ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ
Քանաքեռ-Զեյթունի թաղային համայնքի ավագանի
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 փետրվարի 2008 թվականի թիվ 15
քաղ. Երևան
ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ 2008 Թ. ԴՐՈՒՅՔԱՉԱՓԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Համայնքի ավագանին, քննության առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ կետով և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 18-րդ կետով, որոշում է`
2008 թ. համայնքի տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առևտրի տեղական տուրքի դրույքաչափը ընթացիկ տարվա համար սահմանել 50.000 դրամ:
Համայնքի ղեկավար՝ | Ա. Քոթանջյան |