Գլխավոր տեղեկություն
Номер
N 240-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (04.04.2009-28.01.2023)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.03.25/16(682) Հոդ.276
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
12.03.2009
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.03.2009
Дата вступления в силу
04.04.2009
Ուժը կորցնելու ամսաթիվ
28.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 մարտի 2009 թվականի N 240-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1936-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի «Պոլիկլինիկաների (խառը, մեծահասակների և մանկական), առանձին մասնագիտացված կաբինետների, ընտանեկան բժշկի գրասենյակների, բժշկական ամբուլատորիաների, գյուղական առողջության կենտրոնների, բուժակ-մանկաբարձական կետերի, կանանց կոնսուլտացիաների և հիվանդանոցային (մասնագիտացված) բժշկական օգնության ու սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները հաստատելու մասին» N 1936-Ն որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.29-րդ, 1.30-րդ և 1.31-րդ կետերով.

 

«1.29. ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈՒԺԿԵՏ     

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ  ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

1. Բժշկական ջերմաչափեր

2. Տոնոմետր

3. Ֆոնենդոսկոպ

4. Բժշկական կշեռք (մեծերի)

5. Հասակաչափ (մեծերի)

6. Բժշկական թախտ

7. Սեղան` բուժքրոջ համար

8. Աթոռներ` բուժքրոջ և հիվանդների համար

9. Անհետաձգելի բուժօգնության դեղերի և պարագաների հավաքածու

10. Անհետաձգելի բուժօգնության ապակյա պահարան

11. Շիրմա

12. Լեզվաբռնիչ

13. Տեսողության ստուգման աղյուսակ

14. Մեկանգամյա օգտագործման ներարկիչներ

15. Մեկանգամյա օգտագործման շպատելներ

16. Պահարան` հագուստի համար

17. Բակտերիոցիդ լամպ

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Միջին բուժաշխատող

 

1.29-րդ կետով նախատեսված գործունեության համար 1.21-րդ, 1.22-րդ և 1.23-րդ կետերով սահմանված տեխնիկական և մասնագիտական որակավորման պայմաններն ու պահանջներն իրականացվում են տվյալ կաբինետում, իսկ 1.24-րդ կետով սահմանված պայմաններն ու պահանջները 1.29-րդ կետում նշված գործունեության համար պարտադիր չեն:

 

1.30. ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԺՇԿԻ ԿԱԲԻՆԵՏ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ  ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

1. Անհետաձգելի բուժօգնության դեղերի և պարագաների հավաքածու

2. Անհետաձգելի բուժօգնության ապակյա պահարան

3. Տոնոմետր

4. Ֆոնենդոսկոպ

5. Բժշկական թախտ

6. Բժշկի աշխատանքային սեղան

7. Բուժքրոջ աշխատանքային սեղան

8. Պահարան` հագուստի համար

9. Աթոռներ` բժշկի, բուժքրոջ և հիվանդների համար

10. Բժշկական ջերմաչափեր

11. Բժշկական կշեռք (մեծերի)

12. Հասակաչափ (մեծերի)

13. Թանզիֆե դիմակներ

14. Մեկանգամյա օգտագործման ներարկիչներ

15. Մեկանգամյա օգտագործման շպատելներ

16. Շիրմա

17. Լեզվաբռնիչ

18. Տեսողության ստուգման աղյուսակ

19.  Գլյուկոմետր

20. Բակտերիոցիդ լամպ

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Բժիշկ` համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայության դեպքում

2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող

 

1.30-րդ կետով նախատեսված գործունեության համար 1.21-րդ, 1.22-րդ և 1.23-րդ կետերով սահմանված տեխնիկական և մասնագիտական որակավորման պայմաններն ու պահանջներն իրականացվում են տվյալ կաբինետներում, իսկ 1.24-րդ կետով սահմանված պայմաններն ու պահանջները 1.30-րդ կետում նշված գործունեության համար պարտադիր չեն:

 

1.31. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՈՐԴՆԵՐԻ ԲՈՒԺԶՆՆՄԱՆ ԿԵՏ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ  ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

1. Անհետաձգելի բուժօգնության դեղերի և պարագաների հավաքածու

2. Անհետաձգելի բուժօգնության ապակյա պահարան

3. Տոնոմետր

4. Ֆոնենդոսկոպ

5. Բուժքրոջ աշխատանքային սեղան

6. Բժշկական թախտ

7. Պահարան` հագուստի համար

8. Աթոռներ` բուժքրոջ և հիվանդների համար

9.  Գլյուկոմետր

10. Մեկանգամյա օգտագործման ներարկիչներ

11. Մեկանգամյա օգտագործման շպատելներ

12. Արյան մեջ ալկոհոլի պարունակության չափիչ

13. Բժշկական ջերմաչափեր

14. Տեսողության ստուգման աղյուսակ

15. Լեզվաբռնիչ

16. Շիրմա

17. Բժշկական կշեռք (մեծերի)

18. Բակտերիոցիդ լամպ

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Միջին բուժաշխատող

 

1.31-րդ կետով նախատեսված գործունեության համար 1.21-րդ, 1.22-րդ և 1.23-րդ կետերով սահմանված տեխնիկական և մասնագիտական որակավորման պայմաններն ու պահանջներն իրականացվում են տվյալ կաբինետներում, իսկ 1.24-րդ կետով սահմանված պայմաններն ու պահանջները 1.31-րդ կետում նշված գործունեության համար պարտադիր չեն։»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. մարտի 16
Երևան

 


Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան