ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ
Արաբկիրի թաղային համայնքի ավագանի
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 դեկտեմբերի 2007 թվականի թիվ 166
քաղ. Երևան
ԵՐԵՎԱՆԻ ԱՐԱԲԿԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2008 Թ. ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 18-րդ, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 8-րդ և 10-րդ կետերով՝ Արաբկիրի թաղային համայնքի ավագանին որոշում է`
1. Հաստատել Արաբկիրի համայնքի 2008 թվականի՝
1.1 տեղական տուրքերի դրույքաչափերը (հավելված 1).
1.2 տեղական վճարների դրույքաչափերը (հավելված 2)։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
Համայնքի ղեկավար՝ | Հ. Շահինյան |
Հավելված 1
Հաստատված է Արաբկիրի համայնքի ավագանու 2007 թ. դեկտեմբերի 28-ի թիվ 166 որոշմամբ |
ԵՐԵՎԱՆԻ ԱՐԱԲԿԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
Հ/հ |
Տեղական տուրքերի անվանումը |
Ժամանա-կահատ-վածը | Դրույքաչափը (ՀՀ դրամ) 2008 թ. նախատեսվող |
1 | Համայնքի վարչական տարածքում ոգելից խմիչքի և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի, իսկ հանրային սննդի օբյեկտներում ոգելից խմիչքի և (կամ) ծխախոտի արտադրանքի իրացման թույլտվություն համար՝ | ||
1.1 | հիմնական շինությունների ներսում վաճառքի և իրացման թույլտվություն համար | եռամսյակ | 20 000.0 |
1.2 | ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի և իրացման թույլտվություն համար | եռամսյակ | 10 000.0 |
2 | Համայնքի վարչական տարածքում՝ | ||
2.1 | բացօթյա առևտուր կազմակերպելու թույլտվության համար | օրական | 450.0 |
2.2 | հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի վաճառքի թույլտվության համար | տարեկան | 350 000.0 |
3 | Համայնքի տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի կազմակերպման օբյեկտների, բաղնիքների (սաունաների) և խաղատների՝ ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվություն համար՝ | ||
3.1 | առևտրի օբյեկտների համար | տարեկան | 87 500.0 |
3.2 | հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար | տարեկան | 175 000.0 |
3.3 | բաղնիքների (սաունաների) համար | տարեկան | 350 000.0 |
3.4 | խաղատների կազմակերպման համար | տարեկան | 1 750 000.0 |
3.5 | շահումով խաղերի կազմակերպման համար | տարեկան | 650 000.0 |
3.6 | վիճակախաղերի կազմակերպման համար | տարեկան | 262 500.0 |
4 | Ընտանի կենդանիներ պահելու թույլտվության համար | տարեկան | 0.0 |
5 | Համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ և կրկնօրինակներ տրամադրելու ընթացիկ տարվա համար | 1 000.0 | |
6 | Համայնքի վարչական տարածքում ՀՀ օրենսդրությամբ սահ-մանված կարգով ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան՝ նոր շենքերի, շինությունների (ներառյալ ոչ հիմնական) շինարարության (տեղադրման) թույլտվություն՝ | ||
6.1 | հիմնական օբյեկտների համար | ||
6.1.1 | մինչև 300 քմ ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում՝ այգեգործական (ամառանոցային) տների, ինչպես նաև մինչև 200 քմ ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար | 75 000.0 | |
6.1.2 | 6.1.1 ենթակետով չնախատեսված օբյեկտների համար |
||
6.1.2.1 | 201 քմ-ից մինչև 500 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար | 150000.0 | |
6.1.2.2 | 501 քմ-ից մինչև 1000 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար | 250 000.0 | |
6.1.2.3 | 1001 քմ և ավելի ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար | 350 000.0 | |
6.2 | ոչ հիմնական շինությունների տեղադրման համար |
||
6.2.1 | մինչև 20 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար | 15 000.0 | |
6.2.2 | 20 քմ ավելի ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար | 25 000.0 | |
7 | Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինության այլ օբյեկտների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման, արդիականացման աշխատանքների (բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) համար, եթե՝ | ||
7.1 | չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում՝ ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն | 15000.0 | |
7.2 | բացի օբյեկտի վերակառուցման, ուժեղացման, վերականգնման կամ արդիականացման աշխատանքներից, նախատեսվում Է նաև կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների ( այդ թվում՝ ստորգետնյա ) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում | ||
7.3 | նախատեսվում Է միայն կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում՝ ստորգետնյա) շինարարություն կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա, սույն օրենքի իմաստով, այն համարվում Է նոր շինարարություն | ||
8 | Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինության այլ օբյեկտների քանդման թույլտվության համար | 25 000.0 | |
9 | Համայնքի տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն | ||
9.1 | ալկոհոլային (սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի յուրաքանչյուր 1 քմ-ի համար | ամսական | 3 000.0 |
9.2 | թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի յուրաքանչյուր 1 քմ-ի համար | ամսական | 5 250.0 |
9.3 | այլ արտաքին գովազդի յուրաքանչյուր 1 քմ-ի համար | ամսական | 2 600.0 |
9.4 | համայնքի տարածքում տեղադրված դատարկ գովազդային վահանակի համար | ամսական | 1 200.0 |
10 | Համայնքի տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի թույլտվության համար | տարեկան | 87 500.0 |
Հավելված 2
Հաստատված է Արաբկիրի համայնքի ավագանու 2007 թ. դեկտեմբերի 28-ի թիվ 166 որոշմամբ |
ԵՐԵՎԱՆԻ ԱՐԱԲԿԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
Հ/հ | Տեղական վճարների անվանումը | Գործա-կիցը | Չափման միավորը | 2008 թ. նախատեսվող վարձավճարը (ՀՀ դրամ) |
1 | Շինարարության կամ շինարարական տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու համար. | |||
1.1 | մինչև 20 քմ շինության համար | - | 15000.0 | |
1.2 | 21 քմ-ից մինչև 50 քմ շինության համար | - | 75 000.0 | |
1.3 | 51 քմ և ավելի շինության համար | - | 150000.0 | |
2 | Շինության ավարտը փաստագրելու համար. | |||
2.1 | մինչև 20 քմ շինության համար | 20 000.0 | ||
2.2 | 21 քմ-ից մինչև 50 քմ շինության համար | 75 000.0 | ||
51 քմ-ից մինչև 150 քմ շինության համար | 125 000.0 | |||
2.3 | 151 քմ և ավելի շինության համար | 150000.0 | ||
2.4 | բազմաբնակարան բնակելի շենքերի համար | 600 000.0 | ||
3 | Համայնքի տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքում անհրաժեշտ չափագրական և այլ նման աշխատանքների համար | 1քմ | 2 000.0 | |
4 | Համայնքի կողմից մրցույթների և աճուրդների կազմակերպման համար | յուրաքանչյուր մասնակից | 5 000.0 |