Գլխավոր տեղեկություն
Номер
N 12-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (28.03.2009-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2005.05.18/13(190) Հոդ.141
Принят
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Дата принятия
04.02.2009
Подписан
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Дата подписания
04.02.2009
Дата вступления в силу
28.03.2009

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

11 մարտի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 60009115

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

4 փետրվարի 2009 թ.
ք. Երևան

N 12-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՆԳԵՐԻ ՏԵՐՄԻՆԱՑԻԱ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով, որ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերով հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի լիցենզիա չունեցող անձանց կողմից միջազգային զանգերի տերմինացիա իրականացնելու դեպքում`

1) միջազգային զանգերի տերմինացիայի ծառայությունների վերջնական օգտագործողները հնարավորություն չունեն ընտրություն կատարելու այդ ծառայությունները մատուցողների միջև, որի հետևանքով նկատվում են հակամրցակցային երևույթներ.

2) խախտվում են հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի նախագծման և կառուցման ժամանակ ցանցերի օպերատորների հաշվարված` բաժանորդների կողմից սպառվող ծառայությունների միջին վիճակագրական ծավալի և ցանցային հանգույցների նախագծային ծանրաբեռնվածության վերաբերյալ հաշվարկները, որի հետևանքով ցանցի առանձին հատվածներում առաջանում է գերծանրաբեռնվածություն և էապես վատթարանում է ցանցի օպերատորների կողմից բաժանորդներին մատուցվող ծառայությունների որակը, և արդյունքում` օպերատորները հնարավորություն չեն ունենում կատարելու «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումներով սահմանված` իրենց հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերով մատուցվող ծառայությունների պատշաճ որակը ապահովելու պարտավորությունը.

3) օպերատորները հնարավորություն չեն ունենում տեխնիկապես վերահսկելու իրենց հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի բաժանորդներին մատուցվող տերմինացված միջազգային զանգերի որակական բնութագրերը և, հետևաբար, հնարավորություն չեն ունենում կատարելու «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումներով սահմանված` իրենց հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերով մատուցվող ծառայությունների պատշաճ որակը ապահովելու պարտավորությունը, ինչպես նաև

հաշվի առնելով, միջազգային զանգերի տերմինացիայի շուկայի կարգավորումը դարձել է անհրաժեշտ նախապայման հանրային էլեկտրոնային հաղորդակցության ենթակառուցվածքների հետագա զարգացման, հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների շուկայի մասնակիցների միջև արդար մրցակցության պայմանների ապահովման, ցանցի օպերատորների և էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների սպառողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար, և

հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ կետերը, 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ա), բ), 2-րդ կետի ե) ենթակետը, 6-րդ հոդվածի 1-ին մասը և 2-րդ մասի 1-ին կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել, որ միջազգային զանգերի տերմինացիան Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող էլեկտրոնային հաղորդակցության ցանցում սկզբնավորված զանգի վերջնավորումն է (ներառյալ` դրա ուղղորդումը) Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցում:

2. Միջազգային զանգի տերմինացիա իրականացնելու իրավունք ունեն միայն հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի օպերատորները` սեփական ցանցի ներսում կամ հանրային էլեկտրոնային հաղորդակցության այլ ցանցերում` հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի փոխկապակցման ծառայությունների մատուցման պայմանագրի շրջանակներում:

3. Սահմանել, որ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի լիցենզիա չունեցող անձանց կողմից միջազգային զանգերի տերմինացիա իրականացնելու վերաբերյալ բավարար հիմքերի առկայության դեպքում հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի օպերատորները կազմում են համապատասխան արձանագրություն, դադարեցնում են տվյալ անձանց մատուցվող ձայնային ծառայությունները, դադարեցման պահից տասնօրյա ժամկետում այդ մասին գրավոր տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` կից ներկայացնելով դադարեցման համար հիմք հանդիսացած ապացույցները:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

նախագահ` 

Ռ. Նազարյան