Գլխավոր տեղեկություն
Номер
N 1378-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.11.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
20.11.2008
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.11.2008
Дата вступления в силу
28.11.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 նոյեմբերի 2008 թվականի N 1378-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ԲՆԱԿԻՉ ԱՐՈՒՍՅԱԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 309-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի N 8 շենքի N 57-60 բնակարանի բնակիչ Արուսյակ Պետրոսյանի 14 անձից բաղկացած ընտանիքի բնակարանային խնդիրը լուծել շուկայից բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար բնակարաների գնման վկայագրերի միջոցով անհատույց ֆինանսական աջակցության տրամադրմամբ:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին`

1) սույն որոշման 1-ին կետում նշված Արուսյակ Պետրոսյանի ընտանիքն ընդգրկել 2009 թվականին Գյումրի քաղաքում իրականացվելիք երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով բնակարանային խնդիրների լուծման ծրագրում.

2) վկայագրում նշվող աջակցության չափի հաշվարկման ժամանակ հիմք ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 309-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 9-րդ կետով սահմանված նորմերով Արուսյակ Պետրոսյանի ընտանիքին հասանելիք 5-սենյականոց բնակարանի Գյումրի քաղաքում վկայագրի տրամադրման պահին նախորդող եռամսյակի դրությամբ բազմաբնակարան շենքերի բնակարանների ձևավորված շուկայական միջին արժեքի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրամադրված տվյալները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. նոյեմբերի 27

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան