ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 նոյեմբերի 2008 թվականի N 1277-Ա
«ՇՈՏՈԿԱՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԱԿՈՒՄԲԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 9-ի N 731 որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Վանաձոր քաղաքի Գարեգին Նժդեհի 14 հասցեում գտնվող շենքի նկուղային հարկից` 55.372 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով, 243.9 քառ. մետր մակերեսով NN 4, 5, 16, 17, 18, 19, 20 և 21 սենյակներն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Շոտոկան» հասարակական մարզական ակումբին` սպորտային մարզումներ իրականացնելու պայմանով:
2. Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում «Շոտոկան» հասարակական մարզական ակումբի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքների անհատույց օգտագործման պայմանագիր:
4. Սահմանել, որ սույն որոշման 3-րդ կետից բխող իրավունքների պետական գրանցումը ենթակա է իրականացման` «Շոտոկան» հասարակական մարզական ակումբի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2008 թ. նոյեմբերի 13 Երևան |