Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (31.10.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2008.12.17/72(662)
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
31.10.2008
Подписан
Նախագահող
Дата подписания
31.10.2008
Дата вступления в силу
31.10.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ 08-1263

Քաղաքացիական գործ թիվ 3-641(ՎԴ)
2008 թ.

Նախագահող դատավոր՝ Տ. Սահակյան

Դատավորներ՝ Կ. Հակոբյան

               Տ. Նազարյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ա. Մկրտումյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Ս. Սարգսյանի

 

 

Վ. Աբելյանի

Դ. Ավետիսյանի

Հ. Ղուկասյանի

 

 

Ս. Օհանյանի

 

2008 թվականի հոկտեմբերի 31-ին

քննարկելով Արևիկ Պետրոսյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.05.2008 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի Արևիկ Պետրոսյանի ընդդեմ Միքայել Բաբայանի՝ ծնողական իրավունքներից զրկելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործով դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան՝ Արևիկ Պետրոսյանը պահանջել է Միքայել Բաբայանին զրկել Տիգրան Բաբայանի նկատմամբ ծնողական իրավունքներից:

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի (այսուհետ՝ Դատարան) 12.12.2007 թվականի վճռով հայցը բավարարել է:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 23.05.2008 թվականի որոշմամբ Դատարանի վճիռը բեկանվել է, իսկ հայցը՝ մերժվել:

Սույն քաղաքացիական գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արևիկ Պետրոսյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

Կողմերը Վճռաբեկ դատարան են ներկայացրել 24.10.2008 թվականի հաշտության համաձայնությունը և խնդրել են այն հաստատել:

Վճռաբեկ դատարանի կողմից կողմերին պարզաբանվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 110-րդ հոդվածով սահմանված հաշտության համաձայնությամբ գործի վարույթը կարճելու դատավարական հետևանքները:

 

2. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի համաձայն՝ կողմերը դատավարության ցանկացած փուլում կարող են գործն ավարտել հաշտության համաձայնությամբ:

Կողմերի միջև կայացված հաշտության համաձայնությունը ձևակերպվում է գրավոր:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ դատարանը կարճում է գործի վարույթը, եթե դատարանը հաստատել է կնքված հաշտության համաձայնությունը:

Ուսումնասիրելով 24.10.2008 թվականի հաշտության համաձայնությունը՝ Վճռաբեկ դատարանը

գտնում է, որ այն չի հակասում օրենքին և չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կողմերի ներկայացված հաշտության համաձայնությունը պետք է հաստատել, իսկ սույն քաղաքացիական գործի վարույթը՝ կարճել:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ, 133-րդ, 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Հաստատել 24.10.2008 թվականի հաշտության համաձայնությունը՝ հետևյալ բովանդակությամբ.

«ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ

ք. Երևան

24.10.2008թ.

 

Մենք` մի կողմից հայցվոր Արևիկ Պետրոսյանս, որի անունից 26.09.2007թ. լիազորագրի հիման վրա հանդես է գալիս ներկայացուցիչ Լուսինե Բակումյանը, մյուս կողմից` պատասխանող Միքայել Բաբայանս, ըստ հայցի Արևիկ Պետրոսյանի ընդդեմ Միքայել Բաբայանի` ծնողական իրավունքներից զրկելու պահանջի մասին քաղաքացիական գործը ՀՀ Վճռաբեկ դատարանում քննվելու ընթացքում եկանք հաշտության համաձայնության հետևյալ տարբերակով.

1. Ես` Միքայել Բաբայանս, պարտավորվում եմ` այսուհետ երբեք չխոչընդոտել իմ որդի Տիգրան Բաբայանի առողջության, հանգստի, ինչպես նաև ուսման հետ կապված խնդիրներով Հայաստանի Հանրապետությունից դուրս ազատ տեղաշարժվելուն, ինչի կապակցությամբ սույն հաշտության համաձայնությամբ տալիս եմ իմ համաձայնությունը:

2. Ես` Արևիկ Պետրոսյանս, սույն հաշտության համաձայնության շրջանակներում հրաժարվում եմ Միքայել Բաբայանին ծնողական իրավունքներից զրկելու պահանջից:

3. Սույն հաշտության համաձայնության հետևանքները կողմերիս հայտնի են:

4. Սույն հաշտության համաձայնությունը կազմված է երեք օրինակից, մեկական օրինակ կողմերին, իսկ երրորդ օրինակը ներկայացվում է ՀՀ վճռաբեկ դատարան` այն հաստատելու և քաղաքացիական գործի վարույթը կարճելու համար:

                 

ՀԱՅՑՎՈՐ

 

Արևիկ Պետրոսյանի ներկայացուցիչ

Լուսինե Բակումյան

անձնագիր թիվ AC0395460,

տրված 019-ի կողմից 25.08.1998թ.

հասցե` ք. Աբովյան, Հանրապետության 4-6

(ստորագրություն)

 

ՊԱՏԱՍԽԱՆՈՂ

 

Միքայել Բաբայան

 

անձնագիր թիվ AH0582763

տրված 004-ի կողմից 15.05.2008թ.

հասցե` ք. Երևան, Այգեձոր 55ա տուն

(ստորագրություն)»:

                      

 

2. Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.05.2008 թվականի որոշումը բեկանել և քաղաքացիական գործի վարույթը կարճել:

3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ա. Մկրտումյան

Դատավորներ`

Ս. Սարգսյան

 

Վ. Աբելյան

 

Դ. Ավետիսյան

 

Հ. Ղուկասյան

 

Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան