Գլխավոր տեղեկություն
Номер
N 1033-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.12.2008-18.06.2009)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2008.12.29/75(665) Հոդ.1390
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
17.12.2008
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
17.12.2008
Дата вступления в силу
30.12.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 դեկտեմբերի 2008 թվականի N 1033-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ՍԿՍԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 790-Ն ԵՎ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 888-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության 2010 թվականի բյուջետային գործընթացն սկսելու նպատակով`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մշակման գործընթացի` Հայաստանի Հանրապետության 2010-2012 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի և Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի նախագծերի մշակման աշխատանքների իրականացման ժամանակացույցը՝ համաձայն հավելվածի։

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահին, Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի նախագահին, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահին, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահին, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահին, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահին, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահին և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին ղեկավարվել սույն որոշման 1-ին կետով հաստատված ժամանակացույցով։

3. Սահմանել, որ`

1) Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի հունիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի բյուջետային գործընթացն սկսելու մասին» N 346-Ն որոշմամբ ստեղծված` Հայաստանի Հանրապետությունում պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհուրդը և աշխատանքները համակարգող մշտապես գործող խումբը շարունակելու են իրենց գործունեությունը Հայաստանի Հանրապետության 2010-2012 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերի մշակման ժամանակահատվածում.

2) Հայաստանի Հանրապետության գործադիր, օրենսդիր և դատական մարմիններում, Հայաստանի Հանրապետության դատախազությունում, Հայաստանի Հանրապետության օրենքներով ստեղծված` մշտապես գործող և տարածքային կառավարման մարմիններում, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության մեթոդական աջակցությամբ, 2009 թվականի ընթացքում շարունակվելու է ծրագրային բյուջետավորման ներդրման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքների իրականացումը։

4. Հայաստանի Հանրապետության գործադիր, օրենսդիր և դատական մարմինների, Հայաստանի Հանրապետության դատախազության, Հայաստանի Հանրապետության օրենքներով ստեղծված` մշտապես գործող և տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին` ապահովել 2009 թվականի ընթացքում իրականացվելիք ծրագրային բյուջետավորման ներդրման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքների իրականացումը:

5. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի դեկտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի բյուջետային գործընթացն սկսելու մասին» N 790-Ն որոշման N 2 հավելվածում «ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալ» բառերը փոխարինել «ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ» բառերով:

6. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2007 թվականի դեկտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի բյուջետային գործընթացն սկսելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի դեկտեմբերի 2-ի N 790-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 888-Ն որոշման N 3 հավելվածում «ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ» և «ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահ» բառերը փոխարինել «ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ» բառերով:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. դեկտեմբերի 17

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2008 թ.

դեկտեմբերի 17-ի N 1033-Ն որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010-2012 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

NN
ը/կ

Կատարողները

Կատարման ենթակա աշխատանքները և միջոցառումները

Փաստաթղթերն ստացող մարմինները

Աշխատանքների և
միջոցառումների
կատարման սահմանային ժամկետները

1

2

3

4

5

I. ՀՀ 2010-2012 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳՐԻ (ՄԺԾԾ) ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

 1.

ՀՀ ֆինանսների
նախարարություն

ՀՀ 2010-2012 թթ. ՄԺԾԾ և ՀՀ 2010 թվականի պետական բյուջեի նախագծերի մշակման աշխատանքների շրջանակներում ոլորտային հայտերը կազմելու և դրանք ներկայացնելու մեթոդական ցուցումների մշակում և տրամադրում (ուղարկում)

ՀՀ գործադիր, օրենսդիր, դատական մարմիններ

ՀՀ դատախազություն

ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմիններ

մինչև 2008 թվականի դեկտեմբերի 20-ը

 2.

ՀՀ ֆինանսների
նախարարություն

ՀՀ 2010-2012 թթ. ՄԺԾԾ և ՀՀ 2010 թվականի պետական բյուջեի նախագծերի հիմքում դրվող բյուջետային եկամուտների առանձին եկամտատեսակների և ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններից մուտքերի կանխատեսումների կազմման մեթոդական ցուցումների մշակում և տրամադրում

ՀՀ գործադիր, օրենսդիր, դատական մարմիններ

ՀՀ դատախազություն

ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմիններ

մինչև 2008 թվականի դեկտեմբերի 20-ը

 3.

