ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 նոյեմբերի 2008 թվականի N 1338-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ենթակայության մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպությունների ջեռուցման ապահովման համար անհրաժեշտ աշխատանքներ իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային տրամադրելու համար 2008 թվականի չորրորդ եռամսյակում Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը հատկացնել 145000.0 հազ. դրամ, որից` Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` 26000.0 հազ. դրամ, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Մ. Մանվելյանի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` 25000.0 հազ. դրամ, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Միկրոբիոլոգիայի և մանրէների ավանդադրման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` 47000.0 հազ. դրամ, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Ս. Դավթյանի անվան հիդրոպոնիկայի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` 25000.0 հազ. դրամ, և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` 22 000.0 հազ. դրամ:
2. Սույն որոշման 1-ին կետով նախատեսված գումարի հատկացման մասով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը վերապահված բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչի իրավունքները փոխանցել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային:
3. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահին` սույն որոշման 1-ին կետով հատկացված գումարը տրամադրել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպություններին՝ նվիրաբերության պայմանագրերի հիման վրա:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2008 թ. նոյեմբերի 25 Երևան |