարհային ծածկերում հորատման աշխատանքներ կատարելիս` պետք է զգույշ լինել, քանի որ բնահողի (ծածկի) դիմադրության կտրուկ փոփոխությունը փորող գործիքի նկատմամբ կարող է հանգեցնել էլեկտրահատիչի հանկարծակի հետհարվածի, ինչը կարող է աշխատողին վնասվածք հասցնել:
ժզ) Հորատանցքերի փչամաքրման ժամանակ անհրաժեշտ է կրել պաշտպանիչ ակնոցներ:
ժէ) Հորատանցքերում գազի առկայությունն ստուգում են սարքերով:
Թույլատրվում է հորատանցքի ստուգումը բաց կրակով, եթե դրանք գտնվում են շենքերի պատերից, շինություններից, ստորգետնյա հավաքիչներից և դիտահորերից 3 մ-ից ավելի հեռավորության վրա: Եթե կրակով ստուգման ժամանակ բոցավառում տեղի չի ունենում, ապա այդ հորատանցքերը լրացուցիչ պետք է ստուգվեն գործիքով, քանի որ կրակով կարող են հայտնաբերվել գազի արտահոսքերը միայն այն դեպքերում, երբ հորում առաջանում է գազի բավականին մեծ կոնցենտրացիայի խառնուրդ:
ժը) Հորատանցքերում գազի առկայությունը կրակով ստուգելիս, այրվածքներից խուսափելու համար, նախ պետք է ստուգել հորի բերանը` պարզած ձեռքի հեռավորությամբ և բռնկման բացակայության դեպքում կրակն իջեցնել հորի մեջ:
ժթ) Փողոցներում և բակերում հողային աշխատանքներն սկսելուց առաջ անհրաժեշտ է`
աշխատատեղն ամբողջ պարագծով ցանկապատել,
փողոցում աշխատանքներ կատարելիս` տրանսպորտի շարժման ուղղության 5 մ-ի վրա տեղադրել նախազգուշացնող նշաներ,
մութն ընկնելիս ցանկապատի վրա, տրանսպորտի մոտենալու կողմից 1,5 մ բարձրության վրա տեղադրել ազդանշանային կարմիր լույս, իսկ աշխատատեղը լուսավորել լուսարձակներով կամ շարժական էլեկտրական լամպերով, որոնք տեղադրվում են 2 մ-ից ոչ պակաս բարձրության վրա, ընդ որում, էլեկտրալարը պետք է ունենան հուսալի մեկուսացում և գտնվի ռետինե ճկախողովակում, իսկ էլեկտրալամպերի վրա պետք է հագցվեն ապահովիչ ցանցեր:
ի) Տրամվայի և երկաթուղու գծերի վրա, ինչպես նաև գծերին անմիջականորեն մոտ աշխատելիս պետք է տեղադրել ազդանշան` «Դանդաղ ընթացք», իսկ ցանկապատերը տեղադրել, կախված շարժակազմի եզրաչափերից և գծերի կորությունից, սակայն ռելսից 1 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա: Երկաթգծերը հատելիս, փոսորակների և խրամուղիների պատերը տրամվայի կամ գնացքի գծերին մոտ տեղամասում, պարտադիր կարգով պետք է ամրացվեն ոչ պակաս 5 մ երկարությամբ` փլվածքներից խուսափելու համար:
իա) Փոսորակների և խրամուղիների փորման աշխատանքները պետք է կատարվեն ըստ ՍՆԻՊ III-4-8 «Անվտանգության տեխնիկան շինարարությունում» պահանջների: Խրամուղիների կամ փոսորակների փորման ժամանակ դրանց եզրերին պետք է թողնել առնվազն 0,5 լայնությամբ անցումներ:
իբ) Փոսորակների և խրամուղիների փորման ժամանակ ճանապարհածածկերի նյութերը (գլաքար, ասֆալտ, բետոն) անհրաժեշտ է դասավորել մի կողմի վրա և հողով չծածկել:
իգ) Խրամուղիների և փոսորակների պատերի թեքությունները` բնահողի բնական խոնավության և ստորգետնյա ջրերի բացակայության պայմաններում, պետք է ընդունվի ոչ ավելի, քան նշված է Աղյուսակ 5-ում:
Աղյուսակ 5. |
N/N |
Բնահողը |
Պատերի թեքության (նրա բարձրության հարաբերությունը հիմքին) ոչ ավելի, փորվածքի խտության դեպքում, մ | ||
մինչև 1.5 |
մինչև 3.0 |
3.0 ավելի | ||
1. |
Լիցք` բնական խոնավության (չխտացված) |
1:0.67 |
1:1 |
1:1.25 |
2. |
Ավազոտ և կոպիճային |
1:0.5 |
1:1 |
1:1 |
3. |
Կավավազ |
1:0.25 |
1:0.67 |
1:0.85 |
4. |
Ավազակավ |
ուղղաձիգ |
1:0.5 |
1:0.75 |
5. |
Կավ |
ուղղաձիգ |
1:0.25 |
1:0.5 |
6. |
Փխրահող |
ուղղաձիգ |
1:0.5 |
1:0.5 |
իդ) Մինչև 3 մ խորությամբ փոսորակների և խրամատների ուղղաձիգ պատերի ամրակապման կառուցվածքը, որպես կանոն, պետք է լինի գույքային տարրերով: Ամրակապերը կատարում են տիպային նախագծերով` հաշվի առնելով աղյուսակ 6-ի պահանջները:
3 մ-ից ավելի խորությամբ փոսորակների և խրամուղիների ամրակապումը պետք է կատարվի անհատական նախագծերով:
իե) Հողային աշխատանքներ կատարելիս պետք է ապահովվել խրամուղիների և փոսորակների պատերի վիճակների պարբերական հսկողությունը: Պատերի փլուզման և քանդման դեպքերում պետք է ձեռնարկել միջոցներ` դրանց ամրակապման համար:
Ստորգետնյա ջրերի ուժեղ ներհոսքի դեպքում կիրառում են ագուցային ցանկապատեր (շպունտային):
իզ) Շեպերում (թեք պատերում) խոշոր քարեր հայտնաբերելու դեպքում պետք է այդպիսիք իջեցնել դեպի շեպի ներքևի մասը կամ դուրս հանել: Քարերը հանելու ժամանակ ներքևում գտնվող բանվորները պետք է հեռանան վտանգավոր տեղերից:
իէ) Փոսորակի կամ խրամուղու վրայով անցումը թույլատրվում է միայն հարթակներով կամ կողաճաղեր ունեցող անցման կամրջակներով: Կամրջակի լայնությունը պետք է լինի ոչ պակաս քան 0,5 մ:
Փոսորակ կամ խրամուղի իջնելը թույլատրվում է միայն սանդուղքներով:
իը) Փոսորակների կամ խրամուղիների փորման տեղերում բոլոր տեսակի էլեկտրական մալուխների առկայության դեպքում չի կարելի օգտագործել հարվածող գործիքներ, որոնք կարող են վնասել մալուխը: Մալուխների բացումը պետք է կատարել դրանք շահագործող կազմակերպությունների ներկայացուցիչների ներկայությամբ` մալուխների հնարավոր վնասվածքները և բանվորների հոսանքահարման երևույթները բացառելու միջոցների պահպանմամբ:
իթ) Հողային աշխատանքների ժամանակ մալուխներ հայտնաբերելիս դրանք պետք է հուսալի կերպով կախել` ճկվելուց ու կտրվելուց խուսափելու համար, և կանչել մալուխները շահագործող կազմակերպության ներկայացուցչին: Եթե աշխատանքները երկարատև են, ապա մալուխները պետք է վերցնել փայտյա պատյանների մեջ, որոնց վրա կանգնելն արգելվում է:
Աղյուսակ 6 |
N/N |
Բնահողային պայմանները |
Խրամուղու խորությունը, մ |
Ամրակապման վահանները |
1. |
Հողաշերտեր` բնական խոնավության, ստորգետնյա ջրերի բացակայությամբ կամ դրանց աննշան խոսքով |
մինչև 3 |
լուսաճեղքերով |
2. |
Նույնը |
3-5 |
հոծ |
3. |
Հողաշերտեր` ավազոտ և տարբեր, բարձր խոնովությամբ |
անկախ խտությունից |
հոծ |
լ) Ձմռանը մալուխները բացելիս պետք է նրանց վրայի սառած բնահողը նախապես տաքացնել:
լա) Սառած բնահողը ձեռքով քանդելու դեպքում արգելվում է սեպերը բռնել ձեռքով: Դրա համար բանվորները պետք է ապահովվեն հատուկ բռնիչներով:
լբ) Բետոնե և ասֆալտաբետոնե ճանապարհածածկերը պնևմատիկ մուրճերով քանդող բանվորներն աշխատանքի ժամանակ պարտադիր պետք է հագնեն պաշտպանիչ ակնոցներ:
լգ) Փոսորակի կամ խրամուղու մեջ գործիքներ և նյութեր նետելն արգելվում է, դրանք պետք է իջեցնել պարանով կամ փոխանցել ձեռքից ձեռք` դժբախտ պատահարներից խուսափելու համար:
լդ) Էքսկավատրով բնահողը քանդելիս արգելվում է գտնվել էքսկավատորի սլաքի շրջադարձի գոտում և բարձվող մեքենայի թափքում:
լե) Աշխատանքի ավարտից հետո պահանգների (քանդած շինանյութերի) հեռացումը փոսորակներից և խրամուղիներից պետք է կատարել աստիճանաբար` ներքևից, բնահողի ետ լիցքին համապատասխան չափով և ամրակապերը տեղափոխելով:
լզ) Ձեռքի գործիքները, որոնք տրվում են բանվորներին հորատման աշխատանքներ կատարելու համար, պետք է լինեն սարքին վիճակում: Անսարք գործիքներով աշխատելն արգելվում է :
լէ) Ծանր և սովորական մուրճերի, բահերի կոթերը պետք է հուսալիորեն ամրացված լինեն:
Մուրճերի կոթերը պետք է լինեն կլորավուն (օվալաձև), լավ հղկված մակերևույթով և աստիճանաբար հաստանան դեպի պոչամասը:
Մուրճերի և այլ հարվածող գործիքների հարվածող մակերևույթները չպետք է ունենան անհարթություններ և ծլեպներ:
Անսարք գործիքներով աշխատելն արգելվում է:
լը) Օգտագործվող օդաճնշական (պնևմատիկ) գործիքները պետք է ապահովեն անվտանգ աշխատանքը, գործիքի աշխատող մասերը պետք է հուսալիորեն ամրացված լինեն:
լթ) Օդաճնշական գործիքների բռնակների վրայի կափույրները պետք է կարգավորված լինեն, հեշտորեն բացվեն և կառավարման կոճակին սեղմելը դադարեցվելուց հետո արագորեն փակվեն: Փակ վիճակում կափույրները պետք է օդ բաց չթողնվեն:
խ) Օդաճնշական գործիքներով աշխատանքներին թույլատրվում են հատուկ հրահանգավորված բանվորները, որոնք ծանոթ են այդ գործիքով աշխատելու անվտանգության կանոններին:
խա) Օդաճնշական գործիքներին ճկախողովակների միացումը և անջատումը թույլատրվում է կատարել օդի մատուցումը դադարեցվելուց հետո: Միացումից առաջ ճկախողովակը պետք է փչամաքրվի:
Օդի մատուցումը պետք է կատարել գործիքն աշխատանքի պատրաստ լինելուց հետո:
խբ) Արգելվում են օդաճնշական գործիքների մասերի շտկումը, կարգավորումը և փոխարինումը աշխատանքային վիճակում:
խգ) Խողովակների մեկուսացման աշխատանքներին թույլատրվում են այն բանվորները, որոնք անցել են մասնագիտական ուսուցում, գործնականում ծանոթ են աշխատանքների կատարման եղանակներին և մեկուսացման աշխատանքների անվտանգության կանոնների պահանջներին:
խդ) Բիտումային մածուկի պատրաստման համար կաթսաներն անհրաժեշտ է տեղադրել գոյություն ունեցող շինություններից (տներից, խորդանոցներից, պահեստներից և այլն) 40 մ ոչ պակաս հեռավորության վրա: Մի քանի կաթսա տեղադրելիս նրանց միջև հեռավորությունը պետք է լինի 5 մ-ից ոչ պակաս:
խե) Հարթակը, որտեղ կատարվում են մեկուսացման աշխատանքներ, պետք է լինի հարթ, առանց փոսերի և ցցվածքների (անհարթությունների): Կաթսաների մոտ մինչև 5 մ հեռավորության վրա չպետք է լինեն կողմնակի առարկաներ և աղբ (թափոններ):
Հարթակը, որտեղ նախապատրաստում են բիտումը, պետք է կահավորված լինի հրդեհի մարման միջոցներով (բահերով, կրակմարիչներով և այլն):
խզ) Կաթսաներ տեղադրելիս պետք է ապահովվի ազատ անցումը դեպի մեկուսիչ նյութերի և վառելիքի պահելու տեղերը:
խէ) Շարժական կաթսաներ տեղադրելիս` դրանք անհրաժեշտ է լավ ամրացնել` պատահական տեղաշարժերից և շրջվելուց խուսափելու համար:
խը) Բիտումի տաքացման կաթսան թույլատրվում է բեռնավորել բիտումով ծավալի 3/4 չափով` տաք մածուկի թափվելը եզրերից բացառելու համար: Բիտումային մածուկը պատրաստելիս կաթսան պետք է փակվի հանվող կամ հոդակապով բացվող կափարիչով, որը պետք է ունենա անցք` ջերմաչափի համար:
խթ) Բիտումը պատրաստելիս, ինչպես նաև տաք բիտումը տեղադրելիս` նրա արտանետումից և աշխատողների այրվածքներ ստանալուց խուսափելու համար չի կարելի թույլ տալ, որ բիտումի մեջ ջուր լցվի:
ծ) Մածուկի տեղափոխումը կաթսայից աշխատատեղ պետք է կատարվի կափարիչներով հատուկ կոնաձև դույլերով (լայնացող մասը դեպի ներքև), որոնց մեջ մածուկը լցվում է երկարակոթ շերեփով` դույլի ծավալից ոչ ավելի:
ծա) Տաք բիտումային մածուկի հետ աշխատելու համար նախատեսված ամբողջ մանր գույքը (դույլերը, շերեփները, ձագարները և այլն), պետք է լինեն սարքին վիճակում և աշխատանքներից առաջ պարտադիր ստուգվեն:
ծբ) Տաք մածուկի մատուցումը խրամուղի պետք է կատարվի չճկվող հենարանից, խիստ ուղղահայաց ուղղությամբ: Բանվորը կարող է դույլը վերցնել միայն դույլը խրամուղու հատակին դնելուց հետո:
ծգ) Տակառները կամ այլ տարողությունները, որոնցում պատրաստվում է հիմնաներկը (գրունտը), պետք է հուսալիորեն փակվեն: Բենզինի գոլորշիների պայթյունից խուսափելու համար արգելվում է խցանները ներպտտել կամ պտուտահանել մուրճով և հատիչով, ինչպես նաև այլ միջոցներով, որոնց դեպքում հնարավոր է կայծի առաջացում:
ծդ) Երթևեկելի մասում գտնվող դիտահորերի կափարիչները բացելուց առաջ, տրանսպորտի շարժման ուղղությամբ` հողից 10 մ ոչ պակաս հեռավորության վրա պետք է տեղադրվի նախազգուշացնող նշան` «Ճանապարհային աշխատանքներ»: Օրվա մութ ժամերին դիտահորերի ստուգման ժամանակ սպասարկող փականակագործները պետք է կարմիր լույսի լապտերով ազդանշաններ տան տրանսպորտի վարորդներին: Նշանի կողմի չափը պետք է լինի 550 մմ-ից ոչ պակաս:
ծե) Վերլուծիչով կամ նման այլ գործիքով դիտահորում գազի առկայությունն ստուգելիս հորի կափարիչի վրայի անցքով հորի մեջ պետք է իջեցվի օդի նմուշը վերցնելու ճկախողովակը: Այնուհետև խողովակը հանում են և կատարում վերցված նմուշի ստուգում: Արգելվում է օդի ստուգում անցկացնել, երբ գազավերլուծիչի ճկախողովակը գտնվում է հողում:
Եթե հորի կափարիչն անցք չունի, պետք է կափարիչի մի կողմը բարձրացնել 50-80 մմ չափով և նրա տակ դնել փայտյա տակդիր: Կափարիչը պետք է բացել հատուկ կեռիկով: Ձեռքով կափարիչը բարձրացնելն արգելվում է :
ծզ) Արգելվում է կատարել գազավորված օդի նմուշի ստուգում շինություններում, հավաքիչներում և հորերում ոչ պայթունապաշտպան վերլուծիչով: Նշված տեղերում այդպիսի վերլուծիչների օգտագործման դեպքում թույլատրվում է վերցնել միայն օդի նմուշը, իսկ դրա ստուգումը պետք է կատարել այդ շինություններից դուրս:
ծէ) Արգելվում են ծխել և օգտվել բաց կրակից դիտահորերի, հավաքիչների և շենքերի նկուղների գազալցվածությունն ստուգելիս:
ծը) Ուղեգծի շրջայցերի ժամանակ շրջայցող փականագործին արգելվում է իջնել գազի դիտահորերի, ինչպես նաև ստորգետնյա մյուս կառույցների դիտահորերը:
ծթ) Խտուցքահավաքիչների սպասարկման աշխատանքները պետք է կատարեն երկու հոգով, որոնցից մեկը հանդիսանում է ավագ:
Խտուցքահավաքիչից խտուցքի պոմպահանումն իրականացնող բանվորներն աշխատանքներն սկսելուց առաջ պարտավոր են ստուգել պոմպի սարքինությունը:
Բանվորները պետք է իրենց մոտ ունենան կարգագրում (հրահանգում) մշված աշխատանքները կատարելու համար անհրաժեշտ գործիքներ և նյութեր:
կ) Փողոցի երթևեկելի մասի տակ տեղակայված խտուցքահավաքիչից խտուցքը հեռացնելիս բանվորները պետք է կանգնեն դեմքով դեպի շարժվող տրանսպորտը: Պոմպահանման աշխատանքներն սկսելուց առաջ պետք է դրվի նախազգուշացնող նշան` «Ճանապարհային աշխատանքներ», տրանսպորտի շարժման ուղղությամբ` աշխատատեղից 10-15 մ հեռավորության վրա: Երկկողմանի երթևեկության դեպքում նշանները պետք է դրվեն երկու կողմից: Բանվորները պետք է հագած լինեն նարնջագույն ժիլետներ:
Նշանի կողմի չափը պետք է 550 մմ-ից պակաս չլինի:
կա) Խտուցքի մեխանիկական արտահանման ժամանակ մեքենան պետք է կանգնեցնել այնպես, որ շարժիչը գտնվի խտուցքահավաքիչի նկատմամբ հողմակողմ մասում:
Խտուցքահավաքիչից խտուցքի պոմպահանման ժամանակ լցվող տարողության կափարիչը պետք է պոմպի աշխատանքի ողջ ընթացքում լինի բաց:
կբ) Գազատարերից խտուցքի պոմպահանման ժամանակ պետք է նախատեսել միջոցառումներ` գազի ճնշման անկումը թույլ չտալու համար: Այն դեպքում, երբ գազատարում կուտակված գազի խտուցքը պատճառ է հանդիսացել սպառողների գազամատակարարման դադարեցմանը, պետք է փակել սպառողներին մատակարարող գազատարների մուտքի փականները, որպեսզի կանխվի գազի անսպասելի մատուցումը գազի սարքերին (ագրեգատներին): Հետագա աշխատանքներն անհրաժեշտ է կատարել հաստատված հրահանգին համապատասխան:
կգ) Խտուցքի պոմպահանման ավարտի ստուգումը կրակի միջոցով` արգելվում է:
կդ) Խտուցքի պոմպահանման ժամանակ կրակ վառելը և ծխելը, ինչպես նաև աշխատատեղին կողմնակի անձանց մոտենալն արգելվում են:
կե) Բարձր և միջին ճնշման գազատարներից խտուցքի հեռացումը խտուցքահավաքիչներից գազի ճնշմամբ իրականացնելիս անհրաժեշտ է խտուցքահավաքիչների կանգնակները ճկախողովակով միացնել ավտոցիստեռնի ծավալի հետ` նախքան փականները բացելը:
կզ) Խտուցքի հեռացումն ավարտելուց հետո խտուցքահավաքիչի կանգնակի փականը պետք է փակել, ճկախողովակն անջատել և կանգնակը խցափակել:
կէ) Խտուցքն ավտոցիստեռնից պետք է դատարկել տեղական ինքնակառավարման մարմինների կողմից Հայաստանի Հնրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հատկացված տեղերում:
կը) Խցանումների վերացման և գազատարի մաքրման աշխատանքները պետք է կատարեն այն փականագործերը, ովքեր ծանոթացված են այդ տեսակի գազավտանգ աշխատանքների կատարման անվտանգության կանոններին:
կթ) Ճկախողովակային շոգետարները, որոնք օգտագործվում են գազատարները գոլորշիով տաքացնելու համար, երբ դրանցում առաջանում են սառցե խցանումներ, պետք է հուսալիորեն ամրացվեն կաթսայի խողովակապտուկին, գազատարին և այլ օբյեկտներին` գոլորշու ճնշման տակ ճկախողովակը պոկվելուց և մարդկանց այրվածքներից խուսափելու համար:
հ) Գոլորշին կաթսայից գազատար բաց թողնելիս կաթսայի սողնակը պետք է բացել աստիճանաբար, ճկախողովակը պոկվելուց խուսափելու համար:
հա) Եթե սառցե խցանների վերացման համար օգտագործվող գոլորշին տրվել է անմիջապես գազատարի մեջ, ապա խցանումը վերանալուց հետո առաջացած խտուցքը պետք է հեռացվի մոտակա խտուցքահավաքիչներից:
հբ) Շոգեհարման աշխատանքներ կատարող բոլոր բանվորները պետք է աշխատեն բրեզենտե հագուստներ, ձեռնոցներ և ակնոցներ հագած:
հգ) Գազատարներում խցանումների վերացման աշխատանքները, այդ թվում` նաև գոլորշու օգտագործմամբ, պետք է կատարվեն վարպետի ղեկավարությամբ:
հդ) Գազատար խողովակների ներսը խցանումներից մաքրելը (սառույցի, նավթալինի, խեժային) թույլատրվում է կատարել 6-8 մմ տրամագիծ ունեցող պողպատյա լարով, որը մտցնում են գազի նվազագույն արտահոսքն ապահովող խցանի համար թողնված անցքով:
հե) Գազատարի փչամաքրումը չեզոք կամ այրվող գազով պետք է անցկացվի հատուկ հրահանգով:
Թույլատրվում է կիրառել սեղմված այրվող կամ չեզոք գազ, որի ճնշումը չի գերազանցում այդ գազատարի ամրության փորձարկման համար թույլատրելի ճնշումից: Փչամաքրող գազերը պետք է մթնոլորտ նետվեն շինությունց դուրս:
հզ) Օդի կիրառումը կանգնակների և մուտքերի (դեպի բաշխիչ գազատարի ուղղությամբ) փչամաքրման համար արգելվում է:
հէ) Որպես սառույցի (ձյան), նավթալինի և խեժային խցանումների լուծիչներ կարող են կիրառվել տեխնիկական սպիրտներ և այլ լուծիչներ, որոնք այրվում են գազի հետ: Յուրաքանչյուր առանձին դեպքում տվյալ լուծիչի կիրառման թույլտվությունը պետք է տա գազի տնտեսության կազմակերպության տեխնիկական ղեկավարը սանիտարական նորմերի և պահանջների համաձայն:
հը) Բոլոր բանվորները, որոնց հանձնարարվում է գազատարի մաքրումը, որպես լուծիչ օգտագործելով սպիրտ, աշխատանքից առաջ պետք է անցնեն հատուկ հրահանգավորում` աշխատանքի անվտանգ ձևերի մասին: Հրահանգավորման անցկացումը պետք է ձևակերպվի բանվորի ստորագրությամբ` գազավտանգ աշխատանքների կարգագրում:
հթ) Տեխնիկական սպիրտով աշխատանքները կատարելու համար պետք է նշանակվեն առավել բարձր որոկավորում ունեցող բանվորներ` 18 տարեկանից ոչ ցածր տարիքի: Տեխնիկական սպիրտով աշխաըանքի թույլատրված բանվորների ցուցակը պետք է հաստատվի կազմակերպության հրամանով:
ձ) Գազատարի մաքրումը մեթիլ-սպիրտով և էթանոլի ֆրակցիաներով պետք է կատարեն երկու բանվոր, որոնցից մեկը նշանակում է ավագ և պատասխանատու է աշխատանքի անվտանգության համար:
ձա) Սպիրտի լցնումը գազատարի մեջ պետք է կատարվի հատուկ սարքավորումներով կամ ձագարով: Ընդ որում, բանվորը պետք է լինի հատուկ հագուստով, ճկափողային հակագազով և ռետինե ձեռնոցներով:
ձբ) Կողմնակի անձանց ներկայությունը, ծխելը և բաց կրակի առկայությունն աշխատատեղում արգելվում է:
ձգ) Եթե աշխատանքների ժամանակ պատահաբար սպիրտ է թափվել, այն պետք է անմիջապես հեռացվի հատակից:
ձդ) Արգելվում է սպիրտի մնացորդներով տարողությունը թողնել սպառողների բնակարաններում, հանրակացարաններում և այլն:
ձե) Արգելվում է սպիրտի մնացորդները թափել փողոցում, բակերում կամ ընդհանուր օգտագործման այլ վայրերում:
ձգ) Մեթիլային սպիրտը, էթանոլի ֆրակցիաները և տեխնիկական այլ սպիրտները պետք է օգտագործվեն և պահպանվեն` համաձայն կազմակերպության ստանդարտով հաստատված հրահանգների:
|
ա) Վերգետնյա գազատարը մինչև 3 մ բարձրության սահմաններում տեղադրված լինելու դեպքում նրա զննումը, փակող արմատուրի փոխումը, խցուկների վերախցկումը և նորոգման այլ աշխատանքները կարող են անցկացվել անմիջականորեն գետնից կամ սանդուղքի օգնությամբ: Սանդուղքի ներքին հենակները պետք է ունենան նրա սահքը բացառող բութակներ (սուր ծայրապանակներ) կամ ռետինե ծայրապանակներ: Երբ գազատարը տեղադրված է 3 մ բարձր, աշխատանքները կատարում են` օգտվելով շարժական գույքային լաստակներից:
բ) Գազի արտահոսքի հայտնաբերման դեպքում պետք է շտապ միջոցներ ձեռնարկել գազը շինություններ չներթափանցելու համար: Միաժամանակ պետք է միջոցներ ձեռնարկել գազի արտահոսքը վերացնելու համար:
գ) շահագործման ընթացքում (ինչպես նաև անհրաժեշտության դեպքում, բայց ոչ ուշ, քան յուրաքանչյուր հինգ տարին մեկ անգամ) գազատարները պետք է ներկվեն դեղին կամ արծաթափայլ ջրակայուն յուղաներկով կամ նիտրաարծանով (ԳՕՍՏ 14202 Արտադրական ձեռնարկությունների խողովակաշարեր. Տարբերիչ ներկվածքներ, նախազգուշացնող նշաններ. Մականշվածքային վահաններ)` նախազգուշացնող կարմիր օղակներով, իսկ բնակելի և հասարակական շինություններում թույլատրվում է գազատարները ներկել նաև տվյալ պատի գույնով:
(գ) ենթակետը լրաց. 21.08.08 N 968-Ն)
|
ա) Բեռնման-բեռնաթափման աշխատանքներին թույլատրվում են 18 տարին լրացած և աշխատանքի անվտանգության հրահանգավորում անցած անձիք: Ձեռքով բեռների բարձրացման և տեղափոխման համար սահմանային թույլատրելի նորմերը պետք է ընդունվեն ըստ աղյուսակ 7-ի:
Աղյուսակ 7. |
Աշխատանքի բնույթը |
Բեռի սահմանային թույլատրելի զանգվածը կամ ճիգը, կԳ |
Տղամարդկանց համար | |
Բոլոր տիպի բեռնման - բեռնաթափման | |
Կանանց համար | |
Ծանրությունների բարձրացում և տեղափոխում ուրիշ աշխատանքի հետ հաջորդելով 15 | |
Ծանրությունների բարձրացում և տեղափոխում մշտապես` 10 | |
Ամբողջ հերթափոխի ընթացքում ծանրությունների վերհանում 1,5 մ բարձրության վրա 10 | |
Ճիգը` ծանրությունները սայլակով կամ բեռնարկղով տեղափոխելու ժամանակ 15 |
Բարձրացվող և տեղափոխվող ծանրության զանգվածի մեջ մտնում է նաև տարայի և փաթեթավորման զանգվածը:
Թեքություններով ծանրությունների բարձրացումը թույլատրվում է, երբ թեքության բարձրությունը մինչև 3 մ է:
բ) Բեռնման-բեռնաթափման աշխատանքները պետք է կատարվեն վարպետի կամ հատուկ առանձնացված ավագ բանվորի հսկողությամբ և ղեկավարությամբ: Այն տեղերը, որտեղ կատարվում է ծանրությունների տեղափոխում, պետք է հարթեցված լինեն և չունենան անհարթություններ:
զ) Երեկոյան ժամերին բեռնման-բեռնաթափման տեղերը պետք է լուսավորվեն:
դ) Ուսերի վրա խողովակներ, փայտյանյութ, գլանվածք և այլ ծանր նյութեր տեղոփոխելիս, բանվորները պետք է ունենան փափուկ ուսադիրներ: Այդ դեպքում ծանրության բարձրացումը և իջեցումը պետք է կատարվեն ձայնային պայմանանշանով (հրամանով):
ե) Մեխանիկական սարքավորումների օգնությամբ (ավտոամբարձիչ, կռունկ, ճախարակ և այլն) ծանր 100 կգ-ից ավելի բեռների (խողովակներ, սողնակներ և այլն) բեռնելիս և բեռնաթափելիս հատուկ ուշադրություն պետք է դարձնել ճոպանների ամրության և բեռների ամրակապման վրա:
զ) Ծանր բեռները, որոնք ունեն հարթ և կլոր կողմեր, պետք է դնել մեքենայի մեջ հարթ կողմով, որ չգլորվի:
է) Երբ նյութերն անկանոն բեռնվում են մեքենայի մեջ, պետք է ուշադրություն դարձնել, որ դրանք թափքի կողեզրից բարձր չլինեն: Անհրաժեշտության դեպքում պետք է կողեզրը բարձրացնել պահանջվող բարձրության, բայց գետնից 3,5 մ-ից ոչ պակաս:
ը) Բեռները (խողովակներ, սողակներ, ձևավոր մասեր ևայլն) փոսորակներ իջեցնելիս բանվորներին պետք է հեռացնել այդտեղից: Բեռները պետք է իջեցվեն փոսորակ ճոպանով (գլորանների օգնությամբ) կամ ամբարձիչով և այլ հուսալի միջոցներով: Արգելվում է կանգնել բարձրացվող կամ իջեցվող բեռների տակ:
թ) Բեռնման-բեռնաթափման աշխատանքները կատարելիս` չի թույլատրվում աշխատատեղում կողմնակի անձանց ներկայությունը:
ժ) Գազով հատուկ ավտոտրանսպորտը չի թույլատրվում կանգեցնել բաց կրակի մոտ: Ծխելն ավտոմեքենայի խցիկում կամ նրա մոտ արգելվում է:
22. Գազակարգավորիչ կետերի (ԳԿԿ) տեխնիկական սպասարկումը և նորոգումը
ա) ԳԿԿ շինությունում նորոգման աշխատանքներ կատարելիս պետք է դրսի կողմից կազմակերպել անընդհատ հսկողություն, հերթապահի միջոցով, բաց դռնով, որի պարտականությունների մեջ է մտնում`
գտնվել ԳԿԿ մուտքի մոտ, կապ պահպանել ներսում աշխատողների հետ, հետևել նրանց վիճակին,
ԳԿԿ-ի մոտ չթույլատրել ծխելը և բաց կրակի առկայությունը,
պատրաստ լինել աշխատողներին օգնություն ցուցաբերելու, անհրաժեշտության դեպքում կանչել շտապ օգնություն, ոստիկանություն և կատարվածի մասին հայտնել գազի տնտեսության ղեկավարությանը,
հետևել, որ անհատական պաշտպանության միջոցները լինեն աշխատանքային վիճակում, իսկ հակագազերով աշխատելիս ճկափողերը կոտրվածքներ չունենան, դրանց բաց ծայրերը լինեն շենքից դուրս` հողմակողմ մասում` ԳԿԿ-ից 5 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա և ամրացված լինեն:
բ) Եթե ԳԿԿ շինությունում հայտնաբերվել է գազի առկայություն, ապա այն պետք է օդափոխել: Նման պայմաններում շինություն մտնել թույլատրվում է միայն հակագազերով:
գ) ԳԿԿ-ում բարձր և միջին ճնշման գազատարների կցաշուրթերի, խցուկների կամ պարուրակային միացումների հեղույսների ձգման ժամանակ նորոգվող հատվածներում գազի ճնշումը պետք է նախօրոք իջեցվի` համաձայն արտադրական հրահանգների:
դ) Ծխելը և բաց կրակի առկայությունը ԳԿԿ շինությունում կտրականապես արգելվում է, որի մասին դրսից և ներսից երևացող տեղերում պետք է փակցված լինեն նախազգուշացնող մակագրություններ` «Հրդեհավտանգ է», «Չ´ծխել», «Կրակ չ´վառել»:
ե) Գազաեռակցման և բաց կրակի հետ կապված այլ աշխատանքների կատարումը թույլատրվում է բացառիկ դեպքերում` ինժեներատեխնիկական աշխատողների անմիջական ղեկավարությամբ,
գազի տնտեսության կազմակերպության տեխնիկական ղեկավարի կողմից հաստատված ծրագրով: ԳԿԿ-ում գազի արտահոսքի առաջացման դեպքում կրակով կատարվող աշխատանքներն անհապաղ դադարեցվում են: Աշխատանքների վերականգնումը թույլատրվում է գազի արտահոսքի վերացումից և օդի նմուշի վերլուծությունից հետո:
զ) ԳԿԿ էլեկտրասարքավորման նորոգման աշխատանքները և այրված էլեկտրալամպերի փոխարինումը պետք է կատարվեն հոսանքն անջատված վիճակում: Պայթունաանվտանգ շարժական լապտերների (լուսատուների) կիրառման դեպքում դրանց միացումը և անջատումը պետք է կատարվեն ԳԿԿ շինությունից դուրս:
է) ԳԿԿ շինություններում այրվող, դյուրավառ նյութերի և գազով բալոնների պահեստավորումը խստիվ արգելվում է:
Կողմնակի անձանց մուտքը ԳԿԿ շինություն արգելվում է:
|
ա) Աշխատանքը սնդիկային սարքերի հետ (սնդիկի լցնումը և դատարկումը, սարքի քանդումը և հավաքումը, նորոգումը) պետք է կատարվի մեկուսացված շինություններում` կահավորված օդի տեղական արտածմամբ ապահովված հատուկ պահարաններում, 0,7 մ/վ-ից ոչ պակաս օդի շարժման արագությամբ: Արտածվող օդի ծավալը պետք է լինի ոչ պակաս, քան 460 մ3/ժ` օդաքաշ պահարանի 1 մ2 մակերեսի համար:
բ) Շինություններում, որտեղ կատարվում է աշխատանք սնդիկի, նրա միացությունների կամ սնդիկի բաց մակերևույթներ ունեցող գործիքների հետ, օդի ջերմաստիճանը չպետք է գերազանցի 100 C-ից:
գ) Շինության պատերը, որտեղ տարվում են աշխատանքներ սնդիկի հետ, պետք է բարձրության 2/3-ի չափով ներկված լինեն յուղաներկով: Շինության հատակը պետք է լինի կիպ, առանց ճեղքերի, ոչ մեծ թեքությամբ դեպի մի կողմ և ծածկված լինի հարթ մոմլաթով: Պատերի մոտ հատակի ծածկը (մոմլաթը) պետք է բարձրացվի 10 սմ-ով և հարթորեն ամրացվի պատերին:
Շինությունում թույլատրվում է տեղավորել միայն անհրաժեշտ կահույք: Արգելվում է օգտվել փափուկ և կտորով պատված` պաստառապատված կահույքից, օգտագործել վարագույրներ և շինության դեկորատիվ ձևավորման ուրիշ այլ տարրեր:
դ) Սնդիկի հետ աշխատելու շինությունում պետք էլինի առանց դարակների և պահարանի աշխատանքային սեղան` սարքերը քանդելու և հավաքելու համար: Սեղանի մակերեսը պատրաստվում է մարմարե սալերից, պողպատից կամ մոմլաթից, և պետք է ունենա փոքր թեքություն և սեղանի պարագծով 100 մմ բարձրությամբ կողեզր: Սեղանի տակի պողպատյա ճոռը նույնպես տեղադրվում է թեքությունով: Ճոռին եռակցվում է դատարկման խողովակ, իսկ նրա տակ տեղադրվում է անոթ (ընդունիչ)` լցված ջրով: Վերջինս ամեն օր պետք է դատարկվի սնդիկից, որը լցնում են սնդիկ պահելու հատուկ տարողությունների մեջ:
ե) Բաց սնդիկի հետ աշխատելիս արտածման պահարանի օդափոխությունը պետք է շարունակի գործել աշխատանքի ավարտից հետո ևս 30 րոպեի ընթացքում: Եթե արտածման պահարանում պահվում են սնդիկի պաշարներ կամ սնդիկի բաց մակերեսով գործիքներ, արտածման պահարանի օդափոխությունը պետք է միացվի աշխատանքն սկսելուց 15-20 րոպե առաջ:
զ) Սարքերը սնդիկով լցնելը կամ դատարկելն արտադրամասերում և շինություններում թույլատրվում է կատարել միայն արտածման պահարանում` աշխատող օդամուղի դեպքում և այնպիսի անոթներից, որոնցում սնդիկը ծածկված է ջրի շերտով:
է) Եթե սարքերի քանդման ժամանակ հայտնաբերվեն սնդկազոդքված (ամալգամված) մասեր, նրանց պետք է պահել հատուկ սնդիկով սարքերի հետ աշխատանքներ կատարելու շինությունում` ջրով լցված անոթներում:
ը) Սնդկազոդքի հանումը կատարում են տաքացնելով` արտածման գլխանոցի տակ, աշխատող օդամուղի դեպքում:
թ) Այն սարքերում, որտեղ սնդիկը գտնվում է բաց անոթներում (ճնշաչափեր, բարոմետրեր), սնդիկի գոլորշիացումից խուսափելու համար այն պետք է ծածկել 1-2 մմ հաստությամբ մաքուր գլիցերինի շերտով:
ժ) Այն դեպքերում, երբ հայտնաբերվում է թափված սնդիկ կամ սնդիկի արտահոսք սարքերից, պետք է ձեռնարկվեն միջոցներ` արտահոսքը վերացնելու և շինությունում թափված սնդիկը հեռացնելու համար (ԳՕՍՏ 12.2.031 Աշխատանքի անվտանգության ստանդարտների համակարգ. Աշխատանքներ սնդիկի հետ. Անվտանգության պահանջներ):
(ժ) ենթակետը խմբ. 21.08.08 N 968-Ն)
ժա) Արգելվում է կպչել սնդիկին մերկ ձեռքերով, ինչպես նաև բերանով օդը ներքաշել` սնդիկով լցված հեղուկային ճնշաչափերում նոսրացում ստեղծելու համար:
ժբ) Արգելվում է պահել և ընդունել ուտելիք, ինչպես նաև ծխել այն շինությունում, որտեղ հնարավոր է սնդիկի գոլորշիների և նրա միացումների անջատում:
ժգ) Աշխատողները, որոնք զբաղված են սնդիկային սարքերի սպասարկմամբ, պետք է պահպանեն հետևյալ հիգիենիկ կանոնները`
ուտելուց առաջ և աշխատանքի ավարտից հետո խնամքով լվանալ ձեռքերը, երեսը, մաքրել ատամները,
ամեն օր աշխատանքի ավարտից հետո ցնցուղ ընդունել,
աշխատանքի ավարտից հետո փոխել արտադրական հագուստը սովորականով:
Արտադրական հագուստը պետք է պահվի սովորականից առանձին, փոխվի և լվացվի առնվազն շաբաթը մեկ:
|
|
ա) Ստորգետնյա գազատարների կոռոզիայից էլեկտրաքիմիական պաշտպանության միջոցների տեղակայման շահագործման ժամանակ պետք է պահպանվեն անվտանգության պահանջները, որոնք նախատեսված են համապատասխան տեխնիկական կանոնակարգերով և ԳՕՍՏ 9,602:
բ) Էլեկտրաանվտանգության պայմաններին համապատասխան, այդ էլեկտրապաշտպանիչ կայանքները պատկանում են մինչև 1000 Վ լարման էլեկտրասարքավորումներին:
գ) Էլեկտրապաշտպանիչ կայանքների և կատոդային ձևափոխիչների տեխնիկական սպասարկման ժամանակ արգելվում է` առանց փոփոխական հոսանքի ցանցից անջատելու մաքրել ռելեի հպիչները, ձեռքով դիպչել ձևափոխիչի էլեկտրական սխեմային, կատարել պահարանի մաքրումը փոշուց, ձյունից և աղտոտվածությունից:
դ) Էլեկտրապաշտպանիչ կայանքների միացման ժամանակ պետք է սկզբից միացնել բեռնվածությունը, իսկ հետո միացնել փոփոխական հոսանքը: Անջատումը կատարվում է հակառակ հերթականությամբ:
Էլեկտրապաշտպանիչ տեղակայանքների նորոգման աշխատանքները կատարվում են երկուսից ոչ պակաս աշխատողներով:
ե) Ստուգիչ կետերում, որոնք գտնվում են ավտոմոբիլային ճանապարհի երթևեկելի մասում, տրամվայի և էլեկտրաֆիկացված երկաթուղային տրանսպորտի ռելսերի վրա` էլեկտրաչափումներ կատարելիս բանվորներից մեկը, դնելով նախազգուշացնող նշանը, պետք է հետևի տրանսպորտի շարժմանը և աշխատանքի անվտանգությանը:
զ) Երկարատև չափումների և տրանսպորտի ինտենսիվ շարժման դեպքում չափիչ գործիքները պետք է տեղադրել անվտանգ գոտում` միացնելով դրանք ստուգիչ և չափման ուրիշ կետերին` մալուխով կամ մեկուսացված և ռետինե խողովակի մեջ պարփակված հաղորդալարերով:
է) Էլեկտրաֆիկացված երկաթուղային տրանսպորտի ռելսերին էլեկտրական չափումներ կատարում են երկաթգծի տվյալ հատվածը շահագործող կազմակերպության հետ համաձայնեցնելուց հետո:
ը) Քարշային ենթակայանների արտածծող մալուխների պոտենցիալների չափման ժամանակ սարքերի միացումը կատարում է ենթակայանի անձնակազմը:
թ) Տրամվայի գծերում, էլեկտրաֆիկացված երկաթուղագծում, քարշային ենթակայաններում, դրենաժային տեղակայանքներում չափումներ կատարելիս` անձնակազմին արգելվում է`
անմիջականորեն կամ այլ առարկաների միջոցով դիպչել հպման լարերին կամ սարքավորումներին, որոնք գտնվում են լարման տակ,
մոտենալ 2 մ-ից ավելի մետ հպումային ցանցին, չսահմանազատված լարերին կամ հպումային ցանցի մասերին,
դիպչել հպումային ցանցի կտրված լարերին և նրա վրա գտնվող օտար առարկաներին,
բարձրանալ հպումային ցանցի հենասյուներին:
12. ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻՆ ԵՎ ԿԻՍԱՖԱԲՐԻԿԱՏՆԵՐԻՆ, ՆՐԱՆՑ ՊԱՀՊԱՆՄԱՆՆ ՈՒ ՏԵՂԱՓՈԽՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ |
ա) Մեթիլային սպիրտը և էթանոլային ֆրակցիաները որպես լուծիչ օգտագործելու դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել նրանց վնասակար ազդեցությունն օրգանիզմի վրա և պահպանել նախազգուշական միջոցներ:
Մեթիլային սպիրտը և նրա թափոնները` նույնիսկ աննշան քանակությամբ մարդու օրգանիզմ անցնելու դեպքում ինչպես նաև նրա գոլորշիները շնչելիս` կարող է տեղի ունենալ ծանր թունավորում (5-10 գ օրգանիզմ ներթափանցելու դեպքում առաջացնում է կուրություն, 30 գ-ի դեպքում` մահ): Էթանոլային ֆրակցիաները նույնպես ունեն թունավոր հատկություններ:
բ) Սպիրտի առաջացման, պահպանման և բաշխման համար կազմակերպության հրամանով պետք է առանձնացվի այնպիսի մարդ, որը ծանոթ է թունավոր հեղուկներին և նրանց հետ աշխատելու նախազգուշական միջոցներին:
Սպիրտը ստորագրությամբ ստանալուց հետո այն պետք է լցնել չջարդվող, հերմետիկ փակվող ամանների մեջ` 10 լ-ից ոչ ավելի տարողությամբ: Ամանի վրա պետք է լինի վառ մակագրություն (գրառում) պարունակվող նյութի անվանմամբ, նրա թունավոր և հրդեհավտանգ լինելու մասին նշմամբ:
գ) Տեխնիկական սպիրտը հերմետիկ, փակ ամաններում պետք է պահել փակվող (կողպեքով) պահեստարանում, որը հարմարեցված է նրա լցման և բաշխման համար: Այդ պահեստարանը մուտքի իրավունք ունի միայն սպիրտի պահպանման և բաշխման համար պատասխանատու անձը:
դ) Բիդոնները սպիրտով լցնում են երկու աշխատող, ովքեր աշխատում են ճկափողային հակագազերով, ռետինե ձեռնոցներով և գոգնոցներով: Բիդոնների լցնումը պետք է կատարվի պոմպով, ձագարի միջոցով, որպեսզի բացառվի սպիրտի թափվելը: Բերանով սպիրտի քաշելը խստիվ արգելվում է:
ե) Բաշխելուց առաջ սպիրտը պետք է ներկվի մանուշակագույն վառ դեղին գույնով և հոտավորվի` նրան ավելացնելով ածխածնաջրծնային խտուցք (0,.5-3 %), էթիլմերկապտան (0,.25-4 %) կամ ուրիշ հոտավետ նյութ:
զ) Ացետոնը պետք է պահվի մետաղական հերմետիկ փակ ամաններում` 500 սմ3-ից ոչ ավելի տարողությամբ:
Ացետոնի հետ աշխատելիս անհրաժեշտ է պահպանել նախազգուշական միջոցները: Ացետոնով ամանը պետք է դնել բաց կրակից 5 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա:
է) Սնդիկը պետք է պահվի աշխատանքային շինություններում հաստ պատերով ապակյա կամ մետաղական հերմետիկ փակվող ամաններում: Այդ ամանները պետք դրվեն պողպատյա թավաների վրա (տաշտակների վրա):
ը) Հիմնաներկերի համար տաքացված բիտումը պետք է սառեցվի մինչև 700 C, դրանից հետո միայն կարելի է այն մոտեցնել բենզինի հետ խառնումը տեղին:
Բիտումն աստիճանաբար լցնել բենզինի մեջ անընդհատ խառնելով` մինչև նրա լրիվ լուծվելը: Տաքացրած բիտումի խառնումը բենզինի հետ թույլատրվում է բիտումի տաքացման տեղից 50 մ հեռավորության վրա:
Հիմնաներկի պատրաստման, խողովակների վրա նրա քսելու տեղերի մոտակայքում ծխելը և կրակ վառելը` արգելվում է:
թ) Այնտեղ, ուր պատահաբար թափվել է բենզին կամ հիմնաներկ, պետք է անմիջապես ցանել ավազ կամ հող, որպեսզի կանխվի հնարավոր բռնկումը:
ժ) Հիմնաներկի համար օգտագործվող բենզինը պետք է պահվի հերմետիկ փակ ամաններում և կաթսայից, որում պատրաստվում է բիտումային մածուկը, գտնվի 50 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա:
13. ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
|
ա) Սույն տեխնիկական կանոնակարգի հիման վրա գազի տնտեսության յուրաքանչյուր կազմակերպության կողմից պետք է մշակվեն կազմակերպության ստանդարտներ (հրահանգներ) հրդեհային անվտանգության վերաբերյալ:
բ) Հրդեհային անվտանգության հրահանգները պետք է նախատեսեն`
շենքերին, ջրամատակարարման կառույցներին և աղբյուրների տարածքին մոտեցող ճանապարհներին, ինչպես նաև տարածքի պահպանմանը ներկայացվող պահանջները,
օբյեկտի տարածքում հրավտանգ աշախատանքների կատարման կարգը,
օբյեկտի տարածք տրանսպորտի մուտքի թույլատրման և օբյեկտի տարածքում տրանսպորտի և երթևեկության կանոնների կարգը,
տեղերը, որտեղ արգելվում է բաց կրակի օգտագործումը,
ծխելու համար առանձնացված տեղերը,
հրդեհաշիջման միջոցների, հրդեհային կապի և ազդասարքի տեղաբաշխման տեղերը և պահպանման կարգը
գ) Արտադրամասերի, կայանքների, արտադրական տեղամասերի հրդեհային անվտանգության հրահանգները պետք է նախատեսեն`
արտադրության առանձին պրոցեսների համար միջոցառումներ, որոնք կանխարգելում են հրդեհի առաջացումը,
մաքրման յուղոտված լաթերի հավաքման, պահպանման և հեռացման, ինչպես նաև աշխատանքային արտահագուստի պահպանման կարգը,
նավթամթերքների թափված տեղերի մաքրումը,
աշխատանքային օրվա ավարտից հետո միջոցառումների իրագործում` ուժային ցանցի անջատումն ագրեգատներից ևսարքավորումներից, խողովակատարի սողնակների փակումը, աշխատատեղերի մաքրումը, ինչպես նաև այլ միջոցների ձեռնարկումը, որոնք բխում են արտադրության տեխնոլոգիական պրոցեսի առանձնահատկություններից,
հրդեհաշիճման առաջնային և այլ միջոցների գործածության մեջ մտցնելու եղանակները, արտադրամասերում աշխատողների, կայանքները և արտադրական այլ տեղամասերն սպասարկող անձնակազմի պարտականությունները հրդեհի առաջացման դեպքում` հրշեջ խմբի կանչը, տեխնոլոգիական սարքավորման աշխատանքի դադարեցումը, օդափոխության, էլեկտրասարքավորման անջատումը, խողովակագծերի սողնակների փակումը և այլն:
Բացի դրանից հրդեհային անվտանգության հրահանգներում պետք է նշվեն այն տեղերը, որտեղ արգելվում են` ծխելը և բաց կրակից օգտվելը:
դ) Ելնելով արտադրությունների հրդեհային վտանգավորությունից` դրանց համար կարող են մշակվել և կիրառվել առանձին հրահանգներ, որոնցում սակայն չի թույլատրվում նվազեցնել հրդեհային անվտանգության տիպային կանոնների և հրահանգների պահանջները:
ե) Գազի տնտեսության կազմակերպության ղեկավարները պարտավոր են`
ապահովել հրդեհային անվտանգության միջոցառումների ժամանակին կատարումը,
հետևել հրդեհային անվտանգության պահանջների կատարմանը, որոնք բերված են սույն տեխնիկական կանոնոկարգում, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների որոշումներում,
նախատեսել անհրաժեշտ միջոցներ հրդեհային անվտանգության միջոցառումների կատարման և հրդեհաշիջման միջոցների ձեռքբերման համար,
նշանակել պատասխանատու անձինք` արտադրամասի, կայանքների, արտադրական տեղամասի, շենքերի և կառույցների հրդեհային անվտանգությունն ապահովելու համար,
ստուգել օբյեկտի հրդեհային անվտանգության վիճակը:
զ) Հրդեհային անվտանգությունն ապահովող պատասխանատու անձինք պարտավոր են`
իմանալ արտադրության տեխնոլոգիական պրոցեսների հրդեհային վտանգավորությունը և կատարել օբյեկտում գործող հակահրդեհային ռեժիմի կանոնները,
հետևել, որ աշխատողները պահպանեն հակահրդեհային ռեժիմով սահմանված պահանջները,
չթույլատրել բաց կրակի օգտագործման աշխատանքների կատարումը` առանց օբյեկտի տեխնիկական ղեկավարի կամ ղեկավարի գրավոր թույլտվության,
չթույլատրել շենքերին և կառույցներին մոտենալու հրդեհային ուղիների, ջրաղբյուրների, շենքերի անցումների, աստիճանավանդակների և դեպի հակահրդեհային սարքավորումները տանող ուղիների արգելափակումը,
պարբերաբար ստուգել արտադրամասերում եղած հրդեհաշիջման բոլոր միջոցների և սարքերի սարքինությունն ու պատրաստականությունը, իմանալ հակահրդեհային սարքավորումների նշանակությունը և դրանց հետ վարվելու ձևը,
աշխատողներին ծանոթացնել հակահրդեհային ռեժիմի կանոներին և ունեցած հրդեհաշիջման գործիքների ու միջոցների հետ վարվելու կարգին,
հրդեհային անվտանգության բոլոր հայտնաբերված խախտումների և հակահրդեհային սարքավորումների անսարքությունների մասին անմիջապես հայտնել կազմակերպության հրդեհային պաշտպանության ծառայությանը և ձեռնարկել միջոցներ` անսարքությունները վերացնելու համար,
շինությունները (սենյակները) փակելուց առաջ (աշխատանքի վերջում) ստուգել հրդեհային անվտանգության վիճակը,
վթարի կամ ուրիշ պատճառներով հրդեհի առաջացման դեպքում անմիջապես կանչել հրշեջ խումբ, միաժամանակ առկա ուժերով և միջոցներով սկսել հրդեհի կամ վթարի վերացումը:
է) Բոլոր բանվորները և ծառայողները արտադրական ուսուցման ընթացքում պետք է անցնեն հատուկ հակահրդեհային նախապատրաստություն` ելնելով կազմակերպության, արտադրամասի կայանքի և այլնի առանձնահատկություններից:
Ուսուցումը ներառում է` հակահրդեհային հրահանգավորում (առաջնային և կրկնական) և հրդեհատեխնիկական մինիմումի պարապմունքներ` գիտելիքների հետագա ստուգմամբ:
ը) Յուրաքանչյուր աշխատատեղում հրդեհային անվտանգության հաստատված միջոցառումների իրականացման համար պատասխանատվությունը դրվում է աշխատանքի տվյալ հատվածն սպասարկող բանվորի վրա: Նա է պատասխանատու հակահրդեհային սարքավորման ճիշտ պահպանման և անհրաժեշտության դեպքում` օգտագործման համար:
Հրդեհային անվտանգության կանոնների խախտման համար մեղավոր անձինք օրենսդրությամբ սահմանված կարգով կրում են կարգապահական, վարչական կամ դատական պատասխանատվություն` կախված խախտման բնույթից և հետևանքներից:
թ) Կազմակերպության ղեկավարները պետք է հսկողություն սահմանեն հակահրդեհային հեռավորությունների պահպանման վրա` ԳԿԿ, գազատարների և հարևան կազմակերպությունների, բնակելի ու հասարակական շենքերի և այլ շինությունների միջև:
ժ) Արտադրամասերի, կայանքների, արհեստանոցների արտադրական և օժանդակ բոլոր շինությունները, ինչպես նաև նյութական պահեստները, այն շենքերն ու շինությունները պետք է պահվեն մաքուր վիճակում: Արտադրական թափոնները, աղբը և մնացորդներն անհրաժեշտ է ժամանակին հեռացնել շինություններից հրդեհաանվտանգ տեղ: Թափված դյուրավառ և այրվող հեղուկներն անհրաժեշտ է անմիջապես մաքրել և հեռացնել շինություններից:
ժա) Անցումները, հիմնական և պահեստային ելքերը, միջանցքները, աստիճանավանդակները և հրդեհաշիջման միջոցների գտնվելու տեղերը չպետք է արգելափակվեն որևէ իրերով, նյութերով, սարքավորումներով: Չի թույլատրվում պահեստները, արհեստանոցները և այլն կառուցել աստիճանավանդակների տակ:
ժբ) Կազմակերպության արտադրական և օժանդակ շինությունների լուսավորման և ուժային էլեկտրացանցերը պետք է գտնվեն մշտական հսկողության տակ:
Արգելվում է ինքնակամ վերասարքավորել էլեկտրացանցերը, անցկացնել ժամանակավոր էլեկտրահաղորդագծեր, տեղադրել ինքնաշեն, ոչ ստանդարտ ապահովիչներ, օգտագործել ինքնաշեն էլեկտրատաքացուցիչ սարքեր:
ժգ) Արգելվում է հատակների, պատերի, սարքավորումների, ինչպես նաև հագուստի լվացումը բենզինով կամ այլ դյուրավառ և այրվող հեղուկներով: Այդ հեղուկներով ներծծված հագուստը պետք է լվանալ և չորոցնել մաքուր օդում, բաց կրակի աղբյուրից հեռու:
ժդ) Արգելվում է արտահագուստը թողնել դազգահների վրա, արկղերում և աշխատատեղում: Արտահագուստը պետք է պահվի դրանց համար հատկացված անհատական պահարաններում, կախված վիճակում: Հագուստի գրպաններում արգելվում է թողնել յուղոտ լաթեր, այլ այրվող նյութեր:
ժե) Ջեռուցման սառած խողովակների, ինչպես նաև կոյուղու գծերի տաքացումը շինության ներսում բաց կրակով` արգելվում է: Այդ նպատակի համար կարելի է օգտագործել տաք ջուր, գոլորշի, տաքացված ավազ և այլն: Շինությունից դուրս խողովակների տաքացումը բաց կրակով պետք է իրականացվի կրակի հետ տարվող աշխատանքների անցկացման կազմակերպության ստանդարտին համապատասխան:
ժզ) Արգելվում է չորացման համար շորեր և այլ իրեր փռել շոգետար խողովակների, ջեռուցման մարտկոցների, օդատաքացուցիչների, կաթսաների վրա: Չի թույլատրվում այրվող նյութերը պահեստավորել շոգետարների, ջեռուցիչների, օդատաքացուցիչների մոտ:
ժէ) Շահագործման ընթացքում տեղական ջեռուցման սարքերն անհրաժեշտ է պահել սարքին վիճակում, իսկ ծխատարները` հսկողության հեշտացման նպատակով պետք է սպիտակեցվեն: Անսարք վառարաններից օգտվելն արգելվում է:
ժը) Նյութական արժեքները պահեստներում պետք է պահվեն հատուկ դարակաշարերում` պահպանելով պահեստային շինության տարածքի բեռնման սահմանված ծավալները և հեռավորությունները:
Պահեստներում արգելվում է`
ծխել և օգտագործել բաց կրակ,
փակել անցումները և ելքերը,
դռները փակել դժվար բացվող կողպեքներով և մեխել պահեստային ելքերը,
պահել դատարկ ամաններ և փաթեթավորման թափոններ,
նյութական արժեքների հետ միասին պահել դյուրավառ և այրվող հեղուկներ,
պահել յուղոտված հագուստ, թափոններ, աղբ:
Թափոնները և աղբն անհրաժեշտ է ամեն օր հեռացնել պահեստից:
ժթ) Նյութական արժեքների համար պատասխանատուն, պահեստը փակելուց առաջ, պարտավոր է ստուգել բոլոր շինությունները և, համոզվելով հրդեհաանվտանգության մեջ, փակել պահեստը և դրսում, չայրվող պատին ամրացված հատիչով հոսանքազրկել էլեկտրացանցը:
ի) Բոլոր արտադրական և օժանդակ շինությունները պետք է ապահովվեն գործող նորմերով սահմանված հրդեհամարման (հրդեհաշիջման) առաջնային միջոցներով:
իա) Յուրաքանչյուր հեռախոսասարքի մոտ պետք է փակցվեն հրշեջ խմբի հեռախոսահամարները:
|
ա) Հակահրդեհային գործիքների պիտանիությունը որոշվում է արտաքին զննմամբ: Գործիքները պետք է լինեն մաքուր, առանց ճաքերի, ծռվածքների, գործիքի աշխատանքային մասերը պետք է սրված լինեն:
