ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 նոյեմբերի 2008 թվականի N 1273-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 8-ի N 188-Ն որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված` ջրօգտագործողների ընկերություններին պետական ֆինանսական աջակցության բարեփոխումների հիմնադրույթների 5.5-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին 2008 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 439064.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով)` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2008 թ. նոյեմբերի 13 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2008 թվականի նոյեմբերի 6-ի N 1273-Ա որոշման |
Չ Ա Փ Ա Ք Ա Ն Ա Կ Ն Ե Ր
ՈՌՈԳՈՒՄ-ՋՐԱՌ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ` ԸՍՏ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ
(հազ. դրամ) |
NN |
Ջրօգտագործողների ընկերությունների անվանումները |
2008 թ. |
1. |
«Ազատ» ՋՕԸ |
43,687.00 |
2. |
«Արտաշատ» ՋՕԸ |
11,676.00 |
3. |
«Արարատ» ՋՕԸ |
60.00 |
4. |
«Հրազդան-ջուր» ՋՕԸ |
351.00 |
5. |
«Մխչյան» ՋՕԸ |
69,456.00 |
6. |
«Նոյեմբերյան» ՋՕԸ |
1,703.00 |
7. |
«Վեդի» ՋՕԸ |
12,302.00 |
8. |
«Մուսալեռ» ՋՕԸ |
48,097.00 |
9. |
«Վաղարշապատ» ՋՕԸ |
43,747.00 |
10. |
«Ակնալիճ» ՋՕԸ |
36,230.00 |
11. |
«Խոյ» ՋՕԸ |
130,470.00 |
12. |
«Երևան» ՋՕԸ |
9,196.00 |
13. |
«Կոտայք» ՋՕԸ |
1,974.00 |
14. |
«Նաիրի» ՋՕԸ |
693.00 |
15. |
«Եղվարդ» ՋՕԸ |
1,451.00 |
16. |
«Ջրվեժ-Ձորաղբյուր» ՋՕԸ |
11,858.00 |
17. |
«Փարպի» ՋՕԸ |
1,658.00 |
18. |
«Շամիրամ» ՋՕԸ |
2,551.00 |
19. |
«Աշտարակ» ՋՕԸ |
2,468.00 |
20. |
«Քասախ» ՋՕԸ |
1,511.00 |
21. |
«Ամբերդ» ՋՕԸ |
6.00 |
22. |
«Ապարան-Արագած» ՋՕԸ |
695.00 |
23. |
«Բերդ» ՋՕԸ |
20.00 |
24. |
«Խնձորուտ» ՋՕԸ |
17.00 |
25. |
«Լոռու-ջրանցք» ՋՕԸ |
426.00 |
26. |
«Եղեգնաձոր» ՋՕԸ |
4,749.00 |
27. |
«Ղափան» ՋՕԸ |
815.00 |
28. |
«Վայք» ՋՕԸ |
951.00 |
29. |
«Գառնի-Գեղարդ» ՋՕԸ |
246.00 |
|
Ընդամենը |
439,064.00 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |