Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 10/2-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.01.2009-14.04.2009)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԵԹՀՏ 2008.12.29/9(62) Հոդ.20
Принят
Համայնքի ավագանի
Дата принятия
18.12.2008
Подписан
Համայնքի ղեկավար
Дата подписания
18.12.2008
Дата вступления в силу
08.01.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ

 

«Կենտրոն» թաղային համայնքի ավագանի

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 դեկտեմբերի 2008 թվականի թիվ 10/2-Ն

քաղ. Երևան

 

ԵՐԵՎԱՆԻ «ԿԵՆՏՐՈՆ» ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 18-րդ կետով և «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով՝ Երևան քաղաքի «Կենտրոն» համայնքի ավագանին որոշում է.

1. Սահմանել Երևանի «Կենտրոն» թաղային համայնքի վարչական տարածքում տեղական տուրքերի և վճարների 2009 թ-ի դրույքաչափերը՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների։

2. Առաջարկել Երևանի «Կենտրոն» թաղային համայնքի ղեկավարին «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան ապահովել սույն որոշման պետական գրանցումը և հրապարակումը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։

 

Համայնքի ղեկավար՝

Գ. Բեգլարյան

 

 

Հավելված N 1

Երևանի «Կենտրոն» թաղային

համայնքի ավագանու

2008 թ. դեկտեմբերի 18-ի

10/2-Ն որոշման

 

ԵրԵՎանի «Կենտրոն» թաղային համայնքի վարչական տարածքում տեղական տուրքերի 2009 թվականի դրույքաչափերը

 

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան՝ նոր շենքերի, շինությունների (ներառյալ ոչ հիմնական) շինարարության (տեղադրման) թույլտվության համար՝

հիմնական օբյեկտների համար՝

ա) մինչև 300 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում՝ այգեգործական (ամառանոցային) տների, ինչպես նաև մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար՝ 75.000 դրամ.

բ) սույն կետի «ա» ենթակետով չնախատեսված օբյեկտների համար՝

բա) 201-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝ 150.000 դրամ.

բբ) 501-ից մինչև 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝ 250.000 դրամ.

բգ) 1001 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝ 350.000 դրամ.

ոչ հիմնական շինությունների տեղադրման համար՝

գ) մինչև 20 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝ 15.000 դրամ.

դ) 20 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝ 25.000 դրամ։

2. Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման, արդիականացման աշխատանքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով՝

ա) չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում՝ ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն 15.000 դրամ.

բ) բացի օբյեկտի վերակառուցման, ուժեղացման, վերականգնման կամ արդիականացման աշխատանքներից, նախատեսվում է նաև կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում՝ ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա բացի սույն կետի «ա» ենթակետով սահմանված դրույքաչափի, կիրառվում են նաև նոր շինարարության համար սույն հավելվածի 1-ին կետով սահմանված նորմերը՝ օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացման կամ շենքերի գործառական նշանակության փոփոխության մասով.

գ) նախատեսվում է միայն կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում՝ ստորգետնյա) շինարարություն կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա այն համարվում է նոր շինարարության, որի նկատմամբ կիրառվում են նոր շինարարության համար սույն հավելվածի 1-ին կետով սահմանված նորմերը։

3. Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման թույլտվության տեղական տուրքը սահմանվում է 25.000 դրամ։

4. Համայնքի տարածքում տեղական տուրքը սահմանվում է՝

1) ոգելից խմիչքի վաճառքի թույլտվության համար՝ հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ յուրաքանչյուր եռամսյակի համար՝ 30.625 դրամ.

2) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար՝ հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ յուրաքանչյուր եռամսյակի համար՝ 30.625 դրամ։

5. Համայնքի տարածքում՝

ա) բացօթյա առևտուր կազմակերպելու թույլտվության տեղական տուրքը սահմանվում է յուրաքանչյուր օրվա համար՝ 612 դրամ.

բ) հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի վաճառքի թույլտվության տեղական տուրքն ընթացիկ տարվա համար սահմանվում է 350.000 դրամ։

5.1. Համայնքի տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի համար յուրաքանչյուր տարվա թույլտվության համար՝ 50.000 դրամ։

6. Համայնքի տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտների, բաղնիքների (սաունաների), խաղատների՝ ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության տեղական տուրքն ընթացիկ տարվա համար սահմանվում է՝

ա) առևտրի օբյեկտների համար՝ 87.500 դրամ.

բ) հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար՝ 175.000 դրամ.

գ) բաղնիքների (սաունաների) համար՝ 875.000 դրամ.

դ) խաղատների կազմակերպման համար՝ 1.750.000 դրամ.

ե) շահումով խաղերի կազմակերպման համար՝ 875.000 դրամ.

զ) վիճակախաղերի կազմակերպման համար՝ 262.500 դրամ։

7. Համաքաղաքային կանոններին համապատասխան՝ համայնքի տարածքում ընտանի կենդանիներ պահելու թույլտվության համար՝ ընթացիկ տարվա համար՝ 0 դրամ։

8. Համայնքի տարածքում յուրաքանչյուր ամսվա համար արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության մեկ քառակուսի մետրի տեղական տուրքը սահմանվում է՝

ա) ալկոհոլային (սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար՝ 3500 դրամ.

բ) թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար՝ 6125 դրամ,

գ) այլ արտաքին գովազդի համար՝ 2625 դրամ.

դ) դատարկ գովազդային վահանակների համար՝ 1225 դրամ։

9. Համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ, կրկնօրինակներ տրամադրելու համար, ընթացիկ տարվա համար՝ 1000 դրամ։

 

Համայնքի ղեկավար՝

Գ. Բեգլարյան

 

 

Հավելված N 2

Երևանի «Կենտրոն» թաղային

համայնքի ավագանու

2008 թ. դեկտեմբերի 18-ի

10/2-Ն որոշման

 

Երեվանի «Կենտրոն» թաղային համայնքի վարչական տարածքում տեղական վճարների 2009 թվականի դրույքաչափերը

 

1. Համայնքի տարածքում շինարարության կամ շինության արտաքին տեսքը փոփոխող, վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու, ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու համար՝

ա) մինչև 20 քառակուսի մետր մակերես ունեցող օբյեկտների համար՝ 75.000 դրամ.

բ) 21-ից մինչև 50 քառակուսի մետր մակերես ունեցող օբյեկտների համար՝ 150.000 դրամ.

գ) 51-ից մինչև 150 քառակուսի մետր մակերես ունեցող օբյեկտների համար՝ 300.000 դրամ.

դ) 151 և ավելի քառակուսի մետր մակերես ունեցող օբյեկտների համար՝ 600.000 դրամ։

2. Համայնքի տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքում անհրաժեշտ չափագրական և այլ նման աշխատանքների համար՝ մեկ քառակուսի մետրը՝ 2000 դրամ:

3. Համայնքի կողմից մրցույթներ և աճուրդներ կազմակերպելու հետ կապված ծախսերի փոխհատուցման համար՝ յուրաքանչյուր մասնակցից սակարկությունների կազմակերպման ընդհանուր ծախսերի 10 (տասը) տոկոսի չափով։

 

Համայնքի ղեկավար՝

Գ. Բեգլարյան