բ) Միացնող արմատուրը (հրդեհային ջրմուղի) պետք է ստուգվի առնվազն ամիսը մեկ: Այդ ժամանակ անպայման ստուգվում է նաև գլխիկների կցվողականությունը` փողրակների միացման համար:
գ) Հրշեջ ծայրապանակները (փողերը) պետք է ստուգվեն ամիսը մեկ: Ընդ որում, հարկ է ստուգել ծայրապանակների շիթային ցողումը (չպետք է լինեն ծռվածքներ և գոգավորություններ), միացնող գլխիկները, ստուգել միջադիրների առկայությունը, ուսագոտու ամրությունը, մաքրել ծայրապանակները փոշուց և կեղտից, ինչպես նաև յուղել պարուրակային միացումները, ծորակները և բռնակները:
դ) Հրշեջ փողրակները, բրեզենտային խողովակը պետք է փորձարկվեն տարին մեկ` հիդրավլիկ ճնշմամբ: Հիդրավլիկական փորձարկումը կատարում են դրանց մեջ ճնշման աստիճանաբար բարձրացման եղանակով` հետևյալ հերթականությամբ`
փողրակը (խողովակը) դանդաղ լցնում են ջրով` մինչև օդի լրիվ հեռացումը,
նախապես փողրակը թրջում են` բարձրացնելով ճնշումը մինչև 0,2-0,4 ՄՊա (2-4 կԳս/սմ2)` 5 րոպեի ընթացքում,
թրջելուց հետո ջուրը դատարկում են,
ջուրը կրկին դանդաղ լցնում են փողրակի մեջ, աստիճանաբար, 2 րոպեի ընթացքում` ճնշումը բարձրացնելով մինչև աշխատանքային,
այդ ճնշման տակ այն պահում են 2 րոպե (ջրի շիթեր չպետք է առաջանան, բացի փոշենման կաթիլներից),
Ճնշումն իջեցնում են մինչև զրո և նորից 3 րոպեի ընթացքում բարձրացնում մինչև աշխատանքային, պահում աշխատանքային ճնշման տակ 3 րոպե (չպետք է առաջանան շիթեր, ճեղքվածք):
ե) Ածխաթթվային կրակմարիչները ենթարկվում են արտաքին զննման` ոչ պակաս ամիսը 2 անգամ, իսկ 3 ամիսը մեկ կշռում են` ածխաթթվի պահանջվող քանակությունն ստուգելու համար: Ստուգման արդյունքները պետք է գրանցվեն հատուկ հաշվառման մատյանում: Եթե լիցքի կշիռը պակասել է 10%-ից ավելի, ապա կրակմարիչները պետք է լիցքավորել` լիցքավորման կայանում: 5 տարին մեկ կրակմարիչների բալոնները պետք է անցնեն տեխնիկական ստուգում` լիցքավորման կայանում: Կրակմարիչները պետք է կնքվեն և ունենան սարքին փողալայնակներ: Առանց փողալայնակների կրակմարիչների շահագործումն արգելվում է:
զ) Ձմռանը հրշեջ ջրածորանները (հիդրանտները) պետք է մաքրել ձյունից, իսկ հորերի կափարիչները` սառույցից: Ջրածորանները պետք է ջերմամեկուսացվեն` սառելուց խուսափելու համար:
է) Հակահրդեհային սարքավորման օգտագործումն արտադրական և տնտեսական կարիքների համար` արգելվում է:
ը) Ջրատար ցանցի առանձին հատվածների հրշեջ ջրածորանների և ծորակների անջատումը, ջրատար ցանցում սահմանված ճնշման իջեցումը թույլատրվում է միայն հրշեջ ծառայության հետ նախապես համաձայնեցնելուց և կազմակերպության վարչության թույլտվությունն ստանալուց հետո:
թ) Հակահրդեհային ջրատարում ջրի ճնշման բարձրացման համար նախատեսված պոմպակայանների տեխնիկական հսկողությունը պետք է իրականացվի այն անձանց կողմից (օբյեկտում աշխատողների թվից), ովքեր կարող են պոմպերն աշխատեցնել (գործի գցել):
ժ) Հակահրդեհային ջրատար ցանցում տեղադրված սողնակների տեղերը պետք է նշվեն հատուկ ցուցանակներով:
ժա) Եթե կազմակերպության տարածքում կամ անմիջապես նրա մոտ կան բնական ջրաղբյուրներ (գետեր, լճեր, ավազաններ), պետք է կառուցվեն դեպի դրանք տանող հարմար ճանապարհներ` հրշեջ մեքենաների մոտեցման, ինչպես նաև հարմարանքներ` ամռանը և ձմռանը ջուր վերցնելու համար:
Հավելված N 1 |
|
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ
ա) Վթարների տեղափակումը և վերացման աշխատանքների կատարումը, ինչպես նաև գազի ընդունման, սպառողներին դրա բաշխման և գազի ցանցերում ճնշման նորմալ ռեժիմների պահպանման գործառույթներն իրականացվում են շուրջօրյա աշխատող վթարային կարգավարական ծառայության (ՎԿԾ) միջոցով:
բ) ՎԿԾ կառուցվածքը, նրա պարտականությունները, հաստիքները, նյութատեխնիկական միջոցներով հագեցվածությունը, ինչպես նաև տեխնիկական և օպերատիվ շահագործական փաստաթղթերով ապահովումը պետք է որոշվի գազի տնտեսության վթարային-կարգավարական ծառայության հրահանգով, որը մշակվում է գազի տնտեսության յուրաքանչյուր կազմակերպության կողմից` հաշվի առնելով տեղական պայմանները և սույն տեխնիկական կանոնակարգի պահանջները:
(բ) ենթակետը փոփ. 21.08.08 N 968-Ն)
գ) գազաբաշխման համակարգում հնարավոր վթարների վերացման, տեղայնացման և առավել արդյունավետ կազմակերպման նպատակով գազի տնտեսության վթարային կարգավարական ծառայությունները կահավորվում են կազմակերպության ստանդարտով սահմանված մեքենամեխանիզմներով:
(գ) ենթակետը լրաց. 21.08.08 N 968-Ն)
|
ա) Գազամատակարարման համակարգի կարգավարական կառավարումը պետք է լուծի հետևյալ խնդիրները`
վթարների տեղայնացումը և վերացումը,
գազի ստացման և առաքման ռեժիմների կարգավորումը,
մատակարարողի կողմից գազի ստացման պայմանագրային պահանջների (գազի բաղադրության համապատասխանությունը տեխնիկական պայմաններին, գազի ծրագրված ծավալը, ճնշման սահմանված ռեժիմները) կատարման հսկողությունը,
շուրջօրյա օպերատիվ կապի պահպանումը մատակարարողների և խոշոր սպառողների հերթապահ անձնակազմի հետ,
սպասարկվող գազատար ցանցերի աշխատանքի ռեժիմների կարգավորումը, ինչպես նորմալ, այնպես էլ հատուկ պայմաններում` գազի քանակի նվազման, վթարային իրավիճակների առաջացման, գազատարի առանձին հատվածների նորոգման աշխատանքներ կատարելիս, նոր օբյեկտներ (գազատարներ, ԳԿԿ, խոշոր սպառողներ) գործարկելիս,
համակարգում ճնշումային ռեժիմների և գազի ծախսի վերլուծությունը,
ճնշումային ռեժիմների կարգավորման մեթոդիկայի մշակումն առանձին շրջանների և համակարգի համար ամբողջությամբ,
բուֆերային և գազի այլ խոշոր սպառողների անջատումը և միացումը, համաձայն գազամատակարարման գրաֆիկի, գազի անբավարար քանակության դեպքում,
գազի ցանցի առանձին հատվածների անջատումը կամ դրանցում ճնշման իջեցումը նորոգման աշխատանքներ կատարելիս` վթարների կամ նոր գազատարների միացման ժամանակ,
շահագործման անհրաժեշտ փաստաթղթերի վարումը:
բ) Շահագործող ծառայությունները նոր գազատարների միացման և գործողների նորոգման համար նախատեսված բոլոր աշխատանքները, կապված գազամատակարարման համակարգում ռեժիմի փոփոխության հետ, պետք է համաձայնեցնեն ՎԿԾ հետ և վերջինիս ներկայացնեն աշխատանքների կազմակերպման ծրագիրը: Ծրագրի մեկ օրինակը պետք է մնա ՎԿԾ-ում` աշխատանքների ընթացքը հսկելու համար:
գ) ՎԿԾ անձնակազմի բոլոր գործողությունները, կապված գազատարների, ԳԿԿ և սպառիչների անջատման և միացման վթարային աշխատանքների կատարման հետ, ինչպես նաև համակարգի կամ նրա առանձին տարրերի աշխատանքային ռեժիմների փոփոխության վերաբերյալ տեղեկությունները պետք է գրանցվեն օպերատիվ մատյանում:
|
ա) Վթարների վերացման առաջնային միջոցներից են`
գազի ճնշման իջեցումը ցանցում,
գազ սպառող սարքերի և կայանքների գազամատակարարման դադարեցումը,
գազատարի վնասված հատվածի անջատումը գործող գազատարից, գազալցված շինությունների բնական կամ ստիպողական օդափոխությունը` պայթունաանվտանգ արտածող օդափոխիչի միջոցով,
մեքենա-մեխանիզմների, սարքավորումների ճիշտ տեղաբաշխումը,
անհրաժեշտության դեպքում համապատասխան ծառայությունների (այլ ինժեներական կառուցումները շահագործող) մասնակցության ապահովումը,
ծխելու, լուցկի վառելու, էլեկտրալամպերը և էլեկտրասարքերն անջատելու ու միացնելու, բաց կրակով տաքացուցիչներից, վառարաններից, նավթավառներից, օգտվելու արգելումը,
շինության մուտքի հսկումը` կողմնակի անձանց և բաց կրակի ներսանցումը բացառելու նպատակով,
անհրաժեշտության դեպքում գազալցված շինություններից բնակիչների էվակուացումը:
բ) Վթարային կարգավարական ծառայությունները և գազի տնտեսության կազմակերպության մյուս ստորաբաժանումները պարտավոր են ընդունել ծանուցագրեր վթարների, գազի արտահոսքի, գազատարների և գազի սարքավորումների վնասվածքի մասին` գազի բոլոր սպառողներից, անկախ գերատեսչական պատկանելությունից:
գ) Վթարային կարգավարական ծառայության կողմից վթարային հայտերի ընդունումը պետք է կատարվի շուրջօրյա:
Գազի տնտեսության կազմակերպությունները բնակչությանը և մյուս սպառողներին պետք է հայտնեն այն հեռախոսահամարները, որոնցով ընդունվում են վթարների, արտահոսքերի և գազատարի, գազի սարքերի ու արմատուրների անսարքությունների մասին ծանուցագրերը:
դ) ՎԿԾ գործունեությունը, վթարային իրավիճակները կանխելու, տեղափակելու և վերացնելու համար, պետք է իրականացվի կազմակերպության ստանդարտով հաստատված վթարների տեղափակման և կանխման ծրագրով և տարբեր գերատեսչությունների ծառայությունների (հրդեհային պաշտպանության, շտապ օգնության, մալուխային ջրմուղի, ջերմամատակարարման և այլ հաղորդակցուղիների գծերի շահագործման) համագործակցության ծրագրով: Այդպիսի ծրագրեր պետք է ունենա յուրաչանչյուր ՎԿԾ: Ծրագրերի հիմնական բովոնդակությունը` դա վթարային իրավիճակների նախազգուշացման և տեղափակման, մարդկանց և նյութական արժեքների փրկելու միջոցառումներն են, ինչպես նաև այդ միջոցառումների կատարման կարգը և հերթականությունը:
Տարբեր գերատեսչական ծառայությունների հետ փոխհամագործակցման ծրագրերը հաստատվում են տեղական ինքնակառավարման մարմինների կողմից:
