Գլխավոր տեղեկություն
Номер
N 4
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (12.02.2009-04.12.2010)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2001.01.26/2(134) Հոդ.52
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
08.01.2001
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
08.01.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
08.01.2001
Дата вступления в силу
01.01.2001

040.0004.08.01.01

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

8 հունվարի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 հունվարի 2001 թվականի N 4

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՆՑ ՄԱՔՍԱՏՈՒՐՔ ՎՃԱՐԵԼՈՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐՈՎ ՓՈԽԱԴՐՎՈՂ 20 ԿԳ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՔԱՇԸ ԵՎ 50 ՀԱԶ. ԴՐԱՄԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ ՉԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(Վերնագիրը փոփ. 14.07.05 N 1004-Ն)

 

Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 105 հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից առանց մաքսատուրք վճարելու միջազգային փոխադրումներով փոխադրվող 20 կգ ընդհանուր քաշը և 50 հազ. դրամի մաքսային արժեքը չգերազանցող ապրանքների տեղափոխման կարգը (կցվում է):

(1-ին կետը փոփ. 14.07.05 N 1004-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թվականի
հունվարի 8-ի N 4 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից առանց մաքսատուրք վճարելու միջազգային փոխադրումներով փոխադրվող 20 կգ ընդհանուր քաշը եվ 50 ՀԱԶ. ԴՐԱՄի մաքսային արժեքը չգերազանցող ապրանքների տեղափոխման

(Վերնագիրը փոփ. 14.07.05 N 1004-Ն)

 

1. Սույն կարգը կարգավորում է ֆիզիկական անձանց կողմից միջազգային փոխադրումներով տեղափոխվող այն ապրանքների մաքսային ձևակերպումների հետ կապված հարաբերությունները, որոնք Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 105 հոդվածի 4-րդ կետի իմաստով ուղեկցվող բեռ չեն համարվում:

2. Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով սահմանված հասկացությունները սույն կարգում օգտագործվում են նույն իմաստով:

3. Սույն կարգին համապատասխան տեղափոխվող ապրանքների մաքսային ձևակերպումները և մաքսային հսկողությունն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

4. Ապրանքներ փոխադրող անձը, եթե ունի մաքսային միջնորդական գործունեության լիցենզիա և ապրանքներ առաքողի (կամ ստացողի) կողմից տրված համապատասխան հանձնարարական, ապրանքները հայտարարագրում է յուրաքանչյուր հասցեատիրոջ (ստացողի) համար առանձին հայտարարագրով` դրան կցելով ապրանքներ առաքողի կողմից լրացված փոխադրվող ապրանքների ցանկը և ուղեկցող փաստաթղթերը:

5. Եթե փոխադրող անձը չունի մաքսային միջնորդական գործունեության լիցենզիա, ապա ապրանքները հայտարարագրելու իրավունքը վերապահվում է հասցեատիրոջը (ստացողին կամ նրա կողմից լիազորված անձին կամ մաքսային միջնորդական գործունեության լիցենզիա ունեցող այլ անձի, որը գործում է հասցեատիրոջ հանձնարարությամբ):

6. Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 105 հոդվածի 2-րդ կետով նախատեսված գումարային և բնակարանային չափերը, ինչպես նաև այդ սահմաններում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված առանձին ապրանքների ներմուծման բնաիրային չափերը չգերազանցելու դեպքում մաքսային մարմինների կողմից ապրանքներն առանց մաքսատուրքի գանձման բաց են թողնվում հասցեատիրոջը (ֆիզիկական անձին) կամ մաքսային միջնորդական գործունեության լիցենզիա ունեցող հայտարարատուին, եթե ապրանքների տեղափոխմանը նախորդող 180 օրվա ընթացքում ֆիզիկական անձը չի օգտվել Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 105 հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված արտոնությունից:

7. Ապրանքները բաց թողնելիս` մաքսային միջնորդական գործունեության լիցենզիա ունեցող հայտարարատուին տրամադրվում է այդ ապրանքների ստացման մասին հասցեատիրոջ (ստացողի) անունով լրացված կտրոն (ձևը կցվում է):

Մաքսային միջնորդական գործունեության լիցենզիա ունեցող հայտարարատուն պարտավոր է ապրանքները հասցեատիրոջը հանձնել և լրացված կտրոնը մաքսային մարմին վերադարձնել ապրանքների տեղափոխման օրվանից 30-օրյա ժամկետում:

8. Սույն կարգի 7-րդ կետում նշված ժամկետում կտրոնը չվերադարձնելու կամ ուշացնելու դեպքում մաքսային միջնորդական գործունեության լիցենզիա ունեցող հայտարարատուն ենթարկվում է պատասխանատվության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

9. Լրացված կտրոնը մաքսային մարմին ներկայացնելուց հետո կցվում է տվյալ ապրանքի բացթողման փաստաթղթերին, և հասցեատիրոջ (ստացողի) անձնագրային տվյալները վերցվում են հաշվառման:

10. Այն ապրանքների համար, որոնց ընդհանուր քաշը գերազանցում է 20 կիլոգրամը, իսկ ընդհանուր մաքսային արժեքը` 50 հազ. դրամը, փոխադրող անձը վճարում է մաքսային վճարներ, բաժանելի ապրանքների դեպքում` սահմանված քաշը կամ մաքսային արժեքը գերազանցող մասի համար, իսկ ոչ բաժանելի ապրանքների դեպքում` ամբողջի համար:

(10-րդ կետը փոփ. 14.07.05 N 1004-Ն)

 

Ձև

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե
(Վերնագիրը փոփ. 25.08.01 N 770, 22.01.09 N 78-Ն)

«Ա»

 

 

Կ Տ Ր Ո Ն  N _____

 

«Կիրառված է արտոնություն Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի

105 հոդվածի 2-րդ կետով, բաց է թողնված առանց մաքսային վճարների գանձման»

 

1. Փոխադրող անձի անվանումը ___________________________________

2. Հայտարարագրի լրացման օրը և համարը____________________________

3. Հասցեատիրոջ (ստացողի) ազգանունը, անունը, հայրանունը________________

_______________________________________________________

Փոստային հասցեն ___________________________________________

Անձնագրի տվյալները _________________________________________

4. Ապրանքներն ստացա________________________________________

          (ստացման օրը և ստորագրությունը)

 

5. Կտրոնը ենթակա է վերադարձման          մինչև ___ _______________200 թ.

6. Մաքսային մարմնի պաշտոնատար

անձ ____________________________________________________

(ազգանունը, անունը, ստորագրությունը, անձնական կնիքը)

 

% ---------------------------------------------------------------------------------------------

«Բ»

 

Կտրոն N___ -ը լրացված վիճակում վերադարձվել է ____ ____________ 200 թ.

Մաքսային մարմնի պաշտոնատար

անձ ____________________________________________________

(ազգանունը, անունը, ստորագրությունը, անձնական կնիքը)