ՀՀ ֆինանսների
նախարարություն

անհրաժեշտության դեպքում ՀՀ 2010-2012 թթ. ՄԺԾԾ և ՀՀ 2010 թվականի պետական բյուջեի նախագծերի մշակման համար ՀՀ հանրապետական գործադիր մարմիններից պահանջվող լրացուցիչ տեղեկատվության ցանկի կազմում և տրամադրում

ՀՀ հանրապետական գործադիր մարմիններ` ըստ ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացրած հարցումների

մինչև 2009 թվականի հունվարի 13-ը

 4.

Տվյալ ոլորտի աշխատանքների համակարգման համար պատասխանատու հանրապետական գործադիր մարմիններ (այսուհետ` գլխադասային մարմիններ)

ՀՀ 2010-2012 թթ. ՄԺԾԾ նախագծի մշակման աշխատանքների շրջանակներում ոլորտային քաղաքականության հարցերի շուրջ տվյալ ոլորտում գլխադասային չհանդիսացող պետական կառավարման (այդ թվում` նաև ՀՀ տարածքային կառավարման) մարմինների հետ`
1) քննարկումների ժամանակացույցի և գլխադասային չհանդիսացող պետական կառավարման մարմինների կողմից իրականացվելիք ծրագրերի գծով ՀՀ 2010-2012 թթ. պետական բյուջեների միջոցների հաշվին կատարվելիք ծախսերի ֆինանսավորման նախնական չափաքանակների՝ այդ մարմինների հետ քննարկման կարգի սահմանում և դրա մասին այդ մարմիններին տեղեկացում.
2) քննարկումների անցկացում

տվյալ ոլորտում գլխադասային չհանդիսացող ՀՀ պետական կառավարման մարմիններ

 

 

 

 

 

 

 

մինչև 2009 թվականի հունվարի 13-ը















մինչև 2009 թվականի
փետրվարի 17-ը

 5.

Տվյալ ոլորտում գլխադասային չհանդիսացող ՀՀ պետական կառավարման մարմիններ

ՀՀ 2010-2012 թթ. ՄԺԾԾ նախագծի մշակման աշխատանքների շրջանակներում ոլորտային քաղաքականության հարցերի շուրջ գլխադասային մարմինների կողմից կազմակերպվող քննարկումներին մասնակցություն

 

մինչև 2009 թվականի փետրվարի 17-ը
(ըստ գլխադասային մարմինների սահմանած ժամանակացույցի)

 6.

Գլխադասային մարմիններ չունեցող առանձին ոլորտներում ծրագրեր իրականացնող ՀՀ պետական կառավարման մարմիններ

տվյալ ոլորտում 2010-2012 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրերի հայտերի (քաղաքականության և ներառյալ դրանով պայմանավորված ՀՀ 2010-2012 թթ. պետական բյուջեների ծախսերի նկարագրությունը) մշակում և ներկայացում (յուրաքանչյուրն իրեն վերաբերող մասով)

ՀՀ ֆինանսների
նախարարություն

մինչև 2009 թվականի փետրվարի 21-ը

 7.

ՀՀ ֆինանսների
նախարարություն

ՀՀ 2010-2012 թթ. ՄԺԾԾ նախագծի հիմքում դրվող մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ առաջարկությունների մշակում և ներկայացում

ՄԺԾԾ մշակման աշխատանքները համակարգող մշտապես գործող խումբ

մինչև 2009 թվականի փետրվարի 20-ը

 8.

ՄԺԾԾ մշակման աշխատանքները համակարգող մշտապես գործող խումբ

ՀՀ 2010-2012 թթ. ՄԺԾԾ նախագծի հիմքում դրվող մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ առաջարկությունների քննարկում և ներկայացում

ՄԺԾԾ մշակման մշտապես գործող բարձրագույն խորհուրդ

մինչև 2009 թվականի փետրվարի 28-ը

 9.

ՄԺԾԾ մշակման մշտապես գործող բարձրագույն խորհուրդ

ՀՀ 2010-2012 թթ. ՄԺԾԾ նախագծի հիմքում դրվող մակրոտնտեսական ցուցանիշների քննարկում ՄԺԾԾ մշակման մշտապես գործող բարձրագույն խորհրդում

 

մինչև 2009 թվականի մարտի 6-ը 

 10.

Գլխադասային մարմիններ

 իրենց ոլորտի 2010-2012 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրերի հայտերի (քաղաքականության վերաբերյալ փաստաթղթերի և ներառյալ դրանով պայմանավորված ՀՀ 2010-2012 թթ. պետական բյուջեների ծախսերի գծով առաջարկություններն ինչպես ամփոփ, այնպես էլ նաև ըստ տվյալ ոլորտում գլխադասային չհանդիսացող մարմինների գծով) մշակում և ներկայացում

ՀՀ ֆինանսների
նախարարություն

մինչև 2009 թվականի մարտի 7-ը 

 11.

ՀՀ պետական կառավարման մարմիններ
ՀՀ կենտրոնական բանկ

ՀՀ 2010-2012 թթ. ՄԺԾԾ և ՀՀ 2010 թվականի պետական բյուջեի նախագծերի հիմքում դրվող բյուջետային մուտքերի կանխատեսումների ներկայացում

ՀՀ ֆինանսների
նախարարություն

մինչև 2009 թվականի մարտի 18-ը

 12.

ՀՀ տարածքային կառավարման մարմիններ (յուրաքանչյուրը` իրեն վերապահված իրավասության մասով)

ՀՀ 2010-2012 թթ. ՄԺԾԾ և ՀՀ 2010 թվականի պետական բյուջեի նախագծերի հիմքում դրվող բյուջետային մուտքերի կանխատեսումների կազմում և ՀՀ տարածքային կառավարման նախարարության հետ համաձայնեցված ներկայացում

ՀՀ ֆինանսների նախարարություն

մինչև 2009 թվականի մարտի 18-ը

 13.

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների հավաքագրումն ապահովող միջոցառումների 2010-2012 թթ. ծրագրի նախագծի մշակում, գնահատում և ներկայացում

ՀՀ ֆինանսների
նախարարություն

մինչև 2009 թվականի մարտի 18-ը

 14.

ՀՀ կենտրոնական բանկ

ՀՀ կենտրոնական բանկի 2008-2010 թթ. գործունեության արդյունքում ստացվելիք եկամուտների, կատարվելիք ծախսերի և առաջացող շահույթի (այդ թվում` շահույթի բաշխման) կանխատեսումների մշակում և մանրամասն հիմնավորումներով ներկայացում

ՀՀ ֆինանսների
նախարարություն

մինչև 2009 թվականի մարտի 18-ը

 15.

ՀՀ հանրապետական գործադիր մարմիններ` ըստ ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացրած հարցումների

ըստ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից տրված ցանկի ՀՀ 2010-2012 թթ. ՄԺԾԾ մշակման համար լրացուցիչ տեղեկատվության տրամադրում

ՀՀ ֆինանսների
նախարարություն

ըստ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից տրված ցանկում նշված պարբերականության

 16.

ՀՀ ֆինանսների
նախարարություն

ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների հավաքագրումն ապահովող միջոցառումների 2010-2012 թթ. ծրագրի նախագծի քննարկում ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետ (ըստ անհրաժեշտության)

 

մինչև 2009 թվականի մարտի 25-ը

 17.

ՀՀ ֆինանսների
նախարարություն

յուրաքանչյուր գլխադասային մարմնի և գլխադասային մարմիններ չունեցող առանձին ոլորտներում ծրագրեր իրականացնող պետական կառավարման մարմնի գծով համապատասխան ոլորտներում ծախսերի ֆինանսավորման 2010-2012 թթ. կողմնորոշիչ չափաքանակների վերաբերյալ առաջարկությունների մշակում և ներկայացում

ՄԺԾԾ մշակման աշխատանքները համակարգող մշտապես գործող խումբ

մինչև 2009 թվականի ապրիլի 1-ը 

 18.

ՄԺԾԾ մշակման աշխատանքները համակարգող մշտապես գործող խումբ

համապատասխան ոլորտներում ծախսերի ֆինանսավորման 2010-2012 թթ. կողմնորոշիչ չափաքանակների վերաբերյալ քննարկումներ անցկացնելու նպատակով համապատասխան պետական կառավարման մարմինների հետ հանդիպումների անցկացում (ըստ անհրաժեշտության)

 

մինչև 2009 թվականի ապրիլի 10-ը

 19.

ՄԺԾԾ մշակման աշխատանքները համակարգող մշտապես գործող խումբ

յուրաքանչյուր գլխադասային մարմնի և գլխադասային մարմիններ չունեցող առանձին ոլորտներում ծրագրեր իրականացնող պետական կառավարման մարմնի գծով համապատասխան ոլորտներում ծախսերի ֆինանսավորման 2010-2012 թթ. կողմնորոշիչ չափաքանակների վերաբերյալ առաջարկությունների ներկայացում

ՄԺԾԾ մշակման մշտապես գործող բարձրագույն խորհուրդ

մինչև 2009 թվականի ապրիլի 10-ը

 20.  

համապատասխան ոլորտներում ծախսերի ֆինանսավորման 2010-2012 թթ. կողմնորոշիչ չափաքանակների վերաբերյալ համապատասխան պետական կառավարման մարմինների հետ ՀՀ վարչապետի մոտ քննարկումների անցկացում (ըստ անհրաժեշտության)

 

մինչև 2009 թվականի ապրիլի 21-ը

 21.

ՄԺԾԾ մշակման մշտապես գործող բարձրագույն խորհուրդ

ըստ յուրաքանչյուր գլխադասային մարմնի և գլխադասային մարմիններ չունեցող առանձին ոլորտներում ծրագրեր իրականացնող պետական կառավարման մարմնի` համապատասխան ոլորտների ծախսերի ֆինանսավորման 2010-2012 թթ. կողմնորոշիչ չափաքանակների վերաբերյալ որոշումների ընդունում

 

մինչև 2009 թվականի մայիսի 1-ը 

 22.

ՀՀ կառավարության աշխատակազմ

2010-2012 թթ. չափաքանակների վերաբերյալ ՄԺԾԾ մշակման մշտապես գործող բարձրագույն խորհրդի որոշումների մասին տեղեկացում

ՀՀ պետական կառավարման մարմիններ

մինչև 2009 թվականի մայիսի 5-ը 

 23.

Տվյալ ոլորտում գլխադասային չհանդիսացող ՀՀ պետական կառավարման մարմիններ

ավարտուն տեսքի բերված իրենց ոլորտային
2010-2012 թթ. ՄԺԾԾ նախագծերի մշակում և ներկայացում

տվյալ ոլորտում գլխադասային
մարմիններ

մինչև 2009 թվականի մայիսի 12-ը

 24.

Գլխադասային մարմիններ չունեցող առանձին ոլորտներում ծրագրեր իրականացնող ՀՀ պետական կառավարման մարմիններ

ավարտուն տեսքի բերված իրենց ոլորտի 2010-2012 թթ. ՄԺԾԾ նախագծերի (ծախսային ռազմավարության) մշակում և ներկայացում

ՀՀ ֆինանսների
նախարարություն

մինչև 2009 թվականի մայիսի 15-ը

 25.

Տվյալ ոլորտում գլխադասային
մարմիններ

ավարտուն տեսքի բերված իրենց ոլորտի 2010-2012 թթ. ՄԺԾԾ նախագծերի (ծախսային ռազմավարության` ներառյալ համապատասխան ոլորտներում գլխադասային չհանդիսացող պետական կառավարման մարմինների ծախսերի 2010-2012 թթ. ֆինանսավորման կողմնորոշիչ չափաքանակների մասին առաջարկությունների մշակում և ներկայացում

ՀՀ ֆինանսների
նախարարություն

մինչև 2009 թվականի մայիսի 23-ը

 26.

ՀՀ ֆինանսների
նախարարություն

ՀՀ 2010-2012 թթ. ՄԺԾԾ նախագծի վերջնական տարբերակի կազմում և ներկայացում

ՀՀ կառավարություն

մինչև 2009 թվականի հունիսի 20-ը

 27.

ՀՀ կառավարություն

 ՀՀ 2010-2012 թթ. ՄԺԾԾ նախագծի քննարկում և ընդունում

 

մինչև 2009 թվականի հուլիսի 10-ը

 28.

ՀՀ կառավարության աշխատակազմ

ՀՀ 2010-2012 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի ներկայացում

ՀՀ Ազգային ժողով

մինչև 2009 թվականի հուլիսի 20-ը

II. ՀՀ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

 29.

ՀՀ ֆինանսների նախարարություն

համայնքների 2010 թվականի բյուջեների նախագծերի մշակման և ՀՀ պետական բյուջեից հատկացումներ ստանալու նպատակով բյուջետային ֆինանսավորման հայտերի կազմման և ներկայացման պարտադիր բնույթի մեթոդական ցուցումների և խորհրդատվական բնույթ կրող ուղեցույցների (վերջիններս` անհրաժեշտության դեպքում) մշակում և ուղարկում

ՀՀ տարածքային կառավարման մարմինների միջոցով տեղական ինքնակառավարման մարմիններ

մինչև 2009 թվականի հունվարի 17-ը

 30.

ՀՀ  բնապահպանության նախարարություն

«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածում նշված ընկերություններից յուրաքանչյուրի գործունեության արդյունքում վնասակար ազդեցության ենթարկվող համայնքների ցանկը ներկայացնելը (այն դեպքում, երբ ընկերության գործունեության արդյունքում վնասակար ազդեցության ենթարկվող համայնքների թիվը մեկից ավելի է, նաև ընկերության կողմից վճարվող բնապահպանական վճարի գումարի` այդ համայնքների միջև բաշխման համամասնությունները և դրանց հաշվարկման սկզբունքները)

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման մարմիններ

մինչև 2009 թվականի հունվարի 17-ը

 31.

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածում նշված ընկերությունների կողմից 2006-2008 թթ. արդյունքներով ՀՀ պետական բյուջե փաստացի մուծված բնապահպանական վճարների գումարների մասին տեղեկատվություն ներկայացնելը` ըստ ընկերությունների և նշված վճարների առանձին տեսակների

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման
մարմիններ

մինչև 2009 թվականի փետրվարի 3-ը

 32.

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն ՀՀ համապատասխան համայնքների կողմից ՀՀ բնապահպանության նախարարություն և ՀՀ առողջապահության նախարարություն ներկայացված բնապահպանական ծրագրերով նախատեսվող միջոցառումների իրականացման առաջնայնությունների և դրանց ֆինանսավորման համամասնությունների վերաբերյալ իրենց դիրքորոշումների մասին տեղեկացում

նշված նախարարություններ բնապահպանական ծրագրեր ներկայացրած
ՀՀ համապատասխան համայնքներ

մինչև 2009 թվականի մարտի 7- ը

 33.

ՀՀ համապատասխան համայնքներ`
ՀՀ տարածքային կառավարման մարմինների միջոցով

«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն ՀՀ համապատասխան համայնքների կողմից ՀՀ բնապահպանության նախարարության և ՀՀ առողջապահության նախարարության հետ համաձայնեցված բնապահպանական ծրագրերի գծով ՀՀ 2010 թվականի պետական բյուջեից սուբվենցիաներ ստանալու հայտերի ներկայացում

ՀՀ ֆինանսների
նախարարություն

մինչև 2009 թվականի մարտի 23-ը

 34.

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

2009 թվականի հունվարի 1-ի դրությամբ հողի հարկ վճարողների հաշվառման գործառույթներ իրականացնող տեղական ինքնակառավարման մարմինների ցանկի տրամադրում

ՀՀ ֆինանսների
նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման մարմիններ

մինչև 2009 թվականի 
մարտի 1- ը

 35.

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

ՀՀ կառավարությանն
առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայություն

ՀՀ տարածքային կառավարման մարմիններ

ՀՀ համայնքների բյուջեներին ՀՀ 2010 թվականի պետական բյուջեից տրվելիք ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկներում կիրառվելիք` ըստ առանձին համայնքների ելակետային տվյալների տրամադրում` ՀՀ տարածքային կառավարման նախարարության մեթոդական ցուցումների համաձայն

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման նախարարության սահմանած ժամկետներում

 36.

ՀՀ պետական կառավարման մարմիններ (յուրաքանչյուրը՝ իրեն վերապահված իրավասության մասով)

ՀՀ կառավարության կողմից հաստատված ՀՀ 2010-2012 թթ. ՄԺԾԾ-ի մեջ ընդգրկված և 2010 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտում, որպես բյուջետային ֆինանսավորում պահանջող, նախատեսվելիք ծրագրերի նախագծերի մշակում և անհրաժեշտության դեպքում դրանց ներկայացում
ՀՀ կառավարության հաստատմանը

ՀՀ կառավարություն

մինչև 2009 թվականի հունիսի 12-ը

 37.

ՀՀ բնապահպանության նախարարություն

Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների 2010 թվականի տարեկան ծրագրի նախագծի մշակում և ներկայացում ՀՀ կառավարության հաստատմանը

ՀՀ կառավարություն

մինչև 2009 թվականի հունիսի 12-ը

 38.

ՀՀ պետական կառավարման մարմիններ (յուրաքանչյուրը՝ իրեն վերապահված իրավասության մասով)

ՀՀ օրենքների պահանջների համաձայն ՀՀ պետական բյուջեի նախագծի հետ միասին կամ նշված նախագծի կազմի մեջ ՀՀ Ազգային ժողով ներկայացնելու ենթակա ծրագրերի նախագծերի մշակում և սահմանված կարգով ներկայացում ՀՀ կառավարություն` հավանություն ստանալու համար, այդ թվում`
1) ՀՀ կրթության և գիտության նախարարություն՝
«Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի համաձայն 2010 թվականին իրականացվելիք գիտական, գիտատեխնիկական պետական և նպատակային ծրագրերի նախագծերը.
2) ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն`
«Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն ֆիզիկական կուլտուրայի և սպորտի 2010 թվականի ծրագրի նախագիծը.
3) ՀՀ առողջապահության նախարարություն`
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն առողջապահության պետական նպատակային 2010 թվականի տարեկան ծրագրի նախագիծը.
4) ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն`
ա. «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի համաձայն Երեխայի իրավունքների պաշտպանության 2010 թվականի ծրագրի նախագիծը,
բ. «Հայաստանի Հանրապետության հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 5.1-ին հոդվածի համաձայն հաշմանդամների սոցիալական պաշտպանության 2010 թվականի ծրագրի նախագիծը.
5) ՀՀ տարածքային կառավարման նախարարի հետ համաձայնեցված`
ա. «Գյումրի քաղաքի վերականգնման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն Գյումրի քաղաքի վերականգնման 2010 թվականի ծրագրի նախագիծը,
բ. «Սահմանամերձ տարածաշրջանների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2010 թվականի ծրագրի նախագիծը

ՀՀ կառավարություն

մինչև 2009 թվականի հունիսի 12-ը

 39.

ՀՀ տարածքային կառավարման մարմիններ
(յուրաքանչյուրը՝ իրեն վերապահված իրավասության մասով)

իրենց` 2009 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտի (ներառյալ ծրագրային բյուջետավորման ձևաչափով)` մեթոդական ցուցումների համաձայն կազմում և ՀՀ տարածքային կառավարման նախարարության հետ համաձայնեցված ներկայացում

ՀՀ ֆինանսների նախարարություն

մինչև 2009 թվականի հունիսի 12-ը

 40.

ՀՀ տարածքային կառավարման մարմիններ
(յուրաքանչյուրը՝ իրեն վերապահված իրավասության մասով)

մարզի (Երևան քաղաքի) տարածքում տեղաբաշխված համայնքներից ստացված` ՀՀ պետական բյուջեից սուբվենցիա տրամադրելու մասին 2010 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերի ներկայացում

ՀՀ ֆինանսների նախարարություն

մինչև 2009 թվականի հունիսի 12-ը

 41.

ՀՀ տարածքային կառավարման մարմիններ (յուրաքանչյուրը` իրեն վերապահված իրավասության մասով)

ՀՀ հանրապետական գործադիր համապատասխան մարմինների հետ համագործակցում` վերջիններիս համակարգին վերաբերող` մարզպետների (Երևանի քաղաքապետի)՝
1) կողմից իրականացվող ծրագրերի գծով և,
2) ենթակայության ներքո գտնվող հիմնարկների 2010 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերի կազմման գործում

ՀՀ հանրապետական գործադիր համապատասխան
մարմիններ

 

 42.

ՀՀ գործադիր, օրենսդիր, դատական մարմիններ

ՀՀ դատախազություն

ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմիններ (յուրաքանչյուրը՝ իրեն վերապահված իրավասության մասով)

մեթոդական ցուցումների համաձայն իրենց և համակարգի 2010 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերի (ներառյալ ծրագրային բյուջետավորման ձևաչափով) կազմում և ներկայացում

ՀՀ ֆինանսների նախարարություն

մինչև 2009 թվականի հունիսի 12-ը

 43.

ՀՀ գործադիր, օրենսդիր, դատական մարմիններ

ՀՀ դատախազություն

ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմիններ

ՀՀ կենտրոնական բանկ

օտարերկրյա պետությունների ու միջազգային ֆինանսական կազմակերպությունների և այլ անձանց կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված վարկերի ու դրամաշնորհների՝ իրենց համակարգում 2010 թվականին օգտագործման մասին կանխատեսումների կազմում և ներկայացում

ՀՀ ֆինանսների նախարարություն

մինչև 2009 թվականի հունիսի 12-ը

 44.

ՀՀ կենտրոնական բանկ

ՀՀ կենտրոնական բանկի 2010 թվականի կապիտալ ներդրումների ծրագրի և վարչական ու գործառնական ծախսերի նախահաշիվների նախագծերի` հիմնավորումների հետ միասին ներկայացում (նաև 2010 թվականի համար բանկի ծրագրավորվող ցուցանիշների համեմատականը 2009 թվականի հաստատված և 2008 թվականի փաստացի ցուցանիշների հետ)

ՀՀ ֆինանսների նախարարություն

մինչև 2009 թվականի հունիսի 12-ը

 45.

ՀՀ պետական կառավարման հանրապետական
մարմիններ

ՀՀ կենտրոնական բանկ

ՀՀ կառավարության 2010 թվականի պետական բյուջեի ուղերձի մասը կազմող` 2010 թվականի սոցիալտնտեսական զարգացման և հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղությունների մասին ՀՀ կառավարության զեկույցի՝ իրենց իրավասությանը վերաբերող համապատասխան հատվածների նախագծերի (մինչև 3 էջի սահմաններում) մշակում և ներկայացում

ՀՀ ֆինանսների նախարարություն

մինչև 2009 թվականի հունիսի 12-ը

 46.

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

ՀՀ 2010 թվականի պետական բյուջեից ՀՀ համայնքների բյուջեներին տրվելիք ֆինանսական համահարթեցման դոտացիաների հաշվարկներում օգտագործման համար ստացված` պետական մարմինների կողմից հաշվառվող ելակետային տվյալների մասին տեղական ինքնակառավարման մարմիններին ծանուցումների ուղարկում

ՀՀ տարածքային կառավարման մարմինների միջոցով տեղական ինքնակառավարման մարմիններ

նշված տվյալներն ամբողջական ձևով ստանալու օրվանից`
10-օրյա ժամկետում

 47.

ՀՀ կառավարությանն
առընթեր պետական եկամուտների կոմիտե

հարկային եկամուտների և պետական տուրքի (ըստ առանձին հարկատեսակների), պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով 2010 թվականի բյուջետային եկամուտների գնահատականների տրամադրում (առանձին նշելով հարկային վարչարարության և օրենսդրական փոփոխության հաշվին ակնկալվող լրացուցիչ բյուջետային եկամուտների գումարները)

ՀՀ ֆինանսների նախարարություն

մինչև 2009 թվականի հունիսի 12-ը

 48.

ՀՀ կառավարությանն
առընթեր պետական եկամուտների կոմիտե
ՀՀ արդարադատության նախարարություն
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
ՀՀ տարածքային կառավարման մարմիններ

(յուրաքանչյուր մարմինը` իրեն վերապահված իրավասության մասով)

«Համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի եկամուտների կորուստները պետության կողմից փոխհատուցելու կարգի մասին» ՀՀ օրենքի կիրարկման գործընթացի իրականացման ապահովում

ՀՀ ֆինանսների նախարարություն

«Համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի եկամուտների կորուստները պետության կողմից փոխհատուցելու կարգի մասին» ՀՀ օրենքով և ՀՀ ֆինանսների նախարարության կողմից սահմանված ժամկետներում

 49.

ՀՀ ֆինանսների
նախարարություն

ՀՀ համայնքների բյուջեներին ՀՀ 2010 թվականի պետական բյուջեից տրվելիք ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկներում կիրառվելիք` համայնքների 2008 թվականի բյուջեների եկամուտների կորուստների գումարների հաշվարկում` ըստ առանձին համայնքների, և տրամադրում

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

մինչև 2009 թվականի հուլիսի 1-ը

 50.

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

ՀՀ համայնքների բյուջեներին ՀՀ 2010 թվականի պետական բյուջեից տրվելիք ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկում` ըստ առանձին համայնքների, և տրամադրում` ՀՀ 2010 թվականի պետական բյուջեի նախագծում ներառելու համար

ՀՀ ֆինանսների
նախարարություն

մինչև 2009 թվականի հուլիսի 15-ը

 51.

ՀՀ հանրապետական գործադիր մարմիններ

ՀՀ 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող ՀՀ օրենքների նախագծերի քննարկման ապահովում` ՀՀ կառավարությունում

ՀՀ կառավարություն

 
 52.

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ 2010 թվականի պետական բյուջեի նախագծի կազմում և ներկայացում

ՀՀ կառավարություն

մինչև 2009 թվականի հուլիսի 24-ը

 53.

ՀՀ կառավարություն

ՀՀ 2010 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկում և այն ՀՀ Ազգային ժողով ներկայացնելու մասին որոշման ընդունում

 

մինչև 2009 թվականի հուլիսի 31-ը

 54.

ՀՀ կենտրոնական բանկ

ՀՀ 2010 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական եզրակացության ներկայացում

ՀՀ կառավարություն

մինչև 2009 թվականի օգոստոսի 3-ը

 55.

ՀՀ կառավարության աշխատակազմ

ՀՀ կառավարության հավանությանն արժանացած ՀՀ 2010 թվականի պետական բյուջեի նախագծի և դրա հետ միասին ՀՀ օրենքների պահանջների համաձայն այլ նյութերի ներկայացում

ՀՀ Ազգային ժողով

մինչև 2009 թվականի օգոստոսի 3-ը

 56.

ՀՀ պետական կառավարման մարմիններ (յուրաքանչյուրը՝ իրեն վերապահված իրավասության մասով)
ՀՀ կենտրոնական բանկ

ՀՀ 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող ՀՀ օրենքների նախագծերի մշակում (ըստ անհրաժեշտության) և ներկայացում ՀՀ կառավարություն

ՀՀ կառավարություն

մինչև 2009 թվականի սեպտեմբերի 1-ը

 57.

ՀՀ ֆինանսների նախարարություն

«ՀՀ 2010 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի (բացառությամբ պետական և ծառայողական գաղտնիք պարունակող հարցերի) հրապարակում մամուլում

 

ՀՀ 2010 թվականի պետական բյուջեի նախագիծը ՀՀ Ազգային ժողով ներկայացնելու օրվանից եռօրյա ժամկետում

 58.

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

ՀՀ համայնքների բյուջեներին ՀՀ 2010 թվականի պետական բյուջեից տրվելիք հատկացումների չափերի մասին ՀՀ տեղական ինքնակառավարման մարմիններին տեղեկությունների ուղարկում

ՀՀ տարածքային կառավարման մարմինների միջոցով` տեղական ինքնակառավարման մարմիններ

ՀՀ 2010 թվականի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքն ընդունվելուց հետո տասնօրյա ժամկետում

 59.

ՀՀ գործադիր, օրենսդիր, դատական մարմիններ

ՀՀ դատախազություն

ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմիններ (յուրաքանչյուր մարմինը`
իրեն վերապահված իրավասության մասով)

ՀՀ 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված ծախսային ծրագրերի ծրագրային բյուջետավորման ձևաչափով սահմանման գործընթացի իրականացման ապահովում

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ ֆինանսների
նախարարության
կողմից սահմանված ժամկետներում

60.

ՀՀ գործադիր, օրենսդիր,
դատական մարմիններ

ՀՀ դատախազություն

ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմիններ (յուրաքանչյուր մարմինը`
իրեն վերապահված իրավասության մասով)

2010 թվականի պետական գնումների անվանացանկի կազմման գործընթացի իրականացման ապահովում

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ ֆինանսների
նախարարության
կողմից սահմանված ժամկետներում

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան