Գլխավոր տեղեկություն
Номер
N 49-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (15.03.2006-24.01.2009)
Статус
Չի գործում
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
25.01.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.01.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
01.02.2005
Дата вступления в силу
02.02.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
29.09.2023

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 1 փետրվարի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հունվարի 2005 թվականի N 49-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ, ՔԱՆԱԿԻ ԵՎ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՆՈՐՄԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կապի և կոմունալ ծախսերի նորմաներ սահմանելու մասին» N 1536-Ն որոշման 3-րդ կետի`

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի կապի միջոցների տեսակները, քանակը և կապի ծառայությունների տարեկան նորմաները` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի` հաջորդ տարիների կապի ծառայությունների հետ կապված ծախսերը հաշվարկել` ելնելով սույն որոշման հավելվածով սահմանված նորմաներից:

 

Հայաստանի Հանրապետության
  վարչապետ
 

Ա. Մարգարյան


2005 թ. հունվարի 26
    Երևան

  

 

 Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունվարի 25-ի N 49-Ա որոշման

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ՔԱՆԱԿԸ ԵՎ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՆՈՐՄԱՆԵՐԸ

Կապի միջոցի տեսակը

Քանակը

Ծառայության տեսակը

Տարեկան նորման` ամբողջ քանակի համար

Քաղաքային հեռախոս



 55



բաժանորդային վարձ

ըստ սակագների

խոսակցություններ`
տեղական


300000 րոպե

դեպի բջջային ցանց

60000 րոպե

միջքաղաքային

12000 րոպե

միջազգային (այդ թվում` ֆաքս)

 82600 րոպե

Բջջային հեռախոս

 8

աբոնենտային վարձ
խոսակցություններ

ըստ սակագնի
19200 րոպե

ՈՒղիղ գիծ

 4

ուղիղ գիծ

համաձայն պայմանագրի

Հատուկ կապ (SUPER, ՎՉ 2 գիծ)

 3

հատուկ կապ

համաձայն պայմանագրի

Ինտերնետ

համաձայն պայմանագրի

ինտերնետ կապ

համաձայն պայմանագրի

Հեռուստատեսային ալեհավաք

 7

հեռուստատեսության ծառայություններ

համաձայն պայմանագրի

Քաղաքային ռադիոցանց

համաձայն պայմանագրի

ռադիոծառայություններ

համաձայն պայմանագրի

(Հավելվածը փոփ. 09.03.06 N 264-Ա)