Գլխավոր տեղեկություն
Տիպ
Արձանագրություն
Тип
Исходный акт (26.04.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԱԳՆՊՏ 2017.07.26/1(38)
Принят
Հայաստանի Հանրապետություն
Дата принятия
02.12.2015
Дата подписания
02.12.2015
Дата вступления в силу
26.04.2017

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ՝ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ (ԲԺՇԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ) ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները,

առաջնորդվելով 2014 թվական հոկտեմբերի 10-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի 1-ին հոդվածի 4-րդ պարբերության դրույթներով,

 

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

Սույն արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունը միանում է «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում բժշկական արտադրատեսակների (բժշկական նշանակության արտադրատեսակների և բժշկական տեխնիկայի) շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրին։

 

Հոդված 2

 

Սույն արձանագրությունն ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից իրականացնելու վերաբերյալ վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ավանդապահի կողմից ստանալու օրվանից, բայց ոչ շուտ, քան «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում բժշկական արտադրատեսակների (բժշկական նշանակության արտադրատեսակների և բժշկական տեխնիկայի) շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրը:

Կատարված է քաղաք Մոսկվայում 2015 թվականի դեկտեմբերի 2-ին մեկ բնօրինակով՝ ռուսերեն։

Արձանագրության բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, հանդիսանալով սույն արձանագրության ավանդապահը, Եվրասիական տնտեսական միության յուրաքանչյուր անդամ պետությանը կուղարկի դրա հաստատված պատճենը։

Հայաստանի

Հանրապետության

կողմից`
 

/ստորագրություն/

Բելառուսի

Հանրապետության

կողմից`
 

/ստորագրություն/

Ղազախստանի

Հանրապետության

կողմից`
 

/ստորագրություն/

Ղրղզստանի

Հանրապետության

կողմից`
 

/ստորագրություն/

Ռուսաստանի

Դաշնության

կողմից`
 

/ստորագրություն/

Արձանագրությունն ուժի մեջ է մտել 2017թ. ապրիլի 26-ին

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան