ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 դեկտեմբերի 2008 թվականի N 1536-Ա
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
«Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին համապատասխան` անվճարունակության գործերով կառավարիչներ Գրիշա Հասրաթյանին` 60.0 հազ. դրամ, Արամայիս Իսպիրյանին` 60.0 հազ. դրամ, Աշոտ Տեր-Վարդանյանին` 30.0 հազ. դրամ, Աշոտ Խաչատրյանին` 90.0 հազ. դրամ, Խաչիկ Նազարյանին` 120.0 հազ. դրամ, Ռուբեն Խալաթյանին` 30.0 հազ. դրամ, Հակոբ Ասոյանին` 30.0 հազ. դրամ և Համլետ Նաջարյանին` 60.0 հազ. դրամ վճարելու նպատակով Երևանի քաղաքացիական դատարանին 2008 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 480.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով):
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Տ. Սարգսյան |
2008 թ. դեկտեմբերի 26 Երևան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|