Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 36-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.02.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԵԹՀՏ 2009.01.29/2(64) Հոդ.3
Принят
Համայնքի ավագանի
Дата принятия
17.12.2008
Подписан
Համայնքի ղեկավար
Дата подписания
17.12.2008
Дата вступления в силу
08.02.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ

 

Աջափնյակ թաղային համայնքի ավագանի

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 դեկտեմբերի 2008 թվականի թիվ 36-Ն
քաղ. Երևան

ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 7, 9 և 10 հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 18, 19 և 20 կետերով՝ Աջափնյակի թաղային համայնքի ավագանին որոշում է.

1. Հաստատել Աջափնյակ թաղային համայնքի 2009 թ.՝

ա) տեղական տուրքերի դրույքաչափերը (հավելված 1).

բ) տեղական վճարների դրույքաչափերը (հավելված 2)։

 

Համայնքի ղեկավար՝

Ռ. Հովսեփյան

 

 

Հավելված 1

Աջափնյակ թաղային

համայնքի ավագանու

2008 թ. դեկտեմբերի 17-ի

թիվ 36-Ն որոշման

 

Հ)հ

ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔ

ԴՐՈՒՅՔԱՉԱՓԸ ՀՀ ԴՐԱՄ

1

ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետական նախագծին համապատասխան՝ նոր շենքերի, շինությունների (ներառյալ ոչ հիմնական) շինարարության (տեղադրման) թույլտվության համար

 

1.1.

հիմնական օբյեկտների համար

 

1.1.1

մինչև 300 քմ ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում՝ այգեգործական (ամառանոցային) տների, ինչպես նաև մինչև 200 քմ ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար

75000

1.1.2

սույն կետի 1.1.1 ենթակետով չնախատեսված օբյեկտների համար

 

ա)

201-500 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար

150000

բ)

501-1000 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար

250000

գ)

1001 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար

350000

1.1.3.

ոչ հիմնական շինությունների տեղադրման համար

 

ա)

մինչև 20 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար

15000

բ)

20 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար

25000

2

Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման, արդիականացման աշխատանքների (բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված՝ շինարարության թույլտվություն չպահանջվող դեպքերի) համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով՝

 

2.1

չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում՝ ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն

15000

2.2

բացի օբյեկտի վերակառուցման, ուժեղացման, վերականգնման կամ արդիականացման աշխատանքներից, նախատեսվում է նաև կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում՝ ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառնական նշանակության փոփոխություն, ապա, բացի սույն կետի «ա» ենթակետով սահմանված դրույքաչափի, կիրառվում են նաև նոր շինարարության համար սույն հոդվածի 1-ին կետով սահմանված նորմերը՝ օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացման կամ շենքերի գործառական նշանակության փոփոխության մասով.

 

ա)

201–500 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար

150000

բ)

501-1000 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար

250000

գ)

1001 քմ և ավելի ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար

350000

2.3

նախատեսվում է միայն կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ
թվում՝ ստորգետնյա) շինարարության կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա, սույն օրենքի իմաստով, այն համարվում է նոր շինարարություն, որի նկատմամբ կիրառվում են նոր շինարարության համար սույն հոդվածի 1-ին կետով սահմանված նորմերը։

 

ա)

մինչև 300 քմ ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում՝ այգեգործական (ամառանոցային) տների համար, ինչպես նաև մինչև 200 քմ ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար

75000

բ)

201-500 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար

150000

գ)

501-1000 քմ և ավելի ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար

250000

դ)

1001 քմ և ավելի ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար

350000

3

Համայնքի վարչական տարածքում շենքերի շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է

25000

4

Համայնքի տարածքում տեղական տուրքը սահմանվում է՝

 

ա)

ոգելից խմիչքի վաճառքի թույլտվության համար՝ հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ յուրաքանչյուր եռամսյակի համար

10000

բ)

ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար՝ հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ յուրաքանչյուր եռամսյակի համար

10000

5

Համայնքի տարածքում՝

 

ա)

բացօթյա առևտուր կազմակերպելու թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է յուրաքանչյուր օրվա համար

350

բ)

հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի վաճառքի թույլտվության համար տեղական տուրքն ընթացիկ տարվա համար սահմանվում է

35000

6

Համայնքի տարածքում՝ առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտները, բաղնիքները (սաունաները), խաղատները ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար՝ տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է՝

 

ա)

առևտրի օբյեկտների համար

40000

բ)

հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար

175000

գ)

բաղնիքների (սաունաների) համար

200000

դ)

շահումով խաղերի կազմակերպման համար

350000

ե)

վիճակախաղերի կազմակերպման համար

262500

7

Համայնքի տարածքում յուրաքանչյուր ամսվա համար արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար մեկ քառակուսի մետրի տեղական տուրքը սահմանվում է՝

 

ա)

ալկոհոլային (սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար

2000

բ)

թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի

3500

գ)

այլ արտաքին գովազդի համար

1500

դ)

դատարկ գովազդային վահանակների համար

1225

8

Համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ և կրկնօրինակներ տրամադրելու համար տեղական տուրքն ընթացիկ տարվա համար սահմանվում է

1000

 

Համայնքի ղեկավար՝

Ռ. Հովսեփյան

 

 

Հավելված 2

Աջափնյակ թաղային

համայնքի ավագանու

2008 թ. դեկտեմբերի 17-ի

թիվ 36-Ն որոշման

 

 

ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐ

ԴՐՈՒՅՔԱՉԱՓԸ ՀՀ ԴՐԱՄ

1.

1. Համայնքի տարածքում շինարարության կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ, կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու շինարարության ավարտը փաստագրելու համար՝ տեղական ինքնակառավարման մարմնի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար 

20000

2.

Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մրցույթներ և աճուրդներ կազմակերպելու հետ կապված ծախսերի փոխհատուցման համար մասնակիցներից վճար

10000

 

Համայնքի ղեկավար՝

Ռ. Հովսեփյան