Գլխավոր տեղեկություն
Номер
N 210
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (12.02.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
06.03.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
06.03.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
06.03.2002
Дата вступления в силу
06.03.2002

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

6 մարտի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 մարտի 2002 թվականի N 210

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ, ՔԱՐԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՆՁԱՐԱՆԻՑ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐ ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` թույլատրել Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների, քարերի և դրանցից պատրաստված իրերի պահպանության պետական գանձարանին`

ա) անձնագրային տվյալներով 26528,65 գրամ թանկարժեք մետաղների համաձուլվածքի ջարդոնները, այդ թվում` պլատին` 21949,45 գրամ, ռոդիում` 1981,1 գրամ, պալադիում` 2598,1 գրամ, վերամշակման և զտարկման նպատակով արտահանել Շվեյցարիա` «Արտահանում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով.

բ) զտարկումից ստացված թանկարժեք մետաղները վաճառել վաճառքի օրվա դրությամբ այդ մետաղների միջազգային շուկայի ընթացիկ գներով.

գ) թանկարժեք մետաղների վաճառքից ստացված միջոցներն առաջնահերթ ուղղել տարաժամկետ վճարման պայմանով գնված 3862,65 գրամ թանկարժեք մետաղների գծով պարտավորությունների, ինչպես նաև սույն կետի «ա» ենթակետում նշված քանակով մետաղների արտահանման և զտարկման հետ կապված ծախսերի գծով առաջացած պարտավորությունների մարմանը, իսկ մնացած միջոցները փոխանցել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

2. Մաքսային մարմիններին` թույլատրել Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների, քարերի և դրանցից պատրաստված իրերի պահպանության պետական գանձարանին արտահանել սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետում նշված քանակով թանկարժեք մետաղները` առանց ծագման երկրի վկայականը կամ հավաստագիրը ներկայացնելու` համաձայն Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 165-րդ հոդվածի երկրորդ կետի:

(2-րդ կետը փոփ. 22.01.09 N 78-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մարտի 6-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան