Գլխավոր տեղեկություն
Номер
N 1149-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (09.11.2006-20.09.2008)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2004.09.01/47(346) Հոդ.1042
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
29.07.2004
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.08.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
23.08.2004
Дата вступления в силу
11.09.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
14.07.2012

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

23 օգոստոսի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հուլիսի 2004 թվականի N 1149-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի N 239 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետին, 38-րդ հոդվածի 2-րդ մասին և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի և ծառայությունների ցանկերը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Սահմանել, որ`

ա) Հայաստանի Հանրապետությունում համապատասխանության պարտադիր հավաստման աշխատանքների դիմաց վճարումը կատարվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2001 թվականի մարտի 20-ի N  91 հրամանով սահմանված կարգով հաշվարկված գներով.

բ) մարդասիրական օգնության նպատակով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող արտադրանքի համապատասխանության պարտադիր հավաստման աշխատանքները ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` պետական պատվերի միջոցով:

3. Մասնակի ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 12-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրանքի և ծառայությունների համապատասխանության պարտադիր հավաստման մասին» N 239 որոշումը` բացառությամբ 2-րդ կետի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. օգոստոսի 16
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2004 թվականի
հուլիսի 29-ի N 1149-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ

Ապրանքախումբն ըստ ԱՏԳ ԱԱ-ի

 Արտադրանքի բնութագիրը

 1

 2

0202

Խոշոր եղջերավոր անասունների միս` սառեցրած

0203 21 - 0203 29

Խոզի միս` սառեցրած

0207 12, 0207 14, 0207 25, 0207 27, 0207 33, 0207 36

Ընտանի թռչունների միս և ենթամթերք` սառեցրած

0209 00 110

Խոզի ճարպ

0210

Միս և մսից ենթասննդամթերք` աղի, աղաջրի մեջ դրած, չորացրած կամ ապխտած

0303, 0304 20

Ձուկ, ձկան ֆիլե և ձկան միս` սառեցրած

0401, 0402, 0403, 0405 10, 0405 90, 0406

Կաթ և կաթնամթերք

0407 00

Թռչնի ձու

0713 - 0713 40

Սիսեռ, նուտ, ոսպ

0802 50 000, 0804 10 000, 0806 20, 0813

Պիստակ, արմավ, չորացրած խաղող և մրգեր

0901, 0902

Սուրճ, թեյ

1006

Բրինձ

1101 00, 1103

Ալյուր, ձավար

120600 Սերմեր արևածաղկի մանրատված և չմանրատված

1507 10 900, 1509 90 000, 1512 19 910, 1515 29 900  

Սոյայի, ձիթապտղի, արևածաղկի, եգիպտացորենի յուղ (ձեթ)

1516, 1517

Կենդանական և բուսական ճարպեր, հիդրոգենիզացված յուղեր, մարգարին

1601 00 - 1605

Պատրաստի սննդամթերք` մսից, ձկից և խեցգետնանմաններից, կակղամորթներից և ջրային այլ անողնաշարավորներից

1701, 1702 90, 1703, 1704

Շաքար, շաքարից պատրաստված հրուշակեղեն կակաո չպարունակող

1805 00 000, 1806

Կակաոյի փոշի, շոկոլադ և կակաո պարունակող այլ սննդամթերք

1901 10 000

Մանկական սնունդ

1902-1905 (բացի 1905 90 300-ից)

Մակարոնային արտադրանք, ալրային հրուշակեղեն

2001 - 2009 00

Մթերք` ստացված բանջարեղենի, պտուղների (մրգերի), ընկույզների կամ բույսերի այլ մասերի վերամշակումից

2101-2105 00, 2106 90 100, 2106 90 980

Տարբեր սննդամթերք, հալած պանիր, բուսասերուցքային և սերուցքաբուսական յուղերի խառնուրդներ 15%-ից ավելի կաթնային յուղի պարունակությամբ

2201 - 2209 00

Ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներ, քացախ

2401 - 2403

Ծխախոտ և ծխախոտի արդյունաբերական փոխարինիչներ

2501 00 91

Կերակրի աղ

2523 21 000, 2523 90 300

Սպիտակ ցեմենտ` արհեստական ներկված կամ չներկված(պորտլանցեմենտ), պուզոլան-ցեմենտ

2707, 2710, 2711

Նավթամթերք

3102 - 3105

Պարարտանյութեր

3208, 3209

Ներկեր և լաքեր

3303 00 - 3306,

3307 10 000, 3307 20 000

Օծանելիք և հարդաջուր, կոսմետիկական, մազերի խնամքի, բերանի խոռոչի հիգիենայի, սափրվելու, հակաքրտնքային միջոցներ և հոտազերծիչներ

3401, 3402 20, 3402 90

Օճառ, լվացող և մաքրող միջոցներ

3819 00 000

3820 00 000

Արգելակային հեղուկներ

Անտիֆրիզներ բացի հակասառցապատման պատրաստի հեղուկներից

3917 21 100, 3917 22 100, 3917 23 100

Պլաստմասսայե խողովակներ, փողրակներ, ճկափողեր և կցամասեր (օրինակ` միացքներ, ծնկեր, կցաշուրթեր)

3923 10 000 - 3923 30, 3924 10 000

Պլաստմասսայե իրեր` փաթեթավորման, փոխադրման և խոհանոցային ու ճաշի սպասքների

4011 10 000, 4011 20

Դողեր` օդաճնշական` մարդատար, բեռնատար ավտոմեքենաների և ավտոբուսների համար

4012

(բացի 4012 90 900-ից)

Դողեր` օդաճնշական` վերականգնված կամ օգտագործված

4014 10 000, 4014 90 100

Հակաբեղմնավորիչներ, մանկական ծծակներ

4818 10, 4818 20, 4818 40, 5601 10

Կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության իրեր` թղթից, թաղանթանյութի բամբակից, թաղանթանյութի մանրաթելի պաստառից, բամբակից

6810 91

Երկաթբետոնե շինարարական կրող կոնստրուկցիաներ, բետոնից պատրաստվածքներ` ամրանավորված կամ չամրանավորված

7007 11 10, 7007 21 910

Անվտանգության ապակի` ներառյալ ամրացված ապակի (մխած) կամ բազմաշերտ, որոնք չափերով կամ ձևաչափերով թույլատրվում են դրանք օգտագործել վերգետնյա տրանսպորտի համար

7213 91 100

Ձողեր` շիկագլոցված ազատ կծկած կաժերով, ածխածնային պողպատից կլոր հատվածքի 14 մմ-ից պակաս տրամագծով` բետոնի ամրանավորման համար

7214 99 100

Ամրան ձողավոր` շիկագլոցված պարբերական պրոֆիլով բետոնի ամրանավորման համար

7321 11, 7321 81 Վառարաններ ջեռուցման, ջեռուցման-եփման և վառարաններ ուտելիք պատրաստելու համար գազային վառելիքով
8403 10  8403 10   Կենտրոնական ջեռուցման կաթսաներ գազային վառելիքով
8419 11 000      Ոչ իներցիոն գազի ջրատաքացուցիչներ

8311 10 900

Էլեկտրոդներ` էլեկտրաաղեղային եռքի համար

8509 (բացի 8509 90-ից)

Կենցաղային էլեկտրամեխանիկական սարքեր

8516 (բացի 8516 80-ից, 8516 90-ից)

Էլեկտրական կենցաղային տաքացնող սարքեր, ջրաջեռուցիչներ, եռոցներ

8517 30 000

Կոմուտատորներ` հեռախոսային կամ հեռագրային կապի համար

8517 50

Ապարատներ կրող հաճախությամբ հաղորդալարային կամ թվային հաղորդալարային կապի համակարգերի համար

8525 10 500, 8525 10 800, 8525 20
910, 8525 20 990

Ռադիոյի և հեռախոսային, ռադիոհեռագրային
կապի, ռադիոհաղորդումների կամ հեռուստատե-
սային հաղորդիչ և ընդունիչ սարքավորումներ
(բացառությամբ բջջային հեռախոսների`
ներառյալ ավտոմեքենաներում տեղադրվողները)

8536 20 100, 8536 41,
8536 50 (բացի 8536 50 900-ից), 8536 61,
8536 69, 8536 90

Էլեկտրական սարքավորումներ` հոսանքի միացման,
անջատման, ընդհատման, պաշտպանման և փոխադրման
համար

9018 31 100

Ներարկիչներ` պլաստմասսայից, ասեղով կամ առանց ասեղի

9302 00

Ռևոլվերներ և ատրճանակներ (բացի 9303 կամ 9304 ապրանքախմբերում ընդգրկվածներից)

9303 20 950-ից

Ողորկափող որսորդական և սպորտային հրազեն, այդ թվում` համակցված հրազեն

9303 30 000-ից

Ակոսափող որսորդական և սպորտային հրազեն

9303 90 000-ից

Ազդանշանային զենք

9304 00 000-ից

Օդաճնշիչ և գազային զենք

9306 10 000-ից

Գամիչ կամ նմանատիպ գործիքների կամ կենդանիների արդյունագործական սպանդի համար նախատեսված կարճ,դուրս թռչող ձողով ատրճանակների փամփուշտներ

9306 21 000-ից

Ողորկավոր հրազենի փամփուշտներ

9306 29 700-ից,
9306 30 100-ից,
9306 30 300-ից,
9306 30 980-ից

Ակոսափող հրազենի փամփուշտներ


9306 30 980-ից

Գազային, ազդանշանային զենքի փամփուշտներ և հրթիռներ

9405 (բացի 9405 10 100-ից, 9405 50 000-ից, 9405 60-ից, 9405 91-ից, 9405 92-ից, 9405 99-ից)

Էլեկտրական լուսավորման սարքավորումներ


9502, 9503 (բացի
9502 91 000-ից,
9502 99 000-ից)

Խաղալիքներ

(Ցանկը խմբ. 23.12.04 N 1829-Ն, խմբ., լրաց. 02.02.06 N 238-Ն, խմբ. 19.10.06 N 1454-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2004 թվականի
հուլիսի 29-ի N 1149-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

Ծառայության ծածկագիրն
ըստ ԲՄԾԴ-ի

Ծառայության անվանումը

122101-122106, 122200, 122201, 122400, 122403, 122404

Հանրային սննդի ծառայություններ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան