Գլխավոր տեղեկություն
Номер
N 592-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (25.01.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2006.02.01/4(213) Հոդ.38
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
27.12.2005
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
04.12.2005
Дата вступления в силу
11.02.2006

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
20 հունվարի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 05006012


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

27 դեկտեմբերի 2005 թ.  

   N 592-Ն


                                
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻՆ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԲԱՆԿԵՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻՆ ԱՎՏՈՄԱՏ ԳԱՆՁՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ԵՎ ԿԱՆԽԱՎՃԱՐՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ կետը և ղեկավարվելով  «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
որոշում է.

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերն իրավունք ունեն ավտոմատ գանձման սարքավորումների միջոցով ընդունել «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի ա), բ) և գ) կետերում նշված բնագավառներում մատուցվող հանրային ծառայությունների դիմաց վարձավճարները և դրանց կանխավճարները, նախապես այդ մասին տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին՝ հաշվառում և վերահսկողություն իրականացնելու նպատակով:

(1-ին կետը լրաց. 16.12.08 թիվ 361-Ն)

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերին վճարային, զեղչային և կանխավճարային քարտերի վաճառք իրականացնելու թույլտվություն տալու մասին» թիվ 196 և 2002 թվականի հուլիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերին վճարային, զեղչային և կանխավճարային քարտերի վաճառք իրականացնելու թույլտվություն տալու մասին» թիվ 236-Ն որոշումները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ  

Տ. Սարգսյան

2005 թ. դեկտեմբերի 4
Երևան