Գլխավոր տեղեկություն
Номер
N 1370-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.12.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2008.12.10/71(661) Հոդ.1286
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
20.11.2008
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.11.2008
Дата вступления в силу
11.12.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 նոյեմբերի 2008 թվականի N 1370-Ն

 

ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ (ՍԵԿՏՈՐԻ) ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՆԱԽԱԳԾՄԱՆ, ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշմանը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի սեպտեմբերի 16-ի N 719-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 22-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Ասիական զարգացման բանկի ջրամատակարարման և ջրահեռացման (սեկտորի) ծրագրի շրջանակներում անցկացված և Ասիական զարգացման բանկի ջրամատակարարման և ջրահեռացման (սեկտորի) ծրագրի կառավարման խորհրդի կողմից 2008 թվականի հոկտեմբերի 1-ին հավանության արժանացած ինժեներական նախագծման, շինարարության վերահսկողության և կառավարման բարելավման ծառայությունների մատուցման գնումների առաջարկի մրցույթի արդյունքները` 674050000 դրամ արժեքով (պայմանագրի կնքման օրվա դրությամբ` 2008 թվականի մարտի 28-ին, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի փոխարժույթով մեկ ԱՄՆ-ի դոլարը համարժեք էր 308.41 դրամի, այսինքն` պայմանագրի արժեքը կազմում է 2 185 565 ԱՄՆ-ի դոլար)` մրցույթի հաղթող ճանաչելով «ՋԻՆՋ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն - «Հայգյուղշիննախագիծ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն կոնսորցիումը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. նոյեմբերի 27

Երևան