Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 58-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.12.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԵԹՀՏ 2008.11.28/7(60) Հոդ.16
Принят
Համայնքի ավագանի
Дата принятия
19.11.2008
Подписан
Համայնքի ղեկավար
Дата подписания
19.11.2008
Дата вступления в силу
08.12.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ

 

Նորք-Մարաշ թաղային համայնքի ավագանի

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 նոյեմբերի 2008 թվականի թիվ 58-Ն

քաղ. Երևան

 

ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ 2009 Թ. ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԸ ԵՎ ԿԻՐԱՌՎՈՂ ԶԵՂՉԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 19-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է.

1. Նորք-Մարաշ համայնքի ենթակայության մսուր-մանկապարտեզներ հաճախող մեկ երեխայի 2009 թ. ամսական վարձավճարի չափը սահմանել 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ։

2. Սահմանել վարձավճարի զեղչ 50 %-ի չափով հետևյալ դեպքերում.

ա) միևնույն ընտանիքից երկու կամ երեք երեխա հաճախելու դեպքում՝ երկրորդ և երրորդ երեխաների համար

բ) բազմազավակ (չորս և ավելի) ընտանիքների երեխայի համար

գ) միակողմանի ծնողազուրկ երեխայի համար

դ) զինծառայողների ընտանիքների երեխաների համար։

3. Երկկողմանի ծնողազուրկ երեխաները ազատվում են վարձավճարից։

 

Համայնքի ղեկավար՝

Վ. Մկրտչյան