ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 նոյեմբերի 2008 թվականի N 1380-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ԱՌԱՋԻՆ ԽՄԲԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՍՊԱՆԵՐԻ ԶՈՐԱԿՈՉ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի նոյեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» ՆՀ-314-Ն հրամանագրի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` ապահովել 2008 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի` մինչև 35 տարեկան 77 բժիշկ-մասնագետ սպաների զորակոչը:
2. Սահմանել, որ`
1) զորակոչի ենթակա Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի առանձին կատեգորիաների սպաներն օգտվում են տարկետման իրավունքից` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունվարի 13-ի «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ կետի, 14-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի և 16-րդ հոդվածի 2-րդ կետի կիրարկումն ապահովելու մասին» N 15 որոշման.
2) գիտական աստիճան (գիտության թեկնածու, գիտության դոկտոր) ունեցող պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաները զինվորական ծառայության զորակոչվելիս` նշանակվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հոսպիտալային համակարգի համապատասխան պաշտոնների` ըստ մասնագիտության.
3) երեք և ավելի երեխաներ ունեցող պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաները զորակոչվելիս` ծառայության են նշանակվում բնակության վայրին մոտ (մինչև 50 կմ) գտնվող զորամասերում և զինվորական հիմնարկներում:
3. Սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2008 թ. նոյեմբերի 28 Երևան |
|