Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 95
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (29.12.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԵԹՀՏ 2008.12.19/8(61) Հոդ.19
Принят
Համայնքի ավագանի
Дата принятия
02.12.2008
Подписан
Համայնքի ղեկավար
Дата подписания
02.12.2008
Дата вступления в силу
29.12.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ

 

Շենգավիթ թաղային համայնքի ավագանի

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 դեկտեմբերի 2008 թվականի թիվ 95

քաղ. Երևան

 

ՇԵՆԳԱՎԻԹ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2009 Թ. ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 18-րդ կետի պահանջներով՝ Շենգավիթ համայնքի ավագանին որոշում է.

Հաստատել Շենգավիթ համայնքում 2009 թ. տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը (համաձայն հավելվածի)։

 

  Համայնքի ղեկավար՝ Ս. Հովհաննիսյան

 

 

Հավելված

Շենգավիթ համայնքի ավագանու

2008 թվականի դեկտեմբերի 2-ի

թիվ 95 որոշման

 

ՇԵՆԳԱՎԻԹ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ 2009 Թ. ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

I.

ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐ

ԴՐՈՒՅՔԱՉԱՓԸ
ՀՀ ԴՐԱՄ
ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԸ
1. ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետական նախագծին համապատասխան՝ նոր շենքերի, շինությունների (ներառյալ ոչ հիմնական) շինարարության (տեղադրման) թույլտվության համար    
1.1 հիմնական օբյեկտների համար    
ա) մինչև 300 քմ ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում՝ այգեգործական (ամառանոցային) տների համար, ինչպես նաև մինչև 200 քմ ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար 60000  
բ) սույն աղյուսակի 1.1 կետի «ա» ենթակետով չնախատեսված օբյեկտների համար    
բա) 20-500 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար 120000  
բբ) 501-1000 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար 200000  
բգ) 1001 քմ և ավելի ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար 250000  
1.2 ոչ հիմնական շինությունների տեղադրման համար    
ա) մինչև 20 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար 15000  
բ) 20 քմ և ավելի ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար 25000  
2. Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման, արդիականացման աշխատանքների (բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված՝ շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով    
ա) չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների, շենքերի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում՝ ստորգետնյա) հետևանքով օբյեկտների ընդհանուր մակերեսների ավելացում կամ շենքերի գործառնական նշանակության փոփոխություն 15000  
բ) նախատեսվում է նաև կցակառույցների, վերնակառույցների, շենքերի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում՝ ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսները ավելացում կամ շենքերի գործառնական նշանակության փոփոխություն, ապա բացի սույն հավելվածի 2-րդ կետի «ա» ենթակետով սահմանված դրույքաչափերի, կիրառվում են նաև նոր շինարարության համար 1-ին կետով սահմանված դրույքաչափերը՝ օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացման կամ շենքի գործառնական նշանակության փոփոխության մասով.    
գ) նախատեսվում է միայն կցակառույցների, վերնակառույցների (այդ թվում՝ ստորգետնյա) գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների գործառնական նշանակության փոփոխություն, ապա այն համարվում է նոր շինարարություն, որի նկատմամբ կիրառվում են 1-ին կետով սահմանված դրույքաչափերը։    
3. Համայնքի տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման թույլտվության համար 10000  
4. Համայնքի տարածքում ոգելից խմիչքի վաճառքի թույլտվության համար՝ հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում 10000 եռամսյակային
5. Համայնքի տարածքում ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար՝ հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում 10000 եռամսյակային
6. Համայնքի տարածքում՝    
ա) բացօթյա առևտուր կազմակերպելու թույլտվության համար՝ 350 օրական
բ) հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի, մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի վաճառքի թույլտվության համար 240000 տարեկան
գ) «Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի առաջին մասին համապատասխան՝ համայնքի տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի թույլտվության համար՝ 50000 տարեկան
7. Համայնքի տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտները, բաղնիքները (սաունաները), խաղատները ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար՝    
ա) առևտրի օբյեկտների համար 50000 տարեկան
բ) հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար 100000 տարեկան
գ) բաղնիքների (սաունաների) համար 300000 տարեկան
դ) խաղատների կազմակերպման համար 500000 տարեկան
ե) շահումով խաղերի կազմակերպման համար 300000 տարեկան
զ) վիճակախաղերի կազմակերպման համար 150000 տարեկան
8. Համայնքային և քաղ. կանոններին համապատասխան՝ ընտանի կենդանի պահելու համար 0  
9. Համայնքի տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար մեկ քառակուսի մետրի համար՝    
ա) թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար 3000 ամսական
բ) ալկոհոլային (սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար 2000 ամսական
գ) այլ արտաքին գովազդի համար 1500 ամսական
դ) դատարկ գովազդային վահանակի համար 1000 ամսական
10. Համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ և կրկնօրինակներ տրամադրելու համար 2000  
II. Տեղական վճարներ    
1. համայնքի տարածքում շինարարության կամ շինարարության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու շինարարության ավարտը փաստագրելու համար տեղական ինքնակառավարման
մարմնի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար
10000  
2. տեղական ինքնակառավարման մարմնի տնօրինման և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքում անհրաժեշտ չափագրման և այլ նման աշխատանքների համար՝ տեղական ինքնակառավարման մարմնի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար 10000  
3. տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մրցույթներ և աճուրդներ կազմակերպելու հետ կապված ծախսերի փոխհատուցման համար մասնակիցներից վճար 5000