Գլխավոր տեղեկություն
Номер
N 247-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (04.04.2009-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.03.25/16(682) Հոդ.279
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
05.03.2009
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
17.03.2009
Дата вступления в силу
04.04.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո  Շ ՈՒ Մ

 

5 մարտի 2009 թվականի N 247-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ` ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի N 1573-Ն որոշման 24-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող` անշարժ գույքի կադաստրի զարգացման 2009 թվականի համալիր ծրագիրը` համաձայն հավելվածի:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. մարտի 17

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2009 թվականի

մարտի 5-ի N 247-Ն որոշման

2 0 0 9  Թ Վ Ա Կ Ա Ն Ի  Հ Ա Մ Ա Լ Ի Ր  Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ` ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

Ծրագիր

 

Աշխարհագրական անվանումների հաշվառման և գրանցման աշխատանքների

 

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման

բաժինը

խումբը

դասը

ծրագիրը

01

06

01

04

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)

ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)

 

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ 2009 ԹՎԱԿԱՆԻՆ ԿԱՏԱՐՎԵԼԻՔ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

 

1. Ծրագրի իրականացման նպատակը

 

Ծրագրի հիմնական նպատակը «Աշխարհագրական անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան ոլորտի զարգացման և արդյունավետության բարձրացման համար Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների պետական քարտադարանի վարումն է և Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող աշխարհագրական անվանումների տեղեկատվական բանկի ստեղծումը: Այս բնագավառում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 9-ի «Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների հաշվառման ու գրանցման, պետական քարտադարանի ստեղծման և վարման կարգը հաստատելու մասին» N 502 որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների հաշվառման ու գրանցման, պետական քարտադարանի ստեղծման և վարման կարգի պահանջներին համապատասխան, 2002-2007 թվականներին իրականացվել են Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերի աշխարհագրական անվանումների հաշվառման և գրանցման աշխատանքներ և ստեղծվել է աշխարհագրական անվանումների պետական քարտադարանը, որը պարբերաբար թարմացվում է:

2006 թվականին ներդրվել է աշխարհագրական անվանումների քարտադարանի ստեղծման և վարման ավտոմատացված համակարգը, որը ներառում է աշխարհագրական անվանումների պետական քարտադարանի ստեղծումն ու վարումը, Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների հաշվառման, գրանցման և դրանց մասին տեղեկատվության տրամադրման ավտոմատացումը:

Աշխարհագրական անվանումների հաշվառման, գրանցման նյութերի հիման վրա 2007 թվականին պատրաստվել են Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերի աշխարհագրական անվանումների պաշտոնական տեղեկատուները` գազետիրները:

2008 թվականին հրատարակվել է հայերեն լեզվով էկզոնիմների (օտարածին` հայերենում գործածվող և տեղերում օգտագործվող անվանումներից էապես տարբերվող անվանումներ) համառոտ ցանկը:

2009 թվականի ծրագրով նախատեսվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների պետական քարտադարանի վարման և թարմացման աշխատանքները, որոնք կրում են շարունակական բնույթ և բխում են «Աշխարհագրական անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «բ» կետի պահանջներից: Վարման ժամանակ շարունակվելու են 2007 թվականի հունիսի 15-ին կայացած` ԱՊՀ մասնակից երկրների միջպետական խորհրդի XXVI նստաշրջանում ընդունված որոշման շրջանակներում աշխարհագրական անվանումների տեղեկատվության փոխանակման գործընթացը:

Շարունակվելու են 2008 թվականին սկսված Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող` աշխարհագրական օբյեկտների անվանումների տեղեկատվական բանկի ստեղծման աշխատանքները, որոնց իրականացման կարևորությունը պայմանավորված է «Աշխարհագրական անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով և կարևոր նշանակություն ունեն լրատվական, գիտական, կրթական, քարտեզագրական և այլ ոլորտներում:

 

2. Ծրագրից ակնկալող արդյունքները

 

Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է ունենալ`

1) Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների թարմացված և համալրված պետական քարտադարան.

2) Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող աշխարհագրական օբյեկտների անվանումների տեղեկատվական բանկ (մաս երկրորդ):

 

3. Ծրագրի իրականացման միջոցառումները

 

2009 թվականին նախատեսվում են իրականացնել Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների պետական քարտադարանի վարման, համալրման և թարմացման աշխատանքներ, որոնք կրում են շարունակական բնույթ: Այն ներառում է տեղեկատվական բանկի տվյալների անընդհատ թարմացում և համալրում` ի հաշիվ նոր անվանակոչված աշխարհագրական օբյեկտների (եկեղեցիներ, մատուռներ, կամուրջներ, ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտներ և այլն) և գոյություն ունեցող աշխարհագրական օբյեկտների անվանափոխման: Բացի դրանից, ելնելով «Աշխարհագրական անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «զ» կետի պահանջներից, նախատեսվում է նաև տրամադրել տեղեկատվություն:

Համաձայն «Աշխարհագրական անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի պահանջների` շարունակվելու են Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող` աշխարհագրական անվանումների տեղեկատվական բանկի ստեղծման աշխատանքները: Վերջինիս անհրաժեշտությունը բացատրվում է նաև նրանով, որ վերջին տարիներին շատացել է հայալեզու հրատարակչական արտադրանքը, որտեղ տեղ են գտնում բազմաթիվ աշխարհագրական անվանումներ: Ստեղծվել են նոր հեռուստաընկերություններ և ռադիոընկերություններ, գրահրատարակչություններ, թերթեր և ամսագրեր, որոնց կողմից ներկայացվող նյութերում անճշտություններից և վրիպակներից խուսափելու նպատակով շատ կարևոր է ունենալ աշխարհի աշխարհագրական անվանումների ճշգրիտ գրելաձևերը:

Այս աշխատանքներն իրականացվելու են` օգտագործելով անգլիական «Քոլինզ» հրատարակչության կողմից 2004 թվականին հրատարկված «Աշխարհի ատլասը», Ինտերնետային կայքեր և այլ քարտեզագրական նյութեր: Աշխատանքներն արդյունավետ և որակով կատարելու նպատակով ընդգրկվելու են լեզվաբաններ, աշխարհագրագետներ, պատմաբաններ և այլ մասնագետներ:

 

4. Ծրագրի ֆինանսական ապահովումը

 

Աշխարհագրական անվանումների ոլորտում 2009 թվականին նախատեսվող ծախսերի նախահաշիվը, ըստ ծավալների, ներկայացված է N 1 աղյուսակում:

Աղյուսակ N 1

NN
ը/կ

Աշխատանքի անվանումը

Չափման միավորը

Ծա-վալը

Միավորի արժեքը (դրամ)

Գումարը
(հազ. դրամ)

1.

ՀՀ աշխարհագրական անվանումների պետական քարտադարանի թարմացման և վարման աշխատանքներ`
1) թարմացում
2) վարում

ամիս
ամիս

10
10

300000
100000

3000.0
1000.0

2.

ՀՀ սահմաններից դուրս գտնվող աշխարհագրական անվանումների տեղեկատվական բանկի ստեղծում
(աշխարհի աշխարհագրական անվանումների պաշտոնական տեղեկատուի նախապատրաստում)

անվանում

65000

123.08

8000.0

Ընդամենը

     

12000.0

Աշխատանքների իրականացման ժամանակացույցը, ըստ աշխատանքների տեսակների, նշված է N 2 աղյուսակում:

 

Աղյուսակ N 2

 

Ժ ա մ ա ն ա կ ա ց ու յ ց

 

2009 թվականին աշխարհագրական անվանումների բնագավառում կատարվելիք աշխատանքները` ըստ եռամսյակների

NN
ը/կ

Աշխատանքի անվանումը

Չափման միավորը

Առաջին եռամ-
սյակ

Երկրորդ եռամ-
սյակ

Երրորդ եռամ-
սյակ

Չորրորդ եռամ-
սյակ

Ընդամենը (հազ. դրամ)

1.

ՀՀ աշխարհագրական անվանումների պետական քարտադարանի թարմացման և վարման աշխատանքներ`
1) թարմացում.
2) վարում

ամիս

 

 

 

 

10
10

300.0
100.0

900.0
300.0

900.0
300.0

900.0
300.0

3000.0
1000.0

2.

ՀՀ սահմաններից դուրս գտնվող աշխարհագրական անվանումների տեղեկատվական բանկի ստեղծում (աշխարհի աշխարհագրական անվանումների պաշտոնական տեղեկատուի նախապատրաստում)

65000 անվանում

1000.0

2000.0

2500.0

2500.0

8000.0

 

Ընդամենը

 

1400.0

3200.0

3700.0

3700.0

12000.0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

Ծրագիր

 

Պետական մասշտաբային շարքի բազային քարտեզների ստեղծման և օդալուսանկարահանման աշխատանքների

 

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման

բաժինը

խումբը

դասը

ծրագիրը

01

06

01

05

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)

ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)

 

 

2009 Թ Վ Ա Կ Ա Ն Ի  Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՇՏԱԲԱՅԻՆ ՇԱՐՔԻ ՏԵՂԱԳՐԱԿԱՆ ՔԱՐՏԵԶՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ

 

1. Ծրագրի իրականացման նպատակը

 

Տեղագրական քարտեզագրության ոլորտում պետական մասշտաբային շարքի քարտեզների ստեղծման և թարմացման նպատակով աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության պետական մասշտաբային շարքի բազային քարտեզների ստեղծման և օդալուսանկարահանման աշխատանքների իրականացման ծրագիրը հաստատելու մասին» N 1565-Ն որոշման շրջանակներում:

Ստեղծվող թվային բազային քարտեզները հիմք են հանդիսանալու գերատեսչական տարբեր ոլորտների (քաղաքաշինական, բնապահպանական, արդյունաբերության, կադաստրի, տարածքների պլանավորման, գյուղատնտեսական հողերի հաշվառման, հողերի միավորման, հողերի օգտագործման և գոտևորման սխեմաների կազմման, վարչական և տնտեսական գործունեության, մելիորացիայի, երկրաբանական հետախուզական աշխատանքների, անտառտնտեսության և այլն) խնդիրների լուծման նպատակով քարտեզների ստեղծման համար:

Տեղագրական քարտեզների ստեղծման և թարմացման անհրաժեշտությունն ու առաջնահերթությունը բխում է նաև նրանից, որ թվային քարտեզների վրա բոլոր օբյեկտները և տարրերը պատկերվելու են վեկտորային ֆորմատով, որը, անհրաժեշտության դեպքում, թույլ կտա տեղեկատվություն տրամադրել ոչ միայն ամբողջ քարտեզի ծավալով, այլև առանձին շերտերի ձևով, որով վերջնականապես կկարգավորվի գաղտնի և հատուկ նշանակության օբյեկտների մասին տեղեկատվության տրամադրման սահմանափակման խնդիրը և քաղաքացիական օգտագործման նպատակներով քարտեզների ու հատակագծերի հրատարակումը:

 

2. Ծրագրի իրականացման միջոցառումները

 

2009 թվականին շարունակվելու են Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող տարածքների` 1:10000 և 1:25000 մասշտաբների թվային տեղագրական քարտեզների ստեղծման աշխատանքները:

Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող տարածքների պետական մասշտաբային շարքի բազային տեղագրական քարտեզներն ստեղծվելու են արբանյակային մոնո եղանակով, տիեզերալուսանկարահանված նյութերի հիման վրա, որից հետո պետք է իրականացվեն նաև այդ նյութերի 35 թերթի (1:25000 մասշտաբի) մշակման և թվայնացման աշխատանքներ, որոնք հիմք կհանդիսանան մասշտաբային շարքի մյուս տեղագրական քարտեզների ստեղծման համար: Մոնո եղանակով լուսանկարահանված նյութերը ռելիեֆը ճշգրիտ պատկերելու հնարավորություն չեն տալիս: Այդ պատճառով 1:25000 մասշտաբի տեղագրական քարտեզների ռելիեֆն ստացվելու է նախկինում ավանդական եղանակով ստացված քարտեզների սկանավորման, համակարգերի ու մասշտաբների փոփոխման և գրասենյակային մշակման արդյունքում: Հետագայում կատարվելու է տիեզերալուսանկարահանման նյութերից ստացված տեղանքի իրադրության (բնակավայրեր, ճանապարհներ, անտառային շերտեր, ջրատարներ և գազատարներ, այլ տեղագրական օբյեկտներ) և ռելիեֆի համադրում, որի արդյունքում կստացվի լիարժեք թվային տեղագրական քարտեզ:

2009 թվականին տիեզերական ընդունիչ կայանի միջոցով հնարավոր կլինի կարճ ժամանակահատվածում և բարձր ճշտությամբ նկարահանել անհրաժեշտ տարածքները: Քանի որ Հայաստանի Հանրապետության տարածքի մոտ 45 տոկոսի համար լուսանկարահանում չի իրականացվել և այդ տարածքների թվային տեղագրական քարտեզներն ստեղծվել են 10-15 տարվա վաղեմություն ունեցող ավանդական եղանակով ստեղծված տեղագրական քարտեզների հիման վրա, ուստի անհրաժեշտություն է առաջանում այդ տարածքներն ուսումնասիրել և թարմացնել առավել շատ փոփոխության ենթարկված տարածքների տեղագրական քարտեզները: Նախատեսվում են 2009 թվականին իրականացնել Հայաստանի Հանրապետության 1700 քառ. կմ տարածք ընդգրկող պետական մասշտաբային շարքի տեղագրական քարտեզների թարմացման աշխատանքներ, այդ թվում` 1:10000 մասշտաբի 65 թերթ, որից հետո ընդհանրացման եղանակով կկատարվեն նույն տարածքի պետական մասշտաբային շարքի 1:25000-1:1000000 մասշտաբների 23 թերթ տեղագրական քարտեզների թարմացման աշխատանքներ: Հայաստանի Հանրապետության պետական մասշտաբային շարքի տեղագրական քարտեզների թարմացման աշխատանքները կրելու են շարունակական բնույթ և յուրաքանչյուր տարի տիեզերալուսանկարահանման նյութերի հիման վրա իրականացվելու է մոնիթորինգ, որի արդյունքներով բացահայտվելու են տարբեր հանգամանքներով պայմանավորված` նկատելի փոփոխություններ կրած տարածքները: Ստացված տվյալներով կազմվելու է տեխնիկական նախագիծ, որի հիման վրա կատարվելու են նշված տարածքների տեղագրական քարտեզների թարմացման աշխատանքները:

 

3. Ծրագրից ակնկալող արդյունքները

 

Տվյալ ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է ունենալ հետևյալ ձեռքբերումները`

1) պլանաբարձունքային հիմքով ապահովված և դաշտային եղանակով վերծանված` 5112,3 քառ. կմ տեղագրական նյութեր.

2) խտացված և օրտոֆոտո նկարներով ապահովված` 4430 քառ. կմ տարածք.

3) գրասենյակային եղանակով վերծանված և մշակված` 990 քառ. կմ տարածքի տեղագրական նյութեր.

4) 1:10000 մասշտաբի 110 թերթ և 1:25000 մասշտաբի 63 թերթ թվայնացված տեղագրական քարտեզներ.

5) Հայաստանի Հանրապետության 1700 քառ. կմ տարածքի 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզների թարմացման նպատակով տիեզերալուսանկարահանված, մշակված և վերծանված տեղագրական նյութեր.

6) Հայաստանի Հանրապետության տարածքի պետական մասշտաբային շարքի 1:10000 մասշտաբի 65 թերթ թարմացված, թվայնացված տեղագրական քարտեզներ.

7) ընդհանրացման եղանակով ստացված` Հայաստանի Հանրապետության պետական մասշտաբային շարքի 1:25000-1:1000000 մասշտաբների 23 թերթ թարմացված, թվայնացված տեղագրական քարտեզներ.

8) 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզներ և դրանց տեղեկամատյանները` նոր անվանակոչված աշխարհագրական օբյեկտների անվանումներով և գեոդեզիական կետերով:

 

4. Ծրագրի ֆինանսական ապահովումը

 

Պետական մասշտաբային շարքի տեղագրական քարտեզների ստեղծման աշխատանքների ծախսերի նախահաշիվը, ըստ ծավալների, նշված է N 1 աղյուսակում:

 

Պետական մասշտաբային շարքի տեղագրական քարտեզների ստեղծման աշխատանքները

 

Աղյուսակ N 1

 

NN
ը/կ

Աշխատանքի անվանումը

Չափման միավորը

Ծավալը

Միավորի արժեքը (դրամ)

Գումարը (դրամ)

1

2

3

4

5

 6

I. ԼՂՀ-ի տարածքի 1:10000 և 1:25000 մասշտաբի տեղագրական քարտեզների ստեղծում

1.

Տիեզերալուսանկարահանման նյութերի պլանաբարձունքային հիմքի ապահովում (դաշտային)

քառ. կմ

5112.3

4777

24 421 457

2.

Տիեզերալուսանկարահանման նյութերի դաշտային վերծանում

քառ. կմ

5112.3

9774

49 967 620

3.

Տիեզերալուսանկարահանման նյութերի գրասենյակային վերծանում ՕՐՏՕՍԿԱՆ (ORTOSKAN) և ՓԻ ՍԻ ԱՅ (PCI) ծրագրային փաթեթներով

քառ. կմ

990

1214

1 201 860

4.

Տիեզերալուսանկարահանման նյութերի պլանաբարձունքային հիմքի ապահովում (գրասենյակային)

քառ. կմ

990

660

 653 400

5.

ՓԻ ՍԻ ԱՅ (PCI) ծրագրային փաթեթի միջոցով համապատասխան անվանաթերթերի և օրթոֆոտոների ստացում

քառ. կմ

4430

728

3 225 040

6.

Տիեզերալուսանկարահանման նյութերի խտացում և հավասարակշռում

քառ. կմ

4430

320

1 417 600

7.

1:10000 մասշտաբի քարտեզների իրադրության թվայնացում

թերթ

110

51917

5 710 870

8.

1:25000 մասշտաբի քարտեզների իրադրության թվայնացում

թերթ

28

62384

1 746 752

9.

1:25000 մասշտաբի քարտեզների թվայնացում`

       
 

1) ռելիեֆի թվայնացում

թերթ

35

70000

2 450 000

 

2) իրադրության թվայնացում

թերթ

35

62384

2 183 440

Ընդամենը

     

92 978 039

II. ՀՀ պետական մասշտաբային շարքի 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզների և դրանց տեղեկամատյանների գեոդեզիական կետերով և աշխարհագրական անվանումներով համալրում

1.

ՎԻ ՋԻ ԷՍ (WGS)-84 համակարգի գեոդեզիական կետերի վերահաշվարկ ՍԿ-42 համակարգ և դրանց մուտքագրում 1:10000 և 1:25000 մասշտաբի էլեկտրոնային քարտեզների վրա

կետ

534

322.00

 171 948

2.

1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզների տեղեկամատյանների մեջ փոփոխությունների և լրացումների կատարում

տեղեկամատյան

670

583.00

 390 610

3.

 Անվանակոչված աշխարհագրական օբյեկտների անվանումների մուտքագրում` էլեկտրոնային քարտեզների վրա

անվանում

10000

117.00

1 170 000

 

Ընդամենը

     

1 732 558

 III. ՀՀ տարածքի 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզների թարմացում

1.

Թարմացման ենթակա աշխատանքների ուսումնասիրում և նախագծի կազմում

նախագիծ

1

1140558

1 140 558

2.

Տիեզերալուսանկարահանում

րոպե

10

2640000

26 400 000

3.

Արբանյակային ալեհավաքի սպասարկման վճար (ըստ պայմանագրի` ամսական
2000 եվրո)

ամիս

12

840000

10 080 000

4.

Տիեզերակայանից ստացված տեղեկատվության սինթեզում, ֆորմատավորում և նախնական մշակում

     

14 438 200

5.

Պլանաբարձունքային հիմքի ապահովում

քառ. կմ

1700

4777

8 120 900

6.

Դաշտային վերծանում

քառ. կմ

1700

9774

16 615 800

7.

ՓԻ ՍԻ ԱՅ (PCI) ծրագրային փաթեթի միջոցով համապատասխան անվանաթերթերի և օրթոֆոտոների ստացում

քառ. կմ

1700

728

1 237 600

8.

Տիեզերալուսանկարահանման նյութերի խտացում և հավասարակշռում

քառ. կմ

1700

320

 544 000

9.

1:10000 մասշտաբի քարտեզների թարմացում

թերթ

65

55959

3 637 335

10.

1:25000-1:1000000 մասշտաբի քարտեզների թարմացում

թերթ

23

72406

1 665 338

11.

Տեխնիկական հաշվետվության կազմում

հաշվետվություն

1

534082

 534 082

Ընդամենը

     

84 413 803

ԸՆԴԱՄԵՆԸ

     

179 124 400

 

Աշխատանքների իրականացման ժամանակացույցը, ըստ աշխատանքների տեսակների, նշված է N 2 աղյուսակում:

 

Ժ ա մ ա ն ա կ ա ց ու յ ց

 

պետական մասշտաբային շարքի տեղագրական քարտեզների ստեղծման աշխատանքների` ըստ եռամսյակների

 

Աղյուսակ N 2

 

NN
ը/կ

Աշխատանքի
անվանումը

Առաջին եռամսյակ

Երկրորդ եռամսյակ

Երրորդ եռամսյակ

Չորրորդ եռամսյակ

Գումարը (հազ. դրամ)

1

2

3

4

5

6

7

I. ԼՂՀ-ի տարածքի 1:10000 և 1:25000 մասշտաբի տեղագրական քարտեզների ստեղծում

1.

Տիեզերալուսանկարահանման նյութերի պլանաբարձունքային հիմքի ապահովում (դաշտային)

0

8159.4

11146.2

5115.9

24 421 457

2.

Տիեզերալուսանկարահանման նյութերի դաշտային վերծանում

0

16695.2

22506.4

10766

49 967 620

3.

Տիեզերալուսանկարահանման նյութերի գրասենյակային վերծանում ՕՐՏՕՍԿԱՆ (ORTOSKAN) և ՓԻ ՍԻ ԱՅ (PCI) ծրագրային փաթեթներով

0

594.9

607

0

1 201 860

4.

Տիեզերալուսանկարահանման նյութերի պլանաբարձունքային հիմքի ապահովում (գրասենյակային)

0

323.4

330

0

653 400

5.

ՓԻ ՍԻ ԱՅ (PCI) ծրագրային փաթեթի միջոցով համապատասխան անվանաթերթերի և օրթոֆոտոների ստացում

0

1248.5

1248.5

728

3 225 040

6.

Տիեզերալուսանկարահանման նյութերի խտացում և հավասարակշռում

0

548.8

548.8

320

1 417 600

7.

1:10000 մասշտաբի քարտեզների իրադրության թվայնացում

0

5710.9

0

0

5 710 870

8.

1:25000 մասշտաբի քարտեզների իրադրության թվայնացում

0

1746.8

0

0

1 746 752

9.

1:25000 մասշտաբի քարտեզների թվայնացում`

         

1) ռելիեֆի թվայնացում.

0

2450

0

0

2 450 000

2) իրադրության թվայնացում

0

0

2183.4

0

2 183 440

 

Ընդամենը

0

37477.9

38570.3

16929.9

92 978 039

II. ՀՀ պետական մասշտաբային շարքի 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզների և դրանց տեղեկամատյանների գեոդեզիական կետերով և աշխարհագրական անվանումներով համալրում

1.

ՎԻ ՋԻ ԷՍ (WGS)-84 համակարգի գեոդեզիական կետերի վերահաշվարկ ՍԿ-42 համակարգ և դրանց մուտքագրում 1:10000 և 1:25000 մասշտաբի էլեկտրոնային քարտեզների վրա

171.9

0

0

0

171.9

2.

1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզների տեղեկամատյանների
մեջ փոփոխությունների և լրացումների կատարում

390.6

0

0

0

390.6

3.

Անվանակոչված աշխարհագրական օբյեկտների անվանումների մուտքագրումն էլեկտրոնային քարտեզների վրա

765.7

404.3

0

0

1 170.0

 

Ընդամենը

1328.2

404.3

0

0

1 732.5

 III. ՀՀ տարածքի 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզների թարմացում

1.

Թարմացման ենթակա աշխատանքների ուսումնասիրում և նախագծի կազմում

0

1140.6

0

0

1140.6

2.

Տիեզերալուսանկարահանում

0

13200

13200

0

26 400.0

3.

Արբանյակային ալեհավաքի սպասարկման վճար (ըստ պայմանագրի` ամսական 2000 եվրո)

2520

2520

2520

2520

10 080.0

4.

Տիեզերակայանից ստացված տեղեկատվության սինթեզում, ֆորմատավորում և նախնական մշակում

0

4812.7

4812.7

4812.8

14438.2

5.

Պլանաբարձունքային հիմքի ապահովում

0

2339.1

2816.8

2965

8120.9

6.

Դաշտային վերծանում

0

4887

5864.4

5864.4

16615.8

7.

ՓԻ ՍԻ ԱՅ (PCI) ծրագրային փաթեթի միջոցով համապատասխան անվանաթերթերի և օրթոֆոտոների ստացում

0

250.6

368

619

1237.6

8.

Տիեզերալուսանկարահանման նյութերի խտացում և հավասարակշռում

0

117

150

277

544

9.

1:10000 մասշտաբի քարտեզների թարմացում` թվայնացման եղանակով

0

839.3

1119.2

1678.8

3637.3

10.

1:25000-1:1000000 մասշտաբի քարտեզների թարմացում` թվայնացման եղանակով

0

0

0

1665.3

1665.3

11.

