ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ
ՆՈՐ ՆՈՐՔ թաղային համայնքի ավագանի
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հունվարի 2009 թվականի թիվ 1
քաղ. Երևան
«ՆՈՐ ՆՈՐՔ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 19.12.2008 Թ. Հ. 115 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16 հոդվածի 18-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ արդարադատության նախարարության պետական փորձագիտական եզրակացությունը Երևանի Նոր Նորքի համայնքի ավագանին որոշում է.
1. Կատարել փոփոխություններ և լրացումներ համայնքի ավագանու 19.12.2008 թ. հ. 115 որոշման մեջ։
2. Ելնելով վերոնշյալից.
2.1. Սահմանել Նոր Նորք համայնքի տարածքում 2009 թվականի համար տեղական տուրքերի դրույքաչափերը՝ համաձայն հավելված 1-ի (կցվում է)։
2.2. Սահմանել Նոր Նորք համայնքի տարածքում 2009 թվականի համար տեղական վճարների դրույքաչափերը՝ համաձայն հավելված 2-ի (կցվում է)։
Համայնքի ղեկավար՝ |
Դ. Պետրոսյան |
Հավելված 1 Նոր Նորք համայնքի ավագանու 2009 թ. հունվարի 16-ի թիվ 1 որոշման |
2009 թվականի համար Նոր Նորք թաղային համայնքում տեղական տուրքերի դրույքաչափերը
Հ/հ Անվանումը Դրամ 1 ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան նոր շենքերի, շինությունների (ներառյալ՝ ժամանակավոր շինարարության (տեղադրման)) թույլտվության համար՝ ա) Մինչև 300 քմ ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում՝ այգեգործական (ամառանոցային) տների, ինչպես նաև մինչև 200.0 քմ ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար 75000 «ա» ենթակետով չնախատեսված օբյեկտների համար՝ բ) 201-ից մինչև 500 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար 150000 գ) 501-ից մինչև 1000 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար 250000 դ) 1001-ից ավելի ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար 350000 2 Ոչ հիմնական շինությունների համար՝ ա) մինչև 20.0 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար 15000 բ) 20.0 քմ-ից ավելի ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար 25000 3 Համայնքի վարչական տարածքում՝ շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման թույլտվության համար՝ 10000 4 Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման, արդիականացման աշխատանքների շինարարության (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով՝ 20000 ա) չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում՝ ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ սենքերի գործառական նշանակության փոփոխություն 3000 բ) բացի օբյեկտի վերակառուցման, ուժեղացման, վերականգնման կամ արդիականացման աշխատանքներից, նախատեսվում է նաև կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում՝ ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ սենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա, բացի սույն կետի ա) ենթակետով սահմանված դրույքաչափի, կիրառվում են նաև նոր շինարարության համար սույն հոդվածի 1 կետով սահմանված նորմերը՝ օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացման կամ սենքերի գործառական նշանակության փոփոխության մասով 30000 գ) նախատեսվում է միայն կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում՝ ստորգետնյա) շինարարություն կամ սենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա, սույն օրենքի իմաստով, այն համարվում է նոր շինարարություն, որի նկատմամբ կիրառվում են նոր շինարարության համար սահմանված նորմերը 30000 5 Համայնքի տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի թույլտվություն ընթացիկ տարվա համար 60000 6 Համայնքի տարածքում ոգելից խմիչքի վաճառքի թույլտվության համար՝ հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում յուրաքանչյուր եռամսյակի համար 10000 7 Համայնքի տարածքում ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար՝ հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում յուրաքանչյուր եռամսյակի համար 10000 8 Բացօթյա առևտուր կազմակերպելու թույլտվություն յուրաքանչյուր օրվա համար 350 9 Համայնքի տարածքում մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի վաճառքի թույլտվություն ընթացիկ տարվա համար 240000 10 Համայնքի տարածքում օբյեկտների ժամը 24.00-ից հետո աշխ. թույլտվության համար՝ տարեկան ա) շահումով խաղերի կազմակերպման համար 300000 բ) բաղնիքների (սաունաների) համար 200000 գ) հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար 150000 դ) առևտրի օբյեկտների համար 75000 ե) խաղատների համար 500000 զ) վիճակախաղերի կազմակերպման համար 150000 11 Գովազդի տեղադրման թույլտվություն՝ յուրաքանչյուր ամսվա համար, այդ թվում՝ ա) ալկոհոլային սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար 2000 բ) թունդ ալկոհոլային սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար 2500 գ) այլ արտաքին գովազդի համար 1700 դ) դատարկ գովազդային վահանակների համար 700 12 Ընտանի կենդանիներ պահելու թույլտվություն ընթացիկ տարվա համար 5000 13 Համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ և կրկնօրինակներ տրամադրելու տուրքը ընթացիկ տարվա համար 1000
Համայնքի ղեկավար՝ |
Դ. Պետրոսյան |
Հավելված 2 Նոր Նորք համայնքի ավագանու 2009 թ. հունվարի 16-ի թիվ 1 որոշման |
2009 թվականի համար Նոր Նորք թաղային համայնքում տեղական վճարների դրույքաչափերը
Հ/հ |
Անվանումը |
Գումարը (դրամով) |
1 |
Շինարարության կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու, շինարարության ավարտը փաստագրելու համար՝ համայնքի ինքնակառավարման մարմնի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցում |
20000 |
2 |
Համայնքի ինքնակառավարման մարմինների տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքում անհրաժեշտ չափագրական և այլ նման աշխատանքների համար՝ համայնքի ինքնակառավարման մարմնի մատուցած ծառայությունների |
5000 |
3 |
Համայնքի ինքնակառավարման մարմինների կողմից մրցույթներ և աճուրդներ կազմակերպելու հետ կապված ծախսերի փոխհատուցման համար մասնակիցներից վճար |
5000 |
Համայնքի ղեկավար՝ |
Դ. Պետրոսյան |