Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 21-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (12.03.2009-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2009.03.02/10(328) Հոդ.106
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
27.01.2009
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
04.02.2009
Дата вступления в силу
12.03.2009

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

20 փետրվարի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 05009078

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

27 հունվարի 2009 թ.

թիվ 21-Ն 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի ԹԻՎ 269-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ, 11-րդ հոդվածները, 22-րդ հոդվածի 2-րդ մասը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ, 20-րդ, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ և 70-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի սեպտեմբերի 9-ի «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում ֆինանսական հաստատությունների համար սահմանվող նվազագույն պահանջների վերաբերյալ կանոնակարգը և գործարքում իրական շահառուի առկայության (բացակայության) վերաբերյալ հայտարարության ձևը հաստատելու մասին» թիվ 269-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) Որոշմամբ հաստատված «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում ֆինանսական հաստատությունների համար սահմանվող նվազագույն պահանջների վերաբերյալ» կանոնակարգի (այսուհետ` Կանոնակարգ) 11-րդ, 12-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«11. Ներքին դիտարկումների մարմնի ղեկավարը (աշխատակիցը) պետք է ունենա բարձրագույն կրթություն և առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ:

12. Ներքին դիտարկումների մարմնի ղեկավար (աշխատակից) չեն կարող լինել այն անձինք, որոնք`

1) կատարել են դիտավորյալ հանցագործություն, որի համար դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ,

2) դատարանի կողմից զրկված են ֆինանսական, բանկային, հարկային, մաքսային, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ վարելու իրավունքից,

3) սնանկ են ճանաչվել և ունեն չմարված (չներված) պարտավորություններ,

4) քրեական գործով ներգրավված են որպես կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ,

5) փոխկապակցված են տվյալ ֆինանսական հաստատության ղեկավարների հետ՝ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետի իմաստով,

6) չեն համապատասխանում սույն կանոնակարգի 11-րդ կետով սահմանված չափանիշներին:»:

2) Կանոնակարգը լրացնել 12.1-րդ, 12.2-րդ և 12.3-րդ կետերով` հետևյալ բովանդակությամբ.

«12.1. Սույն կանոնակարգի 11-րդ և 12-րդ կետերով նախատեսված տեղեկությունները հավաստվում են «Ներքին դիտարկումների մարմնի ղեկավարի (աշխատակցի) վերաբերյալ» Հայտարարագրով (այսուհետ` Հայտարարագիր)` համաձայն Հավելված 3-ի: Հայտարարագիրը ֆինանսական հաստատությանը ներկայացվում է ներքին դիտարկումների մարմնի ղեկավարի (աշխատակցի) պաշտոնում նշանակվելուց առաջ: Եթե պաշտոնում նշանակվող անձը դեռևս չունի համապատասխան որակավորում, ապա Հայտարարագրի 4.3 կետը լրացվում է որակավորումից հետո:

12.2. Ֆինանսական հաստատությունները ներքին դիտարկումների մարմնի ղեկավարի (աշխատակցի) պաշտոնում անձի նշանակման վերաբերյալ ծանուցում են լիազոր մարմնին` սահմանված կարգով որակավորման վկայական տրվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում (որակավորման վկայական ունեցող անձի նշանակման դեպքում՝ ծանուցումը կատարվում է նշանակումից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում)` համաձայն Հավելված 4-ով նախատեսված ծանուցագրի, դրան կից ներկայացնելով նաև Հավելված 3-ով նախատեսված Հայտարարագրի և պաշտոնի նշանակման վերաբերյալ գործադիր մարմնի որոշման (կարգադրության) պատճենները:

12.3. Ֆինանսական հաստատությունները ներքին դիտարկումների մարմնի ղեկավարի (աշխատակցի) պաշտոնում նշանակված անձի ազատման վերաբերյալ երեք աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ծանուցում են լիազոր մարմնին: Այն դեպքում, երբ ներքին դիտարկումների մարմնի գործառույթները դրված են մեկ աշխատակցի վրա, ապա ֆինանսական հաստատությունն այդ աշխատակցի ազատման մասին երեք աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ծանուցում է լիազոր մարմնին` միաժամանակ նշելով, թե ում վրա է դրել այդ աշխատանքների կատարման պարտականությունները:»։

3) Կանոնակարգի 12-րդ գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱՎԱՍՈՒ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ»։

 

4) Կանոնակարգի 54-77-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:

5) Հաստատել «Ներքին դիտարկումների մարմնի ղեկավարի (աշխատակցի) վերաբերյալ» Հայտարարագիրը` համաձայն Հավելված 3-ի:

6) Հաստատել «Պաշտոնում նշանակելու վերաբերյալ» ծանուցագիրը` համաձայն Հավելված 4-ի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2009 թ. փետրվարի 4

ք. Երևան

 

Հավելված 3

 

Հաստատված է
 ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2009 թվականի հունվարի 27-ի թիվ 21-Ն որոշմամբ

 


ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ

 

Ներքին դիտարկումների մարմնի ղեկավարի (աշխատակցի) վերաբերյալ

 

1. Անձնական տվյալներ

1.1. Անունը, ազգանունը, հայրանունը _________________________________

1.2. Սեռը ___________

1.3. Ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը

____________
օր/ամիս/տարի

1.4. Ծննդավայրը

_______________________________________

1.5. Քաղաքացիությունը

_______________________________________

1.6. Անձնագրի համարը և սերիան, ում կողմից և երբ է տրված

Սոցիալական քարտի համարը (առկայության դեպքում)

______________

______________


1.7. Հասցեն (մշտական և բնակության տվյալ պահին)


1.8. Հեռախոսահամար


____________

1.9. Էլեկտրոնային փոստի հասցե


_________

1.10. Նշեք նախկինում Ձեր ունեցած մյուս բոլոր անունները, դրանք կրելու  ժամանակաշրջանը, ինչպես նաև նախկինում Ձեր ունեցած մյուս անձնագրերի սերիան և համարը.

Անունը, ազգանունը, հայրանունը

___________________
Անձնագրի սերիան և

Կրելու  ժամանակաշրջանը

_______________
օր/ամիս/տարի

համարը

_______________

2. Պաշտոնը

2.1. Եթե ֆինանսական հաստատությունում զբաղեցնում եք այլ պաշտոն, ապա նշեք այդ պաշտոնի անվանումը

_________________

2.2. Եթե ֆինանսական հաստատությունում զբաղեցնելու եք ներքին դիտարկումների ստորաբաժանման ղեկավարի (աշխատակցի) կամ առանձին պատասխանատու աշխատակցի պաշտոն, ապա նշեք այդ պաշտոնի անվանումը

__________________

3. «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում ֆինանսական հաստատությունների համար սահմանվող նվազագույն պահանջների վերաբերյալ» կանոնակարգի 11 և 12 կետերով նշված հիմքերի մասին.
Մեկնաբանությունների համար կարող եք օգտագործել լրացուցիչ թերթեր

3.1. Արդյո՞ք Դուք կատարել եք դիտավորյալ հանցագործություն, որի համար
դատվածությունը սահմանված կարգով մարված կամ հանված չէ
«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել մանրամասնությունները

Այո c 

Ոչ c 

 

 

3.2. Արդյո՞ք դատարանի կողմից Դուք զրկված եք ֆինանսական, բանկային, հարկային, մաքսային, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ վարելու իրավունքից
«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել մանրամասնությունները

 Այո c 

 Ոչ c 

 

 

3.3. Արդյո՞ք Դուք ճանաչվել եք սնանկ և ունեք չմարված (չներված) պարտավորություններ
«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել մանրամասնությունները

 Այո c 

 Ոչ c 

 

 

3.4. Արդյո՞ք Դուք ՀՀ կամ այլ պետությունների իրավապահ մարմինների կողմից քրեական գործով ներգրավված եք որպես կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ
«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել մանրամասնությունները

 Այո c 

 Ոչ c 

 

 

3.5. Արդյո՞ք առկա է Ձեր և տվյալ ֆինանսական հաստատության ղեկավարների միջև փոխկապակցվածություն
«Այո» պատասխանի դեպքում Նշեք Ձեզ հետ փոխկապակցված՝ ֆինանսական հաստատության ղեկավարների վերաբերյալ տվյալները

 Այո c 

 Ոչ c 

Անունը, ազգանունը, անձնագրի
համարը, սոցիալական քարտի
համարը (առկայության դեպքում),
փոխկապակցվածության տեսակը

 

Աշխատանքի վայրը, պաշտոնը

 

Հեռախոս

1.

 

 

2.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

3.6. Կրթություն
Այս կետը լրացնելու փոխարեն ղեկավարը (աշխատակիցը) կարող է ներկայացնել իր ինքնակենսագրությունը (տպագիր և հայերեն), որտեղ նվազագույնս պետք է ներկայացվի սույն կետով սահմանված տեղեկատվությունը.

3.6.1. Ուսումնական
հաստատության
անվանումը

 

Գտնվելու
վայրը

 

Հաճախումների
ժամանակաշրջանը
(----թ-ից մինչև ----թ.)

 

Գիտական
աստիճանը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

3.7. Աշխատանքային գործունեությունը` վերջին 5 տարվա ընթացքում

Կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսը

Աշխատանքի ընդունման և ազատման ժամկետները

Պաշտոնը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

4. Այլ տեղեկատվություն

4.1. Արդյո՞ք Դուք անցյալում դիմել եք Կենտրոնական բանկ ներքին դիտարկումների մարմնի ղեկավարի (աշխատակցի) պաշտոնում աշխատելու համար որակավորման քննությանը մասնակցելու նպատակով

 Այո c 

 Ոչ c 


«Այո» պատասխանի դեպքում նշել Կենտրոնական բանկ դիմելու տարեթիվը, ամիսը, ամսաթիվը

____________
օր/ամիս/տարի


4.2. Արդյո՞ք Դուք զրկվել եք որակավորման վկայականից

«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել մանրամասնությունները

 Այո c 

 Ոչ c

4.3. Արդյո՞ք ունեք ներքին դիտարկումների մարմնի ղեկավարի (աշխատակցի)
պաշտոնում աշխատելու համար անհրաժեշտ որակավորում

 Այո c 

 Ոչ c 


«Այո» պատասխանի դեպքում նշեք որակավորման վկայականը տրամադրելու տարեթիվը, ամիսը, ամսաթիվը

____________
օր/ամիս/տարի

Որակավորման վկայականի համարը______________


4.4. Արդյո՞ք լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով
ազատվել եք որակավորման քննությունից 

«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել մանրամասնությունները

 Այո c 

 Ոչ c

 

 

4.5. Այլ՝ Ձեր կարծիքով կարևոր տեղեկատվություն.

5. Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունը արժանահավատ է և ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ փաստի կամ տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված քրեական, վարչական և կարգապահական պատասխանատվության:
Ես համաձայն եմ՝ իմ կողմից ներկայացված վերոնշյալ տեղեկատվության որևիցե փոփոխության դեպքում տեղեկացնել Կենտրոնական բանկին:

 

Ստորագրություն

__________________

Ամսաթիվ

 _______________________

 

օր/ամիս/տարի

 

 

Հավելված 4

 

Հաստատված է
 ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2009 թվականի հունվարի 27-ի թիվ 21-Ն որոշմամբ

 

Ծ ա ն ու ց ա գ ի ր

 

Պաշտոնում նշանակելու վերաբերյալ

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
………………

Հարգելի …………………

 

Տեղեկացնում եմ Ձեզ, որ_______________________ - ին

Անունը, ազգանունը, հայրանունը

 

________________________ -ի գործադիր մարմինը

ֆինանսական հաստատության անվանումը

 

_________________________որոշմամբ նշանակել է

որոշման ընդունման օր/ամիս/ամսաթիվ

 

ֆինանսական հաստատության______________ պաշտոնում:

պաշտոնի անվանումը 

Ֆինանսական հաստատության
գործադիր մարմնի ղեկավար՝
                            

անուն, ազգանուն

                            

ստորագրություն

                         200 թ.