Տեխնիկական հաշվետվության կազմում

0

0

0

534.1

534.1

Ընդամենը

2520

30106.3

30851.1

20936.4

84 413 803

ԸՆԴԱՄԵՆԸ

3848.2

67988.5

69421.4

37866.3

179124.4

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

Ծրագիր

 

Պետական կառավարման մարմիններին անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տեղեկատվության տրամադրման ծառայությունների

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման

բաժինը

խումբը

դասը

ծրագիրը

01

06

01

06

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)

ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՐԱՆՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

 

Ծրագրի իրականացման նպատակը

 

Ծրագրի իրականացման նպատակը Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններին` իրենց գործառույթների իրականացման նպատակով անշարժ գույքի կադաստրային տվյալների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությամբ ապահովումն է:

Ծրագրի ակնկալվող արդյունքները, որոնց միջոցով պետք է հասնել ծրագրի իրականացման նպատակին

Ծրագրի իրականացման արդյունքում կապահովվի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների ճշգրիտ կիրառումը: Մասնավորապես` անշարժ գույքի կադաստրի տվյալների մասին տեղեկատվության հիմնական սպառողներն են հանդիսանում Հայաստանի Հանրապետության դատական, սոցիալական ապահովության, հարկային, քրեական հետապնդման մարմինները և այլն: Բացի այդ անշարժ գույքի կադաստրային տվյալների վերաբերյալ տեղեկատվությունն անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին ֆինանսավորվող մի շարք ծրագրերի, մասնավորապես` բնակարանային ապահովման նպատակային ծրագրերի շրջանակներում սահմանված չափանիշներին համապատասխան շահառուների ընտրության և բնակարանային ապահովման գործառույթների առավել հստակ և ճշգրիտ իրականացման համար:

Ծրագրի յուրաքանչյուր արդյունքին հասնելու համար անհրաժեշտ միջոցառումները

2009 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Հայաստանի Հանրապետության դատական մարմինների, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին իրականացվող բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով բնակարանային ապահովման ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության, Հայաստանի Հանրապետության մարզպետարանների, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության հարցումների հիման վրա նշված մարմիններին նախատեսվում է տրամադրել 60.000 տեղեկատվություն (յուրաքանչյուր եռամսյակում` 15.000), այդ թվում` տեղեկանքներ, կադաստրային գործերի փաստաթղթերի պատճեններ և մասնագիտական եզրակացություններ:

Ծրագրի հաջող իրականացման գնահատման չափանիշները

Ծրագրի հաջող իրականացման գնահատման չափանիշներն են պետական կառավարման մարմիններին տրամադրված` կադաստրային տվյալների վերաբերյալ տեղեկատվության օգտագործման արդյունքում` տեղեկատվության ապահովվածության մասով համապատասխան գործառույթների իրականացման արդյունավետության և ճշգրտության, ինչպես նաև բնակարանային ապահովության պետական նպատակային ծրագրերի իրականացման ընթացքում` անշարժ գույքի առկայության սահմանված չափանիշների մասով շահառուների ճշգրիտ ընտրության` հետևաբար և նշված ծրագրերի հասցեականության ապահովումը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

Ծրագիր

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ստորաբաժանումների կողմից մատուցվող ծառայություններից ստացվող եկամուտների հաշվին կոմիտեի համակարգի պահպանման և կարողությունների զարգացման

 

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման

բաժինը

խումբը

դասը

ծրագիրը

01

06

01

10

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)

ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)

 

 

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման

բաժինը

խումբը

դասը

ծրագիրը

01

06

01

24

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)

ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)

 

 

Ծրագրի իրականացման նպատակը

 

Համաձայն «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածի` անշարժ գույքի պետական ռեգիստրի համակարգի տարեկան ծախսերը պլանավորվում ու իրականացվում են սպասվելիք տարեկան եկամուտների չափով և հաստատվում «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի առանձին հավելվածով:

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2009 թվականի տարեկան ծախսերը պլանավորվել են 2591000.0 հազ. դրամի չափով, որից` 2561000.0 հազ. դրամը նախատեսվում է իրականացնել կոմիտեի ստորաբաժանումների կողմից պետական գրանցման, գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման ծառայության դիմաց գանձվելիք վճարների հաշվին:

Ստացված եկամուտների հաշվին կիրականացվեն ծախսեր` հետևյալ ուղղություններով՝

1) «Պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց ենթակա բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձ» հոդվածով նախատեսված է իրականացնել 1532762,1 հազ. դրամի ծախս, որը հաշվարկվել է «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան: Խրախուսման նպատակով ստեղծվելու է խրախուսման ֆոնդ, որը հաշվարկվելու է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածի համաձայն` աշխատավարձի տարեկան ֆոնդի 40 տոկոսի չափով.

2) «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ» հոդվածով նախատեսվում է հաշվարկել «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան՝ հաշվի առնելով նշված օրենքում կատարված փոփոխությունները` ընդամենը` 233439,9 հազ. դրամ գումարով.

3) «Կոմունալ ծառայությունների վճար» հոդվածով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների` գործունեության իրականացման համար անհրաժեշտ էլեկտրաէներգիայի և վառելիքի օգտագործման համար ծախսերը պլանավորել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծում Հայաստանի Հանրապետության պետական մարմինների գծով բյուջետային ծախսերի առանձին տեսակների` ջեռուցման, վառելիքի և էլեկտրաէներգիայի ձեռքբերման ծավալների հաշվարկման հիմքում դրվող նորմաները հաստատելու մասին» N 629-Ն որոշմամբ հաստատված չափաքանակներով: Տարածքային ստորաբաժանումների` ջեռուցման և վառելիքի գումարը տարվա համար կազմում է 14130.4 հազ. դրամ: Կոմիտեի համակարգում գործող 50 ստորաբաժանումում լուսավորության, սարքավորումների շահագործման, էլեկտրաէներգիայի ծախսերը կազմել են տարեկան՝ 44709.6 հազ. դրամ: Կենտրոնական ապարատի էլեկտրաէներգիայի ծախսերը կազմել են տարեկան 7000.0 հազ. դրամ, իսկ ջեռուցման ծախսերը` 3000.0 հազ. դրամ:

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային բոլոր ստորաբաժանումներն ունեն կնքված պայմանագրեր «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության հետ: Հաշվարկը կատարվել է` ըստ նորմատիվի` 1 աշխատողին` օրական 30 լիտր ջուր: Ջրմուղ-կոյուղուց օգտվելու վարձը մեկ տարվա համար կազմել է ընդամենը 1602.8 հազ. դրամ:

Աղբահանության և ախտահանման ծախսերը հաշվարկվել են` հիմք ընդունելով աղբահանության և ախտահանման պայմանագրերի արժեքները` տարեկան՝ 1438.6 հազ. դրամ.

4) «Կապի ծառայությունների վճար» հոդվածով կապի ծառայություններից օգտվելու համար 2009 թվականին պլանավորվել է 36320.0 հազ. դրամի ծախս: Հաշվարկներն իրականացվել են` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի N 1956-Ն որոշմամբ հաստատված չափաքանակները.

5) շենքերի, շինությունների վարձակալության ծախսերը նախատեսված են տարածքային ստորաբաժանումների կողմից վարձակալված տարածքների վարձակալության պայմանագրերի համաձայն, որոնց ընդհանուր գումարը կազմում է 26000.0 հազ. դրամ.

6) «Արտագերատեսչական պահպանության ծախսեր»՝ հոդվածի տարածքային ստորաբաժանումների վարչական շենքերի արտագերատեսչական պահպանության պայմանագրային գումարը կազմում է 21500.0 հազ. դրամ.

7) «Գործուղումներ և ծառայողական ուղևորություններ» հոդվածով 2009 թվականին նախատեսվում են գործուղումներ հանրապետության ներսում և հանրապետությունից դուրս: Այս հոդվածով նախատեսվում է իրականացնել համապատասխանաբար 13700.0 և 10000.0 հազ. դրամի ծախս: Հաշվարկներն իրականացվել են Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների գործուղումների համար սահմանված նորմաներին համապատասխան.

8) ծառայությունների ձեռքբերման ծախսերը ներառում են` վարչական ծառայություններ` 5000.0 հազ. դրամ, տեղեկատվական ծառայություններ` 57000.0 հազ. դրամ, սեփականության, գրավի իրավունքի գրանցման վկայականների, գրանցման մատյանների և ձևաթղթերի տպագրության, ներկայացուցչական ծախսեր` 2290.0 հազ. դրամ, ընդհանուր բնույթի այլ ծառայությունների գծով` 10636.0 հազ. դրամ.

9) «Մասնագիտական ծառայություններ» հոդվածով` 10000.0 հազ. դրամ: Գումարը նախատեսվել է պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին գրանցում կատարելու նպատակով.

10) շենքերի և շինությունների ընթացիկ նորոգման ծախսերը 2009 թվականի համար կազմում են 145000.0 հազ. դրամ, իսկ մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգման ծախսերը` 62800 հազ. դրամ: Ընթացիկ նորոգման աշխատանքներ են իրականացվելու կոմիտեի 14 տարածքային ստորաբաժանումում.

11) «Գրասենյակային ապրանքների և նյութերի ձեռքբերում» հոդվածով 2009 թվականին նախատեսվում է կատարել 55484.5 հազ. դրամի ծախս, տրանսպորտային նյութերի (բենզին և քսայուղեր) ծախսը` 38186.0 հազ. դրամ: Կենցաղային և հանրային սննդի նյութեր` 5000.0 հազ. դրամ.

12) այլ հարկերի գծով 230,0 հազ. դրամ և պարտադիր վճարների գծով` 270.0 հազ. դրամ: Գումարը նախատեսվել է կոմիտեում շահագործվող տրանսպորտային միջոցների տարեկան տեխնիկական զննության համար.

13) սեփականատերերին և օգտագործողներին պատճառված հնարավոր վնասների փոխհատուցման նպատակով նախատեսվել է 5000.0 հազ. դրամի չափով պահուստային ֆոնդ.

14) «Շենքերի, շինությունների ձեռքբերում» հոդվածով 2009 թվականին նախատեսվել է 23000.0 հազ. դրամ` կոմիտեի մեկ տարածքային ստորաբաժանման համար` վարչական շենք գնելու համար.

15) շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգման համար 2009 թվականին նախատեսվում է 55000.0 հազ. դրամի ծախս.

16) տրանսպորտային միջոցների ձեռքբերման ծախսերի գծով նախատեսվում է 15000.0 հազ. դրամ.

17) 2009 թվականին նախատեսվում են 78500.0 հազ. դրամի գեոդեզիական սարքավորումների, համակարգչային տեխնիկայի, սարքերի և սարքավորումների գնումներ.

18) «Ոչ նյութական հիմնական միջոցների ձեռքբերում» հոդվածով նախատեսվում է 20000.0 հազ. դրամի գնում: Ձեռք են բերվելու ընդհանուր օգտագործման ծրագրային փաթեթներ և հակավիրուսային փաթեթներ.

19) գեոդեզիական-քարտեզագրական ծախսերը 2009 թվականին կկազմեն 25000.1 հազ. դրամ (կից ներկայացվում է գեոդեզիայի ոլորտում իրականացվելիք աշխատանքների ծրագիրը).

20) «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով նախատեսվում է կատարել 2000.0 հազ. դրամի ծախս: Գումարն օգտագործվելու է կոմիտեի տարածքային ստորաբաժանումների վարչական նոր շենքերի կառուցման և կապիտալ նորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման նպատակով:

 

Աղյուսակ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ստորաբաժանումների կողմից մատուցվող` ծառայություններից ստացվող եկամուտների հաշվին կոմիտեի համակարգի գծով իրականացվող ծախսերը

 

(հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների անվանումները

Ընդհանուր գումարը

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ

2561000,0

Ա. ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ`
ԸՆԴԱՄԵՆԸ

2342499,9

Պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց
ենթակա բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձեր

1532762,1

 -պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ

233439,9

Շարունակական ծախսեր

155701,4

Էներգետիկ ծառայություն

68840,0

Կոմունալ ծախսեր

3041,4

Կապի ծառայություններ

36320,0

Գույքի և սարքավորումների վարձակալություն

26000,0

Արտագերատեսչական ծախսեր

21500,0

Գործուղումներ և ծառայողական ուղևորություններ,
այդ թվում`

23700,0

Ներքին գործուղումներ

13700,0

-արտերկրում

10000,0

Պայմանագրային այլ ծառայությունների ձեռքբերում

74926,0

Վարչական ծառայություն

5000,0

Տեղեկատվական ծառայություն

57000,0

Ներկայացուցչական ծախսեր

2290,0

Ընդհանուր բնույթի այլ ծառայություն

10636,0

Մասնագիտական ծառայություն

10000,0

Ընթացիկ նորոգում և պահպանում

207800,0

Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում

145000,0

Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում

62800,0

Նյութեր

98670,5

Գրասենյակային նյութեր

55484,5

Տրանսպորտային նյութեր

38186,0

Կենցաղային և հանրային սննդի նյութեր

5000,0

Այլ ծախսեր

5500,0

Այլ հարկեր

230,0

Պարտադիր վճարներ

270,0

Պահուստային միջոցներ

5000,0

Ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսեր

218500,1

Շենքերի և շինությունների ձեռքբերում

23000,0

Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում

55000,0

Տրանսպորտային սարքավորումներ

15000,0

Վարչական սարքավորումներ

78500,0

Ոչ նյութական հիմնական միջոցներ

20000,0

Գեոդեզիական-քարտեզագրական ծախսեր

25000,1

Նախագծահետազոտական ծախսեր

2000,0

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

Հայաստանի Հանրապետության գեոդեզիայի ոլորտի 2009 թվականի աշխատանքների

 

1. Ծրագրի իրականացման նպատակը

 

Պետական գեոդեզիական ցանցն ստեղծված է պետության ամբողջ տարածքում և հիմք է հանդիսանում խտացման և հանութային ցանցերի կառուցման համար: Դա հնարավորություն է ընձեռում առավել ռացիոնալ և ճշգրիտ ձևով կազմակերպելու ցանկացած տիպի տեղագրագեոդեզիական կամ հանութային աշխատանքներ: Պետական գեոդեզիական ցանցի կետերը հիմք են նաև ինժեներահետազոտական, երկրաբանահետախուզական, գեոդինամիկական պոլիգոնների ստեղծման, սողանքների ուսումնասիրման, պաշտպանական խնդիրների և այլ գիտահետազոտական ծրագրերի իրականացման համար:

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո փոխվել են հողօգտագործման ձևերը, սեփականաշնորհվել գյուղատնտեսական նշանակության հողատեսքերը և պետական ֆոնդի հողերն անհատույց տրամադրվել են համայնքներին: Ներկայիս շուկայական հարաբերությունների ակտիվ զարգացման և անշարժ գույքի շուկայում գների աննախադեպ աճի պայմաններում կտրուկ բարձրանում են չափագրումների ճշտության նկատմամբ պահանջները: Սեփականաշնորհված փոքր չափերի հողատարածքները, շենքերը և շինությունները հատակագծերի վրա ճիշտ արտահայտելու համար անհրաժեշտ է բնակավայրերում հանույթները կատարել 1:500 մասշտաբով, իսկ բնակավայրերից դուրս` 1:2000 մասշտաբով: Այդ մասշտաբներով հանութագրում կատարելու համար անհրաժեշտ է ունենալ բարձր ճշտություն ունեցող գեոդեզիական ցանց:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 11-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում WGS-84 համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգը ներդնելու մասին» N 225 որոշմամբ Հայաստանի Հանրապետության տարածքում 2002 թվականից ներդրվել է ՎԻ ՋԻ ԷՍ (WGS)-84 համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգը: ՎԻ ՋԻ ԷՍ (WGS)-84 համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգում նոր գեոդեզիական ցանցի ստեղծման աշխատանքների արդյունքում ստեղծվել է ազգային գեոդեզիական ցանցը` հետևյալ կառուցվածքով` 0-ական դասի` 5 կետ, 1-ին դասի` 41 կետ, 2-րդ դասի` 1069 կետ:

Որպեսզի ներդրված գեոդեզիական ցանցերն ապահովեն նշված խնդիրների լուծումը, անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության տարածքում մշտապես արդիական վիճակում պահել պետական գեոդեզիական պլանային և բարձունքային ցանցերը` դրանք պարբերաբար հետազոտելու, թարմացնելու, խտացնելու և վերադիտարկելու միջոցով` օգտագործելով ժամանակակից արբանյակային և էլեկտրոնային տեխնոլոգիաներ, որոնք իրենց ճշտությամբ կապահովեն առաջադրված խնդիրների լուծումը:

 

2. ՀՀ պետական գեոդեզիական և համաշխարհային ՎԻ ՋԻ ԷՍ (WGS)-84 համակարգում գեոդեզիական ցանցի կետերի մոնիթորինգը

 

2002 թվականի փետրվարի 28-ի Հայաստանի Հանրապետության կառավարության նիստի N 8 արձանագրությամբ հավանության արժանացած` գեոդեզիայի և քարտեզագրության 2002-2006 թվականների զարգացման հայեցակարգի դրույթների համաձայն և Հայաստանի Հանրապետության կառավարության N 1530-Ն որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության գեոդեզիայի ոլորտի 2002-2006 թվականների զարգացման ծրագրով նախատեսված աշխատանքների արդյունքում ՎԻ ՋԻ ԷՍ (WGS)-84 համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգում ստեղծված 0-ական, 1 և 2 դասերի ցանցերն արդի վիճակում պահելու նպատակով անհրաժեշտ է տարեկան ամբողջ ծավալի 10 տոկոսի չափով պարբերաբար իրականացնել դիտարկումներ, ուսումնասիրել և տեղանքում զննել ցանցերի կետերի ֆիզիկական վիճակը` համաձայն պետական արբանյակային (ՎԻ ՋԻ ԷՍ (WGS)-84 կոորդինատային համակարգում) գեոդեզիական ցանցի կառուցման հրահանգի պահանջների:

Սույն ծրագրով նախատեսվում է ՎԻ ՋԻ ԷՍ (WGS)-84 համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգում գեոդեզիական ցանցի կետերի ուսումնասիրման և դաշտային հետազոտման դիտարկումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզում:

 

3. Մերձերևանյան գեոդինամիկական պոլիգոնը

 

Հայաստանի Հանրապետության սեյսմիկ ակտիվ գոտիներում ճշգրիտ գեոդեզիական չափագրումների հիման վրա կարելի է կանխորոշել, թե որտեղ է գտնվելու ապագա երկրաշարժի էպիկենտրոնը, ինչը թույլ կտա ճիշտ տեղադրել երկրաշարժագիտական սարքերն ու համակարգերը: Երկրակեղևի այն մասերում, որտեղ կան կրկնվող նիվելիրային ընթացքներ, ժամանակակից ուղղաձիգ տեղաշարժերի տվյալներով հնարավոր է հայտնաբերել դեֆորմացիաների տարածաշրջանները: Դա նշանակում է, որ անհրաժեշտ է ստեղծել հատուկ գեոդինամիկական պոլիգոններ` երկրակեղևի տեղաշարժերի ուսումնասիրություններ իրականացնելու համար: Երկրակեղևի ուղղաձիգ շարժումների գեոկինեմատիկայի ուսումնասիրման նպատակով բարձր ճշգրտության I և II դասերի նիվելիրացումը պարբերաբար կատարվել է նախկին Խորհրդային Միության սեյսմիկ շրջաններում:

Համաձայն «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից մշակված տեխնիկական նախագծի` Երևանի մերձավայրում գտնվող` Գառնու ակտիվ խզվածքի (Երևանից 22 կմ) գոտում անհրաժեշտ են պարբերաբար իրականացնել բարձր ճշգրտության I դասի նիվելիրացման և արբանյակային ՋԻ ՓԻ ԷՍ (GPS) դիրքորոշման կայաններով դիտարկումների աշխատանքներ: Աշխատանքների հիմնական նպատակը փուլային դիտարկումներից ստացված տվյալների վերլուծության հիման վրա երկրակեղևի ուղղաձիգ և հորիզոնական տեղաշարժերի մասին անհրաժեշտ տվյալների ստացումն է:

2008 թվականին իրականացվել են Մերձերևանյան գեոդինամիկական պոլիգոնի առաջին փուլի դիտարկումները: Սույն ծրագիրը նախատեսում է աշխատանքների տրամաբանական շարունակությունը:

 

4. Ծրագրից ակնկալող արդյունքները

 

Ծրագրի իրականացումից հետո ակնկալվում է ունենալ`

1) Հայաստանի Հանրապետության պետական գեոդեզիական և համաշխարհային ՎԻ ՋԻ ԷՍ (WGS)-84 համակարգում գեոդեզիական ցանցի կետերի ամենամյա դիտարկումներ` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզում (64 կետեր).

2) Մերձերևանյան գեոդինամիկական պոլիգոնում հիմնական գծով I դասի նիվելիրացման (41.95 կմ), խզվածքների վրա 1 փուլով I դասի նիվելիրացման (66.28 կմ) և 24 ՋԻ ՓԻ ԷՍ (GPS) կետերի դիտարկման աշխատանքներ:

 

5. Ծրագրի ֆինանսական ապահովումը

 

Ծրագրով նախատեսված` Հայաստանի Հանրապետության պետական գեոդեզիական և համաշխարհային ՎԻ ՋԻ ԷՍ (WGS)-84 համակարգում գեոդեզիական ցանցի կետերի դիտարկումները, Մերձերևանյան գեոդինամիկական պոլիգոնում նախատեսվող միջոցառումներն ու ֆինանսավորման հաշվարկները և ժամանակացույցը նշված են NN 1 և 2 հավելվածներում:

 

Հավելված N 1

 

NN
ը/կ

Աշխատանքի անվանումը

Չափման
միավորը

Ծավալը

Միավորի
արժեքը
(դրամ)

Գումարը
(հազ. դրամ)

I.

ՀՀ պետական գեոդեզիական և համաշխարհային ՎԻ ՋԻ ԷՍ (WGS)-84 համակարգում գեոդեզիական ցանցի կետերի մոնիթորինգ

1.

Տեխնիկական առաջադրանքի կազմում

ծրագիր

1

316822

316.8

2.

ՀՀ պետական գեոդեզիական և համաշխարհային
ՎԻ ՋԻ ԷՍ (WGS)-84 համակարգում ցանցի կետերի ուսումնասիրում, դաշտային հետազոտում 

կետ

64

27421

1754.9

3.

Տեխնիկական հաշվետվության կազմում

հաշվե-
տվություն

1

445068

445.1

 

ընդամենը

     

2516.8

II.

Մերձերևանյան գեոդինամիկական գեոպոլիգոն

1.

ՋԻ ՓԻ ԷՍ (GPS) կետերի դիտարկումներ` մշտական գործող 2-րդ դասի ծրագրով

կետ

24

73258

1758.2

2.

2-րդ դասի ցանցի կետերի դիտարկում` մշտական գործող 2 բազայի աշխատանքի ընթացքում

կետ

5

8649

43.2

3.

ՋԻ ՓԻ ԷՍ (GPS) կետերի հավասարակշռում և կոորդինատների հաշվարկում

կետ

24

1702

40.8

4.

I դասի նիվելիրացում (բարդության գործակից` 1.2)

գծ. կմ

41.95

131026

5496.5

5.

I դասի նիվելիրացում խզվածքներով (2 փուլով)

գծ. կմ

66.277

131026

8684.0

6.

I դասի նիվելիրացման նյութերի մշակում

գծ. կմ

108.23

3776

408.7

7.

Գրավիմետրիական աշխատանքներ

կետ

40

36000

1440.0

8.

Տեխնիկական հաշվետվության կազմում

հաշվե-
տվություն

1

445068

445.1

 

ընդամենը

     

18316.6

 

ընդամենը

     

20833.4

 

ԱԱՀ 20%

     

4166.7

 

ԸՆԴԱՄԵՆԸ

     

25000.1

 

Հավելված N 2

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

NN
ը/կ

Աշխատանքի անվանումը

1-ին եռամսյակ

2-րդ եռամսյակ

3-րդ եռամսյակ

4-րդ եռամսյակ

Ընդա-մենը

I.

ՀՀ պետական գեոդեզիական և համաշխարհային ՎԻ ՋԻ ԷՍ (WGS)-84
համակարգում գեոդեզիական ցանցի կետերի մոնիթորինգ

1.

Տեխնիկական առաջադրանքի կազմում

1 հատ

     

1 հատ

316.8

316.8

2.

ՀՀ պետական գեոդեզիական և համաշխարհային ՎԻ ՋԻ ԷՍ (WGS)-84 համակարգում ցանցի կետերի ուսումնասիրում, դաշտային հետազոտում

64 կետ

     

64 կետ

1754.9

1754.9

3.

Տեխնիկական հաշվետվության կազմում

     

1 հատ

1 հատ

445.1

445.1

 

 ընդամենը

2071.8

   

445.1

2516.8

II.

Մերձերևանյան գեոդինամիկական գեոպոլիգոն

1.

ՋԻ ՓԻ ԷՍ (GPS) կետերի դիտարկումներ` մշտական գործող 2-րդ դասի ծրագրով

 

24 կետ

   

24 կետ

1758.2

1758.2

2.

2-րդ դասի ցանցի կետերի դիտարկում` մշտական գործող 2 բազայի աշխատանքի ընթացքում

 

5 կետ

   

5 կետ

43.2

43.2

3.

ՋԻ ՓԻ ԷՍ (GPS) կետերի հավասարակշռում և կոորդինատների հաշվարկում

 

24 կետ

   

24 կետ

40.8

40.8

4.

I դասի նիվելիրացում (բարդության գործակից` 1.2)

 

20.0 կմ

21.95 կմ

 

41.95 կմ

2620.5

2876.0

5496.5

5.

I դասի նիվելիրացում` խզվածքներով (2 փուլով)

 

33.141 կմ

33.136 կմ

 

66.28 կմ

4342.3

4341.7

8684.0

6.

I դասի նիվելիրացման նյութերի մշակում

   

0.16 կմ

108.07 կմ

108.23 կմ

0.6

408.1

408.7

7.

Գրավիմետրիական աշխատանքներ

   

40 կետ

 

40 կետ

1440.0

1440.0

8.

Տեխնիկական հաշվետվության կազմում

     

1 հատ

1 հատ

445.1

445.1

 

ընդամենը

     

853.2

18316.6

 

ընդամենը

2071.8

8805.0

8658.3

1298.3

20833.4

 

ԱԱՀ 20%

414.3

1761.0

1731.6

259.8

4166.7

 

ԸՆԴԱՄԵՆԸ

2486.1

10566.0

10389.9

1558.1

25000.1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

Ծրագիր

 

անշարժ գույքի կադաստրի վարման ավտոմատացված համակարգի ծառայությունների

 

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման

բաժինը

խումբը

դասը

ծրագիրը

01

06

01

13

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)

ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ
(այլ դասերին չպատկանող)

 

 

 Ավտոմատացված համակարգի ներդրում

 

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման

բաժինը

խումբը

դասը

ծրագիրը

01

06

01

19

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ
(այլ դասերին չպատկանող)

ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)

 

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՈՒՄԸ, ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ

 

1. Ծրագրի իրականացման նպատակը

 

Անշարժ գույքի կադաստրի վարումն ավտոմատացնելու համար առաջնահերթ խնդիրներն են`

1) ավարտին հասցնել անշարժ գույքի կադաստրի պետական միասնական տեղեկատվական բանկի ստեղծումը, ապահովել տեղեկատվական բանկի անխափան և հուսալի աշխատանքը.

2) ապահովել տվյալների անընդհատ փոփոխումը և թարմացումը` տեղեկատվական բանկում.

3) կրճատել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման համար ծախսվող ժամանակը.

4) կրճատել անշարժ գույքի ու դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության (ինչպես տարածական, այնպես էլ իրավական) տրամադրման ժամանակը.

5) ապահովել ամբողջ հասարակությանն անշարժ գույքի տեղեկատվական բանկի մատչելիությունը.

6) բացառել անշարժ գույքի վերաբերյալ տեղեկատվության անհարկի կրկնությունը.

7) տեղեկատվական աջակցություն՝ պետության կողմից գույքի նկատմամբ իրավունքների ճանաչմանը, երաշխավորմանը և պաշտպանությանը, հողի հարկի և գույքահարկի բազաների ստեղծմանը, անշարժ գույքի շուկայի կայացմանը.

8) համակարգի տեխնիկական հագեցվածության մակարդակի բարձրացումը.

9) ստանդարտ ծրագրային փաթեթների, հակավիրուսային փաթեթների, այլ անհրաժեշտ ծրագրերի և ծառայողական փաթեթների ձեռքբերումը.

10) կադաստրային աշխատանքների անընդհատությունն ապահովող կոմիտեի և ստորաբաժնումների միջև կապն ապահովող գերատեսչական ցանցի տեխնիկական հնարավորությունների բարելավումը և շահագործումը:

 

2. Ծրագրի իրականացման միջոցառումները

 

Նշված խնդիրների լուծման համար անհրաժեշտ են իրականացնել հետևյալ միջոցառումները`

1) տարածքային ստորաբաժանումներում կադաստրային գործերի տվյալների մուտքագրում և էջերի տեսաներածում, շենք-շինությունների թվային պլան-հատակագծերի ստեղծում, զուգահեռաբար այս տվյալների կենտրոնացում` միասնական տեղեկատվական բանկում.

2) ինտերնետ միջավայրում գույքի նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման ծրագրային փաթեթի մշակում, թեստավորում և փորձնական շահագործում.

3) ընդհանուր օգտագործման ծրագրային փաթեթների (գործող համակարգերի, տվյալների շտեմարանի ղեկավարման համակարգի, հակավիրուսային փաթեթների և այլն) ձեռքբերում և արդիականացում.

4) գույքի քանակական և որակական բնութագրիչների նույնականացում:

 

3. Ծրագրից ակնկալվող արդյունքները

 

Վերը նշված խնդիրների իրականացումը կբարելավի համակարգի աշխատանքը` հետևյալ առումներով`

1) կավարտվեն տարածքային ստորաբաժանումներում էլեկտրոնային արխիվների ստեղծման աշխատանքները, լիարժեքորեն կձևավորվի անշարժ գույքի կենտրոնացված պետական միասնական տեղեկատվական բանկը.

2) կունենանք անշարժ գույքի արդիական թվային կադաստրային քարտեզներ.

3) անշարժ գույքի ու դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման ժամանակի զգալի  կրճատում.

4) հասարակությանն անշարժ գույքի տեղեկատվական բանկի մատչելիության ապահովում (ինտերնետի միջոցով).

5) անշարժ գույքի վերաբերյալ տեղեկատվության հավաստիության բարձրացում, տվյալների փոփոխման և թարմացման անընդհատության ապահովում, անշարժ գույքի վերաբերյալ տեղեկատվության անհարկի կրկնության բացառում.

6) տեխնիկական վերազինման արդյունքում` ժամանակի պահանջներին համապատասխան սպասարկում, հին համակարգիչներն աշխատանքային վիճակի մեջ պահելու համար կատարվող ծախսերի կրճատում, որոնք, ըստ էության, ավելի մեծ գումար են կազմում, քան նոր համակարգիչների ձեռքբերումը, և ժամանակի տեսանկյունից դանդաղեցնում են կատարվող աշխատանքների տեմպերը:

Նշված տեխնիկական բոլոր միջոցառումների հիմքում ընկած է համակարգի աշխատանքի արագության մեծացումը, որը խիստ կարևոր է նման ծանրաբեռնվածությամբ աշխատող համակարգի համար, ուղղված լինելով որակային չափանիշների բարելավմանը:

 

4. Ծրագրի ֆինանսական ապահովումը

 

(հազ. դրամ)

NN
ը/կ

Ծրագիրը

1-ին եռամսյակ

2-րդ
եռամսյակ

3-րդ
եռամսյակ

4-րդ եռամսյակ

Ընդա-մենը

Անշարժ գույքի կադաստրի վարման ավտոմատացված համակարգի ներդրում, զարգացում և տեղեկատվական բանկի սպասարկում

1.

 ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գերատեսչական ցանցի սպասարկում

7500,0

7500,0

7500,0

7500,0

30000,0

2.

 ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նոր տեխնիկայի ձեռքբերում

X

6800,0

6800,0

11560,0

25160,0

3.

 Ընդհանուր օգտագործման ծրագրային փաթեթների (գործող համակարգերի, տվյալների շտեմարանի ղեկավարման համակարգի, հակավիրուսային փաթեթների և այլն) ձեռքբերում և արդիականացում

X

5220,0

10280,0

16150,0

31650,0

 

Ընդամենը

7500,0

19520,0

24580,0

35210,0

86810,0

 

Ց Ա Ն Կ

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ՆՈՐ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ

 

Համակարգիչներ-25160,0 հազ. դրամ (37 հատ-680,0 հազ. դրամ)

Ընդամենը` 25160,0 հազ. դրամ

 

Ընդհանուր օգտագործման ծրագրային փաթեթների ձեռքբերում և արդիականացում

1. Հակավիրուսային փաթեթի լիցենզիա-1920,0 հազ. դրամ (200 հատ-9,6 հազ. դրամ)

2. Հակավիրուսային փաթեթի լիցենզիայի թարմացում-1040,0 հազ. դրամ (200 հատ-5,2 հազ. դրամ)

3. Վինդօուս իքս փի փրօֆեսիօնալ (Windows XP Professional)-4550,0 հազ. դրամ (70 հատ-65,0 հազ. դրամ)

4. Վինդօուս 2000 ըդվանսեդ սերվեր (Windows 2000 Advanced Server)-9180,0 հազ. դրամ (30 հատ-306,0 հազ. դրամ)

5. ՎԻՆԴՕՈՒՍ ՕՖԻՍՍ 2007 ՍՏԱՆԴԱՐՏ (Windows office 2007 standard)-11500,0 հազ. դրամ (100 հատ-115,0 հազ. դրամ)

6. Այլ ծրագրեր և ծառայողական փաթեթներ-3460,0 հազ. դրամ

Ընդամենը` 31650,0 հազ. դրամ

 

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ`

 

1. Ձեռք բերվող համակարգչային տեխնիկայի միավորի գինը ճշտվել է շուկայում առկա համակարգչային տեխնիկայից:

2. Ձեռք բերվող համակարգչային ծրագրային փաթեթների ցանկը և միավորի գինը ճշտվել է «ՄԱՅՔՐՈՍՈՖԹ ՎԻՆԴՕՈՒՍ»-ի (Microsoft Windows) Հայաստանում պաշտոնական ներկայացուցչից:

3. Կոմիտեի գերատեսչական ցանցի սպասարկման ֆինանսական միջոցների հաշվարկն իրականացվել է նախորդ տարիներին` այս ծառայությունների մատուցման համար անցկացված մրցույթների արդյունքների հիման վրա: Հաշվի են առնված համակարգչային ցանցերի զարգացման տեմպերը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

Ծրագիր

 

Երկրատեղեկատվական համակարգի նախագծման և ներդրման

 

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման

բաժինը

խումբը

դասը

ծրագիրը

01

06

01

14

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ
(այլ դասերին չպատկանող)

ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ
(այլ դասերին չպատկանող)

 

 

2009  Թ Վ Ա Կ Ա Ն Ի  Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ԵՐԿՐԱՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՏԱՐՎԵԼԻՔ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

 

1. Ծրագրի իրականացման նպատակը

 

Երկրատեղեկատվական համակարգի իրականացման ծրագիրը մշակվել է` հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության գեոդեզիայի և քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 20-ի «Հայաստանի Հանրապետության երկրատեղեկատվական համակարգի ստեղծման և վարման հայեցակարգը հաստատելու մասին» N 197-Ն որոշմամբ հաստատված` երկրատեղեկատվական համակարգի ստեղծման և վարման հայեցակարգի պահանջները:

2005-2008 թվականներին իրականացվել են Հայաստանի Հանրապետության մի շարք խոշոր բնակավայրերի (Գյումրի, Հրազդան, Արմավիր, Արտաշատ, Ծաղկաձոր, Աշտարակ, Բյուրեղավան), ինչպես նաև Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն, Ավան, Նոր Նորք, Դավթաշեն, Արաբկիր, Աջափնյակ, Նորք-Մարաշ, Մալաթիա-Սեբաստիա և Նուբարաշեն թաղային համայնքների բազային երկրատեղեկատվական համակարգի ստեղծման աշխատանքներ, որոնց հիմնական նպատակն աշխարհագրական անվանումների, հողային ֆոնդի, անշարժ գույքի նպատակային, գործառնական նշանակության, հողատեսքերի, ջրագրության, ռելիեֆի, գծային ենթակառուցվածքների օբյեկտների մասին քարտեզագրական և տեքստային տվյալների տեղեկատվական բանկի ստեղծումն ու կառավարումն էր:

2009 թվականի ծրագրի նպատակը ժամանակակից պահանջներին բավարարող բազային երկրատեղեկատվական համակարգի ստեղծումն է Երևան քաղաքի Էրեբունու թաղային համայնքի տարածքի վերաբերյալ: Այն անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին տնտեսության տարբեր ոլորտների խնդիրների արդյունավետ լուծման, հանրապետության բնական և տնտեսական ռեսուրսների վերաբերյալ տվյալների (քարտեզագրական և տեքստային) պետական միասնական տեղեկատվական բանկի ստեղծման և հանրապետության ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացման համար:

Արդյունավետ պետական կառավարում իրականացնելու համար անհրաժեշտ է ունենալ հավաստի և ամբողջական տեղեկատվություն` վարչատարածքային միավորների տնտեսության վիճակի ու բնական ռեսուրսների վերաբերյալ, այդ թվում` հողային, ջրային, անտառային ռեսուրսների, օգտակար հանածոների, տնտեսական զարգացման, արդյունաբերական և գյուղատնտեսական կազմակերպությունների, անշարժ գույքի, բնակչության տեղաբաշխման, ճանապարհային ցանցի ու ենթակառուցվածքների այլ տարրերի, էկոլոգիական վիճակի մասին:

 

2. Ծրագրից ակնկալող արդյունքները

 

Ծրագրի իրականացման արդյունքում կունենանք Երևան քաղաքի Էրեբունու թաղային համայնքի բազային երկրատեղեկատվական համակարգի տեղեկատվական բանկ, որը կարտացոլի տեղանքի արդիական պատկերը տվյալ ժամանակահատվածում և պետք է պարունակի հետևյալ տվյալները (գրաֆիկական և տեքստային)`

1) վարչատարածքային սահմանները.

2) աշխարհագրական անվանումները.

3) անշարժ գույքը, այդ թվում` հողային ֆոնդը, շենք-շինությունները, գտնվելու վայրը (հասցեն), կադաստրային ծածկագիրը.

4) ջրագրությունը.

5) ռելիեֆը.

6) գծային ենթակառուցվածքները, այդ թվում`

ա. երկաթգծեր և ավտոմոբիլային ճանապարհներ (միջպետական, պետական, տեղական նշանակության),

բ. գազատարներ, ջրատարներ, նավթամուղեր (վերգետնյա, ստորգետնյա),

գ. հեռահաղորդակցության կապուղիներ (վերգետնյա, ստորգետնյա),

դ. բարձր լարման էլեկտրահաղորդագծեր (վերգետնյա, ստորգետնյա),

ե. կոմունալ ենթակառուցվածքներ (վերգետնյա, ստորգետնյա):

Ստեղծվելիք թվային 1։2000 մասշտաբի տեղագրական հատակագծերը հիմք են հանդիսանալու գերատեսչական տարբեր ոլորտների, այդ թվում` քաղաքաշինական, բնապահպանական, արդյունաբերական, անշարժ գույքի կադաստրի, տարածքների պլանավորման, գյուղատնտեսական հողերի հաշվառման, հողերի միավորման, հողերի օգտագործման և գոտևորման սխեմաների կազմման, գույքահարկի և գնահատման բազաների ճշգրտման, վարչական և տնտեսական գործունեության, մելիորացիայի, երկրաբանական հետախուզական աշխատանքների, անտառտնտեսության, արտակարգ իրավիճակների ժամանակ օպտիմալ և օպերատիվ որոշումների կայացման, համայնքի և առանձին տարածքների զարգացման, օպտիմալ պլանավորման և այլ ոլորտների խնդիրների լուծման համար:

 

3. Ծրագրի իրականացման միջոցառումները

 

Ծրագրով իրականացվելու են Երևան քաղաքի Էրեբունու թաղային համայնքի բազային երկրատեղեկատվական համակարգի ստեղծման աշխատանքները, որոնք ներառում են թվային քարտեզագրական հիմքի ստեղծումը և անհրաժեշտ տվյալների հավաքագրումը՝ տեղագրական և կադաստրային քարտեզների ու հատակագծերի հիման վրա: Երևան քաղաքի Էրեբունու թաղային համայնքի բազային երկրատեղեկատվական համակարգի 1։2000 մասշտաբի տեղագրական հատակագծերն ստեղծելու նպատակով իրականացվելու են հետևյալ միջոցառումները`

1) համայնքի և դրա հեռանկարային զարգացման նպատակով նախատեսված տարածքների համար ստեղծվելու են 1:2000 մասշտաբի տեղագրական և կադաստրային թվային համադրված հատակագծերը, որոնց համար հիմք են հանդիսանալու 1998-2004 թվականներին կոմիտեի կողմից ստեղծված` 1:500 և 1:2000 մասշտաբի թվային կադաստրային քարտեզները` դրանց հիմքի վրա իրականացվելու են բնակավայրերի 1:2000 մասշտաբի հատակագծերի թարմացման, ռելիեֆի տեղագրական տարրերի ստեղծման, տեղագրական հանույթների կազմման ու թվայնացման աշխատանքներ.

2) ստորգետնյա մայրուղային հաղորդակցուղիների հանութագրում և համաձայնեցում` շահագործող կազմակերպությունների հետ.

3) բազային երկրատեղեկատվական համակարգի համար անհրաժեշտ շերտերի ստեղծման աշխատանքներ.

4) բազային երկրատեղեկատվական համակարգի բոլոր տարրերի տեքստային տվյալների մուտքագրման աշխատանքներ:

 

4. Ծրագրի ֆինանսական ապահովումը

 

Բազային երկրատեղեկատվական համակարգի ստեղծման` 2009 թվականին նախատեսվող աշխատանքների ծախսերի նախահաշիվը, ըստ ծավալների, ներկայացված է N 1 աղյուսակում:

 

Աղյուսակ N 1

 

NN
ը/կ

Աշխատանքի անվանումը

Չափման միավորը

Միավորի արժեքը (դրամ)

Ծավալը

Արժեքը (հազ. դրամ)

1.

1:500 մասշտաբի կադաստրային հատակագծերի և 1:2000 մասշտաբի տեղագրական հատակագծերի համադրման ընթացքում անճշտությունների հանութագրում և թարմացում

հա

4434

4841

21465.0

2.

Ստորգետնյա մայրուղային հաղորդակցուղիների 1:2000 մասշտաբի հանութագրում`

       

1) խիտ կառուցապատված տարածք

հա

6239

2585

16127.8

2) նոսր կառուցապատված տարածք

հա

3119

2256

7036.5

3.

1:500 մասշտաբի կադաստրային հատակագծերի և 1:2000 մասշտաբի տեղագրական հատակագծերի համադրման արդյունքում հայտնաբերված անճշտությունների թվայնացում` հանութագրման նյութերի հիման վրա

հա

1151

4841

5572.0

4.

1:500 մասշտաբի կադաստրային հատակագծերի և 1:2000 մասշտաբի տեղագրական հատակագծերի հիմքի վրա բազային երկրատեղեկատվական համակարգի համար անհրաժեշտ շերտերի ստեղծում, դասակարգում և թերթերի համակցում

հա x շերտ

150.7

4841 x 16

 

77456

11672.6

5.

Բազային երկրատեղեկատվական
համակարգի ստեղծման համար անհրաժեշտ տվյալների հավաքագրում և ներմուծում` տվյալների բազա`

տարր

     

1) պարզ տարրերի (1 տվյալի մուտքագրում) դեպքում

61.8

100000

6180.0

2) միջին բարդության տարրերի
(2 տվյալների մուտքագրում)
դեպքում

100

59260

5926.0

3) բարդ տարրերի (3 և ավելի տվյալների մուտքագրում) դեպքում

140

93000

13020.0

Ընդամենը

     

87000.0

 

2009 թվականին բազային երկրատեղեկատվական համակարգի ստեղծման աշխատանքների ժամանակացույցը ներկայացված է N 2 աղյուսակում:

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց Ո Ւ Յ Ց

 

ԲԱԶԱՅԻՆ ԵՐԿՐԱՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԸՍՏ ԵՌԱՄՍՅԱԿՆԵՐԻ

 

Աղյուսակ N 2

 

NN
ը/կ

Աշխատանքի անվանումը

1-ին եռամսյակ

2-րդ
եռամսյակ

3-րդ եռամսյակ

4-րդ
եռամսյակ

Արժեքը (հազ. դրամ)

1.

1:500 մասշտաբի կադաստրային հատակագծերի և 1:2000 մասշտաբի տեղագրական հատակագծերի համադրման արդյունքում հայտնաբերված անճշտությունների հանութագրում և թարմացում

0

9659.3

11805.8

0.0

21465

2.

Ստորգետնյա մայրուղային հաղորդակցուղիների 1:2000 մասշտաբի հանութագրում

0

9265.7

9265.7

4632.9

23164.3

3.

1:500 մասշտաբի կադաստրային հատակագծերի և 1:2000 մասշտաբի տեղագրական հատակագծերի համադրման արդյունքում հայտնաբերված անճշտությունների թվայնացում` հանութագրման նյութերի հիման վրա

0

1671.6

1950.2

1950.2

5572.0

4.

1:500 մասշտաբի կադաստրային և 1:2000 մասշտաբի տեղագրական հատակագծերի հիմքի վրա բազային երկրատեղեկատվական համակարգի համար անհրաժեշտ շերտերի ստեղծում, դասակարգում և թերթերի համակցում

0

4085.4

4085.4

3501.8

11672.6

5.

Բազային երկրատեղեկատվական համակարգի ստեղծման համար անհրաժեշտ տվյալների հավաքագրում և ներմուծում` տվյալների բազա

0

5025.2

8794.1

11306.7

25126.0

Ընդամենը

0

29707.2

35901.2

21391.6

87000.0

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

Ծրագիր

 

Հողամասերի, շենքերի ու շինությունների համակարգված դիտարկումների և անշարժ գույքի շուկայի վերլուծությունների իրականացման

 

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման

բաժինը

խումբը

դասը

ծրագիրը

01

06

01

15

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)

ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՅԻ ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ

 

1. Անշարժ գույքի` հողերի և դրանց վրա գտնվող շենքերի, շինությունների համակարգված դիտարկումների և անշարժ գույքի շուկայի 2009 թվականի վերլուծությունների իրականացում

 

1. Ներկա իրավիճակը

 

Միջնաժամկետ եռամյա ծախսային ծրագրերով իրականացվում են անշարժ գույքի` հողամասերի և դրանց վրա գտնվող շենքերի, շինությունների միասնական համակարգված դիտարկումներ, որոնց արդյունքում ներկայացվում են առաջարկություններ հողերի, շենքերի և շինությունների կադաստրային գնահատման մեթոդիկաների կատարելագործման վերաբերյալ:

Անշարժ գույքի վիճակի և արժեքի համակարգված դիտարկումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հոկտեմբերի 22-ի «Անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարման կարգի և անշարժ գույքի համակարգված դիտարկումների (մոնիթորինգի) իրականացման մասին» N 465 որոշմամբ սահմանված կարգով:

Դրանց արդյունքում գույքահարկի եռամյա ժամանակահատվածների (2002-2004 թթ. և 2005-2007 թթ.) հարկման բազաների ձևավորման համար բացահայտվել են անշարժ գույքի վիճակի և արժեքի վրա ազդող էական գործոնները, դուրս են բերվել բազային արժեքները, «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելվածով սահմանվել են գնահատման կարգերը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի «Բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, անհատական բնակելի տների, այգետնակների (ամառանոցների) և դրանց կից շինությունների, առանձին կանգնած հասարակական ու արտադրական նշանակության շինությունների, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական և արտադրական նշանակության շինությունների տեղադրության (տարածագնահատման գոտիականության) գործակիցները հաստատելու մասին» N 470-Ն որոշմամբ հաստատվել են շենքերի, շինությունների տարածագնահատման գոտիականության գործակիցները: Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի հողերի կադաստրային գնահատման կարգը, տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցները և սահմանները հաստատելու մասին» N 1746-Ն որոշմամբ հաստատվել են բնակավայրերի հողերի և հողային ֆոնդի այլ նպատակային նշանակության հողերի օտարման, վարձակալության ու կառուցապատման իրավունքով տրամադրման նպատակով բնակավայրերի հողերի կադաստրային գնահատման կարգը, բազային արժեքը և տարածագնահատման գոտիականության գործակիցները` սահմանների նկարագրություններով:

Հաշվի առնելով անշարժ գույքի գնահատման միջազգային պրակտիկան` անշարժ գույքի շուկայական գնագոյացմանը համապատասխանող հարկման դաշտի ձևավորման և առավել արդարացի տեղաբաշխման սկզբունքները` անհրաժեշտություն է առաջացել անշարժ գույքի կադաստրային արժեքի հաշվարկման համար կիրառել շուկայական մեթոդների վրա հիմնված սկզբունքներ, հողամասը և դրա վրա կառուցված շինությունները դիտարկել և գնահատել որպես անշարժ գույքի մեկ միասնական միավոր: Անշարժ գույքի շուկայական մեթոդների վրա հիմնված միասնական գնահատման մեթոդիկաների մշակման նպատակով 2004-2008 թվականների տարեկան ծրագրերով իրականացվել են համակարգված դիտարկումներ: 2006 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունվել է «Անշարժ գույքի միասնական գնահատման և հարկման մասին» հայեցակարգը, որով սահմանվել են անշարժ գույքի միասնական գնահատման հիմնական սկզբունքներն ու մոտեցումները: Վերջինս հնարավորություն է ընձեռել անշարժ գույքի համակարգված դիտարկումներն իրականացնել այդ սկզբունքներից ելնելով և 2008 թվականին մշակել անշարժ գույքի միասնական գնահատման մեթոդիկա: Նպատակ ունենալով ձևավորել անշարժ գույքի առավել արդարացի հարկման դաշտ, ինչպես նաև պարզեցնելու հարկի հաշվարկման բազմաքայլ գործառույթները` անշարժ գույքի` հողի և նրա վրա գտնվող շինությունների գնագոյացնող գործոնները պետք է դիտարկվեն միասնական համատեքստում, որը կհամապատասխանի անշարժ գույքի շուկայի իրողություններին: Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի սեպտեմբերի 20-ի «Անշարժ գույքի միասնական գնահատման և հարկման մասին հայեցակարգի ուղղություններից բխող միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը հաստատելու մասին» N 1091-Ն որոշմամբ հաստատված ժամանակացույցով 2008 թվականին «Գույքահարկի մասին» և «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների փոխարեն մշակվել է «Անշարժ գույքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության նոր օրենքի նախագիծ, որի բաղկացուցիչ մասն է կազմում անշարժ գույքի միասնական գնահատման մեթոդիկան:

Անշարժ գույքի համակարգված դիտարկումների արդյունքները ոչ միայն օգտագործվել են վերը նշված աշխատանքներում, այլև պարբերաբար հրապարակվելու են մամուլում և զետեղվելու են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր կադաստրի պետական կոմիտեի ինտերնետային էջում` հասարակությանը շուկայի իրավիճակի մասին իրազեկելու, ինչպես նաև պետական և ոչ պետական մարմիններին, անշարժ գույքի մասնագետներին և շուկայի այլ մասնակիցներին տեղեկատվությամբ ապահովելու նպատակով: Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի «Անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին» N 947-Ն որոշման համաձայն անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն յուրաքանչյուր եռամսյակ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն է ներկայացնում տվյալներ Հայաստանի Հանրապետության տարածաշրջաններում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների ձևավորված շուկայական միջինացված արժեքների մասին: Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 25-ի «Պետական կամ հասարակական կարիքների համար հողամասը վերցնելու կապակցությամբ բնակտարածությունից զրկված քաղաքացիներին դրամական փոխհատուցում տրամադրելու կամ բնակարան հատկացնելու մասին» N 683-Ն որոշման համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն յուրաքանչյուր եռամսյակ Երևանի քաղաքապետարան է ներկայացնում տեղեկատվություն Երևան քաղաքում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների ձևավորված շուկայական միջինացված արժեքների մասին: «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն յուրաքանչյուր եռամսյակ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն է ներկայացնում տեղեկատվություն հանրապետությունում անշարժ գույքի օտարման գործարքների քանակական տվյալների մասին:

 

2. Ծրագրի իրականացման նպատակը

 

1) անշարժ գույքի միասնական գնահատման մեթոդիկայի և դրա կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների մշակում.

2) գյուղատնտեսական նշանակության հողերի կադաստրային գնահատման մեթոդիկայի կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների մշակում.

3) անշարժ գույքի շուկայի զարգացմանն աջակցություն:

 

3. Ծրագրի իրականացման միջոցառումները

 

Ակնկալվող արդյունքներն ապահովելու նպատակով անհրաժեշտ են իրականացնել հետևյալ միջոցառումները`

1) հողամասերի և դրանց վրա կառուցված շենքերի, շինությունների գնային իրավիճակի համակարգված դիտարկումների իրականացում: Դիտարկումներն իրականացվելու են հետևյալ փուլերով`

ա. հողամասերի և դրանց վրա կառուցված շենքերի, շինությունների շուկայական և վաճառքների (այդ թվում` նաև առաջարկների) պայմանագրային գների և անշարժ գույքի վիճակի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրում և դասակարգում,

բ. հավաքագրված տեղեկատվության վերլուծություն` վիճակագրական մեթոդների կիրառմամբ,

գ. անշարժ գույքի միասնական գնահատման մեթոդիկայի մշակման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում, այդ թվում` հողամասերի և շենքերի ու շինությունների միասնական գոտիների սահմանների նկարագրում, տարածագնահատման միասնական գոտիականության գործակիցների և բազային արժեքների դուրսբերում, ինչպես նաև անշարժ գույքի միասնական գնահատման բանաձևերի մշակման առաջարկությունների ներկայացում.

2) գյուղատնտեսական նշանակության հողերի գնային իրավիճակի համակարգված դիտարկումներ` ըստ հողագնահատման շրջանների (ենթաշրջանների), համայնքների և գնահատման խմբերի: Դիտարկումներն իրականացվելու են հետևյալ փուլերով`

ա. գյուղատնտեսական նշանակության հողերի շուկայական և վաճառքների (այդ թվում` նաև առաջարկների) պայմանագրային գների և հողերի վիճակի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրում և դասակարգում,

բ. հավաքագրված տեղեկատվության վերլուծություն` վիճակագրական մեթոդների կիրառմամբ: 2009 թվականի ընթացքում անշարժ գույքի շուկայի վերլուծությունների իրականացում` ամսական, եռամսյակային, կիսամյակային, 9 ամիսների, 11 ամիսների և տարեկան կտրվածքներով: Վերլուծական ժողովածուներում և համառոտագրերում (հոդվածներում) կներառվեն գրաֆիկական և աղյուսակային գծապատկերներ, կիրականացվի գործարքների քանակական փոփոխությունների միտումների գրաֆիկական վերլուծություն և գների համեմատական փոփոխություններն ու վերլուծությունները կներկայացվեն վիճակագրական վերլուծման համակարգչային վերլուծման ՍՊՍՍ (SPSS) ծրագրային փաթեթի ֆորմատներով:

 

4. Ծրագրից ակնկալող արդյունքները

 

1. Հողամասերի և դրանց վրա կառուցված շենքերի, շինությունների միասնական գնային իրավիճակի համակարգված դիտարկումների իրականացումից`

1) յուրաքանչյուր եռամսյակի և տարվա կտրվածքներով կառաջարկվեն`

ա. հողամասերի և դրանց վրա կառուցված շենքերի ու շինությունների տարածագնահատման միասնական գոտիների սահմանագծերի փոփոխություններ (քարտեզներում)` ըստ համայնքների, իսկ մեկից ավելի գոտիներ ունեցող համայնքներում` տեքստային նկարագրով,

բ. տարածագնահատման միասնական գոտիների գործակիցները,

գ. գնագոյացնող միասնական բազային արժեքները, գործոնները և դրանց գործակիցները.

2) 2009 թվականին իրականացվող` հողամասերի և դրանց վրա կառուցված շենքերի ու շինությունների միասնական գնային իրավիճակի համակարգված դիտարկումների արդյունքում կառաջարկվեն`

ա. հողամասերի և դրանց վրա կառուցված շենքերի ու շինությունների միասնական գնահատման մեթոդիկաներ` ըստ անշարժ գույքի առանձին տեսակների,

բ. տարածագնահատման միասնական գոտիների սահմանագծերի տեքստային նկարագրերը, քաղաքներում` դրանց արտապատկերումը քարտեզների վրա:

2. Գյուղատնտեսական նշանակության հողերի գնային իրավիճակի համակարգված դիտարկումների իրականացումից`

1) գյուղատնտեսական նշանակության հողերի գնային իրավիճակի 2009 թվականի համակարգված դիտարկումների արդյունքում յուրաքանչյուր եռամսյակի և տարվա կտրվածքներով կբացահայտվեն գյուղատնտեսական նշանակության հողերի գնային իրավիճակի (շուկայական միջին գների) փոփոխություններ`

ա. ըստ հողագնահատման շրջանների (ենթաշրջանների),

բ. ըստ համայնքների,

գ. ըստ գնահատման խմբերի,

դ. ըստ կադաստրային արժեքների հետ համեմատականների.

2) գյուղատնտեսական նշանակության հողերի գնային իրավիճակի վերաբերյալ օբյեկտիվ և վերլուծական տեղեկատվության ապահովում:

3. Անշարժ գույքի շուկայի 2009 թվականի վերլուծությունների իրականացումից (ամսական, եռամսյակային, կիսամյակային, 9 ամիսների, 11 ամիսների և 2008 թվականի տարեկան կտրվածքներով) կպատրաստվեն`

1) անշարժ գույքի շուկայի 2009 թվականի յուրաքանչյուր ամսվա, եռամսյակի, կիսամյակի, 9 ամիսների, 11 ամիսների և 2008 թվականի տարեկան կտրվածքներով վերլուծությունների վերաբերյալ առանձին գրքերի տեսքով «Անշարժ գույքի շուկայի վերլուծություն» վերլուծական ժողովածուներ և հոդվածների տեսքով` համառոտագրեր, որտեղ կներկայացվեն`

ա. անշարժ գույքի շուկայի 2009 թվականի ակտիվության մակարդակը,

բ. անշարժ գույքի շուկայում 2009 թվականի անշարժ գույքի առանձին տեսակների գնային իրադրությունը, այդ թվում` շուկայական նվազագույն, առավելագույն և միջին գների մակարդակները,

գ. անշարժ գույքի առուվաճառքի, վարձակալության և գրավադրման շուկաների բնութագրերը.

2) կապահովվի անշարժ գույքի շուկայի վիճակի և գնային իրավիճակի վերաբերյալ օբյեկտիվ և վերլուծական տեղեկատվություն:

 

5. Ծրագրի ֆինանսական ապահովումը

 

Մատուցվող ծառայության անվանումը
հողամասերի, շենքերի և շինությունների համակարգված դիտարկումների և անշարժ գույքի շուկայի վերլուծությունների իրականացում

Նկարագրությունը
անշարժ գույքի շուկայի վերլուծությունների իրականացում, անշարժ գույքի գնահատման նոր համակարգի ներդրման նպատակով հողի և դրա վրա գտնվող շենքերի ու շինությունների գնային իրավիճակի համակարգված դիտարկումների իրականացում

 

1-ին եռամսյակ

2-րդ եռամսյակ

3-րդ եռամսյակ

4-րդ եռամսյակ

ընդա-մենը

Ֆինանսական ցուցանիշներ (հազ. դրամ)

ՀՀ անշարժ գույքի շուկայի վերլուծությունների նյութերի ժողովածուներ

3,100.0

1,700.0

2,300.0

2,900.0

10,000.0

ՀՀ անշարժ գույքի շուկայի վերլուծությունների համառոտ ժողովածուներ

ՀՀ անշարժ գույքի` հողերի և դրանց վրա գտնվող շենքերի, շինությունների համակարգված դիտարկումների ժողովածուներ

 

6,400.0

3,200.0

6,400.0

16,000.0

ՀՀ համայնքների վարչական սահմաններում գտնվող գյուղատնտեսական հողատեսքերի համակարգված դիտարկումների ժողովածուներ

 

1,600.0

800.0

1,600.0

4,000.0

Ոչ ֆինանսական ցուցանիշներ (հատ)

ՀՀ անշարժ գույքի շուկայի վերլուծությունների նյութերի ժողովածուներ

6

4

5

6

21

ՀՀ անշարժ գույքի շուկայի վերլուծությունների համառոտ ժողովածուներ

6

4

5

6

21

ՀՀ անշարժ գույքի` հողերի և դրանց վրա գտնվող շենքերի, շինությունների համակարգված դիտարկումների ժողովածուներ

4

2

3

9

ՀՀ համայնքների վարչական սահմաններում գտնվող գյուղատնտեսական հողատեսքերի համակարգված դիտարկումների ժողովածուներ

 0

2

1

2

5

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

Ծրագիր

 

 Հանրային իրազեկման միջոցառումների իրականացման

 

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման

բաժինը

խումբը

դասը

ծրագիրը

01

06

01

16

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ
(այլ դասերին չպատկանող)

ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)

 

 

1. Ծրագրի ընդհանուր նպատակը

 

1998-2008 թվականներին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից իրականացվել են լայնածավալ աշխատանքներ` գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման, պետական հաշվառման, կադաստրային գնահատման, քարտեզագրման, գեոդեզիայի, գնահատման, հողաշինարարության ոլորտներում: Գույքի նկատմամբ իրավունքների գրանցման բնագավառում շարունակվել են իրավունքների առաջին պետական գրանցման աշխատանքները, ինչի արդյունքում սեփակատերերին և օգտագործողներին տրամադրվել է շուրջ 2,2 մլն սեփականության իրավունքի գրանցման վկայական, որից` շուրջ 1,7 մլն-ը` անվճար: Զանգվածային լրատվության միջոցներով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պատասխանատուների պարբերական ելույթներն ու պարզաբանումները նպատակաուղղված են լուսաբանելու կոմիտեի կողմից իրականացվող հիմնական գործառույթները, բարձրացնելու սեփականատերերի և օգտագործողների` ընթացիկ և ծրագրային աշխատանքների մասին իրազեկման մակարդակը, առավել մատչելի, պարզ և թափանցիկ դարձնելու կոմիտեի գործունեությունը: Հանրապետական մամուլում պարբերաբար տպագրվել են երկրի անշարժ գույքի շուկայի վերլուծությունները (ամսական, եռամսյակային, կիսամյակային, տարեկան), հրատարակվել է «Կադաստրի տեղեկագիր» ամսագիրը, բացի այդ, նշենք, որ 2007 թվականից գործում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նոր ինտերնետային կայքը: Այն առանձնանում է վերլուծական-տեղեկատվական ակնառու նյութերով: Դրական արձագանքի արժանացան բնակչության իրազեկմանն ուղղված իրավունքների առաջին պետական գրանցման աշխատանքների թափանցիկությունն ապահովելու նպատակով հանրապետական մամուլում տպագրված հոդվածներն ու հաղորդումները: Այս ամենին զուգահեռ 2005-2006 թվականներին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն պատվիրեց բացատրական բնույթի ուղեցույցներ (ընթացիկ և ծրագրային աշխատանքների վերաբերյալ): Ուղեցույցի գլխավոր նպատակն էր գույքահարկի հաշվարկման մեխանիզմների առավել պարզ և մատչելի ներկայացումը: 2006-2008 թվականներին շարունակվեցին նմանատիպ աշխատանքները: Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների կողմից իրականացվող գործառույթների թափանցիկության բարձրացման և առկա թերությունների հայտնաբերման նպատակով իրականացվել է գործող ընթացակարգերի մոնիթորինգ:

Թվարկված աշխատանքների շարունակականությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ է նմանատիպ աշխատանքներ իրականացնել նաև առաջիկա տարիներին:

 

2. Ծրագրի իրականացման նպատակը

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կարևորագույն խնդիրներից է իրականացվող աշխատանքների թափանցիկության և մատչելիության ապահովումը, բաց և հրապարակային աշխատանքը, ինչպես նաև բնակչության և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների իրազեկումը, տեղեկացվածության մակարդակի բարձրացումը: Ծրագրի իրականացումը կնպաստի այնպիսի հարցերի լուծումներ գտնելուն, ինչպիսիք են հողի շուկայի կայացման համար անհրաժեշտ նախադրյալների ձևավորումն ու զարգացումը, հողի շուկայի և հողի գրավի գործունեության արդյունավետ մեխանիզմների գործարկումը, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների արդյունավետ համագործակցությունը, անշարժ գույքի գրանցման մեխանիզմների ծախսատարության նվազեցումը, հիփոթեքային վարկավորման հասանելիությունը և հիփոթեքի շուկայի զարգացումը:

 

3. Ծրագրի իրականացման միջոցառումները

 

2009 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից իրականացվող ընթացիկ և ծրագրային աշխատանքների մասին բնակչությանն իրազեկելու նպատակով կոմիտեն պատվիրում է`

1) «Կադաստրի տեղակագիր» ամսագրի պատրաստում և հրատարակում (2009 թվականին` 12 համար).