Եթե վթարի լրիվ վերացումը կատարում է ՎԿԾ վթարային բրիգադը, ապա գազավտանգ աշխատանքների թույլտվությունը կարգագրի կազմում չի պահանջվում:
ե) Վթարի հայտն ընդունող ՎԿԾ հերթապահ կարգավայրը պարտավոր է հայտ ներկայացնողին հրահանգավորել անվտանգությունն ապահովելու անհրաժեշտ միջոցների մասին, մինչև վթարային բրիգադի ժամանելը, և տվյալ վայրն ուղարկել վթարային բրիգադ:
զ) ՎԿԾ-ում ստացված բոլոր հայտերը և ծանուցումները պետք է գրանցվեն հայտերի մատյանում` նշելով ճիշտ ժամանակը (ժամը, րոպեն), հայտի բովանդակությունը` հայտ ներկայացնողի բառերով, և վթարային բրիգադի մեկնելու ժամը, րոպեն:
է) Բնակարանում կամ աստիճանավանդակում «Գազի հոտ» վթարային կանչերի դեպքում, վթարային բրիգադը պետք է ստուգի գազի առկայությունը տվյալ շինությունում և հարևան շինություններում, նկուղներում վերացնի հայտնաբերված արտահոսքերը:
Արտահոսքը վերացնելուց և շինությունն օդափոխելուց հետո պետք է կրկին ստուգել գազի առկայությունը շինություններում և նկուղներում:
Եթե «Գազի հոտ» կանչի դեպքում հայտը տվողի կողմից նշված շինությունում գազի առկայություն չի հայտնաբերվում` պետք է ստուգել աստիճանավանդակը և շենքի նկուղը:
Օդի նմուշառումը պետք է կատարել վերին գոտիներից` բնական գազի դեպքում, և ներքին գոտիներից (հատակից ոչ ավելի 30 սմ բարձրությամբ)` հեղուկացված գազի դեպքում:
ը) Եթե գազի շինություն է ներթափանցել ստորգետնյա գազատարներից (մուտքագծից կամ բաշխիչ գազատարից), ապա վթարային բրիգադը պետք է անցկացնի արտահոսքի կամ գազի առկայությունը հայտնաբերված տեղից 50 մ շառավղով մոտակա բոլոր ստորգետնյա կառույցների և շենքերի (առաջին հերթին նկուղային հարկերի) մանրանասն հետազոտում` արտահոսքի տեղը գտնելու նպատակով: Գազի առկայության դեպքում պետք է ձեռնարկվեն սույն տեխնիկական կանոնակարգի N 1 հավելվածի 3-րդ կետի «ա» կետում նշված միջոցներ: Վնասված տեղի հայտնաբերումը պետք է կատարվի վթարների տեղափակման և կանխման ծրագրին համապատասխան:
(ը) ենթակետը լրաց. 21.08.08 N 968-Ն)
թ) Գազի առկայությունը գազալցված շինություններում, ինչպես նաև մինչև 50 մ հեռավորության վրա գտնվող շենքերում և ստորգետնյա կառույցներում պետք է ստուգվի սարքով, պարբերաբար, վթարային իրավիճակը վերացնելու ողջ ժամանակամիջոցում:ժ) Վթարի վայր ժամանած բոլոր ղեկավարները վթարային աշխատանքների կատարման և վթարի վերացման մասին կարող են ցուցումներ տալ միայն աշխատանքների ղեկավարի միջոցով և չպետք է խառնվեն աշխատանքների օպերատիվ ղեկավարմանը:
ժա) Վթարային վիճակը վերացնելու համար ՎԿԾ հաջորդ հերթափոխի գալու դեպքում աշխատանքի ղեկավարը պետք է տեղեկացնի հերթափոխն ընդունող ղեկավարին` վթարի բնույթի և նրա վերացման ուղղությամբ կազմակերպված միջոցառումների մասին:
ժբ) Վթարային վիճակի վերացման աշխատանքները կարող են համարվել ավարտված, գազի արտահոսքի տեղը գտնվելուց, այն վերացնելուց, ինչպես նաև գազի արտահոսքը դեպի կառույցներ և շինություններ բացառելուց հետո:
ժզ) Գազի տնտեսության կազմակերպության ղեկավարությունը կարգադրությամբ վթարների վերացման աշխատանքներին կարող են ներգրավվել նաև շահագործող ծառայությունները:
Գազատարների վերականգնողական աշխատանքների կատարումը` վթարային իրավիճակի վերացումից հետո, պետք է հանձնարարվի շահագործող ծառայություններին:
ժդ) Եթե գազատարի կամ գազի սարքերի վնասվածքների վերացման աշխատանքների ժամանակ կատարում են գազատարի մի մասի անջատումը գազի ցանցից, ապա այդ հատվածի (անսարքությունը վերացնելուց հետո) միացումը գործող գազի ցանցին պետք է կատարի գազի տնտեսության կազմակերպության շահագործող ծառայությունը:
Վթարային ծառայությունը գազի ցանցին կարող է միացնել միայն առանձին սարքեր` դրանց անսարքությունները վերացնելուց հետո և այն դեպքում, երբ այդ սարքերն անջատվել են ՎԿԾ անձնակազմի կողմից վթարային հայտերը կատարելու ընթացքում:
ժե) Բոլոր դժբախտ պատահարների համար, որոնք տեղի են ունեցել գազի սարքերից օգտվելիս, ինչպես նաև վնասված գազատարներից շենքեր և շինություններ գազի ներհոսքից, պետք է կազմվեն ակտեր և նշումներ արվեն վթարների և դժբախտ պատահարների գրանցման մատյանում:
ժզ) ՎԿԾ չունեցող գազամատակարարման համակարգում վթարային աշխատանքները պետք է կատարի գազի տեղամասի շահագործող անձնակազմը: ՎԿԾ վթարային բրիգադն այդ բնակավայրեր կանչում է այն դեպքում, երբ տեղամասի անձնակազմը սեփական ուժերով և միջոցներով չի կարող կատարել վթարային աշխատանքները:
ժէ) Կազմակերպությունների գազամատակարարման համակարգերում, որտեղ դրանց շահագործումն իրականացվում է իրենց գազի ծառայության կողմից, վթարային աշխատանքները պետք է կատարվեն այդ կազմակերպության ուժերով և միջոցներով: ՎԿԾ այդ դեպքերում քաղաքային գազամատակարարման համակարգից անջատում է կազմակերպությունը և վերջինիս խնդրանքով ցույց է տալիս մեթոդական օգնություն:
ժը) Գազի տնտեսության ՎԿԾ պետք է պարբերաբար (ամիսը մեկ) կատարի բոլոր վթարային հայտերի մանրամասն վերլուծություն, որոնք ստացվել են նախորդ ամսվա ընթացքում, ուսումնասիրել բոլոր անսարքությունների պատճառները գազատարում, արմատուրում և սարքավորումներում: Պետք է ընթանրացնի վթարային իրավիճակների վերացման աշխատանքների վերաբերյալ կուտակած փորձը և դրա հիման վրա ուղղումներ մտցնի վթարների տեղափակման և կանխման ծրագրերում, մշակվեն միջոցառումներ համակարգի կատարելագործման և վթարային իրավիճակների պատճառների վերացման ուղղությամբ:
ժթ) ՎԿԾ անձնակազմի հետ ուսումնավարժանքային պարապմունքները պետք է անցկացվեն ըստ գազի տնտեսության կազմակերպության տեխնիկական ղեկավարի կողմից հաստատված ժամանակացույցի, բայց ոչ ուշ, քան տարին 2 անգամ:
Ստուգողական կանչերը պետք է անցկացվեն գազի տնտեսության կազմակերպության ղեկավարության կողմից ոչ պակաս, քան 3 ամիսը մեկ անգամ:
ի) Այլ գերատեսչությունների ծառայությունների հետ (ոստիկանություն, հրշեջ ծառայություն, շտապ օգնություն, էլեկտրամատակարարման, կապի, ջրմուղու ջերմամատակարարման) ՎԿԾ համատեղ ուսումնավարժանքային պարապմունքները` համաձայն վթարների կանխման և վերացման փոխհամագործակցության ծրագրերի, պետք է անցկացվեն ոչ պակաս, քան տարին մեկ անգամ: Ուսումնավարժանքային պարապմունքների և ստուգողական կանչերի արդյունքները պետք է գրանցվեն մատյանում:
Հավելված N 2 |
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ |
ա) Ստորգետնյա գազատարների շահագործման ընթացքում կուտակված տվյալների և դրանց տեխնիկական վիճակի ստուգման հիման վրա բալային համակարգով որոշվում է գազատարի տեխնիկական վիճակի ընդհանուր գնահատականը, որն իրենց ներկայացնում է տեխնիկական վիճակը բնութագրող բոլոր ցուցանիշների գումարը:
բ) Ստորգետնյա գազատարների համար ստուգվում և գնահատվում է`
հերմետիկությունը,
մեկուսիչ ծածկույթի վիճակը,
խողովակների մետաղի վիճակը,
զոդակարերի որակը,
շահագործման ընթացքում գազամուղի վրա կատարված վթարային աշխատանքների նկարագիրը,
կոռոզիայի վտանգը:
Ստորգետնյա գազատարի տեխնիկական վիճակի ստուգման մեթոդիկան և ակտի ձևը սահմանվում են կազմակերպության ստանդարտով:
|
ա) Գազատարի հերմետիկության ստուգումը կատարվում է գազի տնտեսության անվտանգության նորմեր սահմանող տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխան:
բ) Գազատարների հերմետիկության ստուգումը պետք է իրականացվի բարձր զգայնության գազացուցիչներով (1-3 %):
Գազատարի հերմետիկության ստուգումը թույլատրվում է կատարել ճնշափորձարկմամբ` գործող նորմատիվ փաստաթղթերի պահանջներին համապատասխան: Հերմետիկության գնահատականը (բալը) տրվում է` կախված հայտնաբերված արտահոսքերի քանակից (միջինը` 1 կմ ուղեգծում):
(բ) ենթակետը փոփ. 21.08.08 N 968-Ն)
3. ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ ՄԵԿՈՒՍԱՑՄԱՆ ԾԱԾԿՈՒՅԹԻ ՎԻՃԱԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ |
ա) Ստորգետնյա գազատարների մեկուսացման ծածկույթի վիճակի գնահատումը կատարվում է երկու փուլով:
բ) Առաջին փուլում մեկուսացման ծածկույթի վնասվածքների թիվը որոշվում է սարքերի օգտագործման մեթոդով` չբացելով հողածածկույթը:
Կախված գազատարի յուրաքանչյուր 100 մետրի վրա հայտնաբերված մեկուսացման վնասված տեղերի թվից` կատարվում է այդ 100 մետրանոց տեղամասերի վիճակի բալերով գնահատում:
բ) Երկրորդ փուլում կատարվում է գազատարի մեկուսացման ծածկույթի վիճակի ստուգում` զննմամբ, որի դեպքում մեկուսացման առավել վնասված տեղերում, որոնք հայտնաբերվել են սարքերով ստուգման ժամանակ, կամ բնակավայրում յուրաչանչյուր 200 մետրի վրա փորվում է ոչ պակաս մեկ ստուգման հետախուզահոր` 1.5-2 մ երկարությամբ, այն հաշվով, որ այդ հորերը համընկնեն բնակավայրում հնարավոր վտանգ ներկայացնող կետերին (առուներ, ճահճաբնահողեր, մուտքագծեր, զոդակարեր և այլն):
Բնակավայրերից դուրս հետազոտման երկարությունը կարելի է ընդունել մինչև 1 կմ:
Եթե հետախուզահորային դատարկումների ժամանակ պարզվում է, որ մեկուսացման ծածկույթի վիճակն ամբողջությամբ վերցրած լավ է, կան միայն առանձին փոքր վնասվածքներ (անցքեր, ճեղքեր), որոնց վերացումից հետո ծածկույթի պաշտպանիչ հատկությունները կվերականգնվեն, այդ դեպքում գազատարի գնահատականը բարձրացվում է մեկ բալով:
Եթե հայտնաբերվում են մեկուսացման այնպիսի թերություններ, ինչպես դյուրաբեկությունը, փշրվելը, ծածկույթի կպչողականության բացակայությունը, ապա մեկուսացման ծածկույթի վիճակի գնահատականը պետք է պակասեցվի մեկ բալով:
4. ԽՈՂՈՎԱԿԻ ՄԵՏԱՂԻ ՎԻՃԱԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ |
ա) Խողովակի մետաղի վիճակի ստուգումը պետք է կատարվի բոլոր հետախուզահորերում, որոնք բացվում են գազատարի հերմետիկությունը կամ մեկուսացման ծածկույթի վիճակն ստուգելու համար: Մետաղի վիճակի ստուգում պետք է կատարվի նաև շահագործման ընթացքում տարբեր նորոգման աշխատանքներ կատարելու համար բացվող հետախուզահորերում: Ստուգման արդյունքները պետք է ձևակերպվի արձանագրություններով:
բ) Եթե ստուգումների ժամանակ հայտնաբերվում է ուժեղ կամ խիստ ուժեղ կոռոզիա, ապա հարկավոր է անցկացնել գազատարի լրացուցիչ հետազոտություն: Վնասված տեղերում բացված հետախուզահորերի խողովակի մետաղը պետք է հետազոտվի:
Եթե գազատարի դիտարկվող հատվածի 70 % և ավելի երկարության վրա հայտնաբերվում է 5 տեղ` ուժեղ և խիստ ուժեղ կոռոզիայով, ապա գազատարը պետք է փոխարինվի:
Եթե այդպիսի վնասվածքներով մասերը տեղավորված են դիտարկվող գազատարի 70 %-ից պակաս երկարության վրա, ապա փոխարինման ենթակա է միայն գազատարի նշված թերություններով տեղամասը: Մետաղի վիճակի գնահատականը (բայը) տրվում է` կախված կոռոզիայի բնույթից և տեղամասում նրա տարածվածությունից:
|
ա) Զոդակարերի որակի ստուգումը պետք է կատարվի խիստ որոշակի հերթականությամբ`
թերություն ունեցող յուրաքանչյուր զոդակարի երկու կողմերում գամմա ճառագայթմամբ կամ ռենտգենանկարման օգնությամբ ստուգվում են ևս մեկական մոտակա զոդակարեր,
եթե հայտնաբերվի թեկուզ և մեկ ոչ որակյալ զոդակար, ապա գամմա ճառագայթմամբ կամ ռենտգենանկարման միջոցով պետք է ստուգվեն գազատարի բոլոր կցվանքների 5 %-ից ոչ պակասը:
Բացի վերը նշվածից` հետազոտվող գազատարի բոլոր զոդակարերը պետք է լրացուցիչ ստուգվեն ըստ հերմետիկության, որի համար յուրաքանչյուր զոդակարի ուղղությամբ պետք է փորվի հորատանցք` գազատարի տեղադրման խորության 0,7-ից ոչ պակաս խորությամբ, և բարձր զգայնության ցուցասարքերի օգնությամբ ստուգվի գազի առկայությունն այնտեղ:
բ) Եթե պարզվել և հաստատվել է, որ ստուգված զոդակարերի 50 %-ը և ավելին հանդիսանում են արատավոր, ապա գազատարի տեխնիկական վիճակը բնութագրող այլ ցուցանիշներով ստուգումների անցկացում պարտադիր չէ, գազատարը ենթակա է փոխարինման:
|
ա) Ստորգետնյա գազատարների կոռոզիայի նկատմամբ վտանգը պետք է որոշվի ըստ`
մեկուսացման ծածկույթի վիճակի ստուգման արդյունքների,
թափառող հոսանքների ներկայության,
անոդային և լիցքափոխ գոտիների առկայության,
գազատարի վրա պաշտպանիչ պոտենցիալների առկայության:
բ) Ստորգետնյա գազատարների կոռոզիայի վտանգի գնահատման համար պետք է հայտնաբերվեն`
գազատարների տեղամասեր, որոնք գտնվում են կոռոզիայի համար վտանգավոր բնահողում,
գազատարի տեղամասեր, որոնք ունեն անոդային և լիցքափոխ պոտենցիալներ (-0,85 Վ լարումից ավելի),
թափառող հոսանքների վտանգավոր ազդեցության գոտիներ,
գործող էլեկտրապաշտպանիչ տեղակայումների ազդեցության գոտիներ, որոնք պաշտպանում են հարևան ստորգետնյա կառուցվածքները:
գ) Ստուգվող գազատարի կոռոզիայի վտանգի վերջնական գնահատականը տալուց առաջ անհրաժեշտ է ստանալ տեղեկություններ նախատեսվող միջոցառումների (և նրանց ժամկետների) վերաբերյալ: Տեղեկություններ թափառող հոսանքների մեծության սահմանափակումների, ինչպես նաև թափառող հոսանքների աղբյուր հանդիսացող կառույցների աշխատանքի ռեժիմի հնարավոր փոփոխությունների մասին, որոնք կարող են բերել այդ կառույցների թափառող հոսանքների գոտում գտնվող գազատարի կոռոզիայի վտանգի մեծացման:
դ) Գազատարի համար կոռոզիայի վտանգի ընդհանուր գնահատականը (բալը) տրվում է ըստ գազատարում անողային և լիցքափոխ գոտիների առկայության:
ե) Գազատարները, որոնք վերոհիշյալ բոլոր ցուցանիշներով ստացել են ընդհանուր գնահատական` 10 և պակաս բալ, ենթակա են փոխարինման: Գազատարները, որոնք ստացել են ընդհանուր գնահատական` 10-ից ավելի բալ, ենթակա են վերանորոգման, ըստ աճող բալերի:
Հավելված N 3 |
|
Ձև N 1
Մ Ա Տ Յ Ա Ն
ՎԹԱՐԱՅԻՆ ԿԱՆՉԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ
NN ը/կ |
Հայտի ստացման ժամկետը | Հայտն ընդունողի անունը, ազգանունը | Հայտավորողի անունը, ազգանունը, հասցեն, հեռախոսահամարը | Հայտի բովանդակությունը | Հայտավորողին տրված հրահանգավորման բովանդակությունը | |
ամիսը, ամսաթիվը, տարեթիվը |
ժամը, րոպեն | |||||
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
Հայտը կատարող պատասխանատու անձանց | Անսարքությունների, վթարի վերացման համար ձեռնարկված միջոցները | Կատարման ժամկետը (ժամ, րոպե) | Կատարողի անունը, ազգանունը և ստորագրությունը | ||
անունը, ազգանունը | հայտագրի ընդունման ժամկետը (ժամ, րոպե) | ստորագրու-թյունը | |||
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 |
Ձև N 2
_____________________________
(մասնաճյուղի անվանումը) (ԱՇԾ. ՏՏ)
Մ Ա Տ Յ Ա Ն
ԳԿԿ-Ի ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ
ԳԿԿ-ի հասցեն _______________________ N _____
Ամիսը, ամսաթիվը, տարեթիվը | Ժամը | Գազի ճնշումը | Զտիչի ճնշումը | Տեխնիկական սպասարկման արդյունքները | Սպասարկող փականագործի ազգանունը, անունը, հայրանունը և ստորագրությունը | Վերահսկող անձի ազգանունը, անունը, հայրանունը և ստորագրությունը | |||
մուտքի կգ/սմ2 |
ելքի մմ ջ. ս. |
մուտքի կգ/սմ2 |
ելքի կգ/սմ2 |
ճնշման անկումը | |||||
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 |
Ձև N 3
______________________________________________
(մասնաճյուղի անվանումը) (ԱՇԾ. ՏՏ) կարգավարական ծառայություն)
Հ Ա Յ Տ N ___
ՎԹԱՐԱՅԻՆ ԿԱՆՉԵՐԻ ՄԱՍԻՆ __________________________________________________________ (հայտատուի անունը, ազգանունը, հասցեն, հեռախոսահամարը)
Հայտի բովանդակությունը _________________________________________ Հայտն ստացվել է ___ ________200 թ., ժամը ___ րոպեն _____________ Կարգավար __________________________________________________ (անունը, ազգանունը և ստորագրությունը)
Հայտը տրված է կատարման ____ ______200 թ., ժամը ___ րոպեն________ Կատարողը ___________________________________________________ (անունը, ազգանունը և ստորագրությունը)
Մեկնման ժամկետը` ժամը _______ րոպեն___________ Կատարված աշխատանքի բնութագիրը___________________________________ __________________________________________________________
Աշխատանքները կատարող _______________________________________ (ստորագրությունը)
Հայտատուի հիմնավորումն աշխատանքների կատարման վերաբերյալ ________________ ___________________________________________________________ (ամսաթիվը, ժամը, րոպեն, ստորագրությունը)
Կարգավար ___________________________________________ (ստորագրությունը) Ծանոթագրություն ____________________________________________ |
Ձև N 4
__________________________________________________________
(մասնաճյուղի անվանումը) (ԱՇԾ. ՏՏ) կարգավարական ծառայություն)
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն N ___
ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ ՇՐՋԱԳԱՅՈՂԻ
________ ____________ 200 թ.,
______________________, երթուղու | հասցեն _______________________ |
(շրջագայողի անունը, ազգանունը) |
(գյուղ, բնակավայր, փողոց) |
NN ը/կ |
Գազատարի հասցեն (գյուղ, բնակավայր, փողոց և այլն) | Ընդամենը` ստուգված |
Գազի առկայությունը (նկուղում, դիտահորում և այլն) |
Գազատարի վրա հայտնաբերված թերությունների բնութագիրը | Ծանոթագրություն | ||
նկուղներ | դիտահորեր | ||||||
գազի | այլ հաղորդակ-ցուղիների | ||||||
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |
Ձև N 5
_________________________________
(մասնաճյուղի անվանումը) (ԱՇԾ. ՏՏ)
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն N _____
ԳԿԿ ՍՊԱՍԱՐԿՈՂԻ
________ ___________________200 թ.
___________________ ԳԿԿ-ի հասցեն |
_______________________ |
(սպասարկողի անունը, ազգանունը) |
(գյուղ, բնակավայր, փողոց) |
Սպասարկման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը | Գազի ճնշումը | Ճնշումը զտիչից | Կատարված աշխատանքները |
Ծանոթագրություն | ||
մուտքի |
ելքի |
առաջ |
հետո | |||
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
(Հավելվածը խմբ. 21.08.08 N 968-Ն)
Հավելված N 4 |
1. ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՎԹԱՐԱՅԻՆ-ԿԱՐԳԱՎԱՐԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
(Հավելվածն ուժը կորցրել է 21.08.08 N 968-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
22.04.2021, N 634-Ն | 24.10.2021, N 1843-Ն | |
14.04.2011, N 379-Ն | 27.10.2011, N 1843-Ն | |
21.08.2008, N 968-Ն | 10.03.2009, N 1843-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|