ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ
Մալաթիա-Սեբաստիայի թաղային համայնքի ավագանի
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հունվարի 2008 թվականի թիվ 5-Ն
քաղ. Երևան
ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 20 կետով և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «Բ» ենթակետով՝ Մալաթիա-Սեբաստիայի թաղային համայնքի ավագանին որոշում է`
Հաստատել Երևանի Մալաթիա- Սեբաստիայի համայնքի սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքների վարձավճարների չափերը (Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի նկատմամբ կիրառվող գործակիցներով)՝ համաձայն կից հավելվածի:
Համայնքի ղեկավար՝ | Ա. Գրիգորյան |
Հավելված Մալաթիա-Սեբաստիայի համայնքի ավագանու 2008 թվականի հունվարի 15-ի թիվ 5-ն որոշման |
Երեվանի Մալաթիա-Սեբաստիայի համայնքի սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքների վարձավճարների չափերը (Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի նկատմամբ կիրառվող գործակիցներով)
Հ/հ |
Գործունեության տեսակը |
Մեկ քմ վարձակալական տարածքի տարեկան վարձավճարի չափը (գործակիցներ) |
1. | Բյուջետային հիմնարկներ |
1 |
2. | Հասարակական-քաղաքական, բարեգործական կազմակերպությունների ու միությունների գրասենյակներ | 1 |
3. | Առևտուր, հասարակական սնունդ | 5 |
4. | Կենցաղսպասարկում | 3 |
5. | Արտադրություն | 2 |
6. | Գրավատներ, խաղատներ, տարադրամի փոխանակման կետեր | 20 |
7. | Գործունեության այլ տեսակներ | 2 |
8. | Արվեստանոց | 0.3 |
9. | Մթերանոց | 0.3 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|