2) Բացատրական բնույթի ծալադարսված կարված երկթերթ ուղեցույցների պատրաստում և տպագրում:

Ուղեցույցը կներկայացնի Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների կողմից իրականացվող ընթացիկ և ծրագրային աշխատանքները` իրականացվող գործառույթների թափանցիկության ապահովման համար:

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում իրականացվող գործառույթների թափանցիկության ապահովման և առկա թերությունների հայտնաբերման համար իրականացնել գործող ընթացակարգերի մոնիթորինգ:

 

4. Ծրագրից ակնկալվող արդյունքները

 

Նշված աշխատանքների իրականացումից հետո ակնկալվում է ունենալ առավել բաց, թափանցիկ և մատչելի գործող համակարգ, արդյունավետ, սերտ փոխհամագործակցություն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջև, ինչի արդյունքում կունենանք առավել իրազեկ և տեղեկացված սեփականատերեր և օգտագործողներ:

Ծրագիրը կնպաստի Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված` Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրում ամրագրված այնպիսի հիմնախնդիրների լուծմանը, ինչպիսիք են հողի շուկայի կայացմանը (հողի շուկայական արժեքի որոշման և օտարման, հողի գրավադրման մեխանիզմներին) ուղղված անհրաժեշտ նախադրյալների ձևավորումն ու զարգացումը, հողի շուկայի և հողի գրավի գործունեության արդյունավետ մեխանիզմների գործարկումը, անշարժ գույքի գրանցման մեխանիզմների ծախսատարության նվազեցումը, ինչպես նաև հանրության համար հիփոթեքային վարկավորման հասանելիությունը և հիփոթեքի շուկայի զարգացումը:

 

5. Ծրագրի ֆինանսական ապահովումը

 

Ծրագրով նախատեսված միջոցառումներն իրականացնելու նպատակով նախատեսվում է ծրագիրը ֆինանսավորել 5000,0 հազ. դրամով:

«Կադաստրի տեղեկագիր» ամսագրի և բացատրական բնույթի ծալադարսված կարված երկթերթ ուղեցույցների (բուկլետների) պատրաստման և տպագրման, մոնիթորինգի աշխատանքների իրականացման ֆինանսական հաշվարկները կատարվել են` հիմք ընդունելով նախորդ տարիներին իրականացված նմանատիպ մրցույթների արդյունքում ձևավորված գները:

«Կադաստրի տեղեկագիր» ամսագիրը տպագրվելու է 100 օրինակից, պատրաստում և տպագրում` ընդամենը՝ 1 000,0 հազ. դրամ:

Բուկլետների պատրաստման և տպագրման համար մեկ միավորը` ոչ ավելի, քան 100 դրամ, ընդամենը՝ 3 000,0 հազ. դրամ:

Մոնիթորինգի աշխատանքների իրականացման արժեքը` 1000,0 հազ. դրամ:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

Ծրագիր

 

սահմանների ամրացման ծառայությունների

 

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման

բաժինը

խումբը

դասը

ծրագիրը

01

06

01

19

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ
(այլ դասերին չպատկանող)

ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ
(այլ դասերին չպատկանող)

 

 

2009  Թ Վ Ա Կ Ա Ն Ի  Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ (ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ) ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ԱՄՐԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

 

1. Ծրագրի ընդհանուր նպատակը

 

Հայաստանի Հանրապետության տարածքում կադաստրային քարտեզագրման աշխատանքները հիմնականում իրականացվել են 1998-2003 թվականների ընթացքում` հանութագրման ավանդական տարբեր եղանակներով (մենզուլային, տախեոմետրային):

Հանութագրման համար որպես ելակետեր հանդիսացել են Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունեցող պետական գեոդեզիական ցանցի 1966 և 1984 թվականներին հրատարակված կատալոգների կետերի կոորդինատները, որոնք իրար նկատմամբ ունեն երկրի նկատմամբ կողմնորոշման որոշ շեղումներ: Այդ շեղումները հավասարակշռելու համար անհրաժեշտ է կատարել դաշտային հետազոտություններ և նախկինում ստեղծված խտացման և հանութային ցանցերը կապակցել արբանյակային տեխնոլոգիաներով` նոր ստեղծված Ազգային գեոդեզիական ցանցի կետերին:

Տեղագրական քարտեզներն ստեղծվել են տիեզերալուսանկարահանման, օդալուսանկարահանման և վերգետնյա հանութագրման եղանակով, որոնց համար որպես ելակետային հիմք հանդիսացել են արբանյակային տեխնոլոգիաներով ստեղծված բարձր ճշտության Ազգային գեոդեզիական ցանցի կետերի կոորդինատները: Բացի դրանից մենզուլային և տախեոմետրային եղանակով ստեղծված քարտեզների և օդատիեզերալուսանկարահանման եղանակով ստեղծված քարտեզների միջև ևս կան որոշ շեղումներ: Դրանք հիմնականում լինում են տեղանքի իրադրության կորագիծ` տարրերի հանութագրման ժամանակ, այսինքն նկարների վրա ճիշտ պատկերված են լինում իրադրության կորագիծ և ոչ ուղղագիծ տարրերը, իսկ այդպիսի մանրամասնությամբ հնարավոր չէ հանութագրել գործիքային եղանակով:

Վերը նշված երկու տիպի քարտեզագրական աշխատանքները կատարվել են տարբեր տարիների ընթացքում, տարբեր կոորդինատային համակարգերում և տարբեր ելակետային տվյալների հիման վրա:

Տարբեր են նաև այդ քարտեզների օգտագործման նպատակները և կիրառման ոլորտները:

«Վարչատարածքային բաժանման մասին», «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հողային օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումների համաձայն (սկսած 2002 թվականից) հանրապետությունում իրականացվել են վարչատարածքային միավորների (համայնքների) վարչական սահմանների ճշգրտման և նկարագրման աշխատանքներ: Իրավական փաստաթղթերի, նախկին հողօգտագործման իրավունքի պետական ակտերի, կադաստրային և տեղագրական քարտեզների հիման վրա ճշգրտվել են Հայաստանի Հանրապետության բոլոր գյուղական և քաղաքային համայնքների վարչական սահմանները և տեղադրվել են 1:25000 մասշտաբի տեղագրական քարտեզներում:

Նշված սահմանների նկարագրություններն արդեն իսկ հաստատվել են Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումներով:

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարբեր կատեգորիաների հողերը համայնքների վարչական սահմաններում ընդգրկելու մասին» N 1873-Ն որոշմամբ հաստատված հայեցակարգով հանրապետությունում իրականացվում են համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող` պետական սեփականություն հանդիսացող տարբեր կատեգորիաների հողերը համայնքների վարչական սահմաններում ընդգրկելու աշխատանքները: Այսինքն, տեղական ինքնակառավարումը կիրականացվի հանրապետության ամբողջ տարածքում:

Համայնքների վարչական սահմանների իրավական ձևակերպումից հետո, գործող օրենսդրությանը համապատասխան, անհրաժեշտ է դրանց հանգուցային և բնորոշ կետերը սահմանված նմուշի սահմանանիշերով ամրացնել տեղանքում (բնության մեջ) և կապակցել պետական գեոդեզիական ցանցին:

Ծրագիրը շարունակական է, որի իրականացումն սկսվել է 2008 թվականից:

 

2. Ծրագրի իրականացման նպատակը

 

Քանի որ հիմնականում բազային թվային տեղագրական քարտեզներն ստեղծվել են Հայաստանի Հանրապետության համայնքների կադաստրային քարտեզագրման աշխատանքներն ավարտելուց հետո տարբեր տարիների ընթացքում, հանութագրման տարբեր եղանակներով ստացված նյութերի հիման վրա, այդ պատճառով նախկինում էլեկտրոնային եղանակով հնարավոր չէին կատարել նշված երկու քարտեզների համադրման աշխատանքները: Ներկայիս տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս այդ քարտեզները միմյանց հետ որի արդյունքում ի հայտ են գալիս որոշ շեղումներ, որոնք հետևանք են վերը նշված պատճառների: Այսօր տարբեր խնդիրների լուծման համար շատ հաճախ անհրաժեշտություն է առաջանում համադրել այդ երկու քարտեզներում առկա տվյալները: Օրինակ` քանի որ հողամասերի իրավական սահմաններն արտահայտվում են կադաստրային քարտեզներում, իսկ տարբեր տեսակի նախագծերը և գլխավոր հատակագծերը կազմվում են տեղագրական քարտեզների հիմքի վրա, ապա անհրաժեշտ է, որ այդ երկու քարտեզները միմյանց հետ լինեն համատեղելի:

Ներկայացվող ծրագրի նպատակը տեղագրական և կադաստրային քարտեզների համադրում իրականացնելն է` հիմք ընդունելով հանրապետությունում բազային հանդիսացող 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզները, իսկ այն խոշոր քաղաքները, որոնք ունեն 1:2000 մասշտաբի տեղագրական հատակագծեր` հիմք ընդունել այդ հատակագծերը:

Համադրման համար առաջին հերթին անհրաժեշտ է ուսումնասիրել կադաստրային և տեղագրական քարտեզների ստեղծման համար հիմք հանդիսացած ելակետային կետերի կոորդինատային համակարգը և անհրաժեշտության դեպքում պետք է կատարել վերահաշվարկ` մեկ միասնական կոորդինատային համակարգի բերելու համար: Գրասենյակային պայմաններում հավասարակշռման ժամանակ տվյաները հստակեցնելու նպատակով, անհրաժեշտության դեպքում, կկատարվեն նաև հավելյալ դաշտային չափագրումներ:

Ծրագրի հիմնական խնդիրն է համայնքների իրավական ձևակերպում ստացած վարչական սահմանների հանգուցային կետերը բնության մեջ ամրացնելը, ինչը համայնքներին թույլ կտա ունենալ պատշաճ ձևակերպված և տեղանքում ամրացված վարչական սահմաններ` իրենց կոորդինատներով, որը հնարավորություն կընձեռի ցանկացած պահին վերականգնել ոչնչացված սահմանասյան գտնվելու տեղը:

 

3. Ծրագրի իրականացման միջոցառումները

 

Ծրագրի իրականացման նպատակով անհրաժեշտ է հիմնականում ուշադրություն դարձնել երկու քարտեզներում առկա ճանապարհային ցանցին, ջրագրությանը, թաղամասերի արտաքին սահմանագծին, համայնքների վարչական սահմաններին, գծային օբյեկտներին և տարածքում առկա` հստակ արտահայտված այլ խոշոր օբյեկտներին (շենք, շինություն, պարիսպ և այլն):

Այն փոփոխությունները, որոնք բնության մեջ իրենց հետ կարող են բերել տեղանքի ռելիեֆի որոշակի փոփոխություն, այս դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել տեղագրական քարտեզներում ռելիեֆը հորիզոնականներով արտահայտելու առանձնահատկությունը և կառաջանա դրանք քարտեզում ճիշտ պատկերելու համար տեղանքում լրացուցիչ չափագրումներ իրականացնելու անհրաժեշտություն:

Տեղանքում լրացուցիչ չափագրումներ իրականացնելու անհրաժեշտություն կարող է առաջանալ նաև կադաստրային քարտեզների և համայնքների վարչական սահմանների համադրման ժամանակ:

Ծրագրի իրականացման համար նախատեսվում են`

1) աշխատանքների իրականացման տեխնիկական նախագծի կազմում և համաձայնեցում` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հետ.

2) դաշտային դիտարկումներ, շրջադարձային և հանգուցային կետերի որոշում, նշահարում, արտաքին ձևավորում, ուրվագծերի կազմում.

3) կադաստրային, տեղագրական և համայնքների վարչական սահմանների նկարագրման քարտեզների համադրում.

4) շրջադարձային կետերի դաշտային դիտարկումների արդյունքների հավասարակշռում, կոորդինատների հաշվարկում, կատալոգի կազմում.

5) տեխնիկական հաշվետվության կազմում:

 

4. Ծրագրից ակնկալվող արդյունքները

 

Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների կատարում` սահմանակից համայնքների միջև սահմանային հարցերի իրավական հիմքերի ստեղծում: Կունենանք համադրված տեղագրական և կադաստրային քարտեզներ, Հայաստանի Հանրապետության պետական գեոդեզիական ցանցում համայնքների սահմանների դիտարկված և հավասարակշռված շրջադարձային կետերի կոորդինատներ` կապակցված պետական գեոդեզիական ցանցի հետ, որը հնարավորություն կտա կարգավորել ցանկացած վիճահարույց հողային և սահմանային վեճ: Ճշգրիտ հիմքերի արդյունքում կունենանք հանրապետության ճշգրտված հողային հաշվեկշիռ` ըստ համայնքների և մարզերի:

 

5. Ծրագրի ֆինանսական ապահովումը

 

Նախատեսվում է իրականացնել 58536,0 հազ. դրամի աշխատանքներ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի 97 համայնքում: Ծրագրով նախատեսված աշխատանքների ծախսերի հաշվարկը, ըստ ծավալների, նեկայացված է N 1 աղյուսակում:

 

Հ Ա Շ Վ Ա Ր Կ

 

ՀՀ պետական վարչատարածքային միավորների (համայնքների) սահմանների ամրացման աշխատանքների

 

Աղյուսակ N 1

 

NN
ը/կ

Աշխատանքների անվանումները

Չափման միավորը

Քա-նակը

Միավորի արժեքը
(դրամ)

Գումարը (հազ. դրամ)

1.

ՀՀ Արարատի մարզի 97 համայնքի տեխնիկական նախագծի կազմում և համաձայնեցում` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հետ

նախագիծ

1

300000

300.0

2.

Կադաստրային, տեղագրական և համայնքների վարչական սահմանների նկարագրման քարտեզների համադրում և դրա արդյունքում առաջացած անճշտությունների ուղղում` կամերալ և դաշտային պայմաններում

համայնք

97

98763

9580.0

3.

Համայնքների վարչական սահմանների փոխադրումը բնության մեջ (դաշտային դիտարկումներ, շրջադարձային և հանգուցային կետերի նշահարում, արտաքին ձևավորում, ուրվագծերի կազմում, սահմանանիշերի հանձնում` տեղական ինքնակառավարման մարմիններին)

շրջադարձային կետ

3100

11273

34947.0

4.

Սահմանանիշերի դաշտային դիտարկումների արդյունքների հավասարակշռում, կոորդինատների հաշվարկում, կատալոգի կազմում

շրջադարձային կետ

3100

1130

3503.0

5.

Տեխնիկական
հաշվետվության կազմում

մարզ

1

450.00

450.0

 

Ընդամենը

     

48780.0

 

ԱԱՀ 20%

     

9756.0

 

ԸՆԴԱՄԵՆԸ

     

58536.0

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան