Գլխավոր տեղեկություն
Номер
N 1997-Ա
Տիպ
Հրաման
Тип
Инкорпорация (30.08.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2013.03.01/7(451).1 Հատուկ բաժին
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
29.08.2012
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
29.08.2012
Дата вступления в силу
30.08.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

29 օգոստոսի 2012 թ.

ք. Երևան

N 1997-Ա 

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՍՏՈՄԱ-ԼՅՈՒՔՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, «ՍՏՈՄԱ-ԼՅՈՒՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Գ. Հակոբյանի 14.08.2012 թ. N 20866 դիմումը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Ուժը կորցրած ճանաչել 2006 թվականի օգոստոսի 9-ին «ՍՏՈՄԱ-ԼՅՈՒՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված բժշկական օգնության և սպասարկման /թերապևտիկ ստոմատոլոգիա, վիրաբուժական ստոմատոլոգիա, օրթոպեդիկ ստոմատոլոգիա, ատամնատեխնիկական լաբորատորիա/ գործունեության իրականացման թիվ Կ-XX-000808 լիցենզիան:

2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Ա. Սողոյանին`

1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2) «ՍՏՈՄԱ-ԼՅՈՒՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության լիցենզիայի բնօրինակը կցել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անհատական գործին.

3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Տ. Սահակյանին:

 

Դ. Դումանյան