Գլխավոր տեղեկություն
Номер
N 1268-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.11.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
30.10.2008
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
11.11.2008
Дата вступления в силу
12.11.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հոկտեմբերի 2008 թվականի N 1268-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1151-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունը տարածքով և գույքով ապահովելու մասին» N 1151-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման 1-ին կետում «546.8» թիվը փոխարինել «548.3» թվով.

2) որոշման 2-րդ կետում «(բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Գույք և սարքավորումներ» հոդվածով)» բառերը փոխարինել «(բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման համապատասխանաբար «Գույքի և սարքավորումների վարձակալություն» և «Հարկեր, պարտադիր վճարներ և տույժեր, որոնք կառավարման տարբեր մակարդակների կողմից կիրառվում են միմյանց նկատմամբ» հոդվածներով)» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. նոյեմբերի 11

Երևան