Գլխավոր տեղեկություն
Номер
N 103-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.02.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.02.18/10(676) Հոդ.174
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
05.02.2009
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
09.02.2009
Дата вступления в силу
28.02.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 փետրվարի 2009 թվականի N 103-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 14-Ի N 1128-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 14-ի «Շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի օգտագործման և հատկացումների չափերի որոշման կարգը հաստատելու մասին» N 1128-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) որոշման 2-րդ կետում`

ա. «ա» ենթակետում «2-րդ» բառը փոխարինել «3-րդ» բառով,

բ. «բ» ենթակետից հանել «անհատական կազմը և» բառերը,

գ. «գ» ենթակետը չեղյալ ճանաչել.

2) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` մինչև 2009 թվականի դեկտեմբերի 3-րդ տասնօրյակը` սահմանված կարգով ընդունել հանքարդյունահանման աշխատանքների և երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների նախագծման մեթոդական ցուցումներին վերաբերող գերատեսչական նորմատիվ ակտեր:».

3) որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված` շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի օգտագործման և հատկացումների չափերի որոշման կարգի`

ա. 2-րդ և 3-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Սույն կարգում օգտագործվող հասկացություններն են`

1) ռեկուլտիվացիոն աշխատանքներ` հանքարդյունահանման և (կամ) ուսումնասիրության նախագծով շրջակա միջավայրի պահպանության նպատակով նախատեսված լեռնային աշխատանքների իրականացման արդյունքում խախտված հողերի վերականգնման (օգտագործման համար պիտանի վիճակի բերելու) երկու` տեխնիկական և կենսաբանական փուլերով իրականացվող միջոցառումների համալիր ծրագիր.

2) հաշվարկման բազային չափ` հանքարդյունահանման և (կամ) ուսումնասիրության նախագծով նախատեսված ռեկուլտիվացիոն աշխատանքների նախահաշվային արժեք.

3) սույն կարգում օգտագործվող մյուս հասկացությունները կիրառվում են այն իմաստով, որոնք սահմանված են Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքով, «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի «Հողերի ռեկուլտիվացմանը ներկայացվող պահանջների և ռեկուլտիվացման ենթակա` խախտված հողերի դասակարգման տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 750-Ն որոշմամբ:

3. Ռեկուլտիվացիոն աշխատանքների նախահաշվային արժեքների հաշվարկման և ինդեքսավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ:»,

բ. 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Պայմանագրով ընթացիկ հատկացումների կատարման ժամանակացույց սահմանված չլինելու դեպքում հատկացումները կատարվում են հանքարդյունահանման և (կամ) ուսումնասիրության լիցենզիայի գործողության ժամանակահատվածի յուրաքանչյուր տարվա համար` մինչև հաշվետու տարվա դեկտեմբերի 30-ը, հատկացումների չափը հաշվարկելով սույն կարգի 13-րդ կետում նշված կարգով (բանաձևով)` Ժ-ն հաշվարկելով կամ ընդունելով որպես հանքարդյունահանման և (կամ) ուսումնասիրության լիցենզիայի գործողության ժամկետ` տարիներով։»,

գ. 28-րդ կետում «2001 թվականի դեկտեմբերի 27-ի N 1267 որոշմամբ հաստատված` գնումների բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և ֆինանսավորման կարգին» բառերը փոխարինել «2008 թվականի հունիսի 5-ի N 853-Ն որոշմամբ հաստատված` գնման առարկայի բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և գնումների ֆինանսավորման կարգին» բառերով.

4) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. փետրվարի 9

Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2009 թվականի
փետրվարի 5-ի N 103-Ն որոշման

 

 

«Հավելված 2
ՀՀ կառավարության 2003 թվականի
օգոստոսի 14-ի N 1128-Ն որոշման

 

 

Կ Ա Զ Մ

 

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահ)

 

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի վարչության պետ

 

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության պետ

 

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի ընդերքի պահպանության և երկրաբանական մոնիթորինգի վարչության պետ

 

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանության և բնօգտագործման էկոնոմիկայի բաժնի պետ

 

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի վարչության պետ

 

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի կոնցեսիոն գործակալության պետ

 

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի երկրաբանական գործակալության պետ

 

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի վարչության պետ

 

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինության քաղաքականության և տարածքների պլանավորման վարչության պետ

 

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի հողերի օգտագործման և մելիորացիայի վարչության պետ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հողաշինարարության վարչության պետ

 

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ

 

Համապատասխան մարզպետարանի աշխատակազմի վարչության պետ»:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան