ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ
Շենգավիթ թաղային համայնքի ավագանի
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 դեկտեմբերի 2008 թվականի թիվ 95
քաղ. Երևան
ՇԵՆԳԱՎԻԹ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2009 Թ. ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 18-րդ կետի պահանջներով՝ Շենգավիթ համայնքի ավագանին որոշում է.
Հաստատել Շենգավիթ համայնքում 2009 թ. տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը (համաձայն հավելվածի)։
Համայնքի ղեկավար՝ | Ս. Հովհաննիսյան |
Հավելված Շենգավիթ համայնքի ավագանու2008 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ 95 որոշման |
ՇԵՆԳԱՎԻԹ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ 2009 Թ. ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
I. |
ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐ |
ԴՐՈՒՅՔԱՉԱՓԸ ՀՀ ԴՐԱՄ |
ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԸ |
1. | ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետական նախագծին համապատասխան՝ նոր շենքերի, շինությունների (ներառյալ ոչ հիմնական) շինարարության (տեղադրման) թույլտվության համար | ||
1.1 | հիմնական օբյեկտների համար | ||
ա) | մինչև 300 քմ ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում՝ այգեգործական (ամառանոցային) տների համար, ինչպես նաև մինչև 200 քմ ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար | 60000 | |
բ) | սույն աղյուսակի 1.1 կետի «ա» ենթակետով չնախատեսված օբյեկտների համար | ||
բա) | 20-500 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար | 120000 | |
բբ) | 501-1000 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար | 200000 | |
բգ) | 1001 քմ և ավելի ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար | 250000 | |
1.2 | ոչ հիմնական շինությունների տեղադրման համար | ||
ա) | մինչև 20 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար | 15000 | |
բ) | 20 քմ և ավելի ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար | 25000 | |
2. | Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման, արդիականացման աշխատանքների (բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված՝ շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով | ||
ա) | չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների, շենքերի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում՝ ստորգետնյա) հետևանքով օբյեկտների ընդհանուր մակերեսների ավելացում կամ շենքերի գործառնական նշանակության փոփոխություն | 15000 | |
բ) | նախատեսվում է նաև կցակառույցների, վերնակառույցների, շենքերի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում՝ ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսները ավելացում կամ շենքերի գործառնական նշանակության փոփոխություն, ապա բացի սույն հավելվածի 2-րդ կետի «ա» ենթակետով սահմանված դրույքաչափերի, կիրառվում են նաև նոր շինարարության համար 1-ին կետով սահմանված դրույքաչափերը՝ օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացման կամ շենքի գործառնական նշանակության փոփոխության մասով. | ||
գ) | նախատեսվում է միայն կցակառույցների, վերնակառույցների (այդ թվում՝ ստորգետնյա) գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների գործառնական նշանակության փոփոխություն, ապա այն համարվում է նոր շինարարություն, որի նկատմամբ կիրառվում են 1-ին կետով սահմանված դրույքաչափերը։ | ||
3. | Համայնքի տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման թույլտվության համար | 10000 | |
4. | Համայնքի տարածքում ոգելից խմիչքի վաճառքի թույլտվության համար՝ հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում | 10000 | եռամսյակային |
5. | Համայնքի տարածքում ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար՝ հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում | 10000 | եռամսյակային |
6. | Համայնքի տարածքում՝ | ||
ա) | բացօթյա առևտուր կազմակերպելու թույլտվության համար՝ | 350 | օրական |
բ) | հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի, մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի վաճառքի թույլտվության համար | 240000 | տարեկան |
գ) | «Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի առաջին մասին համապատասխան՝ համայնքի տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի թույլտվության համար՝ | 50000 | տարեկան |
7. | Համայնքի տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտները, բաղնիքները (սաունաները), խաղատները ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար՝ | ||
ա) | առևտրի օբյեկտների համար | 50000 | տարեկան |
բ) | հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար | 100000 | տարեկան |
գ) | բաղնիքների (սաունաների) համար | 300000 | տարեկան |
դ) | խաղատների կազմակերպման համար | 500000 | տարեկան |
ե) | շահումով խաղերի կազմակերպման համար | 300000 | տարեկան |
զ) | վիճակախաղերի կազմակերպման համար | 150000 | տարեկան |
8. | Համայնքային և քաղ. կանոններին համապատասխան՝ ընտանի կենդանի պահելու համար | 0 | |
9. | Համայնքի տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար մեկ քառակուսի մետրի համար՝ | ||
ա) | թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար | 3000 | ամսական |
բ) | ալկոհոլային (սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար | 2000 | ամսական |
գ) | այլ արտաքին գովազդի համար | 1500 | ամսական |
դ) | դատարկ գովազդային վահանակի համար | 1000 | ամսական |
10. | Համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ և կրկնօրինակներ տրամադրելու համար | 2000 | |
II. | Տեղական վճարներ | ||
1. | համայնքի տարածքում շինարարության կամ շինարարության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու շինարարության ավարտը փաստագրելու համար տեղական ինքնակառավարման մարմնի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար |
10000 | |
2. | տեղական ինքնակառավարման մարմնի տնօրինման և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքում անհրաժեշտ չափագրման և այլ նման աշխատանքների համար՝ տեղական ինքնակառավարման մարմնի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար | 10000 | |
3. | տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մրցույթներ և աճուրդներ կազմակերպելու հետ կապված ծախսերի փոխհատուցման համար մասնակիցներից վճար | 5000 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|